Բոլոր լուրերը – Page 8514 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Այսօր նորից մեծ աղմուկ կլինի. Փաշինյանը` գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին

12:20 31.10.2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ, մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ» հաստատությունը, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», Վանաձորի մանկատունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]

̰
Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են․ Փաշինյանը՝ Պապիկյանին

12:19 31.10.2019

«Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան», – կառավարության ղեկավարն այսօրվա նիստի ժամանակ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին։ Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքերով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս նախարարն ասաց, որ այս պահին 295 կիլոմետրի […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին

12:16 31.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը, 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը […]

̰
Փորձում եմ խնայել միջոցները` հա´մ հանդիպում եմ մարդկանց հետ, հա´մ իմ քարտուղարությունն եմ անում, հա´մ կազմում եմ զեկուցումները. Զ. Սինանյան

12:14 31.10.2019

ԱԺ-ի համատեղ նիստերում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր օրակարգում են կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի ոլորտների, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջետային հատկացումների հարցերը: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց, որ իրենց բյուջեն կազմում է 775 մլն դրամ, որից մոտ 125 մլն-ը գործուղումների ծախսերն են: ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար […]

̰
Կառավարությունը 1 մլն դոլար ուղղեց մարզային համայնքների ծրագրերի իրականացմանը

12:08 31.10.2019

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հերթական փունջը հաստատեց և փոխանցեց կառավարության համաֆինանսավորումը՝ մոտ 480 միլիոն դրամ (ավելին է, քան 1 մլն դոլարը)։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարն ուղղվելու է 34 համայնքների ներկայացրած 49 ծրագրերի իրականացմանը․ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հրահանգեց լրատվամիջոցների հետ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքների […]

̰
«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»․ Փայլան

12:00 31.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Փայլանը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին […]

̰
Դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի․ Փաշինյան

11:58 31.10.2019

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվում են ուսուցիչների մեկ դրույք աշխատանքի համար նվազագույն աշխատավարձի շեմեր։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ աշակերտների թվից կախված՝ որոշ դպրոցներ կարող են ավելի բարձր աշխատավարձեր սահմանել։ Վարչապետի հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ դպրոցներն ունեն շատ աշակերտներ և ստանում են շատ ֆինանսավորում, հետևաբար՝ կարողանում են ավելի […]

̰
Կենդանաբանական այգում շները կենգուրուների են հոշոտել

11:57 31.10.2019

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների: «Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից: Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) […]

̰
Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ ակցիա են արել

11:56 31.10.2019

Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա: Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային […]

̰
Ներկրման ոլորտում մենաշնորհը պարզ էր, բայց որ դպրոցական ոլորտում կա, պրոբլեմ է․ Փաշինյան

11:52 31.10.2019

Նախկինում դպրոցների մի մասը լիցենզիայով տրված աշակերտների թվից ավելի շատ աշակերտ էր ընդունում, իսկ դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո այդ խնդիրը մասամբ լուծվել է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ գերբեռնված դպրոցների թիվը հիմա նվազել է 50 տոկոսով, թերբեռնվածներինը՝ 60 տոկոսով։ «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր», – […]

̰

11:48 31.10.2019

ՀՀ վարչապետը մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստը սկսեց ԱՄՆ կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համար շնորհակալություն հայտնելով: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերը ասել սփյուռքում և տվյալ դեպքում ԱՄՆ-ում […]

̰
Հեռավոր գյուղում և Երևանում աշխատող ուսուցիչները նույն աշխատավա՞րձն են ստանալու․ Փաշինյան

11:43 31.10.2019

Դպրոցների ֆինանսավորման գործող համակարգի պայմաններում թերհամալրված դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերը նվազեցվել էին, որպեսզի դպրոցները կարողանային հոգալ իրենց ծախսերը։ ԿԳՄՍ նախարարության նոր նախագծով սահմանվելու է ուսուցիչների նվազագույն աշխատավարձ, և այն կախված չի լինելու դպրոցի աշակերտների թվից, որի հիման վրա դպրոցը ֆինանսավորվում է։ «Դա գործնականում ի՞նչ է նշանակում, որ, ենթադրենք, հեռավոր գյուղում աշխատող դպրոցի ուսուցիչը և Երևանում աշխատող […]

̰
ԱՄՆ կոնգրեսը բանաձև է ընդունել՝ G7-ին Ռուսաստանի մասնակցության դեմ

11:40 31.10.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելվում է G7 -ի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցությունը: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն: Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը պետք է չմասնակցի G7 գագաթնաժողովներին այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգի իր հարևանների տարածքային ամբողջականությունը և քանի դեռ դեմոկրատական հանրության ստանդարտներին հավատարիմ չի մնա: Օգոստոսին հաղորդվել էր, որ […]

