Բոլոր լուրերը – Page 8527 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Բանտարկյալների բացակայության պատճառով Նիդեռլանդներում բանտերը փակվում են

17:51 28.10.2019

Նիդեռլանդներում իրար հետևից փակվում են բանտերը, քանի որ ոչ ոք բանտ չի ընկնում, գրում է Настоящее Время-ն: Այս երկրում անգամ մեղադրող կողմն է հնարավորության դեպքում խնդրում պայմանական պատիժ սահմանել: Բանտի աշխատակիցներին սովորեցնում են մոտիվացնել և աջակցել բանտարկյալներին, իսկ ազատազրկումից հետո նրանց օգնում են գտնել տուն և աշխատանք: Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի մարդը […]

̰
ԱԱԾ ծախսերին կուղղվի 23,2 միլիարդ դրամ

17:43 28.10.2019

Ազգային ժողովում այսօր ըստ ոլորտների ներկայացվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի հատվածները։ Ազգային անվտանգության ծառայությանը, ըստ այդ նախագծի, նախատեսվում է տրամադրել 23 միլիարդ 218 միլիոն դրամ։ Այս մասին պատգամավորներին հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ այդ գումարներն ուղղվելու են ԱԱԾ աշխատակիցների վարձատրությանը, գնվող ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։ Հիմնական […]

̰
Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. Լենա Նազարյան

17:40 28.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ազգային ժողովում հյուրընկալել է Ռումինիայի արքայազն Ռադուին. «Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն […]

̰
Ռուսական պարբերականը կարծում է, որ Մխիթարյանը ձախողվել է

17:35 28.10.2019

Ռուսական «Газета.ru» պարբերականը հոդված է հրապարակել անգլիական ֆուտբոլի տրանսֆերների մասին, այդ թվում` անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածագիրը հիշեցրել է, որ Մխիթարյանը Մեծ Բրիտանիա մեկնեց գերմանական «Բորուսիա» ակումբից 2016 թվականին ու հենց առաջին սեզոնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում երեք տիտղոս նվաճեց: «Թվում էր, թե Հենրիխի կարիերայում ամեն ինչ լավ է դասավորվում, բայց հենց հաջորդ սեզոնին […]

̰
Եթե կառավարությունը բացթողում ունենա նույնիսկ մեկ երեխայի հաշվով, ծրագիրը չի հասնի նպատակին. Սամսոնյան

17:25 28.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կապված գիշերօթիկ հաստատությունների փակման հետ. «Նախորդ ամիս դիմել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին փակվող գիշերօթիկ հաստատությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։ Գրության մեջ նշված էր, որ չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 […]

̰
Վարչապետը մասնակցում է Xilinx Armenia-ի պաշտոնական բացման արարողությանը

17:21 28.10.2019

Մասնակցում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Xilinx Armenia ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Բուլղարիայի փոխվարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

17:20 28.10.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Որքանո՞վ եք հաշվի առնում հրշեջների ու փրկարարների անվտանգության հարցը. պատգամավորը՝ փոխնախարարին

17:15 28.10.2019

Չնայած արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությունից որոշ ծառայություններ դուրս են բերվում, ԱԻՆ-ին հատկացվող բյուջեն ավելացել է: Խորհրդարանում 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ծառայություններին հատկացվող ֆինանսավորումը տեղափոխվո՞ւմ է այլ նախարարություն, թե՞ գումարը պահում են, կառույցն ուղարկում: ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքով իսկ դա ամրագրված է, օրենքն […]

̰
Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. «Փաստինֆո»

17:13 28.10.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն է մուտք գործել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նախատեսվում է, որ նրան այսօր մեղադրանք կառաջադրվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Ա. Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանը դեռ չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի

17:07 28.10.2019

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետությունների պարտքերի ներումը, ասել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան» այլ գերտերությունների մոտ: Խոսելով Комсомольская Правда ռադիոյի եթերում՝ Ժիրինովսկին նշել է, որ եթե պարտքերը չներվեն, օրինակ` Ղրղըզստանին և Տաջիկստանին, ապա նրանց իրենց կողմը «կքաշեն» Չինաստանը և Աֆղանստանը: «Ադրբեջանի […]

̰
ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին

17:05 28.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են դեռ օրեր առաջ զորամասը լքած զինծառայողին։ «Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2563771666991759 https://www.facebook.com/arcrun/posts/2557095254326067

̰
Բուլղարիան և ՀՀ-ն ստորագրել են միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը

17:00 28.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների […]

̰
Մոսկվայում վեր է խոյացել Ալիևի ծաղրանկարը

16:54 28.10.2019

Մոսկվայում՝ Վերնադսկու պողոտայում, հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարը: «Ադրբեջանի դեսպանությունն իր «բարձրության վրա է»»,- գրել է Տելեգրամի Բաղրամյան 26 ալիքը:

̰
Շահարկողը կշահարկի, իսկ հասկացողը՝ կսպասի. Կարինե Խոդիկյանը՝ «Մել» ֆիլմի մասին

16:46 28.10.2019

Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]

̰
Տղաները այնքան շատ մեդալ են նվաճել, որ նրանց կարելի է համարել պատանեկան շախմատի վետերաններ. Արտաշես Մինասյան

16:45 28.10.2019

Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]

