Բոլոր լուրերը – Page 8504 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի կազմն ու նախագահը ընտրված են

16:53 02.11.2019

SHANTNEWS.am-ն արդեն արդեն հայտնել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվել է ևս մեկ կուսակցությունով: Այսօր առաջին համագումարն է հրավիրել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Նախ` ընտրվել է հաշվիչ հանձնաժողովը, ապա  կուսակցության հիմնադրման համար քվաերկություն է կատարվել: Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ներկայացումից հետո ընտրվել է խորհրդի կազմը: Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Հակոբյանը: Խորհրդի կազմն է. Ավետիք […]

̰
Գերմանիան Գորբաչովին է պարտական երկրի ամբողջականության համար. Գերմանիայի արտգործնախարար

16:50 02.11.2019

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի վերակառուցման քաղաքականության շնորհիվ է Գերմանիայի միավորումը հնարավոր դարձել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք՝ գերմանացիներս, գիտենք, թե ում ենք պարտական ​​այս երջանկությամբ»,- ասել է Մաասը: Նախարարը շնորհակալություն է հայտնել հարյուր հազարավոր գերմանացի ցուցարարներին, մերձբալթյան երկրների հեղափոխականներին, Հունգարիայի և Պրահայի ցուցարարներին, ինչպես նաև արևմտյան […]

̰
Մահվան ելքով վթար Արթիկ քաղաքում

16:44 02.11.2019

Այսօր` ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը: Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել: Դեպքի վայրում գտնվող Արթիկի […]

̰
Այս առանձնատանն առաջինը նորոգվել է բանվորների կացարանը. Նիկոլ Փաշինյան

16:30 02.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է առանձնատունը, ուր տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին: Նա տեղեկացրել է, ի հեճուկս տարածվող բազմաթիվ լեգենդների՝ կապված առանձնատան վերանորոգման վրա մեծ գումարներ ծախսելու հետ, առաջին նորոգման աշխատանքը արվել է բանվորների կացարանում, որովհետև անմարդկային պայմաններում էին նրանք: «Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են […]

̰
ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել. Լավրովը` Ալ-Բաղդադիի սպանության մասին

16:28 02.11.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը առաջացել է ամերիկացիների և նրանց դաշնակիցների կողմից Իրաք ապօրինի ներխուժումից և ծայրահեղականներին բանտերից բաց թողնելուց հետո: Ռուսական զորքերն ուսումնասիրում են լրացուցիչ փաստեր՝ կապված ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հրապարակած տեղեկությունների հետ և առայժմ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը, ասել է Լավրովը […]

̰
Նորայր Հախոյանը հաղթեց երկու սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:22 02.11.2019

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ Նորայրն իր առաջին մենամարտում հավասար պայքարում (4-4) պարտվել էր ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, քանի որ վերջինը միավոր էր վաստակել մրցակիցը: Սեֆերշաևը այնուհետ հասավ մինչև եզրափակիչ` այդպիսով հնարավորություն տալով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը […]

̰
Հոնկոնգում 22 շաբաթ է՝ շարունակվում են բողոքի ակցիաները

16:21 02.11.2019

Հոնկոնգում արդեն 22 շաբաթ է, ինչ շարունակվում են բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Սկզբում դրանք խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Ոստիկանները սև դրոշ են բարձրացրել և կոչ են ակցիայի մասնակիցների ցրվել, քանի որ այն արտոնված չէ: Նրանք այնուհետ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: This was what […]

̰
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

16:13 02.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: «Հայաստանի ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն ստեղծելու համար իրականացվող «Սինեմատեք» նախագծի պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր տեղակալիս` Արա Խզմալյանի հետ այցելեցի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն: Վստահ եմ, որ Սինեմատեքը դառնալու է շատերիս սիրելի վայրերից մեկը»,- գրել է նախարարը:

̰
Ես սիրում եմ նավթ, և մենք կպահենք նավթը, թող ուրիշները հսկեն Սիրիայի սահմանը․ Թրամփ

16:12 02.11.2019

Միացյալ Նահանգների նախարարը հայտարարել է, որ իրենց զինուժը հետ է քաշվել Թուրքիա-Սիրիա սահմանից դեպի սիրիական տարածքի խորք՝ նավթային շրջաններ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հետաքրքրված չեն սահմանի պարեկությամբ։ «Թող ուրիշները պարեկություն անեն սահմանին, մեզ դա հարկավոր չէ։ Մեզ հարկավոր է մեր զինծառայողներն վերադարձնել հայրենիք, բայց նրանք այնտեղ են մնում, որովհետև մեզ անհրաժեշտ է պահպանել […]

