Բոլոր լուրերը – Page 8505 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Լևոն Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է

14:25 02.11.2019

Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է:  ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը  7-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա […]

̰
Խնդրում եմ բոլոր ուսումնական հաստատություններում ապահովել սահմանված ջերմաստիճան. փոխնախարար

14:23 02.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով եղանակային պայմանները` խնդրում եմ բոլոր ուսումնական հաստատություններում ապահովել սահմանված ջերմաստիճան»:

̰
ԱՄՆ նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը դուրս է գալիս նախագահական մրցավազքից

14:16 02.11.2019

ԱՄՆ նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահական մրցավազքից դուրս գալու մասին: Նա հայտարարել է, որ իրենք «չունեն բավարար միջոցներ հաջող քարոզարշավ իրականացնելու համար»: Այս մասին հայտնել է BBC-ն: Օ’Ռուրկը սկսել էր քարոզարշավը այս տարվա մարտից: Նա նախագահ Թրամփի՝ ներգաղթյալների դեմ վարած քաղաքականության քննադատողներից էր, հատկապես, երբ սահմանամեձ Էլ Պասո քաղաքում տեղի […]

̰
Հայ մասնագետը նշանակվել է ուկրաինական «Լվով» ՖԱ գլխավոր մարզիչ

14:14 02.11.2019

Ուկրաինական «Ստալ Կամենսկոե» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Մելիքյանը փոխարինել է Վլադիմիր Մազյարին, որի օգնականն էր մինչ այդ և պատասխանատու էր թիմի տակտիկական պատրաստվածության համար: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մարզչի նշանակումն արդեն հաստատել է ակումբի ղեկավարությունը, սակայն հայազգի 40-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասների մասին […]

̰
Ջերմուկում առատ ձյուն է տեղացել

14:04 02.11.2019

Այսօ տեղացած առատ ձյունը պատճառ է դարձել, որ Հայաստանի տարբեր բնակավայրերից լուսանկարներ ու վիդեոներ հրապարակվեն ձյան տեղումների վերաբերյալ: Տեսագրություններից մեկի հեղինակն «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանն է: Նա մեքենայով շրջում է Ջերմուկում և ցույց տալիս, թե ինչ վիճակ է առողջարանային քաղաքում:

̰
Եղանակին համահունչ. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

13:57 02.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նա մեքենայում է՝ ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եղանակին համահունչ»,- գրել է նա:

̰
Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

13:53 02.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար: «Սիրելի´ ֆուտբոլասերներ, Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր […]

̰
Ռուբեն Խաչատրյանն առաջարկում է զենք տրամադրել Կենդանաբանական այգու պահակներին

13:51 02.11.2019

Կենդանաբանական այգու գործող տնօրենը համարում է, որ բացի այգու ամբողջ արտաքին շրջանով պարսպի անցկացումը, հարկավոր է նաև հրազեն՝ զենք տրամադրել այգու գիշերային պահակախմբի․ դա նաև անվտանգության խնդիր է լուծում։ Այս մասին Ռուբեն Խաչատրյանն այսօր ասել է լրագրողների հետ զրույցում։ Նա հայտնել է նաև, որ հիմա Երևանի իշխանություններն արդեն սկսել են պարսպի կառուցման համար չափագրման աշխատանքները, […]

̰
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

13:42 02.11.2019

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

̰
Մի բան է, երբ բիզնես շահեր ունեցողներն են հրաժարական պահանջում, այլ բան է, երբ փոխքաղաքապետը․ Ռուբեն Խաչատրյան

13:40 02.11.2019

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից փոխքաղաքապետի առաջարկով ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանը պնդում է՝ իր համար էականը պաշտոնը չէ, հեռանկարային աշխատանքն է` այգու հետ կապված։ Այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ Խաչատրյանն անդրադարձել է նաև շուրջ մեկ տարի շարունակվող պահանջներին, որ ինքն ազատի պաշտոնը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բարդ, բայց լուծելի խնդիր. արդյո՞ք մեր շախմատի հավաքականները կկարողանան մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

13:30 02.11.2019

Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից: Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել […]

̰
Կուսակցություն ստեղծելով՝ դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը. Ավետիք Չալաբյան

