Բոլոր լուրերը – Page 8472 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Փաշինյանի սելֆիները Էմանուել Մակրոնի, Լուիզ Մուշիկիվաբոյի և Անտոնիո Գուտերեշի հետ

02:14 12.11.2019

Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։ «Մեր լավ բարեկամի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- լուսանկարին կից գրել է նա:

̰
Երբ նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ. Փաշինյան

01:15 12.11.2019

Երբ նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել:

̰
Մարկոս Պիզելին հայտնել է Հայաստանի հավաքականում  կարիերան ավարտելու մասին

00:15 12.11.2019

Ղազախական «Ակտոբեց» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի հետ զրույցում: «Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում: «Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ […]

̰
Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, այլ ԻՊ զինյալները

00:10 12.11.2019

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց են անում ԻՊ զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը»: Հիշեցնենք, որ ահաբեկիչները երեկ սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը։  

̰
Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

00:00 12.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ընդգրկվել է Sportschau.de կայքի կողմից կազմված Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Քյոլնի» հետ խաղում Ադամյանը, փոխարինման մտնելով առաջին խաղակեսից հետո, դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև ավելացված ժամանակում 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրելով` Յուրգեն Լոկադիան 1:2 հաշվով հաղթանակ է պարգևել «Հոֆենհայմին»:

̰
Տղամարդը բանտ է նստել, որ սովամահ չլինի

23:54 11.11.2019

Հնդկաստանի Չեննայ քաղաքի բնակիչը ռումբի գոյության մասին 2 կեղծ զանգի համար բերման է ենթարկվել և ձերբակալվել, գրում է Indiaglitz-ը: Նա 2 անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա կանայք փախել են իրենից: Դրանից հետո տղամարդը աշխատանքից դուրս է եկել և հայտնվել է ընկճախտի մեջ: Այդպիսով՝ տղամարդը ցանկացել է բանտ նստել՝ անվճար սնվելոը և տանիք ունենալու համար: […]

̰
Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ

23:37 11.11.2019

«403 մամուլ» ռուսական Telegram ալիքը մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից: Ալիքի տեղեկություններով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և աֆրիկագիտության ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ: «Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ Յանային ներկայացրել է իր […]

̰
Ժամանում եմ Ելիսեյան պալատ․ Փաշինյան

23:22 11.11.2019

Ժամանում եմ Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի հաղթող է դարձել

23:12 11.11.2019

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի. […]

̰
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաղը 8 ժամ ջուր չի լինի

23:04 11.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝ 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի, 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները, 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ […]

̰
Ուսանողուհուն դաժանորեն սպանած դասախոսի բնակարանից կադրեր են հրապարակվել

23:03 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը մեղադրվում է նույն համալսարանի ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ: «Սոկոլովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հետաքննության նախնական վարկածի համաձայն ՝  դոցենտ Սոկոլովը նոյեմբերի 7-ին կրակել է ասպիրանտ Եշչենկոյի վրա, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել: Նոյեմբերի 9-ի […]

̰
Ծովում նավաստիների հետ ռեգբի խաղացող բելուխային կասկածել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

22:48 11.11.2019

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում նավով շրջող հարավաֆրիկացի զբոսաշրջիկների հետ ռեգբի խաղացող բելուխա կետը, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, Ռուսաստանի զինված ուժերի կողմից հավաքագրված ու մարզված լրտես է։ Այս կասկածները սկսվել են օրերս ցանցում տարածված տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է կետը խաղում զբոսաշրջիկների հետ՝ բերելով նրանց նետած ռեգբիի գնդակը։ Independent-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ դա Ռուսաստանի կողմից […]

̰
Մոսկվայում 36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից

22:34 11.11.2019

Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև […]

̰
Թևան Պողոսյան

22:30 11.11.2019

̰
ԱՄՆ-ում ռոբոտ շների են զբոսանքի հանել

22:24 11.11.2019

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ռոբոտ շների՝ Mini Cheetah-ի զբոսանք են կազմակերպել: Զբոսանքի տեսանյութը հայտնվել է ինստիտուտի YouTube-յան էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռոբոտ շները թռչկոտում, սալտո տալիս, ֆուտբոլ խաղում: Mini Cheetah-ն աշխատում են կիսաավտոմատ ռեժիմով, և կառավարվում են անլար հեռակառավարման վահանակով: Ռոբոտը կշռում է 9 կիլոգրամ և շարժվում է մինչև 8 կմ/ժ արագությամբ: Մոտ […]