̰
ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով

16:39 28.10.2019

ՊԵԿ-ի տնտեսական կոմիտեի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնարկել է միջազգային գիտաժողով: «Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,- նշել է ՊԵԿ նախագահ […]

̰
ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական պատճառները ներկայացնելու կոչով դիմել եմ Վահե Գրիգորյանին. Արման Բաբաջանյան

16:30 28.10.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են […]

̰
I’LL BE BACK. Սաակաշվիլիի նկարով կիբերհարձակում Վրաստանում

16:30 28.10.2019

Վրաստանի նախագահի, ընդհանուր դատարանի, Բաթումիի սակրեբուլոյի և Քութայիսի քաղաքապետարանի կայքէջերը ենթարկվել են կիբերհարձակման: Էջեր մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ I’LL BE BACK գրությամբ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սմբատ Այվազյանի գործով գլխավոր դատախազի բողոքը

16:22 28.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ հավելում անելով քիչ առաջ հրապարակված տեղեկությանը: «Որպես հավելում Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի մեղադրական դատավճիռների բեկանման, փոփոխման և նշված անձանց արդարացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությանը՝ ասեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սմբատ Այվազյանի գործով գլխավոր […]

̰
Արման Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր

16:00 28.10.2019

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արման Սարգսյանը հանդիպեց սահմանապահ ոստիկաններին, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշեց, որ նրանց թիկունքն […]

̰
Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. մանրամասներ

15:59 28.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նշեցին, որ այս պահին միայն հնարավոր է ասել, որ վիճակը կայունացել է, բայց ծանր է: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Բազումի […]

̰
Թիմային առաջին տեղ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում. hայ ծանրորդների ֆանտաստիկ արդյունքը

15:58 28.10.2019

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Սա աննախադեպ, բացառիկ արդյունք է: Մեր ծանրորդներն ու ծանրորդուհիները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ և գերազանցել Եվրոպայի բոլոր հավաքականներին, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի,  Բուլղարիայի: Հիշեցնենք` մեր հավաքականից չեմպիոններ էին […]

̰
Խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին. «Մել» ֆիլմի ռեժիսորը` քննադատությունների մասին

15:50 28.10.2019

Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]

̰
Ի՞նչ ուսումնասիրություն է իրականացնում ՊՎԾ-ն. հարց՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին

15:46 28.10.2019

«ՊՎԾ-ն մեր ղեկավարած կառույցն է, հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի հրապարակում»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ ուսումնասիրություններ է իրականացնում ՊՎԾ-ն, ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Հարցին՝ արդյո՞ք ստուգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարման շրջանը, Մարտիրոսյանն ասաց, որ դա Արթուր Վանեցյանի հետ կապված չէ, ուղղակի ուսումնասիրություն է: «ՊՎԾ-ն իր գործառույթների […]

̰
Նախագահի հրավերով Հայաստան կժամանի «SkyPower» ընկերության պատվիրակությունը

15:42 28.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28-30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը: «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության […]

̰
Գորբաչովը Եվրոպայում տարաձայնությունները հաղթահարելու միջոց է հայտնել

15:40 28.10.2019

Եվրոպայում ներկայումս եղած տարաձայնությունները հաղթահարելու համար ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջարկել է վերադառնալ «համաեվրոպական տուն» ստեղծելու գաղափարին: Այս մասին նա գրել է իր «Ի՞նչ է դրված խաղաքարտին. գլոբալ աշխարհի ապագան» նոր գրքում, հայտնում է РИА Новости-ն: «Հիմա շատերին թվում է, թե մեր մայրցամաքում անդառնալի պառակտում է տեղի ունեցել: Եթե ​​այդպես է, Եվրոպային հասցված վնասը […]

̰
Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ «քաղաքական հետապնդումների» մեղադրանքի մասին

15:35 28.10.2019

Ազգային անվտանգության ծառայությանը քննադատում են, մեղադրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ: Լրագրողների այս դիտարկմանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այստեղ ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, խորհուրդ տվեց ենթատեքստ չփնտրել: «Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու […]

̰
Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել երկու գործով 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և դրանցով դատապարտվածներին արդարացնելու վերաբերյալ

15:33 28.10.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ. Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի […]

̰
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ստուգումներ են իրականացվում. մասնագետ

15:24 28.10.2019

Արդյո՞ք ՀԷԿ-ը ունեցել է թույլտվություն տեսչական մարմնից և ինչ են պարզել մասնագետները դեպքի վայրում ուսումնասիրության ընթացքում: Հարցերի պատասխանը ստանալու համար SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը մեզ տեղեկացրել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, փորձանմուշներ են վերցրել, ստուգումներ են իրականացվում […]

̰
Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսաֆոբիան. «Էքսպրես գազետայի» անդրադարձը

15:20 28.10.2019

Ռուսական «Էքսպրես գազետան» հրապարակել է «Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսաֆոբիան» խորագրով հոդվածը, որտեղ փաստերի հիման վրա եզրակացնում են, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանում հատուկ հակաադրբեջանական տրամադրություններ է հրահրում: Հրապարակման մեջ նշված է, որ ռուսական ԶԼՄ-ները մի քանի օր է՝ գրում են ադրբեջանցի ազգայնականների խմբավորման  մասին, որի անդամները Ադրբեջանի մասին սոցիալական ցանցերում «ոչ […]

̰
BACK_TO_TOP