22:58 02.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել […]
22:45 02.11.2019
ՌԴ կենտրոնական արխիվը կառույցի 90-ամյակի առթիվ հրապարակել է մեծ թվով հետաքրքիր փաստաթղթեր, որոնք մինչ այդ հասանելի չեն եղել հանրությանը: Այդ փաստաթղթերի թվում է նաև Վլադիմիր Պուտինի ՊԱԿ-ի (КГБ) կողմից տրված բնութագիրը: Նշվում է, որ Պուտինը ՊԱԿ-ի շարքերում է 1975 թվականից, այսինքն՝ 23 տարեկանից: Պուտինը բնութագրվել է որպես կարգապահ, աշխատասեր, պարտաճանաչ և ազնիվ աշխատող, որը պատասխանատու […]
22:33 02.11.2019
Այս կանանց երբեք չեք տեսնի Քուվեյթի փողոցներում: Նրանք գրեթե իրավունքներ չունեն, չեն կարող հեռանալ երկրից: Նրանց վաճառում և վերավաճառում են բոլոր այն մարդկանց, որոնք կարող են վճարել: BBC-ի արաբական ծառայությունն ուսումնասիրել է էժան աշխատուժի սև շուկան: Իսկ այդ ծրագիրը հասանելի է Google Play և Apple App Store-ում, նաև Instagram-ում ՝ բանալի հեշթեգերի օգտագործման միջոցով: Ստրուկների […]
22:20 02.11.2019
Ավստրիայում նոյեմբերի 1-ին ուժի մեջ է մտել հանրապետության բոլոր սննդի հաստատություններում ծխելու լիակատար արգելքը: Նշվում է, որ արգելքը տարածվում է նաև նարգիլեի և էլեկտրոնային ծխախոտի վրա, և խախտման համար վճարելու են թե՛ իրենք՝ ծխողները, և թե՛ հաստատությունները: Ծխելը արգելելու մասին օրենսդրական որոշումը Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է հուլիսին: Նման կերպ ավստրիացի պատգամավորները […]
22:08 02.11.2019
ՌԴ-ում նախկին քաղաքապետի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: Կիսելևսկ քաղաքի նախկին քաղաքապետ Սերգեյ Լավրենտևի սպանությունը ֆիքսել են նրա տան անվտանգության տեսախցիկները: Կադրերում երևում է, որ Լավրենտևը զենքով հետապնդում է տան վրա հարձակում գործած անձանցից մեկին: Այդ ժամանակ թիկունքից նրան մյուս հանցագործն է մոտենում և շատ մոտ տարածությունից կրակում է մեջքին: Հաջորդ կադրում արդեն կրակողը փախչում […]
21:57 02.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․-օր․-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ […]
21:43 02.11.2019
Ամերիկյան Բաթլ Գրաունդ քաղաքի բնակիչ Լորա Հերսթը մահացած է գտնվել տեղի ոստիկանապետի հողամասում: Նրա վզին փաթաթված է եղել 2.4 մետրանոց պիթոն: 36-ամյա կինը երկու երեխա ուներ: Նա 140 օձ էր պահում ոստիկանապետի հողամասում, որտեղ որևէ մեկը չէր բնակվում: Կինը շաբաթական երկու անգամ այցելում էր օձերին: Նախնական վարկածով` հենց օձերից մեկն էլ եղել է մահվան պատճառը: […]
21:28 02.11.2019
Հոկտեմբերի 30-ին բրիտանական Channel 4 ալիքով ցուցադրվել է «Աշխարհը Պուտինի աչքերով» հաղորդումը: Հաղորդման ընթացում ցուցադրվել են Պուտինի մասնակցությամբ ռուսական քաղաքական թոք շոուից հատվածներ: Հատվածներից մեկն էլ 2010 թվականի բարեգործական համերգից է, որտեղ ռուս նախագահը կատարում է Blueberry Hill երգը: Տեսանյութում ընդգրկված են նաև հաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովը, Դմիտրի Կիսելյովն ու Աննա Չապմանը:
21:15 02.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է կանանց նկատմամբ բռնության և Ստամբուլյան կոնվենցիայի մասին: «Այսօր ՀՀ գործող օրենսդրությունը, մասնավորապես ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը, նաև կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, բազմաթիվ երաշխիքներ են նախատեսում՝ բռնությունը կանխելու: Այս պայմաններում մեր առաջին հարցն էր՝ որքանո՞վ է կոնվենցիան պահանջված […]
21:01 02.11.2019
Ռուսաստանցի վարորդները պատմել են, թե ինչից են ավելի շատ նյարդայնանում ավտոմեքենա վարելիս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Uremont» օնլայն ծառայության հետազոտությանը: Ռեյտինգ կազմելու հարցում աշխատակիցները հարցրել են 18-55 տարեկան ավելի քան 5 հազար տղամարդու և կնոջ, որոնք ունեն սեփական ավտոմեքենա: Նրանց հարցրել են. «Ի՞նչն է ձեզ ավելի շատ զայրացնում մյուս […]
20:49 02.11.2019
Հոնկոնգում ցուցարարները հարձակվել են չինական «Xinhua» լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնել է Global Times-ը: Ցուցարարները կոտրել են շինության ապակիները և շշառումբեր են նետել ընդունարան: «Xinhua» լրատվականը դատապարտել է ցուցարարների գործողությունները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հոնկոնգում վերսկսվել են բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Սկզբում դրանք խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և […]
20:37 02.11.2019
CNN-ի լրագրող Միշել Կոսինսկին թվիթերյան իր էջում հրապարակել է ճաշատեսակների լուսանկարներ, որոնք հյուրասիրվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Դոնալդ Թրամփի ինքնաթիռում: Նշվում է, որ թռիչքը կայացել է Հելլոուինի օրը, և խոհարարը դա նկատի է ունեցել կերակուր պատրաստելիս: Twitter-ի օգտատերերին այնքան էլ դուր չի եկել ճաշատեսակի տեսքը, նրանք անգամ նմանություն են տեսել պատրաստված պղպեղի և ԱՄՆ նախագահի միջև […]
20:26 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz […]
20:16 02.11.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Ավիաշոուի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ վթարվել է ռազմական Grumman OV-1 Mohawk ինքնաթիռը: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարում է հետաքննություն:
20:05 02.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում վստահություն է հայտնել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կվտանգի հայկական ընտանիքի և ազգային արժեքների պահպանմանը: «Այդ դեպքում գնալու ենք կործանման: Կոնվենցիան ասում է՝ զուգընկերոջ հետ ընտանիք, ինչպե՞ս հասկանանք դա: Հարցը ՔԿԱԳ-ում գրանցվելու մասին չէ: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին հարցրի՝ հարգելի գործընկերներ, դուք պնդո՞ւմ եք, […]
19:53 02.11.2019
Կանադական ԶԼՄ-ները գրում են, որ Քոլդբրուք քաղաքի բնակիչները Հելոուինին իրենց փոքրիկին նվեր տված քաղցրավենիքների մեջ գտել են կոնֆետներ, որոնց մեջ մարիխուանա է եղել: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է նվիրել այդ կոնֆետները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և կոչ է արել ծնողներին ուշադիր զննել երեխաներին տրվող բոլոր քաղցրավենիքները:
19:44 02.11.2019
Metro-ի ռուսերեն հրատարակությունը խոսել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյա հայ երգչուհի Անի Հովակի մասին, ով միաժամանակ ստեղծում է արվեստի գործեր աղբից: Անի Հովակըն արվեստի գործեր ստեղծելու համար ներշնչվում է ամեն ինչից, օրինակ՝ գեղեցիկ ներկայացումից, կինոնկարից կամ մարդկանցից: Անին կարող է մեկ շաբաթ ծախսել դրանց ստեղծման վրա: «Կարևոր չէ, թե ինչ գործիքներով եմ փորձում ինչ-որ […]
19:38 02.11.2019
Սիրիայի Թել Աբյադ քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանին, պայթյուն է որոտացել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ 29 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայում: Զոհվածների թվում են խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան կպահպանի ստատուս քվոն […]
19:24 02.11.2019
Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։ Կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա։ Աղբյուրի փոխամցմամբ՝ երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը […]
