ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումները ամփոփել են սեպտեմբերին կատարած աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումները ամփոփել են սեպտեմբերին կատարած աշխատանքները

10:00 04.10.2024

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի տանն անց է կացվել «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Բերքառատի և Չքնաղի միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Հրդեհաշիջում, տարահանում և ԱԲՕ կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։ Միևնույն ժամանակ Ուջան, Օրգով, Ալագյազ, Ռյա-Թազա և Ներքին Սասնաշեն բնակավայրերում գործարկվել են էլ․ շչակներ, իսկ բնակավայրերի դպրոցներում զուգահեռաբար իրականացվել են նաև «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։ Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցում էլ․ շչակով ազդարարման գործընթացին հաջորդել է սեմինար-պարապմունք՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ․ տարհանում և պատսպարում» թեմաներով։

Արարատի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի աշխատակիցները Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի մանկապարտեզում անց են կացրել շչակի գործարկմամբ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք։ Գործնական պարապմունքի ժամանակ իրականացվել է ազդարարում, որի արդյունքում կազմակերպվել է մանկապարտեզի աշխատակիցների և երեխաների տարհանում ու պատսպարում։ Արտաշատ քաղաքի «Ամո Խարազյանի» անվան պետական թատրոնի շենքում, Մասիս համայնքի Հովտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում, Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի հիմնական դպրոցում և «ՍԳ գազ» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Հրդեհաշիջման կազմակերպում ու իրականացում» թեմայով։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ Արմավիրի մասնաճյուղում անցկացվել է «Միջին ճնշման գազատարում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացում», «ՄԱՊ» ՓԲԸ գինու-կոնյակի գործարանում՝ «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում», «Նոյ» բնական հյութերի գործարանում՝ «Հրդեհաշիջման և տարհանման կազմակերպումը արտադրամասում առաջացած հրդեհի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Խոյ համայնքի Ծաղկալանջ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում անցկացվել են էլ. շչակների գործարկմամբ գործնական պարապմունքներ, իրականացվել են դպրոցների աշակերտների, ուսուցչական կազմի պատսպարում:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից մի շարք ուսումնական հաստատութուններում իրականացվել են «Հրդեհաշիջում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Փրկարարական օգնության ցուցաբերում Սևանա լճում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դասընթացներ։
Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և իրականացվել են՝ Ճոճկան բնակավայրում՝ «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը՝ էլեկտրական շչակների գործարկմամբ» թեմայով գործնական պարապմունքներ, Նորաշեն, Ձորագյուղ, Միխայելովկա բնակավայրերում՝ «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դասախոսություններ։

Գուգարք բնակավայրի միջնակարգ դպրոցում իրականացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երկրաշարժ, մասնակի փլուզում, դրա հետևանքով առաջացած հրդեհ» թեմայով։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից Կոտայքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ «ՔՊ ծառայությունների, կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը» և «ՔՊ պլաններին ներկայացվող հիմնական պահանջները, դրանց մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» թեմաներով:

«Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոները, բնակչության տարհանման կազմակերպումը», «Զինամթերքի հայտնաբերման պայմանական դեպք», «Իրազեկում, տարհանում, պատսպարում», «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը ուսումնական հաստատություններում ծագած հրդեհի դեպքում» թեմաներով ուսումնավարժանքներ են անցկացվել Չարենցավանի, Հրազդանի, Զառի, Նոր Գեղիի դպրոցներում։

«220 ԿՎՏ բաշխիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի դեպքում հրդեհաշիջման և տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում, «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Ջրաբեր Գազ» գազալցակայանում։

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Վայք քաղաքի մշակույթի տանն անց է կացվել «Հրդեհաշիջումը Վայքի մշակույթի տան հանդիսությունների դահլիճում» թեմայով, իսկ Աղնջաձորի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջում, տարհանում, առաջին բուժօգնություն» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Լայնածավալ միջոցառումների շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել ուսուցողական ծրագրերի իրականացմանը, որոնք միտված էին արտակարգ իրավիճակներում գործելու վարվելակերպի կանոնների վերաբերյալ հմտությունները բնակչությանը փոխանցելուն։ Այս ծրագրերը ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ ապահովելու համար գիտելիքների ամբողջական փոխանցում։

Բնակչության իրազեկման և պատրաստվածության ուղղությամբ փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են իրազեկման արշավներ, որոնց նպատակը՝ արտակարգ իրավիճակների ռիսկերը նվազեցնող միջոցների մասին տեղեկությունները հասանելի դարձնելն էր։

Նշենք, որ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտապես իրականացվող ուսուցողական և գործնական միջոցառումները կարևոր դեր են խաղում հանրության և կառույցների համախմբման, համագործակցության ամրապնդման և ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման գործում: Վերոնշյալ միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն ապահովել հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցում, այլև ստեղծել կայուն և գործող մեխանիզմներ, որոնք թույլ կտան արագ արձագանքել և նվազեցնել հետևանքները՝ հնարավորինս ապահովելով բնակչության պաշտպանվածությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

10:35 24.05.2025

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

10:00 24.05.2025

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

09:39 24.05.2025

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

09:10 24.05.2025

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

BACK_TO_TOP