Բոլոր լուրերը – Page 8515 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանը և Վրաստանը համագործակցելու են ռազմական կրթության ոլորտում

21:59 30.10.2019

Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը: Այցի […]

̰
Ավելացել է Թբիլիսիում ավտոմեքենայի սխալ կայանման համար նախատեսված տուգանքը

21:55 30.10.2019

Այսօր Թբիլիսիում կայանելն անվճար չէ: Քաղաքում կայանման համար շաբաթական վճարը 4 լարի է (մոտ 1,5 դոլար), վեց ամիսը ՝ 25 լարի (մոտ 9 դոլար), մեկ տարին ՝ 50 լարի (մոտ 18 դոլար): Այսուհետ վրացական մայրաքաղաքում կայանման կանոնները խախտող վարորդները ստիպված կլինեն վճարել հինգ անգամ ավելի: Թբիլիսիում կայանատեղիների կանոնների խախտման համար տուգանքն  10 լարիից (գրեթե 3․4 […]

̰
ՀՀ ԶՈւ հրետանին զորավարժություն է անցկացրել

21:48 30.10.2019

Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ: Հրապարակված լուսանկարների համաձայն՝ վարժանքներին ներգրավվել են ինքնագնաց հրետանային համակարգեր։ Վարժանքներն անցկացվել են. անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով, դիվիզիոնային զորավարժություններն ու ստուգողական պարապմունքներն արդյունավետ և կազմակերպված անցկացնելու նպատակով։

̰
Վրաստանն ու Թուրքիան ուժեղացնում են գյուղատնտեսական ոլորտում համագործակցությունը

21:34 30.10.2019

Ստամբուլում  հոկտեմբերի 22-24-ը կայացել է «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ռազմավարական ֆորումը»: Վրացական կողմից ֆորումին մասնակցել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Խատիա Ցիլոսանին: Նրա հայտարարությամբ՝ «Ստամբուլի տարածաշրջանային ռազմավարական ֆորումում հետագա առաջնահերթ ֆինանսավորում ստանալու համար որոշվել են Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների կողմից նույնականացված հիմնական ուղղությունները ՝ հետագա առաջնահերթ ֆինանսավորում ստանալու համար»: Նրա խոսքերով՝ […]

̰
Վաղը Սարհատ Պետրոսյանը կազատվի Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

21:23 30.10.2019

Կառավարությունն իր վաղվա նիստում նախատեսում է ընդունել նախագիծ, որով Սարհատ Պետրոսյանը կազատվի Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության նիստի օրակարգից։ Պետրոսյանը, հիշեցնենք, ազատման դիմում ներկայացրել էր հոկտեմբերի 18-ին, և հենց իր գրած տեքստում հայտնել էր, որ մոտակա նիստի ժամանակ կառավարությունն իրեն կազատի պաշտոնից։ Սակայն ազատման դիմումից հետո Պետրոսյանը մեկնել է […]

̰
Վայոց ձորի մարզպետ կնշանակվի Արարատ Գրիգորյանը

21:13 30.10.2019

Կռաավարության վաղվա նիստին ներկայացված նախագծով նախատեսվում է Արարատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: Այս մասին հայտնի է դառնում նիստի օրակարգից։ Հիշեցնենք, որ մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հրաժարական է տվել։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան ընկել է կոմայի մեջ։ Դեպքից հետո կասկածյալների թվում է Սարգսյանի ազգականը, որ […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

21:04 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին` ժամը 15:06-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել են «Mazda 8» […]

̰
Կանգնած ենք շինարարական բումի նախաշեմին․ Հակոբ Կարապետյան

20:58 30.10.2019

«Նայելով Երևանում վերջին ամիսներին շինթույլտվությունների տրամադրման դինամիկային ու միտումներին՝ կարող ենք վստահաբար ասել, որ կանգնած ենք շինարարական բումի նախաշեմին», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Կից տեղադրված հաղորդագրության մեջ նշվում են Երևանում վերջին 3 տարում տրված շինթույլտվությունների և այլ ակտերի քանակները։ Մասնավորապես․ 2019թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրվել […]