13:28 02.11.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվել է ևս մեկ կուսակցությունով:  Նախ` ընտրվել է հաշվիչ հանձնաժողովը, ապա  կուսակցության հիմնադրման համար քվեարկություն է կատարվել: Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ներկայացումից հետո կընտրվի խորհուրդն ու խորհրդի նախագահը: Կհաստատվի տեղական կառույցների աշխատանքը: «Այս պահին, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում: Եվ այս պահին արտախորհրդարանական կուսակցություն ստեղծելով՝ մենք դիրքավորվում […]

̰
Կենդանիների անկման դեպքերը շահարկվում էին որպես տնօրենի վատ աշխատանք․ Ռուբեն Խաչատրյան

13:21 02.11.2019

Երևանի կենդանական այգու՝ ազատման դիմում գրած տնօրենն այսօր ներկայացրել է, թե ինչ նկատի ուներ իր ազատման դիմումի մեջ «մարդկային գործոնը» հիշատակելիս։ Նա նշել է, որ շահարկումներ են եղել Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկումների վերաբերյալ։ «Ու անընդմեջ էդ կենդանիների հանկարծամահ լինելը կամ որոշ կենդանիների նույնիսկ մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին […]

̰
Պապիկյանը Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին

13:20 02.11.2019

Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Այս  մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է […]

̰
Շրի Լանկայում փիղ է սատկել հոգնածությունից, կենդանին ման է տվել զբոսաշրջիկներին

13:15 02.11.2019

Շրի Լանկայում փիղ է սատկել հոգնածությունից, քանի որ շարունակ ման է տվել զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Համացանցում հայտնվել է Կանակոտա անունով սատկած փղին պատկերող տեսանյութը: Նշվում է, որ սատկելուց առաջ փիղը զբոսաշրջիկների 3 խումբ էր ման տվել: Նրան ուղեկցող տղամարդը հարվածել է կենդանիներին վերահսկելու համար նախատեսված մետաղական ձողով: Նախորդ օրն էլ կենդանին […]

̰
Ամբողջ գիշեր տանջվել ենք, բոլոր շներին չի հաջողվել թմրեցնել․ Կենդանաբանականի աշխատակիցը՝ իրենց հերթապահության մասին

13:06 02.11.2019

Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս գիշեր հերթապահություն են իրականացրել այգու տարածքում, որպեսզի թույլ չտան, որ շների ոհմակը նոր կենդանիներ հոշոտի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է այգու աշխատակիցներից մեկը։ Նա ներկայացրել է, թե ինչպես են հետապնդել շներին և ինչպես են կարողացել նրանց մի մասին «թմրեցնել»։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հորիզոն 13.00

13:00 02.11.2019

̰
Ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս որդուս ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել. Կրիշտիանու Ռոնալդուի մայր

13:00 02.11.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլորես Ավեյրուն, ասել է, որ ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս պորտուգալացուն ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել: «Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, որդիս ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Եթե ​​նա իսպանացի կամ անգլիացի լիներ, նրանք այդպես չէին անի: Չգիտեմ, նա այս տարի կստանա՞ «Ոսկե գնդակը», բայց ես հավատում եմ դրան»,- Ավեյրուի խոսքերը […]

̰
Հուսամ՝ կենդանաբանական այգին պարիսպ կունենա, եթե դա նույնիսկ իմ հրաժարականն արժենա․ Ռուբեն Խաչատրյան

12:56 02.11.2019

Կենդանական այգու աշխատակիցները ինքնակազմակերպվել են և գիշերը հերթապահություն են իրականացրել այգում, ինչի շնորհիվ ապացուցել են, որ այգին պարսպի անհրաժեշտություն ունի։ Այս մասին այսօր ասել է այգու՝ ազատման դիմում գրած տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Նա սրանով պատասխանել է այն պնդումներին, թե շների հարձակումները հորինվածք են։ «Հուսով եմ, որ էս միջադեպը վերջնական առիթ կհանդիսանա, որ այգին վերջնականապես իր […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

12:53 02.11.2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա […]