̰
Միձեռանի հայ մարտիկը Քոնոր Մաքգրեգորին հրավիրում է մենամարտի

11:36 31.10.2019

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ, ՌԴ-ում բնակվող Ալեքսանդր Կարապետյանը ռինգ է հրավիրում (UFC) առաջնությունների նախկին բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ալեքսանդր Կարապետյանը կորցրել է ձեռքը 18 տարեկանում, սակայն դրանից հետո ևս շարունակում է մարզումներն ու մրցելույթները ռինգում: Ի դեպ, մարզաշխարհում Ալեքսանդր Կարապետյանը հայտնի է «Միձեռանի մարտիկ» մականունով: «Եղբայր, ես քո երկրպագուն էի, բայց հիմա մեծ հաճույքով […]

̰
Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման ձևը կփոխվի

11:35 31.10.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկում են փոխել դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռ 2001 թվականին։ Գործող կարգով՝ ֆինանսավորումը տրվում է՝ ըստ աշակերտների թվի։ Սա, ըստ Հարությունյանի, արվել է դպրոցների միջև մրցակցություն հրահրելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Հենց այդ […]

̰
Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

11:30 31.10.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առանց զեկուցման ընդունված որոշումներից մեկով Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվեց Սարհատ Պետրոսյանը, որը շուրջ երկու շաբաթ առաջ ինքնակամ ազատման դիմում էր գրել։ Ազատման դիմումի վերաբերյալ Պետրոսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում և որպես պատճառ մի քանի կետեր էր նշել, որոնց թվում էր նաև հետևյալը․ « … այլևս չեմ կարող հանդուրժել […]

̰
Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու. Սուրեն Սարգսյան

11:21 31.10.2019

Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի […]

̰
Արսեն Բաբայանի մերձավոր ազգականների հետ տեսակցության արգելքը հանվել է. ՀՔԾ

11:13 31.10.2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մերձավոր ազգականների մասով տեսակցության արգելքը հանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև հայտնեց, որ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ արդեն տեսակցություն է թույլատրվել երեխաների հետ:

̰
Հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75% չափով

11:09 31.10.2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են մասնակցել ՀԿԱԾ  հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։ Lոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով` https://harkadir.ajurd.am/: «Տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել […]

̰
Կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ. Սարհատ Պետրոսյանը թվեր է հրապարակել

11:08 31.10.2019

Կադաստրի կոմիտեի ղեկավար, պաշտոնից հրաժարական տված Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ. դրամ ավել գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10.5 հա  խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:05 31.10.2019

Հոկտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 4000 քմ […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Լատվիայի թիմին. Շախմատի թիմային ԵԱ

10:56 31.10.2019

Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին: Մեր աղջիկներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: 6 տուրից հետո մեր հավաքականն ունի 8 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այսօր մեր աղջիկները կմրցեն […]

̰
Կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի

10:53 31.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 39 հարց է: Օրակարգային հարցերից 27-ը չզեկուցվող է, 2 հարց հանվել է օրակարգից: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը լայն է՝ մարզպետի նշանակումից պաշտոնից ազատում, վարչապետի աշխատակազմին գումարի հատկացումից Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնի իջեցում:

̰
Քարդաշյանը Գառնիից լուսանկար է հրապարակել

10:46 31.10.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Գառնիում արված լուսանկար, որից կից գրել է․ «Երեկ հայ ժողովուրդն այնքան մեծ հաղթանակ գրանցեց, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իմ ու երեխաներիս այս լուսանկարն արվել է այս ամիս՝ Հայաստանում, Ջեքի Նիքերսոնի կողմից»։ https://www.instagram.com/p/B4QNbTZlfnG/?utm_source=ig_web_button_share_sheet

̰
Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

10:45 31.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, […]

̰
Սիրիայի հյուսիսում բախումները շարունակվում են. բնակիչները հեռանում են տներից

10:36 31.10.2019

Բնակիչների խոսքով` բախումները բնակավայրին շատ մոտ են եղել, հարվածները հասել են դպրոցի շենքին:

̰
Պարզաբանում` լիցենզիաների կասեցման վերաբերյալ

10:27 31.10.2019

Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված  հաշվեքննությամբ: Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության […]

̰
Պակիստանում գնացքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն 65 զոհ

10:25 31.10.2019

Ուղևորներից շատերը մահացել են՝ ցատկելով գնացքից:

̰
Թափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

10:17 31.10.2019

2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում): Մարզի դատախազի հանձնարարությամբ […]

̰
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2020 թ. պետական բյուջեն

10:14 31.10.2019

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2020 թ. պետական բյուջեն։ Ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։

̰
BACK_TO_TOP