̰
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան

20:47 30.10.2019

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես իր ձերբակալության վերաբերյալ։ Արդյո՞ք չի վախենում, որ կարող են իրեն նույնպես ձերբակալել․ այս հարցին պատասխանելիս Սարգսյանը սկսել է նրանից, որ վախենում էր Արցախյան շարժման տարիներին, երբ Արցախը կորցնելու վտանգ կար։ «Հիմա էլ եմ վախենում։ Վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում

20:41 30.10.2019

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի փողոց ուղղություններով:

̰
Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները․ ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

20:37 30.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը: «Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի […]

̰
Վազգեն Մանուկյանը՝ Նաիրի Հունանյանի հետ իր սահմանափակ կապերի մասին

20:32 30.10.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ասուլիսով պատասխանել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ իր կապերի մասին։ Մանուկյանը հայտնել է, որ միայն երկու անգամ է առնչություն ունեցել Հունանյանի հետ։ Մանուկյանը խոսել է նաև իր հետագա պաշտոնավարման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

20:27 30.10.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և […]

̰
Երևանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ հայտնաբերվելուց հետո քրգործ է հարուցվել

20:15 30.10.2019

Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի (ՁԻԱՀ-ի հարուցիչն է) հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել։ Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երեխային այդ վարակի փոխանցման աղբյուրը բացահայտելու համար։ ««Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում […]

̰
ՀՀ ՊՆ ղեկավարն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարին

20:10 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում: Երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության […]

̰
Գյումրեցի երիտասարդի պատրաստած փայտե պայուսակների ինքնատիպ մոդելները հետաքրքրել են տեղացի ու օտարազգի գնորդներին

20:00 30.10.2019

Նորաձևությունը համարձակություն է, ծնվում է մարդու երևակայությունից, դառնում մոդայիկ, թրենդային ու ճաշակ թելադրում: Հենց այդպիսի համարձակ գաղափարով է ներկայանում գյումրեցի Ժորա Մանուկյանը, որ կանանց առաջարկում է թանկարժեք կաշվից ու կտորից իրենց պայուսակները փոխարինել փայտե պայուսակներով:Դրանք նաև էկոլոգիապես մաքուր են, ինչը յուրահատուկ դիզայնով պատրաստվող պայուսակների գլխավոր առանձնահատկությունն է: Ժորայի ցանկությունն է՝ գյումրեցի արհեստավորների հետ համատեղ արտադրանքը […]

̰
Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները

19:59 30.10.2019

Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները։ Այս մասին այսօր խոսել են ընկերությունների ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները: Տրանսպորտային միջոցի և վարորդի ընտրությունը՝ սրանք են  ուղևորափոխադրումների լավ ծառայություն ապահովող գործոնները: Իսկ հմուտ վարորդներին, նախ և առաջ, անվտանգ երթևեկության կանոնները պահպանելու պահանջ է ներկայացվում: Շիրակի մարզում գործող տասից ավելի ընկերություններ են […]

̰
Իվանիշվիլին Ծղալտուբոյի առողջարանը վերականգնելու համար կգնի շրջանի բոլոր 22 հյուրանոցներն ու 9 շոգեբաղնիքները

19:56 30.10.2019

Իվանիշվիլին մտադիր է անձնական միջոցներով և առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացնել Ծղալտուբոյի նախկին առողջարանի ոչ միայն  հնացած տուրիստական և բուժական ենթակառուցվածքի լայնամասշտաբ վերականգնումը, այլև ամենասեղմ ժամկետներում ապահովել նրա արդի, միջազգային չափանիշներին համապատասխան զարգացումը: Այդ մասին հայտարարել է Իվանիշվիլին: Ծղալտուբոն հայտնի է  բացառիկ բուժական, վերականգնողական և տուրիստական ներուժով: Իվանիշվիլին շվեյցարական «KohL&Partners»  ընկերության աջակցությամբ մտադիր է մի քանի […]

̰
Միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի հայկական ինքնությունը բացահայտված է, մոռացված ժառանգությունն էլ՝ գտնված

19:43 30.10.2019

20-րդ դարի մեծագույն մտածող Գեորգի Գյուրջիևի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ հուշ-երեկո է կազմակերպվել Գյումրիում: «Վերադարձ դեպի Գյումրի» խորագրով միջոցառման նախաձեռնողը Գյուրջիևյան հայկական կենտրոնն է: Աշխարհին հայտնի մեծ փիլիսոփայի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել Արևմուտքի հոգևոր մշակույթի վրա: Համաշխարհային կրոնական գաղափարախոսությունների մեծ գիտակ Գյուրջիևի անունն ավելի շատ հայտնի է եղել ամբողջ աշխարհում, քան իր հայրենի քաղաք […]

