Բոլոր լուրերը – Page 8516 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Կյանքը օվկիանոսից այն կողմ և հայրենիքում. գյումրեցի Սարգիսը գտել է Հայաստանում հաջողության հասնելու բանալին

18:37 30.10.2019

Գյումրեցի Սարգիս Գրիգորյանը 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012թ. օգոստոսը բնակվել է Ֆրանսիայում: Սարգիսը Ֆրանսիա է մեկնել բուժվելու, հետո վերադարձել, անցել իր բնականոն կյանքին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց՝ Ֆրանսիայում մենակ էր, բայց իրեն օգնող բարեկամներ կային: Նա նշեց՝ զուտ բուժման համար էր գնացել, փորձ չի արել հաստատվել այնտեղ, ցանկություն էլ չի ունեցել: «Նման ցանկություն առաջին օրվանից […]

̰
Էական արդյունքներ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում

18:34 30.10.2019

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը: Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն […]

̰
Լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն լուծումները՝ ի շահ Լիբանանի. Աննա Նաղդալյան

18:30 30.10.2019

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխան է տվել Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին: Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։ Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն […]

̰
Բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

18:27 30.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով […]

̰
Հաջորդ քայլերը շատ կարևոր են. Էլիզաբեթ Չուլջյանը` Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևի մասին

18:23 30.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախ և առաջ պատգամ է՝ ուղղված Թուրքիային։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը։ Նա հատուկ տեսագրություն է ուղարկել SHANTNEWS.am-ին և ասել, որ ամերիկահայությունը դեռևս կարևոր անելիքներ ունի, և երեկ հրապարակված որոշումը հիմնական քայլերից է՝ պայքարելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։ «Հաջորդ […]

̰
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. ՊԲ

18:11 30.10.2019

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության […]

̰
Ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին տվյալներ հաղորդած անձին ԱՄՆ-ն 25 մլն դոլար կտրամադրի

18:00 30.10.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությունը հաջող է ընթացել շնորհիվ այն անձի, ով տեղեկություններ է հաղորդել Ալ-Բաղդադիի  մասին և գտնվել է նրա  մերձավոր շրջապատում: Նա կոորդինացրել է Ալ-Բաղդադիի տեղաշարժը Սիրիայով և օգնել է Իդլիբում նրա համար ապաստարան գտնելու հարցում: ԶԼՄ-ների տվյալներով` տեղեկություններ տրամադրողը կոնկրետ փոխանցել է ամերիկյան հատուկ ջոկատայիններին Ալ-Բաղդադիի գտնվելու […]

̰
Հորիզոն 18.00

18:00 30.10.2019

̰
Ներդրվել են ՊԵԿ տվյալների անվտանգությունը պահպանող համակարգեր

17:55 30.10.2019

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում բարելավվել է ՊԵԿ կազմակերպական կառուցվածքը, ուսումնական կենտրոնները վերազինվել են նորագույն սարքավորումներով: Ներդրվել են կառավարվող ու կայուն ներքին ցանց, համակարգեր, որոնք ապահովում են ՊԵԿ տվյալների անվտանգությունը: Արդյունավետ փոխգործակցության շնորհիվ ձևավորվել է հարկերի վճարման նոր մշակույթ` ներդնելով ռիսկերի հիման վրա կատարվող ստուգումների ավտոմատացված գործընթացներ, […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը մասնակցել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

17:46 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն ժամանած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր: Արցախի Հանրապետության […]

̰
Ողջի գետի աղտոտման վերաբերյալ վնասի նախնական հաշվարկը ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն

17:39 30.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են` 2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի […]

̰
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:29 30.10.2019

Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին: Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: […]

̰
Բանաձևի ընդունումը օգտակար կլինի Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացի ժամանակ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

17:23 30.10.2019

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, խոսելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու վերաբերյալ, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է, որ բանաձևը պատմական նշանակություն ունի Հայաստանում և աշխարհում բնակվող հայ ժողովրդի և ոչ միայն հայերի համար: «20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, հզոր ուղերձ է թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով,  […]

̰
Հրդեհ Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում

17:20 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ին, 68 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից: Այրվում է մոտ 25-30 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:

̰
Երեկ մրցույթ հայտարարեցինք Սևանա լիճ թափվող գետերի հուների մաքրման աշխատանքների համար. նախարար

17:16 30.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ մրցույթ է հայտարարվել Սևանա լիճ թափվող գետերի հուների մաքրման աշխատանքների համար. «Երեկ մրցույթ հայտարարեցինք Սևանա լիճ թափվող Արգիճի, Մարտունի, Վարդենիկ, Կարճաղբյուր, Մասրիկ, Գավառագետ, Ծակքար, Լիճք, Ձկնագետ, Դրախտիկ գետերի հուների մաքրման նախագծային աշխատանքներ համար։ 10 տարի առաջ Նորատուսի էկոակումբի երեխաները 19 րոպեանոց ֆիլմ […]

̰
Էդուարդ Աղաջանյանը՝ մեկ անձից գնումների գործընթացն իր անվան հետ կապելու փորձերի մասին

17:10 30.10.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին այսօր լրագրողները տեղեկացրին՝ շրջանառվում են լուրեր, որ նա օղակ է հանդիսանում ծանոթ-բարեկամ սկզբունքով պետգնումների համար: «Ես նման խնդրի ուղղակի ծանոթ չեմ, երկրորդը՝ առավել ևս որ իմ անունն է շոշափվում այդ քննարկումների ընթացքում»,- ասաց նա: Երբ պարզաբանեցին, որ խոսքը մեկ անձից գնումներ կատարելու մասին է, Աղաջանյանը պատասխանեց. «Հավանաբար խոսքը Անկախության […]

