Բոլոր լուրերը – Page 8528 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Պետք չէ ստահոդ լուրեր տարածել. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Վանեցյանի ձերբակալման մասին

15:17 28.10.2019

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված քրգործեր են նախապատրաստվում: Մարտիրոսյանը հերքեց այդ լուրերը: Հարցին՝ չի՞ ձերբակալվելու Վանեցյանը, նա բացասական պատասխան տվեց: «Պետք չէ ստահոդ լուրեր տարածել, ի՞նչ ձերբակալման մասին է խոսքը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե նման լուրեր կան, Մարտիրոսյանը կարճ պատասխանեց. […]

̰
Եթե Հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ ի հայտ գան, պետք է շարունակենք գործողությունները. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

15:14 28.10.2019

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են շարունակել իրենց գործողությունները Հոկտեմբերի 27-ի քրգործի հետ կապված: Նրան հիշեցրին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: «Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է և պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,- ասաց […]

̰
Ողջիի ջրերը գիշերվա ընթացքում մաքրվել են. պղտորված գետի լուսանկարների հեղինակը մանրամասներ է պատմում

15:12 28.10.2019

«Ողջի գետը հենց հիմա»: Այսպիսի գրությամբ պղտորված Ողջի գետի նոր լուսանկարները երեկ կեսգիշերին մոտ Կապանի բնակիչներն էին տարածել համացանցում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է լուսանկարների հեղինակներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի հետ: Նա նշել է, որ դեպքի մասին ինքը տեղյակ է պահել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Մանրամասները` հեռախոսազրույցում:

̰
Արգենտինան նոր նախագահ է ընտրել

15:10 28.10.2019

Մուրսին ընդունել է իր պարտությունը:

̰
Հորիզոն 15.00

15:00 28.10.2019

̰
ՀՀ-ում բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են. Արթուր Ջավադյան

15:00 28.10.2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ խոսեց այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումով պայմանավորված երկրում լինի գնաճ: «Մեզ ավելի շատ քննադատում են ցածր գնաճի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են ՀՀ-ում: «Դա կարելի է անվանել մեր լավագույն ձեռքբերումներից մեկը»,- նշեց Ջավադյանը: Տնտեսության մեջ […]

̰
Արարատ Միրզոյանն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին

14:51 28.10.2019

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկել են Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների […]

̰
Քրեական գործերի հետևանքով կապիտալի արտահոսք չի եղել. Արթուր Ջավադյան

14:45 28.10.2019

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քրեական գործերի շրջանակներում Հայաստանից կապիտալի արտահոսքի հնարավորությանը: Նա նշեց, որ նման բան չկա, քանի որ այդ դեպքում մենք արտարժույթ գնած չէինք լինի, այլ վաճառած: «Դա նշանակում է, որ ներհոսք կա, ոչ թե արտահոսք: Առանձին անհատների կողմից կապիտալ դուրս տանելու երևույթներ չենք տեսել, եթե տեսնենք՝ համապատասխան ծառայություններին կտեղեկացնենք»,- […]

̰
Այս տարի 100-ից ավելի աշխատակից է դուրս եկել ԿԲ-ից. Արթուր Ջավադյան

14:40 28.10.2019

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 2020 թվականին ԿԲ-ում նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: «Մենք նախատեսել ենք բնականոն աճ՝ 1.9 տոկոսով: Մեր աշխատավարձերը, համաձայն «ԿԲ-ի մասին օրենքի», պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր: Ավաղ, այս պահին ցածր են: Առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձերը բարձրանում: Մենք գումարը […]

̰
Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

14:37 28.10.2019

Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին լուրը SHANTNEWS.am-ին հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ապարանի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և […]

̰
Հայտնի է՝ ովքեր են առևանգել և ծեծի ենթարկել մեծամորցի 27-ամյա երիտասարդին

14:35 28.10.2019

Հոկտեմբերի 26-ին` ժամը 17:30-ին, 27-ամյա մեծամորցի մի երիտասարդ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ ծանոթը ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր «Մերսեդեսը» գնելու պատրվակով: Վարպետի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, ծանոթի հետ եկած անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր աչքին, այնուհետև ստիպողաբար իրեն դուրս են բերել մեքենայից, նստեցրել […]

