21:00 03.10.2024
Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
«Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող խումբը, որը կազմավորվել է Ադրբեջանում Ֆրանսիայի համար խնդիրներ ստեղծելու նպատակով։ Եվ ահա այս կոնֆերանսը կոչվում է «Ֆրանսիայի նեոգաղութատիրացման քաղաքականությունը Աֆրիկայում», որին մասնակցում են Սենեգալի, Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Կամերունի, Կոնգոյի և Աֆրիկա մայրցամաքի այլ պետությունների ներկայացուցիչներ, որոնք նախկինում եղել են ֆրանսիական գաղութի տարածքներ։ Տարբեր հյուրեր այդ պետություններից, հիմնականում լրագրողներ, հավանաբար Բաքու են եկել համով ուտելու, անվճար զբոսնելու և, միգուցե, որոշ հոնորարի ակնկալիքով։
Մինչ այդ, «Բաքվի նախաձեռնող խումբ» կոչվող կազմակերպությունը իր ուշադրությունը սևեռում էր Ֆրանսիայի այն նախկին գաղութներին, որոնք այժմ էլ Ֆրանսիայի կազմում են, իսկ այս անգամ գրեթե բոլոր հիշատակված պետությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են։ Պատահական չէ, որ այս կոնֆերանսը Բաքվում հենց այսօր է սկսվել, քանի որ գիտենք Փարիզում իր աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքներին նաև մասնակցում է ՀՀ վարչապետը։ Այսինքն, այս ֆորումը Ալիևի պատասխանն է Մակրոնին և Փաշինյանին։
Զուտ ֆորմալ, պետությունը ֆորումի կազմակերպման հետ որևէ կապ չունի. դա իբրև թե հասարակական կազմակերպություն է այդ խումբը, բայց քաջ հայտնի է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է հատուկ նախագահի աշխատակազմի հանձնարարությամբ և ֆինանսավորվում է իշխանությունների կողմից։ Բաց
ի այդ, այդ կոնֆերանսին մասնակցում է և ելույթ է ունեցել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ
Նիզամի Սաֆարովը։ Այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ֆրանսիական նեոգաղութատիրացման դեմ պայքարում համաշխարհային առաջնորդ։ Հենց այդպես է Ադրբեջանի դերը ձևակերպում Ադրբեջանի իշխանամետ մամուլը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...
09:30 30.04.2025
Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարըՊակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...