̰
Բլոգերը ուղիղ հեռարձակում է կատարել՝ օգտագործելով ընդամենը իր ակնոցները

22:10 11.11.2019

YouTube-ի օգտատերերից մեկը մարզիկների մրցամարտի հեռարձակման յուրատեսակ տարբերակ է կիրառել: Մրցամարտը նա հեռարձակել է ուղիղ եթերում՝ օգտագործելով ընդամենը իր ակնոցները: Նա անձամբ ներկա է եղել խառը մենամարտերի մրցումներին և օգտագործել է ակնոցների հայելային արտացոլման էֆեկտը, իսկ բառերով արդեն որոշակի մեկնաբանություններ է արել: Արդյունքում՝  YouTube-ի տնօրինությունը սա չի համարել ցանցահենային հեռարձակում, և որևէ տույժ կամ արգելափակում […]

̰
Հորիզոն 22.00

22:00 11.11.2019

̰
14-ամյա ամերիկացի աղջիկը մեղադրվում է 59-ամյա տղամարդուն սպանելու համար

21:56 11.11.2019

Ֆիլադելֆիայի ոստիկանությունը 14-ամյա աղջկան մեղադրել է 59-ամյա տղամարդու սպանության համար: Ալբերտ Չերնոֆը կենդանապաշտպան էր: Նրա մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է մահճակալին կապկպված վիճակում: Գլխի վրա խոշոր վերք է եղել, իսկ կրծքի հատվածում սուր կտրող գործիքից վնասվածքներ: Մինչ ոստիկանություն փնտրում էր կասկածյալին, նա իր մոր և երկու պաշտպանների հետ ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Պաշտպաններից մեկը հայտնել է, […]

̰
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում՝ երբ թագավորական զույգը կհայտարարի երկրորդ հղիության մասին

21:49 11.11.2019

Բրիտանացիներն ակտիվորեն քննարկում են թագավորական ընտանիքի համալրման հավանականությունը: Ոմանք պնդում են, որ Մեգան Մարքլը պատրաստվում է երկրորդ երեխան լույս աշխարհ բերել, քանի որ Մեգանը պահել է այն հագուստը, որը կրել է առաջին հղիության շրջանում:  Մյուսներն էլ հիմք են ընդունում թագավորական զույգի հանդիպումը բրիտանական բանակի սպաների կանանց և երեխաների հետ, որի ժամանակ Մեգանը հետաքրքրվել է կանանցից, […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենաներ են վնասվել

21:42 11.11.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, […]

̰
Գորիսում վաղը վթարային ջրանջատում կլինի

21:37 11.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 09.00-15.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սյունիքի փողոցի 100-185 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը

21:31 11.11.2019

ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և […]

̰
Ռոնալդուն իրեն փոխարինած մարզչին անվանել է «անբարոյականի զավակ»

21:21 11.11.2019

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուս»-«Միլան» հանդիպմանը միջադեպ է գրանցվել: Ավելի վաղ նշել էին, որ «Յուվենտուս»-ը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ միակ գնդակը խփել էր Պաուլու Դիբալան, որը 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանու Ռոնալդուին: Ռոնալդուն արհամարհանքով էր դուրս եկել դաշտից, ու անցնելով պահեստայինների նստարանի կողքով` միանգամից գնացել հանդերձարան: Ավելի ուշ պարզվել է, որ Ռոնալդուն ակումբի […]

̰
31-ամյա Մայա Ժիդկովան որոնվում է որպես անհետ կորած

21:09 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 31-ամյա Մայա Ժիդկովան որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն անցկացնելու որոշում է ստորագրել

20:57 11.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ, մասնվորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասը, 220-րդ և 226-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի […]

̰
«Ես քեզ համար ծաղրածու չեմ». ուշագրավ միջադեպ «Լիվերպուլ»-ի մարզչի հետ

20:43 11.11.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակից (3:1) հետո  հայտնվել է ուշադրության կենտրոնում: Խաղադաշտում երկրպագուների հետ հաղթանակը տոնելիս օպերատորը մոտեցել է նրան և խնդրել տեսախցիկի առջև թափահարել բռունցքը: «Ես քեզ համար ծաղրածու չեմ»,- պատասխանել է Կլոպը օպերատորին: The cameraman asking Klopp to do the fist pumps ? #LFC pic.twitter.com/i5585sksx4 — James Pearce (@JamesPearceLFC) […]

̰
Բեռլինում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ

20:35 11.11.2019

Բեռլինում պատրաստվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծմանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք: Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ. երեխաներ ունեցող […]

̰
15-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած

20:30 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր. Մ․ Հայրապետյան

20:21 11.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան. «Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, […]

̰
Տավուշում, Լոռիում և Սյունիքում ապօրինի ծառահատումներ են բացահայտվել

20:09 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ […]

̰
BACK_TO_TOP