̰
Հովհաննես Քոչարյանը նոր աշխատանք ունի

14:28 28.10.2019

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ նոր աշխատանք ունի: «Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար: […]

̰
Ես վարչապետ Փաշինյանի հետ չէի պարում, տղամարդ Փաշինյանի հետ էի պարում. ինչպես վանաձորցի կինը վարչապետին պարի հրավիրեց

14:17 28.10.2019

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տոնն էր, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տոնական համերգի ժամանակ ՀՀ վարչապետը վալս էր պարում մի կնոջ հետ, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, Վանաձորի թիվ 1 մշակույթի տուն ՀՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Անտոնյանն է։ Վերջինս ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ կատակով կողքի նստածներն ասել […]

̰
Այս տարվա պահուստները գերազանցում են նախորդ տարիներին եղածներին. Ա. Ջավադյան

14:09 28.10.2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արտարժույթի ձեռքբերման գործընթացին՝ նշելով, որ դա երկրի համար դրական նշանակություն ունի: «Խոսքը գնում է մեր կողմից վարվող արտարժութային քաղաքականության մասին: Ինչպես գիտեք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն: Բայց, մյուս կողմից, մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց […]

̰
Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը գործակցում են թուրքական իշխանության հետ. թուրքագետ

14:02 28.10.2019

Դեկտեմբերին սպասվող Պոլսո պատրիարքի ընտրության մասին է այսօր խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայկական համայնքում տիրող քննարկումներին և ներքին հակասություններին: Լոքմագյոզյանի խոսքերով՝ պատրիարքի երկու հիմնական հավակնորդները՝ Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը գործակցում են թուրքական իշխանության հետ, ինչի հետևանքով վարկաբեկվել են հայ բնակչության աչքում: Այդպիսի պայմաններում ով էլ լինի պատրիարք, կլինի պարտություն համայնքի համար, ասել […]

̰
Ինձ 10 ժամ պահանջվեց այստեղ հասնելու համար. Բուլղարիայի փոխվարչապետ

13:58 28.10.2019

Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Բուլղարիայի փոխվարչապետն արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո Մնացականյանը և  Զախարիևան լրատվամիջոցների համար ամփոփել են հանդիպման արդյունքները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մասնավորապես BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ  հակասական կարծիքների […]

̰
Էրդողանի արձագանքը՝ ԻՊ-ի առաջնորդի վնասազերծման օպերացիային

13:47 28.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Էրդողանը Twitter-ում գրել է. «ԻՊ-ի առաջնորդի վնասազերծումը բեկումնային կետ է ահաբեկչության դեմ մեր պայքարում։ Թուրքիան կշարունակի աջակցել հակաահաբեկչական ջանքերին, ինչպես դա արել է նախկինում»։ Հիշեցնենք, որ նախօրեին […]

̰
Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է. ՔԿ

13:38 28.10.2019

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, և երիտասարդը մեղսունակ է: Հիշեցնենք, որ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական […]

̰
Կադաստրում ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել

13:31 28.10.2019

Կադաստրում ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը, այս մասին տեղեկացրին Կադաստրի պետական կոմիտեից:  Խաչատուր Բաղդոյանը մինչ այդ  եղել է Կոմիտեի ղեկավարի օգնական: 36-ամյա Բաղդոյանը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2001-ին ընդունվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, որն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006 թվականին, աշխատանքի է անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2019-ի մարտ […]

̰
Բարսելոնում ցույց է կազմակերպվել Կատալոնիայի անկախության դեմ

13:30 28.10.2019

Նախօրեին ցույց էին կազմակերպել Կատալոնիայի անկախության կողմնակիցները:

̰
Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի՝ BBC HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին. Դավիթ Սանասարյան

13:29 28.10.2019

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի HardTalk հաղորդաշարի ընթացքում տված հարցազրույցի իրեն վերաբերող հատվածին և գրել. «Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանի՝ BBC HardTalk-ի ինձ վերաբերող հատվածին․ Հաշվի առնելով, որ նախարար Մնացականյանը դեռևս իմ գործընկերն է՝ չեմ ցանկանում անդրադառնալ ողջ հարցազրույցին, որում ինձ համար անընդունելի շեշտադրումներ կային, և […]

̰
Հայաստանի տնտեսությունը թափ է հավաքել. Փաշինյան

13:19 28.10.2019

Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, կարելի է տեսնել նաև անզեն աչքով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում, ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալով, որ նախատեսել ենք, չնայած որոշակիորեն այդ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ ունենք էական և շոշափելի […]

̰
Բուլղարիան ողջունում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը

13:16 28.10.2019

Բուլղարիան ողջունում է և քաջալերում է կողմերին` բանակցություններ սկսել Հայաստանի համար դեպի Եվրամիություն մուտքի արտոնագրերի` վիզաների հանման գործընթացի հնարավոր մեկնարկը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան։ Նա հիշեցրեց, որ իրենք առաջին պետություններից են եղել, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նաև նշեց, որ իրենք կարևոր են համարում Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի հնարավոր […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն ՀՀ պաշտպանվածության բարձրացմանը. վարչապետ

13:09 28.10.2019

«Ռազմական ծախսերի հետ կապված՝ արձանագրենք, որ ունենք օրենսդրական որոշակի կարգավորում, և ռազմական ծախսերը պետք է չգերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, պետք է մնանք այս շրջանակներում»,- խորհրդարանում այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ կարևոր է նաև արձանագրել, որ այդ ոլորտում 2020 թ. կան ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Վարչապետը հիշեցրեց՝ նախկինում այս […]

̰
Ֆրանսիայում` բեռնատարի սառցարանում, հայտնաբերվել են 8 ապօրինի միգրանտներ

13:08 28.10.2019

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալե նավահանգստի մաքսային ծառայողները բեռնատար մեքենայի սառցարանային խցիկները ստուգելիս հայտնաբերել են ութ ապօրինի ներգաղթյալների, այդ թվում` չորս երեխաների: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, նրանք բոլորը ողջ են, թեպետ տուժել են գերսառեցումից: Ստուգումն իրականացվել է մինչ մեքենան պետք է շարժվեր դեպի Մեծ Բրիտանիա գնացող նավը: Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ապօրինի ներգաղթյալների վիճակը ծանր […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի ծրագրվում. Մնացականյան

13:02 28.10.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում առաջիկայում չի ծրագրվում։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` հիմա ծրագրվում են ԱԳ նախարարների հանդիպումներ, որոնք էլ կբերեն ղեկավարների հանդիպմանը։ Մնացականյանը նշեց, որ բանակցությունները գնում են երկու հունով` բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։ Նախարարը նաև ասաց, որ Աշգաբադում Փաշինյանի և Ալիևի […]

̰
Թուրքիայի նման դիրքորոշումը դատապարտելի է և անընդունելի. Մնացականյան

13:00 28.10.2019

Հայաստանի համար Թուրքիայի ԱԳ նախարարի` Բաքվում արած հայտարարությունները անընդունելի են և դատապարտելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մասին, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս և ապացուցում, որ Հայաստանը անվտանգության խնդիր ունի։

̰
Հորիզոն 13.00

13:00 28.10.2019

̰
Մնացականյանը ողջունում է իր հարցազրույցին հետևած «դեբատը»

12:55 28.10.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում այն քննարկումները, որ ծավալվել են իր` BBC-ին տված հարցազրույցից հետո։ Նրա խոսքերով` սա ժողովրդավարական երկրին հատուկ գործընթաց է, երբ կա կարծիքներ արտահայտելու ազատություն։ Մնացականյանը նշեց, որ ինքը ողջունում է այդ քննարկումները, քանի որ այնտեղ եղել են նաև կառուցողական քննադատություններ, որոնք ուսանելի է համարում։

̰
Հայաստանը և Բուլղարիան երկու համաձայնագիր կնքեցին

12:52 28.10.2019

Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝ – միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին, – ռեադմիսիայի մասին: Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ […]

̰
BACK_TO_TOP