12:41 19.11.2019
ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Համաժողովի առաջին օրվա ավարտին Կունիո Միկուրիան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության […]
12:32 19.11.2019
Եթե գործատուն աշխատակցին աշխատանքից ազատելու համար բացատրագիր գրելու բանավոր պահանջ է ներկայացնում, հետագայում աշխատողն իր իրավունքները պաշտպանելիս կանգնում է խնդրի առջև: Այս իրավիճակը կարգավորելու համար ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն այսօր ներկայացրել է ԱԺ լիագումար նիստում: Նրա օրինագիծը ողջունել են բոլորը, բայց քննարկումն առանց հետաքրքիր հարցադրումների ու հումորային մեկնաբանությունների չի […]
12:30 19.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:
12:22 19.11.2019
Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը, որը ներկայումս հանդես է գալիս «Ախմատ» ակումբի կազմում, լեզգինկա է պարել իր թիմակից Մոգամեդ Միտրիշևի հարսանիքին: Տեսանյութն այնուհետ տեղադրվել է «Ինստագրամում»: Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել: Ոմանք նշել են, թե Դենիսն այնպես է պարում, որ թվում է` ողջ կյանքը Կովկասում է ապրել, մի քանի մարդ էլ գրել է, […]
12:19 19.11.2019
ՀԲՃ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են։ Ուղեղ եթերի հեղինակ Արշավիր Խալափյանը նաև պնդում է, որ Քաջարանում և Կապանում լուրեր են տարածում, թե իբր ՀՀ կառավարությունն ուզում է փակել Քաջարանի հանքը։
12:17 19.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 6-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը հաղթանակներ են տարել, Վլադիմիր Պողոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվել է: 6-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը 5 միավորով առաջատարների խմբում է: Կարեն Մովսիսյանը և Արտաշես Մինասյանը […]
12:00 19.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ երեկոյան բացվել է Կատարում Հայաստանի դեսպանությունը, որի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Կատարի իշխանությունները։ Պատճառը, ըստ Կատարում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի, հայերի բացառիկ հարգանքն է արաբական այդ երկրում։ Նախագահ Արմեն Սարգսյանը դեսպանատան բացման առիթով հանդիպում է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա նրանց բոլորին հրավիրել է Հայաստան՝ անվանելով Հայաստանի Հանրապետության […]
11:58 19.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե […]
11:54 19.11.2019
Դևիսի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականը մրցել է Խորվաթիայի թիմի հետ: Ռուսների հավաքականում է նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Կարենը 3 սեթում՝ 6:7,6:4,6:4 հաշվով հաղթել է Բորնա Չորիչին: 2 ժամ 28 րոպե տևած պայքարում Խաչանովը ոչ մի անգամ չի զիջել սեփական մատուցումը, մինչդեռ մրցակիցը զիջել է 2 անգամ: Խաչանովի հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը հաղթել է խորվաթներին […]
11:52 19.11.2019
Հայաստանը և Կատարը հավանաբար կչեղարկեն երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան: Այս մասին Կատարից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։ Կատարի էմիրը ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի […]
11:52 19.11.2019
Վերջին 2-3 տարվա ընթացքում չսպառված, չափաքանակից ավելի դեղորայք ձեռք չի բերվել: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ հաջորդ տարվա պլանավորման ժամանակ վերլուծում են սպառման տվյալները, հաշվի են առնվում հիվանդացության ավելացման տոկոսները: Եվ միայն այդ ամենի արդյունքում է ձևավորվում տվյալ տարվա պահանջարկը և դրվում գնման հիմքում: Միայն որոշակի դեղորայքի մասով է […]
11:45 19.11.2019
ԱԺ-ում ներկայացվեց Կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ի՞նչ կտա այդ փոփոխությունը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Կարևոր դրույթ ունենք՝ լիցենզավորման պահանջի ժամկետի փոփոխության: Եվ նախագծի ընդունումը թույլ կտա լիցենզավորման և հավաստագրի տրամադրման գործընթացն անցնել անցնցում»: Բացի այդ, ԱՆ-ն հանրային առողջապական խնդիրներ լուծելու, […]
11:39 19.11.2019
Մերձմոսկվայի Սերպուխովսկի շրջանում իրավապահները ոչնչացրել են ՌԴ-ում թմրանյութերի խոշորագույն լաբորատորիան: Ֆերմերային տնտեսության տարածքում, որը շուրջ 4 հեկտար է, գործել է հսկայական քիմիական լաբորատորիա, որտեղ արտադրվել են սինթետիկ թմրանյութեր: Մեկ ամսվա ընթացքում այստեղ արտադրվել է միջինը մինչև կես տոննա թմրանյութ: Իրավապահների հատուկ գործողության ընթացքում լաբորատորիայից առգրավվել են 7 քիմիական ռեակտորներ, մոտ 100 կգ պատրաստի թմրանյութ, 1,5 […]
11:36 19.11.2019
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդման ժամանակ խոսել է Արցախի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց, ապա հետաքրքրվել է՝ ո՞րն է այս հակամարտության լուծումն՝ ըստ Զատուլինի: Պատգամավորը նշել է, որ այս […]
11:31 19.11.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ-ն ընդունել է նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին նախագիծը. «Քիչ առաջ Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց մեր նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին։ 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 […]
11:23 19.11.2019
Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիան ավարտվեց ուշ գիշերին: Aliq.ge-ն հաղորդում է, որ այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին: Նշենք նաև, որ ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով՝ այսօր՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի դիմաց ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ, ակցիայի մասնակիցներն ընդդիմադիր առաջնորդների հետ […]
11:19 19.11.2019
Հայաստանի հավաքականի պարտությունը մարզական կայքերին ստիպել է վերհիշել ֆուտբոլի պատմության ամենախոշոր ու խայտառակ հաշիվներով խաղերը: Մասնավորապես նշվում է, որ Իտալիան իր ամբողջ պատմության ընթացքում 4 անգամ է խփել 9 և ավելի գնդակ: Իսկ Հայաստանի հավաքականի հասցեին նույնիսկ հեգնական հրապարակումներ են եղել: «Իտալիան ոչնչացրեց Հայաստանի հավաքականը», «Իտալիան ճզմեց», «Իտալիան կենդանի տեղ չթողեց»․ այսպիսի մեկնաբանություններ են հայտնվել […]
11:04 19.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է. «Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա, ուր Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»:
10:57 19.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, […]
10:51 19.11.2019
Հայկական բնապահպանական ճակատը 2016 թ. լուսանկար է տարածել, որում երևում է՝ կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը: Լուսանկարին կից՝ հետևյալ գրառումն է արված. «Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական […]
10:40 19.11.2019
ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում 1-9 հաշվով պարտությունը մեր հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր հավաքականը երկու անգամ պարտություններ էր կրել` 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից: Բայց դա շատ վաղուց էր՝ 1997-ին։ Եվ թվում էր, որ Հայաստանի հավաքականը վաղուց արդեն այն թիմը չէ, որ նման սայթաքումներ ունենա: 2013 թվականին Հայաստանի հավաքականը խմբային փուլում […]
10:33 19.11.2019
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ […]
10:23 19.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝ 1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող […]
10:16 19.11.2019
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր երեխայի պետք է տալ աշխարհը փոխելու հնարավորություն: Երգը կատարում է «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած Մերի Քոչարյանը, ձայնակցում են #փոխիրաշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղված արշավի հերոսները՝ Մանեն, Էլիզան, Արամը, Վիկտորիան, Արեգը։
10:11 19.11.2019
ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած […]
10:07 19.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։ Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։ «Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում […]
10:05 19.11.2019
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը […]
10:04 19.11.2019
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված […]