22:34 27.10.2019
Big 7 Travel պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում: Առաջատարը Մայամին է, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Դենվերը: Վարկանշային աղյուսակը կազմվել է պորտալի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության հիման վրա: Բացի այդ, հաշվի է առնվել նաև աղյուսակում տեղ գտած քաղաքներում սեքս բառով որոնումների հաճախականությունը, քաղաքում ռոմանտիկ վայրերի և տեսարժան վայրերի քանակը: […]
22:23 27.10.2019
Ամերիկացին շուրջ 9 տարի տառապել է հազվագյուտ սնկային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմում հայտնված Saccharomyces cerevisiae կենսաբանական տարրից սինթեզվում է ածխաջուր, ինչից էլ օրգանիզմում առաջանում է էթանոլ: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Տղամարդը վնասել է ձեռքը և օգտագործել է հակաբիոտիկներ: Բուժումն ավարտելուց մեկ շաբաթ հետո սկսել է իրեն վատ զգալ` դարձել է ագրեսիվ, հիշողության կորուստներ […]
22:11 27.10.2019
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղն Ուկրաինայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի թիմային առաջնությանը 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր մյուս առաջատարի՝ Ուկրաինայի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը հաղթեց: Հայաստան-Ուկրաինա՝ 2:2: Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 […]
22:00 27.10.2019
Ֆրանսիան միջազգային կոալիցիոն գործընկերների հետ միասին կշարունակի պայքարել այնքան մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակ չտանի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ալ Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: «Ալ Բաղդադիի մահը լուրջ հարված է ԻՊ-ին, բայց սա ոչ այլ ինչ է, քան փուլ: Միջազգային կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք պայքարը, որպեսզի […]
21:50 27.10.2019
ԱՄՆ զորքերը ԻՊ առաջնորդին վերացնելու հատուկ գործողության ընթացքում գերի են վերցրել մի շարք մարտիկների, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով ՝ սպանվել են նաև ահաբեկչի երկու կանայք: Կանայք հայտնաբերվել են բնակելի համալիրում: Նրանք կրել են մահապարտի գոտիներ, որոնք չեն աշխատել: Սակայն, ըստ Թրամփի, կանայք սպանվել են: Ըստ […]
21:38 27.10.2019
Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ազատվել «Իսլամական պետության» առաջնորդի Ալ Բաղդադիի մարմնից «պատշաճ կերպով», հայտնում է Reuters-ը: Թրամփի խորհրդականը չի նշել, թե արդյոք դիակը թաղվելու է:
21:20 27.10.2019
Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով, հայտնել է shamshyan.am-ը: Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին […]
21:13 27.10.2019
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Միլանին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել և չի հայտավորվել «Ռոմայի» կազմում: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ.
20:59 27.10.2019
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման մասին գրառում է կատարել. «Նկարում Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցն է, աշխատանքը ավարտական փուլում է: Կարևոր է նշել, որ սուբվենցիոն ծրագրով կատարվող ասֆալտապատման աշխատանքները չեն մտնում մեր կողմից նախանշված 330 կմ կատարվող աշխատանքների մեջ»,-նշել է նա:
20:50 27.10.2019
Բոլորին է ծանոթ այն պատկերը, երբ օդանավակայանում մարդը մեծ դժվարությամբ հասցնում է իր ուղեբեռը մեկնման սրահի հաշվառման սեղանին և պարզում, որ բեռների քանակը և քաշը գերազանցում են սահմանված չափը: Նա ստիպված բացում է ճամպրուկը և սկսում վերադասավորել դրա պարունակությունը. հարց է ծագում. «Այդ մարդու ինչի՞ն է պետք այդ ամենը»: Միաժամանակ նրա կողքին մարդիկ են, որոնք […]
20:42 27.10.2019
Սիրիական բանակը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումների դուրս գալուց հետո, համաձայն պայմանավորվածությունների, հասել է Թուրքիայի սահմանին, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: «Բանակը հասել է Ռաս Էլ Այնի հյուսիս-արևելյան սահման՝ մտնելով տասնյակ գյուղեր և այլ բնակավայրեր»,-փոխանցել է Ikhbariya-ն:
20:38 27.10.2019
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակիչները որոշել են արմատապես փոխել իրենց կենցաղը մահացած տատիկի պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ծեր կինը մահացել է շաքարախտից, ինչը իր 51-ամյա դստեր համար կենսակերպի փոփոխության խթան է հանդիսացել: Սյու ՄաքԳիլիվրեյը հասկացել է, թե ինչ ճակատագիր է սպասում իրեն և որոշել առողջ ապրելակերպ վարել: ՄաքԳիլիվրեյին աջակցել են նրա 56-ամյա ամուսին […]
20:30 27.10.2019
Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում (ԱՄՆ) ելույթի ընթացքում պատասխանել է ադրբեջանցի երիտասարդ կնոջ դիտարկմանը՝ Ղարաբաղի հարցում Պոզների «հայանպաստ» դիրքորոշման վերաբերյալ, հայտնում է rusarminfo.ru-ն: Արզու Մամեդովան դիմելով Պոզներին ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»: Դրան ի պատասխան՝ Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք: Հայաստանում […]
20:25 27.10.2019
ԱՄՆ երկու զինծառայող է վիրավորվել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի ոչնչացման ժամանակ: Այդ մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: «Մեր երկու զինվորները վիրավորվել են՝ ստանալով երկու ոչ մեծ վնասվածք. իսկ գործողությունն ինքնին շատ հաջող և անթերի է եղել»,-ասել է Էսպերը CNN-ին: Նա հստակեցրել է, որ գործողության նպատակը Ալ Բաղդադիին ձերբակալելն էր: «Նպատակն […]
20:19 27.10.2019
Բոլորին հայտնի «Ջոկեր»-ի հիվանդություն ունեցող մարդը հայտնել է, թե ինչ դժվար պահեր են եղել իր կյանքում՝ հիվանդության պատճառով: Ինչպես հայտնում է Ladbible-ը, 47-ամյա ամերիկացին ամենաանհարմար ու անհամապատասխան պահերին ծիծաղի պոռթկումներ է ունենում: Սա, իր բնորոշմամբ, հաճախ պատճառ է դառնում հանրության կողմից իր հանդեպ ոչ արդարացի վերաբերմունքի ձևավորման: Նրան հաճախ դուրս են անում ռեստորաններից, կինոթատրոններից ու […]
20:10 27.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ExxonMobil ընկերությունը զբաղվելու է Սիրիայում նավթի արդյունահանմամբ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում պետք է մասնակցի նավթի արդյունահանման գործին: «Ես ուզում եմ, որ ExxonMobil-ը ձեռնամուխ լինի նավթի արդյունահանմանն այնտեղ»,-ասել է Թրամփը:
20:01 27.10.2019
37-ամյա Ռայդը ցանկացել է ստոգել իր մաշկի խալերից մեկը: Պարզվել է, որ նրա խալը չարորակ է: Տղամարդուն 2 անգամ վիրահատել են, սակայն վիրահատությունները չեն տվել ցանկալի արդյունքը: Դրանից հետո կատարվել է ևս 2 վիրահատություն, գրում է The Sun-ը : Վերքը դարձել էր 40 սանտիմետր և տղամարդու վիրահատել են ևս մի քանի անգամ: Նրա ոտքի մաշկը տրանսպլանտացիա […]
19:53 27.10.2019
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ «Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ […]
19:44 27.10.2019
Նստած աշխատանքի հնարավոր վտանգները և բարդացումները կանխելու համար բրիտանացի գիտնականները Ուիլյան Խայեմի գլխավորությամբ ստեղծել են գրասենյակային աշխատողի մոդել: Այսպիսի տեսք կունենա 20 տարի գրասենյակում աշխատող մարդը: Անցանկալի ապագան կանխելու հետևանքով Ուիլյամը գրել է հաշվետվություն, որտեղ տալիս է խորհուրդներ, թե ինչպես է պետք պահպանել ճիշտ կեցվածքը, գրում է Metro-ն: Մոդելը ստեղծվել է հետազոտությունների արդյունքների հիման վրա: […]
19:35 27.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն […]
19:27 27.10.2019
Քնի կաթվածից կամ քնկոտությունից խուսափելու համար անհրաժեշտ է վերահսկել քնի և արթնանալու ռեժիմը, ինչպես նաև մարմնամարզություն անել, հրաժարվել ալկոհոլից: Այս մասին հայտնում է aif.ru-ն ՝ վկայակոչելով քնաբանների Ռուսաստանի միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ռոման Բուզունովին: Փորձագետի խոսքով՝ ամենից հաճախ այդ տիպի հիվանդությունները հայտնվում են քնի խանգարումներ, սթրես, անքնություն ունեցող, հորմոնալ խանգարումներով տառապող մարդկանց մոտ, […]
19:18 27.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:
19:10 27.10.2019
ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը: Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ծրագրի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: Հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը:
18:59 27.10.2019
Կարտոֆիլը կարող է լավ այլընտրանք դառնալ այն մարզիկների համար, ովքեր հատուկ ածխաջրային գել են օգտագործում: Գիտնականները հերթական ուսումնասիրությունից հետո այս համոզմանն են հանգել: Իլլինոյս նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են՝ կարտոֆիլի խյուսը երկար մարզումների ժամանակ նույնքան արդյունավետ է, որքան հատուկ ածխաջրային գելը, որ օգտագործվում է մարզիկների արյան մակարդակը պահելու և նրանց աշխատունակությունը բարձրացնելու համար: Փորձագետներն այս […]
18:53 27.10.2019
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին: Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիացի քրդերին այն աջակցության համար, որ նրանք կարողացան մեզ ցուցաբերել այս շատ վտանգավոր առաքելության մեջ»,-աել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ անդրադառնալով Իսլամական պետության առաջնորդ Ալ Բագդադիի ոչնչացման գործողությանը: Ըստ նրա, Ռուսաստանը «գերազանց աշխատանք» է կատարել՝ բացելով Սիրիայում վերջինիս կողմից […]
18:47 27.10.2019
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Շրջանցիկ թունել թաղամասի (Կորեայի ձոր)՝ աղբի համար չնախատեսված վայրում: «Թեև վերջին ամիսներին այստեղ գրանցվել են նաև աղբ դատարկող մեքենաների գլխիվայր շրջվելու դեպքեր, քաղաքացիները չեն հրաժարվում իրենց իսկ վտանգելով օրենք խախտելու սովորույթից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մեկ […]
18:38 27.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, հայտնում է РИА Новости-ն: «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում»,-ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
18:30 27.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
18:22 27.10.2019
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումները հայտարարել են, որ զորքերը դուրս են բերում Սիրիայի և Թուրքիայի սահմանից, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո: «SDF-ը կտեղավորվի թուրք-սիրիական սահմանից հեռու գտնվող նոր դիրքերում, որպեսզի հնարավոր լինի խուսափել արյունահեղությունից», – ասվում է SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նրանց այդ վայրում […]