22:31 01.11.2019
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է «Ժամանակակից դասականներ» միջազգային փառատոնը: Այն տևելու է մինչև նոյեմբերի 9-ը: Համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին: Առաջին համերգը նվիրված է եղել հայ երաժշտության կենդանի դասական Տիգրան Մանսուրյանին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:18 01.11.2019
Կենդանաբանական այգու տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մինչ այդ կենդանաբանական այգու կայքը տեղեկացրել էր, որ թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել էր մուֆլոնների վրա: Այգում պահվող 19 մուֆլոնից 3-ն անկել են: Հիշեցնենք՝ նախորդ օրը շների հարձակման հետևանքով 3 կարմրավիզ կենգուրու էր անկել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 01.11.2019
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ […]
21:58 01.11.2019
Հարցին՝ ինչո՞ւ թուրքական լոբբի կոչվող պատգամավորների մի մասը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ այդտեղ կարևոր էր ոչ այնքան պրոհայկական կամ պրոթուրքական մոտեցումը, այլ ավելի շատ ամերիկյան շահը: Դրա ապացույցներից մեկն այն էր, որ դեմոկրատ և հանրապետական պատգամավորները միասնական էին այդ հարցում: Թուրքական պետությունը նման դեպքերում […]
21:42 01.11.2019
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենների երկրպագուն թմրանյութի ազդեցության տակ մուտք է գործել նրա Լոս Անջելեսի տան տարածք, ինչի համար թանկ է վճարել: Այս մասին հայտնում է Life.ru-ն: 22-ամյա հանցագործը մուտք է գործել պահպանվող տարածք, աննկատ հասել մինչև Ջենների առանձնատուն և սկսել ագրեսիվորեն թակել դուռը՝ պահանջելով հանդիպում իր կուռքի հետ: Այդ պահին, սակայն, ինքը՝ Քայլին, տանը […]
21:40 01.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի […]
21:29 01.11.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 22-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 22: Միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած […]
21:13 01.11.2019
«Թուրքիայի ծրագրերում վերջնակետը Մոսուլն է, նավթը որը ներկայացվում է իրենց հին ազգային քարտեզներով որպես վերատիրման նպատակ, ազգային ուխտի հայեցակարգ, որի առաջամարտիկը Էրդողանն է, որն ասում է, որ պետք է ձգտեն դրան: Իհարկե, դա Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարում է: Նպատակը կա, կա նաև հանրային դիսկուրս: Բայց բանն այն է, որ թուրքական բանակը առաջ […]
21:07 01.11.2019
Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։
20:57 01.11.2019
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, որ գործակալությունը չունի ԴՆԹ փորձաքննության տվյալներ, որոնք հաստատում են «Իսլամական պետության» առաջնորդի՝ Աբու Բակրա Ալ Բաղդադի մահը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք չունենք այն գենետիկական նյութը, որը մեզ թույլ կտա խոսել բացարձակ վստահությամբ»,- ասել է Նարիշկինը:
20:40 01.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Արդյո՞ք ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվո՞ւմ է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա (տնօրեն, փոխտնօրեն, գրադարանավար, հոգեբան և այլն) և ի՞նչ ծանրաբեռնվածության համար է այն հաշվարկված: Ուսուցչի նվազագույն աշխատավարձի երաշխավորված չափը տարածվում է բացառապես հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վրա: Ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար […]
20:28 01.11.2019
Կենդանաբանական այգու աշխատակիցները կարճ ստուգայցի արդյունքում երկու շուն են հայտնաբերել։ Շները ստերջացված չեն։ Նրանք կտեղափոխվեն Կենդանաբանական այգու կլինիկա, որից հետո՝ Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ ժամը 06:00-ի սահմաններում․ Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 […]
20:21 01.11.2019
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, իրացնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ի ժամը 14։10-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց փողոցից բերման են ենթարկել քաղաքացի Վ. Մ.-ին։ Վերջինիս մոտից անձնական զննությամբ առանձնացված փաթեթներում հայտնաբերվել են 20,47 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայից՝ 35․85 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին […]
20:11 01.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթականը՝ երկար ու խիստ սպասված լուրերի շարքից՝ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է Գյումրի քաղաքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող Անտառավան 3-րդ թաղամաս N26, Իսահակյանի փողոց N9, Ղուկասյան փողոց N29 շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման և Տիգրան Մեծ պողոտա N5 շենքի թվով 3 […]
19:55 01.11.2019
Ինչպես խթանել կանանց մասնակցությունը քաղաքականությունում: Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններից, նաև «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումից առաջ այս հարցը Գյումրիում քննարկել են պատգամավորները և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները: Քննարկման նախաձեռնողը «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն է: Հանրային քննարկման ժամանակ բանախոսները կարևորել են կուսակցությունների դերը, որոնք էլ, ըստ նրանց, պատասխանատու են քաղաքականության մեջ կանանց ակտիվացման։ Հասարակության մեջ այնպիսի հարաբերություններ […]
19:43 01.11.2019
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, իշխանամետ Akşam թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի […]
19:30 01.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից: Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե […]
19:26 01.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ […]
19:17 01.11.2019
Վրացական «Իմեդի» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա տոնակատարության համար քաղաքի լուսավորության ու զարդարանքների համար կծախսի 2,8 միլիոն լարի (մոտ 943 հազար դոլար): Ամանորյա տոնակատարության համար քաղաքային իշխանություններն ավելի քան 304,8 հազար եվրոյով ձեռք են բերել 25 մետր երկարությամբ ալյումինե կառուցվածքով իտալական տոնածառ: Քաղաքային իշխանությունները իտալական ընկերության հետ ևս 387 հազար եվրոյի համաձայնագիր են ստորագրել՝ ամանորյա […]
19:12 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշ Մեհմետ Սեքերին: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, բայց վերջինը միավոր էր վաստակել թուրք ըմբիշը և հաղթանակը շնորհվեց նրան: Առայժմ ավելի հաջող է հանդես գալիս 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը: Նա 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթեց ռումինացի Լենարդ […]
18:57 01.11.2019
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովին ներկա Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս […]
18:45 01.11.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը. «Մենք սկզբում կփոխենք «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո Ընտրական օրենսգիրքը, այնուհետև կաշխատենք Սահմանադրության փոփոխությունների վրա: Կարծում եմ՝ էստեղ տրամաբանության շեղում տեղի չի ունենում, որովհետև յուրաքանչյուր իրավական փաստաթուղթ իր խնդիրն է լուծում, և «Կուսակցությունների մասին» օրենքը ձևակերպում է այն միջավայրը, որը շատ կարևոր է մշակել, […]
18:43 01.11.2019
Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։ Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, որն անցել է երկարամյա ծառայության թոշակի։ Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, […]
18:30 01.11.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Չոր կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն: «Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և […]
18:29 01.11.2019
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրավերով հաջորդ տարվա գարնանը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Թբիլիսի: Թուրքիայի նախագահն այդ մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի հետ համատեղ ճեպազրույցում: «Վերահաստատում եմ մեր կամքը ՝ շարունակել և զարգացնել մեր տնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության և հարգանքի հիման վրա: Այսօր մենք դարձյալ ցանկություն հայտնեցինք 1,5 միլիարդանոց առևտրաշրջանառությունը հասցնել 3 […]