̰
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ

12:50 02.11.2019

Իսրայելական օդուժը հարվածներ է սկսել Գազայի ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինյան կողմից արձակված կրակի: Հրթիռակոծության մեջ իսրայելական կողմը մեղադրել է «Համաս» շարժմանը և հայտարարել, որ ավիահարվածների թիրախն են «ահաբեկչական օբյեկտները» Գազայի ողջ հատվածում: Հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 1 մարդ: Իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչները նաև հրապարակել են ավիահարվածների կադրերը: In response to rockets fired at Israel, we […]

̰
Ճամայկացի 20-ամյա ֆուտբոլիստուհին սպանվել է ծեծկռտուքի ժամանակ

12:44 02.11.2019

Ճամայկայի ֆուտբոլի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհի Թարանիա Քլարկը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ուրբաթ օրը ոստիկանությունը հայտնել է, որ 20-ամյա Քլարկը դանակահարվել է մեկ այլ կնոջ հետ հետ բջջային հեռախոսի համար տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Իրավապահ մարմինները հայտնել են, […]

̰
Չիլիում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները

12:42 02.11.2019

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետ վերածվել են անկարգությունների և բախումների: Իրավապահ մարմինները բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Չիլիի իշխանությունները երկրում տիրող իրավիճակի հետ կապված ստիպված են եղել չեղարկել Ասիական և խաղաղօվկանոսյան […]

̰
Պայթյուն ռուսական տանկերի վրա․ կան զոհեր

12:36 02.11.2019

Ռուսաստանյան ընկերություններից մեկին պատկանող տանկերի վրա պայթյուն է որոտացել, երեք նավաստի մահացել է։ Պայթյունը որոտացել է, երբ ռուսական տանկերը, որի անվանումն է ««Ամերիկա» ծովածոց», գտնվել է ծովում։ Նավի վրա եղել է 9-հոգանոց անձնակազմ, որից երեքը մահացել են։ Տանկերը նավարկում էր Ռուսաստանի հեռավոր արևելքում՝ Վլադիվոստոկ քաղաքի մոտ գտնվող Նախոդկա բնակավայրի ափերի մոտ։ Ռուսական աղբյուրները շտապել են […]

̰
Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա․ Ռուբեն Խաչատրյան

12:33 02.11.2019

«Ես պետք է ցավով նշեմ, որ Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա տարբեր կուսակցությունների համար տարբեր ժամանակահատվածներում»,- այս մասին այսօր հայտարարել է այգու՝ ազատման դիմում ներկայացրած ղեկավար Ռուբեն Խաչատրյանը։ Այգու հետ կապված առաջիկա անելիքները, ըստ Խաչատրյանի, ինքը կպարզի երկուշաբթի, երբ խոսի քաղաքապետի հետ։ Խաչատրյանը մտադիր է, անկախ պաշտոնից, համագործակցել […]

̰
Ընդդիմադիր նոր ուժ Հայաստանի քաղաքական դաշտում. «Ազգային օրակարգ»-ը հիմնադիր համագումար է անցկացնում

12:16 02.11.2019

Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվում է ևս մեկ կուսակցությունով: Նոյեմբերի 2-ին մեկնարկեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության համահիմնադիրներից է Ավետիք Չալաբյանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, բարի երթ մաղթելով, նշեց՝ կուսակցությունները սովորաբար առաջանում են պայքարների ժամանակ: Ավետիք Չալաբյանն ասաց, որ մեկ տարի է՝ կուսակցության ստեղծման աշխատանքներն են իրականացնում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կուսակցությունն ընդդիմադի՞ր ուղղվածության է […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է ԹՈՒՄՈ Ստուդիաներ

12:03 02.11.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 1-ին ԹՈՒՄՈ Ստուդիաների «30 ամիս 30 գաղափար» բաց դռների օրվա շրջանակում այցելել է ԹՈՒՄՈ ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, որտեղ ամփոփվել են ստուդիաների 30 ամիսների աշխատանքն ու ներկայացվել են ուսանողների 30 լավագույն գաղափարները: ԹՈՒՄՈ Ստուդիաները շահույթ չհետապնդող կրթական ծրագիր […]

̰
Ողբերգական ելքով կրկնակի վրաերթ Երևանում

11:53 02.11.2019

Նոյեմբերի 2-ին` ժամը 06:15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն՝ իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով, Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի շտապօգնություն: Մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

11:43 02.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

11:40 02.11.2019

Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասսնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
BACK_TO_TOP