̰
Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը

19:30 30.10.2019

Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը: Նշվում է, որ լուսանկարված է այն պահը, երբ դերասանուհին դուրս է գալիս Հռոմի իր բնակարանից: Շատերի կողմից սիրված դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևում, […]

̰
Արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը. Գրիգոր Հովհաննիսյան

19:28 30.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը: Ի՞նչ ուղերձներ է սա պարունակում: Այս հարցն է ուղղել SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին: «Արդեն կարող ենք ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ ուղերձները բազմաթիվ էին` դատապարտում, և´ կանխարգելման, և´ նաև ցեղասպանության ժխտման առումով […]

̰
Տոնոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչներին

19:19 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը […]

̰
ՀՀ ԶՈւ զինծառայողները զորավարժության են մասնակցել Տաջիկստանում

19:07 30.10.2019

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զորավարժությանն ընդգրկված ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները և արժանացել հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատանքին:

̰
Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի խնամքի նոր կենտրոնների բացմանը

19:01 30.10.2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը: Հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և երիտասարդների խնամքն ընտանեկան պայմաններում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վերանորոգված խնամքի կենտրոններում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվելու իրենց շահառուների համար: Նունե Սարգսյանը շնորհակալություն է […]

̰
Կանադան Գոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի դեմ

19:00 30.10.2019

Կանադայի արևմուտքում գտնվող նահանգը՝ Կոլումբիան, Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանության ակտ: Այս մասին հայտնում է Укринформ-ը: Նշվում է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է մշակվել, որը 3-րդ ընթերցմամբ ստացել է պատգամավորների միաձայն աջակցությունը: «Օրենսդրական այդ նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր ուկրաինացիների հիշատակին, որոնք զոհվել են Գոլոդոմորի ժամանակ: Սա նաև նպատակ ունի ևս մեկ […]

̰
Այս բանաձևը չի կարելի ո´չ թերագնահատել, ո´չ էլ գերագնահատել. Արման Մելիքյան

18:55 30.10.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Այս որոշմանը հաջորդեցին Թուրքիայից հնչող դատապարտումներն ու սպառնալիքները: Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս քայլին: Այս և այլ հարցերի մասին SHANTNEWS.am-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Որևէ իրավական ուժ կարո՞ղ է ունենալ […]

̰
Հերթական «բոլոլան». միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է հանգցնել ծխախոտը

18:54 30.10.2019

Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ է հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը. «57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․ -Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։ -Հիմա չէ։ -Բա ե՞րբ։ ․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ […]

̰
Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել

18:43 30.10.2019

Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել: Կադրերը հրապարակվել են BBC-ի թվիթերյան էջում: Ամենափոքր կատուն ապրում է Հնդկաստանի և Շրի Լանկայի անտառներում: Ամենափոքրը լինելուց բացի, այս տեսակը նաև հազվադեպ հանդիպողներից է: Կատվի երկարությունը մոտ 200 անգամ փոքր է առյուծի երկարությունից, իսկ քաշը չի հասնում մեկ կիլոգրամի: Այս կատուները սնվում են փոքր մողեսներով և կրծողներով: Ըստ […]

̰
Հորիզոն 18:00

18:43 30.10.2019

̰
Կյանքը օվկիանոսից այն կողմ և հայրենիքում. գյումրեցի Սարգիսը գտել է Հայաստանում հաջողության հասնելու բանալին

18:37 30.10.2019

Գյումրեցի Սարգիս Գրիգորյանը 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012թ. օգոստոսը բնակվել է Ֆրանսիայում: Սարգիսը Ֆրանսիա է մեկնել բուժվելու, հետո վերադարձել, անցել իր բնականոն կյանքին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց՝ Ֆրանսիայում մենակ էր, բայց իրեն օգնող բարեկամներ կային: Նա նշեց՝ զուտ բուժման համար էր գնացել, փորձ չի արել հաստատվել այնտեղ, ցանկություն էլ չի ունեցել: «Նման ցանկություն առաջին օրվանից […]

̰
BACK_TO_TOP