11:51 12.11.2019
Լեոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020/21 թվականների մրցաշրջանի մեկնարկը: Միևնույն ժամանակ նա չի շտապում լքել ակումբը: Մեսսին ասել է, թե ուզում է նախ հասկանալ, թե ֆիզիկական ինչ վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում և կկարողան՞ա արդյոք հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Մեսսիի որոշումը կախված կլինի նաև «Բարսելոնայի» ելույթներից, քանի որ նա ցանկանում է […]
11:44 12.11.2019
ԱԻՆ հրշեջ-փրկարարներն այսօր վարժանք իրականացրին Մարզահամերգային համալիրում՝ ուղղված այնտեղ ծագած «հրդեհի» մարմանը: Վարժանքին ներգրավված էր նաև ուղղաթիռ։ Պայմանական հրդեհաշիջման աշխատանքներից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը փրկարարների համար մատնացույց արեց թերացումներ, որոնք թույլ են տրվել վարժանքի ընթացքում։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
11:38 12.11.2019
Ո՞վ է սկուտեղի վրա իշխանությունը մատուցել գործող կառավարությանը և ինչո՞ւ են պատգամավորները պաթոսով ելույթներ ունենում ԱԺ-ում: Հարցերը բանավեճի թեմա են դարձել խորհրդարանում՝ լիագումար նիստերի առաջին օրը: Օրակարգում բացասական եզրակացություն ստացած 6 նախագծերն են, նախ քննարկվել են «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների հեղինակած օրինագծերը: Մանրամասները` տեսանյութում:
11:20 12.11.2019
Նոյեմբերի 11-ին` ժամը 15:43-ին, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ: Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները […]
11:08 12.11.2019
ԱԺ այսօրվա օրակարգում են 6 բացասական, 17 դրական եզրակացություն ստացած նախագծեր: Նախ՝ իրենց նախագծերն են ներկայացրել բացասական եզրակացություն ստացած օրինագծերի հեղինակները: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարց էր առաջ քաշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով պնդում է, որ որևէ գործատու առանց հիմնավոր պատճառի իրավունք չունի աշխատանքից ազատել տնօրենին, սակայն փաստարկները համոզիչ չեն […]
10:58 12.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ փրկարար Սամվել Դևելյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային […]
10:54 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,- նկարագրության մեջ գրել է նա: View this post on Instagram Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
10:48 12.11.2019
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային երկօրյա ֆորումը: «Անտիկոնտրաֆակտը» ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկումների անցկացման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլք: Համաժողովի նպատակն […]
10:47 12.11.2019
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը, որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն, պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: 82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ […]
10:40 12.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օրենքով պաշտպանել բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների աշխատանքային իրավունքները։ Նա պարզաբանեց, որ ըստ գործող կարգավորումների՝ բաժնետերերի խորհուրդը ցանկացած պահի առանց պատճառի կարող է պաշտոնից ազատել ընկերության գործադիր տնօրենին։ Դա, սակայն, ըստ Պետրոսյանի, հակասում է աշխատանքային իրավունքների պաշտպանության գաղափարին։ Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել, […]
10:33 12.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանին պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների […]
10:30 12.11.2019
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Largus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Գ., ծնված 1961 թ.) […]
10:25 12.11.2019
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության […]
10:20 12.11.2019
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը դուրս է եկել Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայից։ Սա նշանակում է, որ Կառլսենը այլևս չի կարող հանդես գալ Նորվեգիայի հավաքականի կազմում, մասնավորապես այնպիսի մրցաշարերում, ինչպիսին, օրինակ, համաշխարհային օլիմպիադան է: Կառլսենին ֆեդերացիայից հեռացննելու որոշումն ընդունել է ֆեդերացիայի ղեկավարությունը: Պատճառը Kindred բուքմեյքերական ընկերության խոշոր առաջարկն է, որը կազմել է 5 միլիոն եվրո։ Նորվեգիայում արտասահմանյան ցանկացած […]
