10:45 16.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը` հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
10:38 16.11.2019
Իտալիայի հավաքականը գերազանցել է 80-ամյա վաղեմության ռեկորդը: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակն Իտալիայի հավաքականի համար 10-րդ անընդմեջ հաղթանակն էր ընկերական և պաշտոնական խաղերում: Նախորդ ռեկորդը 9 անընդմեջ հաղթանակն էր, բայց դա տեղի էր ունեցել 80 տարի առաջ: 1938-1939 թվականների ընթացքում Իտալիայի հավաքականը Վիտտորիո Պոցցոյի գլխավորությամբ տարավ 9 անընդմեջ հաղթանակ, իսկ 1938 […]
10:27 16.11.2019
Լոնդոնյան Dulwich պատկերասրահից փորձել են Ռեմբրանդտի երկու կտավ գողանալ, հայտնում է Evening Standard պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Տեղի ժամանակով 23.30-ին պատկերասրահի ազդանշանային համակարգը միացել է: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանները խոչընդոտել են չարագործների կողմից կտավները պատկերասրահից դուրս բերելուն: Ոստիկանները հետապնդել են հանցագործներից մեկին, վերջինս անհայտ ծագմամբ նյութ է լցրել իրավապահի դեմքին: Չարագործներին […]
10:16 16.11.2019
Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն իրենց աջակցությունն են հայտնել երկրպագու Երվանդ Իսմայիլյանին, որն արդեն 1 ամիս է՝ ֆիննական բանտում է: ՖԱՖ-ի անդամները Հունաստանի հետ խաղի ընթացքում վանկարկել են «Երո երևանսկի»: Հիշեցնենք, որ Երվանդ Իսմայիլյանը ֆիննական բանտում է հայտնվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի […]
10:07 16.11.2019
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատանեկան երկու ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Պլեզանտվիլ քաղաքում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ առնվազն երկու մարդ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Մարզադաշտում խուճապ և իրարանցում է սկսվել: Մեղավորների կամ ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
10:05 16.11.2019
Եվրո 2020-ի այն խմբում, որտեղ Հայաստանն է հանդես գալիս, ամեն ինչ պարզ է: Իտալիան ժամանակից շուտ էր նվաճել ուղեգիր, իսկ երեկ մեր խմբից երկրորդ ուղեգիրը բաժին հասավ Ֆինլանդիայի հավաքականին: Ֆինները 3-0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի հավաքականին: Նույն հաշվով էլ արտագնա խաղում իտալացիներn առավելության հասան Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Հունաստան հանդիպմանը, ապա հույների […]
10:00 16.11.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեռանում եք իրարից։ Ամեն հաջորդ օր ավելի շատ։ Հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։ Իրարից հեռու […]
09:52 16.11.2019
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 02:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի տնակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 03։44-ին: Այրվել է տանիքի կառուցատարրերից մոտ 4 քմ հատված։ Տուժածներ չկան:
09:49 16.11.2019
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Հայաստանում աշխատելուց ու այսուհետև կգործի Աֆրիկայում: «Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր […]
09:46 16.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Ամիրխանյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ […]
09:34 16.11.2019
Նոյեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 3000 քմ խոտածածկույթ և եղեգնուտ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:23 16.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Աբովյան փ. 5, 7 շենքերը, Թումանյան փ. 30, 32 շենքերը, Սայաթ-Նովա պող. 4, 6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Գայի պող. 13 շենքը, Մոլդովական փ. 44/1 շենքը, Ավան՝ Քուչակ […]
09:12 16.11.2019
«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի կթանկանա։ «Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում […]
09:01 16.11.2019
Կիևի մարզում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի քաղաքացի Ալ Բարա Շիշանին (Ցեզար Տոխոսաշվիլի), ով ահաբեկչական խմբավորմանն է միացել 2013 թ-ին: Շիշանիի ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Վրաստանի ՆԳՆ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ ջանքերով: Շիշանին համարվել է խմբավորման պաշտպանության նախարարի տեղակալը: «2018 թվականի ամռանն ահաբեկիչն ապօրինի ժամանել էր Ուկրաինա՝ ներկայացնելով կեղծ […]
08:51 16.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին` ժամը 10.00-ից մինչև 24.00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:44 16.11.2019
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Մեքսիկային օգնություն էին առաջարկել՝ կապված Բոլիվիայից Մեխիկո իր տեղափոխման հետ։ Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկացել է խաբեությամբ տեղափոխել իրեն Գուանտանամոյի բանտ։ Այս մասին նա ասել է Reuters-ի հետ հարցազրույցում։ «ԱՄՆ-ից զանգահարել էին Բոլիվիայի ԱԳ նախարարին (Կարեն Լոնգարիկ)՝ մեզ համար ինքնաթիռ ուղարկելու առաջարկով, որը կտաներ […]