̰
Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս է հասցվել. ԱԱԾ

16:07 02.11.2019

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։ Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն

16:04 02.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին»,- գրել է նա: Փաշինյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել է այդ առանձնատուն: Վարչապետն անդրադարձել է այս առանձնատան մասին շրջանառվող լուրերին, ասել՝ որն է միֆ, որն՝ իրականություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանցի հրուշակագործները ռազմական տեխնիկա են տեղափոխել Սիրիա

16:00 02.11.2019

Մոսկվայում բնակվող 2 ադրբեջանցի տղամարդ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի զինվորական դատարանի կողմից սիրիացի զինյալներին ռազմական տեխնիկա մատակարարելու համար, հայտնում է «Կոմերսանտ»-ը: Նրանք վաճառել են ջերմային պատկերապատիչներ, նշանառության հարմարանքներ և հեռադիտակներ: Դրանք, ի վերջո, հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Ադրբեջանցիները Մոսկվայում ունեին փախլավայի արտադրամաս: Ռասիմ Բախշիևը և Էլշադ Յագուբովը ձերբակալվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության […]

̰
Աֆղանստանում ահաբեկչության զոհ է դարձել 9 դպրոցական

15:54 02.11.2019

Աֆղանստանում առավոտյան տեղի ունեցել ահաբեկչություն։ Ճանապարհի վրա դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է այն պահին, երբ ճանապարհով անցնելիս են եղել դպրոցականներ։ Այս մասին հայտնել են տեղի իրավապահները։ Պայթյունից հետևանքով տարրական դասարաններում սովորող 9 երեխա մահացել է, 1 երեխա ստացել է վնասվածքներ։ Թե ում համար է տեղադրված եղել ինքնաշեն պայթուցիկը, հայտնի չէ, սակայն այն պայթել է […]

̰
Բանաձևի դեմ քվեարկած Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը թուրքական հանձնախմբի անդամներ են

15:53 02.11.2019

«Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնմ» իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ. «Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք […]

̰
Ճանաչումն ուժ է, և ոչ թուլություն. նախագահի հարցազրույցը NYT-ին

15:52 02.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականին: «Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է»,- […]

̰
Թուրքիայում դատախազության հրամանով զինվորները կոտրել են քրդերեն գրությամբ գերեզմանաքարը

15:51 02.11.2019

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի  Մուշի Բուլանըք շրջանի Էրենթեփե գյուղում դատախազության հանձնարարականով զինվորները կոտրել և տարել են 2012թ. հունիսի 6-ին բանտում մահացած, Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության  գյուղական կառույցի ղեկավար Այդըն Քայայի գերեզմանաքարը: Աղբյուրի փոխանցմամբ` Այդըն Քայայի գերեզմանաքարի վրա քրդերեն գրություն կար` «Քեզ չենք մոռանալու» (Em te ji bîr nakin): Քայայի ավագ եղբայրը` Հյուսեյին Քայան […]

̰
Մալիում գրոհայինները սպանել են ավելի քան 50 զինվորականի

15:40 02.11.2019

Հյուսիսային Մալիում գրոհայինները գրոհել են Ինդելիման շրջանի զինվորականների դիրքերը և սպանել 54 մարդու: Այս մասին Twitter- ում հայտարարել է երկրի կապի նախարար Յայա Սանգարեն: «Հարձակումից հետո 54 դի է գտնվել, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձի: 10 վիրավոր կա, հասցվել է զգալի նյութական վնաս: Իրավիճակը վերահսկվում է»,- գրել է Սանգարեն և հավելել, որ զոհերի դիերը հայտնաբերված […]

̰ ̰
Կենդանաբանական այգու հայտարարությունը՝ այգուն վնաս հասցրած շների մասին

15:29 02.11.2019

Երևանի կենդանաբանական այգին հերթական հաղորդագրությունն է տարածել, որը վերաբերում է այն շներին, որոնք, պնդումների համաձայն, վնասներ են հասցրել այգուն՝ 3 կենգուրուի և մուֆլոնների անկման պատճառ դառնալով. «Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։ Շները թմրեցվել […]