10:06 12.11.2019
ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է՝ ներգանգային բարձր ճնշմամբ: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Ճնշումը բարձրացել է ընկնելու հետևանքով: Ջորջիա նահանգի Էմորի համալսարանին կից բուժհաստատությունում նախկին նախագահին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Կիրականացվի ճնշման իջեցման ընթացակարգ: Այս տարի Քարթերն արդեն հայտնվել է հիվանդանոցում՝ կոնքազդրային շրջանում ստացած կոտրվածքով: Ավելի վաղ Քարթերի մոտ ուղեղի քաղցկեղ […]
09:59 12.11.2019
Ազգային ժողովի՝ այսօր վերսկսվող նիստերի օրակարգում կա 18+18 հարց։ Դրանց մեջ կան հատկապես «ծանր» նախագծեր, ինչպես, օրինակ, 2020 թվականի բյուջեն։ Այս նախագիծը, սակայն, կքննարկվի ոչ այսօր․ կառավարության ղեկավարը Հայաստանում չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ֆրանսիայում։ Այսօր քննարկումները կսկսեն ավելի «թեթև» հարցերից։ Ազգային ժողովում ևս մեկ ուշագրավ նախագիծ կա։ Դրա միայն անունը բաղկացած է 286 […]
09:52 12.11.2019
Նոյեմբերի 10-ին Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսը թաքնվել էր Կոչաբամբա դեպարտամենտում կոկա արտադրողների արհմիության անդամների մոտ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նա հրապարակել է հատակին պառկած լուսանկար՝ նշելով, որ ահա այդպես է անցկացրել պետական հեղաշրջման պատճառով պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին գիշերը: Մորալեսն ուղևորվել է Մեքսիկա: Երկիրն ավելի վաղ քաղաքական ապաստան էր […]
09:48 12.11.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով: Սա առաջին անգամ չէ, երբ Զախարովան իր հիացմունքն է արտահայտում հայերի, հայկական հյուրասիրության, մայրաքաղաք Երևանի, Հայաստանի տեսարժան վայրերի և այն ամենի հետ կապված, ինչն առնչվում է հայերին: https://www.facebook.com/photo.php?fbid=10221149886326454&set=a.4365446944032&type=3&theater
09:37 12.11.2019
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող: Ժամը 18:30-ին մթության […]
09:26 12.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով: Մինչև փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները […]
09:17 12.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում: Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի […]
09:11 12.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ և ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, և այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։ Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է և՛ պաշտոնյաներին, և՛ պատգամավորներին։ […]
09:00 12.11.2019
Նոյեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Վաղատին գյուղում՝ 9 հա, Ույծ գյուղում՝ մոտ 1 հա, Նորավան գյուղում՝ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները […]
08:49 12.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 5, 7 շենքերը, Թումանյան փ. 30, 32 շենքերը, Սայաթ-Նովա պող. 4, 6 շենքերը հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 1 […]
08:37 12.11.2019
«Փաստ» թերթը գրում է․ «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։ Ի […]
08:25 12.11.2019
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, ով երկրում սաստկացող բողոքի ակցիաների ֆոնին նոյեմբերի 10-ին հայտարարեց պաշտոնը լքելու մասին, քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է մարդասիրական նկատառումներով։ Ավելի վաղ Մեքսիկան հանդես էր եկել ապաստան տրամադրելու առաջարկով։ Էբրարդի խոսքով՝ Մորալեսն արդեն զանգահարել է իրեն […]
08:13 12.11.2019
Բանգլադեշում 26 մարդ է մահացել «Բուլբուլ» հզոր ցիկլոնի հետևանքով։ Տարերային աղետը երկրի հարավում վնաս է հասցրել մոտ 100 հազար տան։ Ջրածածկ է եղել շուրջ 3000 հեկտար հողատարածք։ Սաստիկ քամուց ծառերի տապալման հետևանքով կան տուժածներ։ Տեղեկություններ են ստացվում նաև հեղեղված տարածքներում խեղդված մարդկանց մասին։ Ցիկլոնը վնաս է հասցրել բջջային կապի կայաններին և հոսանքալարերին։
08:05 12.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան […]