Բոլոր լուրերը – Page 8473 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Քարդաշյան քույրերը մրցանակաբաշխությանը ներկայացել են սեքսուալ զգեստներով

19:30 11.11.2019

Քարդաշյան քույրերը երեկոյան գայթակղիչ զգեստներով ներկա են գտնվել հեղինակավոր People’s Choice Awards 2019 մրցանակաբաշխությանը, գրում է Hollywood Life-ը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել նաև Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմը և Քլոեն, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջենները: Ռեալիթի-շոուի աստղերը սեքսուալ հանդերձանք են ընտրել միջոցառման համար: Այսպես, ավագ քույրը՝ […]

̰
Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի». Քեմալ Քըլըչդարօղլու

19:15 11.11.2019

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Էրդողանի ամերիկյան այցին, հայտնել է, որ այն որևէ արդյունք չի տալու, հայտնում է Ermenihaber-ը: Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ Էրդողանին ուղարկված նամակը: «Ասում են, թե այդ նամակը դնելու […]

̰
Քրգործ` Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ

19:13 11.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը […]

̰
Նոր սկանդալ վրացական «Եվ մենք պարում էինք» ֆիլմի շուրջ

19:11 11.11.2019

Սկանդալներն ու նոր բացահայտումներն աղմկահարույց «Եվ մենք պարում էինք» ֆիլմի շուրջ շարունակվում են: Բանն այն է, որ ֆիլմում նկարահանված անչափահաս երեխաների ծնողներն իրենց խաբված են զգում և պահանջում են ֆիլմից կտրել-հանել իրենց երեխաների մասնակցությամբ դրվագները՝ անհանգստանալով նրանց  հետագա ճակատագրի համար: Նրանք հավաստիացրել են, որ իրենց խաբել են ֆիլմի բովանդակության մասին պատմելիս, հավաստիացրել են, որ այն […]

̰
Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ. Հայկ Մարության

19:05 11.11.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում ունեցած ելույթում նշել է, որ այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ. «Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ»: Մանրամասները` տեսանյութում:

̰
Պուտինը խոստովանել է, որ պատվաստվել է գրիպի դեմ

19:00 11.11.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գրիպի դեմ պատվաստում է արել: Նա հարցրել է ներկաներին, թե ովքեր են պատվաստվել: «Կառավարության անդամներից ո՞վ է պատվաստվել (գրիպի դեմ): Մեկ, երկու, երեք, չորս: Ես նույնպես պատվաստվել եմ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև արձագանքել է այն փաստին, որ շատերը չեն պատվաստվել: «Այսպիսով, […]

̰
4 կգ մարիխուանա` վանաձորցի 37-ամյա բնակչի տանից

18:53 11.11.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից […]

̰
Առաջիկայում նախաձեռնելու եմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ. Թանդիլյան

18:50 11.11.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների սահմանափակմանը. «Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները: […]

̰
Այսօր տեսանելի է հազվագյուտ երևույթ. Մերկուրին անցել է Արեգակի առջևով

18:46 11.11.2019

Այս երևույթին կարող են ականատես լինել երկու Ամերիկաների, Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:

̰
Հայաստանում մարդիկ իրենց ապահով են զգում նույնքան, որքան Շվեյցարիայում. Gallup

18:44 11.11.2019

Գիշերային ժամերին միայնակ, փողոցով քայլելիս հայաստանցիները իրենց զգում են նույնքան ապահով և անվտանգ, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնի է դարձել Gallup կազմակերպության հարցումներից, որոնք արվել են ամբողջ աշխարհում: Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։ Իսկ առաջատար հնգյակն ունի այս տեսքը․ Սինգապուր […]

̰
Դասախոսի կողմից դաժանաբար սպանված ռուս ուսանողուհու մայրը պատմել է դստեր վերջին օրվա մասին

18:40 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսի կողմից սպանված 24-ամյա ուսանողուհու` Անաստասիա Եշչենկոյի մայրը պատմել է, որ դուստրը կյանքում շատ ծրագրեր է ունեցել, ցանկացել է դասավանդել համալսարանում: Այս մասին հայտնում է Life-ը: Աղջկա սպանության մեջ մեղադրվում է դոցենտ Օլեգ Սոկոլովը: Աղջկա մոր խոսքերով՝ Անաստասիան ծնողներին չի պատմել իր սիրեցյալի մասին, Սոկոլովին ճանաչում էին որպես նրա ուսումնական ղեկավար: «Սպանության օրը […]

̰
Հորիզոն 18:00

18:39 11.11.2019

̰
Նոր հայտնաբերված նավթահանքը Իրանում մեծությամբ երկրորդն է

18:36 11.11.2019

Այն հնարավորություն կտա 53 մլրդ բարել նավթ արտահանել:

̰
Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

18:32 11.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է.  «Այնքան լավ […]