̰
Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները կասեցրել են աշխատանքը ողջ աշխարհում

17:00 30.10.2019

Իսրայելի դեսպանատները և հյուպատոսությունները ամբողջ աշխարհում դադարեցրել են աշխատանքը Իսրայելի ֆինանսների նախարարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Ինչպես ասվում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական կայքում, նախարարությունը որոշում է կայացրել փակել արտերկրի բոլոր գործող դիվանագիտական առաքելությունները: Իսրայելի արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության միջև կոնֆլիկտը կապված է դիվանագետների և ռազմական կցորդների ծախսերի հաշվետվության կանոնների փոփոխության հետ: Իսրայելցի դիվանագետների […]

̰
Նախարարությունը մերժել է «Լիդիանի» ջրօգտագործման հայտը. ՀԲՃ

16:57 30.10.2019

Շրջակա միջավայրի նախարարությունից «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ. հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ […]

̰
Կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ. Վազգեն Մանուկյան

16:54 30.10.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ասում են, որ օրենքով մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսն իրեն չեն կարող ազատել պաշտոնից, սակայն դա իր համար նշանակություն չունի: «Բայց, քանի որ այսպիսի հարց է առաջացել, կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ, քննարկենք` հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե […]

̰
Ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ. փոխքաղաքապետ

16:54 30.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպումների շարք է սկսել համայնքային մանկապարտեզների տնօրինության հետ: Քննարկումներին մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ավագանու անդամները, հանրակրթության ու վերահսկողության վարչությունների պետերը: Փոխքաղաքապետի առաջադրած պահանջները հստակ են. աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, կարգապահություն, սննդամթերքի անվտանգության ապահովում, կրթադաստիարակչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: «Կարծում էի, որ տարվա համար այն հիմնական չափորոշիչները, […]

̰
Կարևոր է վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան

16:44 30.10.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՖՄԿ 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ելույթ է ունեցել. «Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Տիկին գլխավոր քարտուղար Գերազանցություններ, հարգելի գործընկերներ Տիկնայք և պարոնայք Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ […]

̰
Արվել է անհամապատասխանությունները բացառելու համար. Էդուարդ Աղաջանյանը՝ պարգևավճարների մասին

16:38 30.10.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ աշխատավարձերի բարձրացումից կամ պարգևավճարների հատկացումից հետո կառավարությունում մթնոլորտ փոխվե՞լ է: Ի պատասխան՝ Աղաջանյանը բացատրեց՝ ինչու է այդ որոշումը կայացվել: «Որոշումը կայացվել է, որ անհամապատասխանություններն այսուհետ բացառվեն, որ բացառվի, որ X նախարարը մյուսից ավելի կամ պակաս գումար է ստանում: Այսինքն՝ տրամաբանությունը անճշտությունները վերացնելն է եղել»,- ասաց նա: […]

̰
Ռուսաստանը 2019-ին երկրորդ անգամ տաջիկական բանակին նվիրել է զինտեխնիկա. RazmInfo

16:36 30.10.2019

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը Տաջիկստանին նվիրել է մոտ 320 միլիոն ռուբլի (հոկտեմբերի 29-ի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար) արժողությամբ զինտեխնիկա։ Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Լապինի խոսքերով՝ անհատույց փոխանցվել են ԲՐԴՄ-2Մ զրահապատ մեքենաներ և ռադիոլոկացիոն կայաններ, հայտնում է Razminfo-ն` վկայակոչելով TACC գործակալությանը։ Տեխնիկայի փոխանցման արարողությունը եղել է Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2019» զորավարժության ավարտին։ […]

̰
Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին

16:28 30.10.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին: Մեսչյանը քաղաքացիների հետ քննարկել է մի շարք խնդիրներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հովհաննես Մխիթարյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:26 30.10.2019

Հովհաննես Մխիթարյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: Հիշեցնենք՝  երեկ Հովհաննեսը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշին, բայց քանի որ վերջինս հասավ մինչև եզրափակիչ, հայ ըմբիշն էլ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ: Իր առաջին սփոփիչ գոտեմարտում Հովհաննեսը 5-0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Գժեգոժ Սադովիկին, սակայն հաջորդ  գոտեմարտում 2-5 հաշվով պարտվեց մոնղոլ Գանքույագ Գանբաատարին և դուրս […]

̰
Այս պահին սահմանին վիճակը հանդարտ է. Արծրուն Հովհաննիսյան

16:24 30.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է, իսկ ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեցածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին»:

̰
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Հայաստանում է

16:16 30.10.2019

Հոկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը: Այցի […]

̰
Նախագահն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության պատվիրակությանը

16:10 30.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն […]

̰
Մեզանից հասնում է քիչ խոսելը, կաշխատենք քիչ խոսել․ ՀՔԾ պետը՝ հնարավոր նոր գաղտնալսումների մասին

16:01 30.10.2019

Ազգային ժողովում բյուջեի մաս առ մաս քննարկումների ժամանակ ՀՔԾ պետին ուղղվեցին նաև հարակից հարցեր։ Երբ նա ավարտեց բյուջեի իրենց մասին ներկայացումը, պատգամավորներից մեկը Սասուն Խաչատրյանին հարցրեց՝ ինչ են անում նոր գաղտնալսումներ թույլ չտալու համար։ «Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը ես չեմ կարող լինել։ Ինչ որ մեզանից հասնում է, ընդամենը քիչ խոսելն է։ Կաշխատեմ քիչ խոսել»,- […]

̰
Մանրամասներ Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած փրկարարի առողջական վիճակի մասին

16:00 30.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից […]

̰
BACK_TO_TOP