̰
Հարրին և Մեգան Մարքլը իրենց փոքրիկին դդում են անվանում

15:28 02.11.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ինստագրամյան էջում լուսանկար են տեղադրել և գրառմամբ շնորհավորել Հելոուինի տոնի կապակցությամբ: Նրանք իրենց որդուն՝ Արչիին «փոքրիկ դդում» են (little pumpkin) անվանում. «Մեր ընտանիքի և մեր փոքրիկ դդմի կողմից ձեր ընտանիքներին մաղթում ենք խաղաղ ու հաճելի Հելոուին»: https://www.instagram.com/p/B4SuZJFpXAr/?utm_source=ig_web_copy_link  

̰
Սպասվում է սառնամանիք և ճանապարհների սառցակալում. Գագիկ Սուրենյան

15:17 02.11.2019

Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հանրապետության բարձրադիր գոտիներում ձյունը և բուքը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, որից հետո կսկսվի արևոտ եղանակ, իսկ Արարատյան դաշտում եղանակը կցրտի, սակայն քիչ հավանական է ձյուն: Գագիկ Սուրենյանը կոչ […]

̰
Կանադայում փոթորկի հետևանքով գրեթե 1 միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել

15:15 02.11.2019

Կանադայի Քվեբեկ նահանգում 980 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով: Այս մասին նախօրեին հաղորդել է CBC News-ը: Նշվում է, որ առնվազն մեկ մարդ մահացել է: Բրոմոնտում՝ Մոնրեալի հարավային ափին, 63-ամյա մի տղամարդ մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա ծառ է ընկել: Մեկ այլ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել Մոնրեալում`քամու հետևանքով […]

̰
Շիրակում առատ ձյուն է տեղում

15:01 02.11.2019

Շիրակի մարզում առատ ձյուն է տեղում: Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Խնձրցյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել:

̰
Հորիզոն 15.00

15:00 02.11.2019

̰
Մինչև ո՞ր թվականի դեպքերի համար առաջիկայում կկարողանա հատուցել «Հազար դրամների» հիմնադրամը

15:00 02.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարդան Ավետիքյանը խոսել է հիմնադրամի գործունեության մասին: Նա նշել է, որ հիմնադրամին վճարվող 1000-ական դրամները, գումարները ստացվում են գանձապետարանից և վերջին եռամսյակային հաշվետվությունը հրապարակվել է 2 շաբաթ առաջ: Մանրամասները` տեսանյութում:  

̰
«Ռոսկոսմոսը» խզել է «Անգարա-1.2» հրթիռի արտադրության պայմանագիրը

14:50 02.11.2019

«Ռոսկոսմոս»-ը խզել է «Անգարա-1.2»-ի հրթիռի արտադրության համար Խրունիչևի անվան տիեզերական կենտրոնի հետ ունեցած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Նշվում է, որ փաստաթուղթը կողմերը ստորագրել են 2019 թվականի հուլիսի 25-ին: Պայմանագրի արժեքը կազմել է 2,028 միլիարդ ռուբլի: Հրթիռը պետք է պատրաստ լիներ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին: Այն պետք է ուղեծիր դուրս բերեր 33, […]

̰
Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 զոհերը վիետնամցիներ են

14:44 02.11.2019

Բոլոր մահացած միգրանտները, որոնց մարմինները հայտնաբերվել են հոկտեմբերի վերջին Էսսեքս կոմսությունում, Վիետնամի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է Xinhua-ն ՝ տեղական ոստիկանությանը հղումով: «Մենք համոզվեցինք, որ բոլոր զոհերը Վիետնամի քաղաքացիներ են եղել: Ոստիկանությունը կապի մեջ է վիետնամական կառավարության հետ: Մենք նաև կապ ենք հաստատել բրիտանական և վիետնամական որոշ ընտանիքների հետ և կարծում ենք, որ […]

̰
Սպիտակավոր եկեղեցի. ֆանտաստիկ. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

14:39 02.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սպիտակավոր եկեղեցի. ֆանտաստիկ, ֆանտաստիկ»:

̰
Ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը

14:31 02.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել՝ իր իսկ գնահատմամբ` «եղանակին համահունչ»: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրել է նշել՝ ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը: «Փլեյլիստը, խնդրում եմ» գրառմանն ի պատասխան՝ վարչապետի տիկինը ներկայացրել է իր սիրած երգերից մի քանիսը: «Իսկ ինչո՞ւ ոչ: Խնդրեմ, իմն է սա»,- գրել է նա:

̰
Լևոն Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է

14:25 02.11.2019

Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է:  ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը  7-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա […]

̰
BACK_TO_TOP