08:33 16.11.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը դեռևս ապրիլին տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից: Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին: Մյուս կողմից՝ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը […]
08:21 16.11.2019
Իտալիայի իշխանությունները կոչ են արել օգնություն ցուցաբերել Վենետիկին, որը մի քանի օր շարունակ հորդառատ տեղումների ու հեղեղումների գերակայության տակ է։ Հանգանակությունների համար քաղաքապետարանի կայքում հաշիվ է բացվել։ Բացի այդ, յուրաքանչյուր ցանկացող կարող է 2 եվրո ուղղել աղետի հետևանքների վերացմանը՝ ուղարկելով sms-հաղորդագրություն։ Ակցիային միացել են բջջային կապի բոլոր օպերատորները։ Առանձին կազմակերպություններ կոչ են արել կամավորներին օգնություն […]
08:12 16.11.2019
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ը։ Ավելի քան 2 տարում առաջին անգամ նրան հաջողվել է վերադարձնել մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը։ Գեյսթի եկամուտների աճին նպաստել է Microsoft –ի հետ 10 մլրդ դոլարի, 10-ամյա ժամկետով պայմանագրի կնքման Պենտագոնի որոշումը։ Սկզբում համարվում էր, որ Պենտագոնի ընտրությունը կանգ կառնի Amazon-ի վրա։ Դրանից հետո Բեզոսի ընկերության […]
00:00 16.11.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր […]
23:57 15.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, Վաշինգտոնի փողոցներում նկատել են գիշերազգեստ հիշեցնող կոստյումով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Իվանկան նուրբ վարդագույն վերնահագուստով է, բարձր գոտկատեղով լայն տաբատով՝ ոսկեգույն բոկոտիկներով: Նրա ձեռքին՝ նույն գույների պայուսակ է: 38-ամյա կինն այս կերպարով՝ ամուսնու ուղեկցությամբ, մեկնել է՝ մասնակցելու իր եղբոր՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի միջոցառմանը: Այն […]
23:50 15.11.2019
«Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը: Իրավաբան.net-ը փորձել է կապ հաստատել Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուի, մամուլի հարցերի […]
23:48 15.11.2019
Ավստրալիայի Qantas ավիաընկերության ինքնաթիռը ուղիղ փորձարարական թռիչք է կատարել Սիդնեյից Լոնդոն՝ գրանցելով 2 համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, թռիչքը տևել է 19 ժամ, երկարությունը կազմել է 17․8 հազար կմ: Ընդհանուր առմամբ, թռիչքի համար պահանջվել է 100 հազար կիլոգրամ ռեակտիվ վառելիք: Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռում եղել է 50 մարդ:
23:36 15.11.2019
Ֆրանսիայի իշխանությունները «դեղին բաճկոնների» շարժման բողոքների ընթացքում հասցված վնասը գնահատում են 2,5 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդել է RTL ռադիոն՝ վկայակոչելով երկրի կառավարության տվյալները: Ըստ տեղեկությունների՝ տարվա ընթացքում 5000 արտադրողներ և առևտրային ձեռնարկություններ, որոնք տուժել են ցուցարարների գործողություններից, դիմել են պետության օգնությանը: Մասնավորապես, նրանք պահանջել են վճարել սոցիալական ապահովագրության հիմնադրամին, նաև այլ հարկեր, ընդհանուր՝ 460 […]
23:24 15.11.2019
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը: Այս մասին հայտնում է RT-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2019-ի ապրիլի 21-ին: Դա երկու նախագահների առաջին զրույցն էր: Փաստաթղթից կարելի է դատել, որ Թրամփը Զելենսկուն շնորհավորել է ընտրություններին ունեցած հաղթանակի առիթով, ընդգծել, որ սպասում էր դրան: Երկու նախագահները միմյանց հաճոյախոսել […]
23:15 15.11.2019
Երկրորդ օրն է` փակ է Թբիլիսիի գլխավոր Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը: Համամասնական կարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կողմերն անզիջում են և ընդհանուր համաձայնության չեն գալիս: Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո վարչապետ Գեորգի Գախարիան հաստատել է իշխող թիմի 2020թ․ խորհրդարանական ընտրությունները մեծամասնական կարգով անցկացնելու որոշումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև խորհրդարանի խոսնակ […]
23:00 15.11.2019
Comedy Club-ի աստղ Միխայիլ Գալուստյանը YouTube-ում հրապարակել է դեբյուտային տեսահոլովակ՝ «Хочу тибя любицца» Супер Жорик ստեղծագործական կեղծանունով: Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում: Ըստ սյուժեի՝ Գալուստյանը ընկերների հետ ճանապարհորդում է քաղաքում և սիրահարվում տպավորիչ մի աղջկա: «Սա սիրո պատմություն է՝ տաք, ինչպես արևելյան տղամարդը, և կրքոտ՝ շքեղ կնոջ պես»,- ասվում է տեսանյութի ծանոթագրության մեջ: Մեկնաբանություններում Գալուստյանին համեմատել […]