19:15 02.11.2019
Ամերիկյան Օրեգոն նահանգում արտադրվող Rogue River Blue պանիրը գնահատվել է աշխարհում լավագույնը իտալական Բերգամո քաղաքում անցկացվող Պանրի միջազգային փառատոնի ժամանակ, գրում է CNN-ը: Փառատոնին մասնակցել է աշխարհի 42 երկրից բերված 3.804 պանիր: Երկրորդ տեղը գրավել է Չեդդերը: Երրորդը՝ իսպանական Torta del Casar DOP Virgen Del Prado-ն: Ֆրանսիական Բուրգունդիայում պատրաստվող Epoisses-ն գրավել է 8 -րդ տեղը: […]
19:00 02.11.2019
Ճապոնական Կիոտոյի պատմական թաղամասում արգելվել է լուսանկարահանել գեյշաներին, հաղորդում է The Telegraph-ը: Նոր կանոնններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 25-ից: Զբոսաշրջիկները այուհետ կարող են լուսանկարել գեյշաներին միայն նրանց թույլտվությամբ: Այդ նորամուծության համար փողոցներում հայտնվել են հատուկ նշաններ: Կանոնների խախտման համար նախատեսվում է 10.000 իենի չափով տուգանք (մոտ 6 հազար ռուբլի):
18:50 02.11.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է՝ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև: «Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին […]
18:44 02.11.2019
ԱՄՆ-ում ձերբակալվել է Ֆլորիդայից 18-ամյա Նիկոլաս Գոդֆրին այն բանի համար, որ փորձել է մարդասպան վարձել իր դպրոցի աշխատակիցներին սպանելու համար: Այդ մասին հայտնում է Fox 13-ը: Երիտասարդը Instagram-ում fivayfanclub անունով հաշիվ է ունեցել, որի միջոցով արմատական բնույթի հաղորդագրություններ է ուղարկում դպրոցի մեկ այլ աշակերտի: «Ինձ պետք է մի տղա, ով կարող է ինչ-որ մեկին սպանել»,- […]
18:43 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս […]
18:39 02.11.2019
Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ մտադիր չէ նախագահական առաջին ժամկետից հետո ընտրություններին մասնակցել երկրորդ ժամկետի համար։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես երկրորդ ժամկետով ընտրվելու իրավասություններ չունեմ»,- ասել է նախագահը։ Նա նաև շեշտել է, որ մտադիր չէ Սահմանադրության փոփոխություններ անցկացնել՝ իրեն այդպիսի իրավասություններ վերապահելու համար կամ այլ օրենսդրական զարտուղիներ […]
18:30 02.11.2019
Բժիշկները նախազգուշացրել են ձմռանը կարճ կամ ծալված տաբատներ կրելու վտանգի մասին, գրում է Gazeta-ն: Նրանք վստահ են, որ ձմռանը բաց ոտքերը կարող են հարբուխի պատճառ դառնալ, քանի որ օրգանիզմը ամբողջությամբ սառչում է: Դրանից բացի, ցուրտը կարող է ազդել սրունքային հոդի վրա՝ առաջացնելով բորբոքային գործընթաց: Ձմռանը բաց ոտքերով ման գալը կարող է արյան շրջանառության խախտման և […]
18:29 02.11.2019
Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը հասել է անթույլատրելի մակարդակի․ սահմանվել է արտակարգ ռեժիմ։ Իսկ դպրոցները փակվել են առնվազն մինչև երեքշաբթի։ Դպրոցականներին ու նրանց ծնողներին բաժանվել են շնչադիմակներ։ Քաղաքի մթնոլորտը փոքր-ինչ բարելավելու համար դատարանի որոշմամբ դադարեցվել են շինարարական բոլոր աշխատանքները, արգելվել է հրավառությունների անցկացումը ոչ միայն հենց Դելիում, այլև հարակից բնակավայրերում։ Այս ամենը, սակայն, ոչ թե քաղաքային […]
18:16 02.11.2019
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, թե կասկածում է` Twitter միկրոբլոգային ցանցն արդյունավետ է և խոստացել է լքել այդ հարթակը։ Այդ մասին նա հայտնել է հենց իր թվիթերյան էջում։ Հակառակ Twitter-ի, ինչպես նշել է միլիարդատերը, Reddit ցանցը շարունակում է մնալ բարձունքում։ Reddit-ի հիմնադիրը, հիշեցնենք, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որը հոկտեմբերին Երևանում էր՝ WCIT համաժողովին […]