̰
Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր. Տիգրան Վիրաբյան

18:29 11.11.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր: Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: […]

̰
Պետք է անել փոփոխություններ` առանց վախենալու դրանց հետևող դժվարություններից. Հայկ Մարության

18:25 11.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանից բացակայության շրջանում իր կատարած օտարերկրյա այցերին: Քաղաքապետը հայտնել է, որ եվրոպական մի շարք երկրներում ուսումնասիրել է աղբահանությունը, տրանսպորտային համակարգը, առևտուրը և այլն, այսինքն՝ ընդհանրապես ինչպես են աշխատում քաղաքները: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել՝ ոչ պաշտոնական, զրուցել են, եվրոպական երկրների փորձին ծանոթացել: «Ամենակարևոր […]

̰
Գողացել էին վարելահողով անցնող խողովակաշարերն ու բռնվել

18:22 11.11.2019

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը կամ անձինք գողացել էին Եղվարդ քաղաքում գտնվող մի երիտասարդի վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը։ Նախնական հաշվարկով, տուժողին պատճառվել էր 2․000․000 դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օրեր տևած օպեարտիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին գողությունը կատարած անձանց ինքնությունը։ Նրանց հետ տարված […]

̰
Հայաստանը նպատակադրված է ավելի խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. Տիգրան Ավինյան

18:16 11.11.2019

Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Նշել եմ, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Քննարկել ենք հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական […]

̰
Հայկական բանակում անցկացվել են տանկային և հրետանու վարժանքներ

18:14 11.11.2019

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ։ Նոյեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն։ Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման […]

̰
Կարեն Աղամյանը հերքում է 50 մլն շորթելու մասին լուրերը. Armtimes.com

18:12 11.11.2019

«Հայկական ժամանակը» հայտնում է, որ Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախկին նախագահ Կարեն Աղամյանը հերքում է իր պաշտոնավարման տարիներին միության ղեկավարության կողմից 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցների հափշտակման մասին տեղեկությունները: «50 մլն դրամը նկարիչների միության համար ֆանտաստիկ գումար է: Միության ամսական վարձակալումներից ստացած եկամուտը մոտ 2 միլիոն դրամ էր իմ ժամանակ: Միությունը դրանով էր […]

̰
Փարիզում իսլամոֆոբիայի դեմ ցույցեր են կայացել

18:06 11.11.2019

Փարիզում հազարավոր մարդիկ իսլամոֆոբիայի դեմ ցույցերի են դուրս եկել: Ակցիաներն անցել են «Այո´ կրոնի քննադատությանը, ո´չ հավատացյալների նկատմամբ ատելությանը», «Կանգնեցրե´ք իսլամոֆոբիան», «Համատեղ կեցությունը կարևոր է» և նմանատիպ այլ  կոչերով: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` ցույցերին մոտ 13 հազար մարդ է մասնակցել: Այս ակցիան նախաձեռնվել է վերջերս Բայոնն քաղաքում մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումից հետո: 84-ամյա տղամարդը, որը […]

̰
Հորիզոն 18.00

18:00 11.11.2019

̰
Դասադո՞ւլ Շիրակի պետական համալսարանում

17:55 11.11.2019

Շիրակի պետական համալսարանի մի քանի ուսանողներ ու դասախոսներ այսօր դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել համալսարանի բակում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այսկերպ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ: Մեր թղթակցի հետ զրույցում համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասել է, որ բողոքի […]

̰
Մնացականյան-Լավրով հանդիպման հակառակ կողմը. Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել

17:50 11.11.2019

ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից: «Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման հակառակ կողմը»,- լուսանկարներին կից գրել է նա:

̰
Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին… Ինչպես է հայ շինարարը «սվաղել» Դադիվանքը

17:45 11.11.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Դադիվանքից, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիները, այսպես կոչված, «սվաղել» միջնադարյան վանական համալիրի պատերի ճեղքերը: Նա նկարներին կից գրառում է կատարել. «Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց` այս սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում ա այստեղ ու չգիտի` […]

̰
Не верю. Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին

17:38 11.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին. «Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

17:30 11.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը […]

̰
Վրաստանը կգլխավորի ԵԽ նախարարների կոմիտեն

17:27 11.11.2019

Նոյեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն կգլխավորի Վրաստանը՝ 6 ամսով։ Թբիլիսիին նախագահությունը կփոխանցի Փարիզը, որը ներկայում գլխավորում է կառույցը։ Այս «փոխանցման» համար արդեն Թբիլիսի է ժամանել Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։

̰
ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր

17:20 11.11.2019

Նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո […]

̰
Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը

17:17 11.11.2019

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովի նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների՝ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՂԽ) հերթական՝ 47-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության […]

̰
BACK_TO_TOP