11:10 28.10.2019
2019 թ. առաջին 10 ամսվա տվյալներով՝ մեր երկրում 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չնայած գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց Ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս տնտեսական աճի հնարավորություն, թեպետ Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում, այսինքն՝ մոտավորապես […]
11:03 28.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի […]
10:59 28.10.2019
Կոտայքի մարզում հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով […]
10:47 28.10.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և […]
10:42 28.10.2019
2019 թ. բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը: Խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է: Փաշինյանը նշեց՝ իրենք բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: «Նույն խնդիրը մենք […]
10:32 28.10.2019
«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «☢️ Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում […]
10:11 28.10.2019
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ […]
09:57 28.10.2019
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի […]
09:45 28.10.2019
Աճուրդում 24 մլն եվրոյով վաճառվել է վաղ Վերածննդի դարաշրջանի հայտնի իտալացի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո)՝ կորած համարվող «Քրիստոսի ծաղրանքը» կտավը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նկարը պատահմամբ գտել էին սեպտեմբերին: Այն կախված էր տարեց մի ֆրանսուհու խոհանոցում: Աճուրդի աշխատողներից մեկը նկատել է նկարը և կնոջը խորհուրդ տվել այն փորձագիտական հետազոտության տանել: Նկարի […]
09:35 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի (վարորդ` Վիկտորիա Խ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան դուրս է […]
09:24 28.10.2019
Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1 հա, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ […]
09:13 28.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արեշ 38փ. 3-12; 44փ. 45-92; 46փ. 35-74 սեփական տները, 11։00-17։00 Նալբանդյան փ. 27/25, 29, 35/38, 110 շենքերը, Սայաթ-Նովա պող. 23, 25, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՕԱԿ և հարակից […]
09:02 28.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։ Շուշին ազատագրելուց […]
08:53 28.10.2019
Կինոռեժսոր Դևիդ Լինչը կիրակի արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի՝ կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար։ Այս մասին ասվում է Ամերիկյան կինոակադեմիայի թվիթերյան էջում։ Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում։ Լինչի հետ պատվավոր մրցանակների են արժանացել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերը և ամերիկացի դերասան Ուես Ստյուդին։ Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը շնորհվում է հումանիզմի […]
08:42 28.10.2019
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչության թվով ԱՄՆ ամենախոշոր նահանգի ողջ տարածքում։ Նա թվիթերյան էջում հայտնել է, որ մոլեգնող հրդեհների ու աննախադեպ ուժեղ քամու դեմ պայքարին են ուղղում բոլոր հասանելի ռեսուրսները։ Մինչ այժմ, արտակարգ դրության ռեժիմը գործել է Լոս Անջելես և Սոնոմա շրջաններում։ Հաղորդվում է զանգվածային հոսանքազրկումների և տարհանումների […]
08:34 28.10.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։ Կիրակի Թրամփը հաստատել էր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրն ամերիկացի զինվորականների անցկացրած օպերացիայի ժամանակ ալ-Բաղդադին պայթեցրել էր մահապարտի գոտին։ Թրամփը երախտագիտություն էր հայտնել ՌԴ-ին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ահաբեկչի ոչնչացմանն օժանդակելու […]
08:20 28.10.2019
«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի։ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեկ։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Ահաբեկիչների նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, ով հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի։ Հաղորդվում է, որ ալ-Բաղդադին […]
08:07 28.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծանուցել Կոնգրեսին ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայի մասին՝ վախենալով արտահոսքերից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նա նշել է, որ ցանկացել են ծանուցել, սակայն այնուհետև որոշել են հետ կանգնել․ «Վաշինգտոնում արտահոսքերն այնքան շատ են, ինչպիսիք երբեք չեմ տեսել»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ […]
00:01 28.10.2019
Լիբերալ հայացքներով բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի թվիթերյան էջը։ Վարչապետ Շառլ Միշելը լքում է այդ պաշտոնը՝ կապված Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու հետ։ Միշելը Եվրոպայի խորհրդի նախագահի լիազորություները կստանձնի դեկտեմբերի 1-ին։ Հաղորդվում է, որ Վիլմեսը Միշելի կառավարությունում գլխավորել է բյուջե հարցերով նախարարությունը։ Նոյեմբերից նա կգլխավորի ժամանակավոր […]
23:48 27.10.2019
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթել է «Միլանին»: Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։ Ինչպես հայտնում է Armsport-ը, հաշիվը բացվել է 38-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը, աչքի է ընկել Թեո Բերնար Ֆրանսուան։ Մի քանի րոպե անց հռոմեացիները հաշվով կրկին առաջ են անցել` […]
23:44 27.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով`ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամն իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու […]
23:33 27.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ վանաձորցի կինը մոտեցավ, սկզբից չըմբռնեցի, թե ինչ է ասում, հետո զարմանքով հասկացա, որ ինձ պարի է հրավիրում: Շնորհակալ եմ՝ Վանաձորի օրը իսկապես անմոռանալի դարձնելու համար»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2377400345662399/?__xts__[0]=68.ARAzTZmPIoCFRrQaB2F20BFBvg8eCPV-AGFTjmc3y_-6pmphC8-Bq0UfSume_TxUGxuMKPjZDiu1kQGCmz0su3KmiuVlcCnsyxNUNh3EOklWEBD4DoqvaAvc5hcbShcOuRTxoJF9q_thGjdJsW06E2rzbBdB3znIM2HkMuCmkf-zPAgtYPs62HqyhTL9KPZIgTMepx_S3QlIC2VQr46j0hD68lAQH1W3wNQZBhl_eOctIEU10eHLi0lgpuGP1kWq0GTgj3Spq32Mbpvzk9kS4de94kPQGLDS4O4ghJDLIXo7d9hXuu6AO7UJbneT5zc56K340JNLT-ZIZ4DZcnK-1htK8fb6OF1qI8czGQ&__tn__=-R
23:20 27.10.2019
Այս գործերն առաջին հայացքից զուտ գծագրական աշխատանք են հիշեցնում, սովորական թուղթ ու մատիտով արված գծեր են, որոնք ունեն սկիզբ, իսկ ավարտը կախված է արվեստագետից: Սա արտ արվեստի ստեղագործողների մտքի թռիչքի, ազատ մտածողության դրսևորում է: Գործերի հեղինակը գյումրեցի նկարիչ Վազօն է: Ցուցադրված տասնյակ գործերը փոքր տարբերակներ են՝ լուսանկարի տեսքով, դրանք հատուկ թղթի վրա իրականում 2 մետրից […]
23:07 27.10.2019
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 07:30-ին, դեպքի վայր է մեկնել 35 փրկարար: Տարբեր ուղղություններով իրականացվում են հետախուզման աշխատանքներ: Տարածքի հետախուզման արդյունքում 80 հա տարածքում հայտնաբերվել են հրդեհի տարբեր օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ինքնամարվել էր։ Այրվել է […]
22:56 27.10.2019
«Հեռանկարի» տաղավարում իրավաբան Դավիթ Սանդուխչյանն անդրադարձել է անձնական տվյալների պահպանությանը վերաբերող նախագծին: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած նախագծի համաձայն՝ մի շարք չափանիշներ են սահմանվել ինտերնետ պրովայդերների արխիվների պահպանման համար: Հայաստանում գործող բոլոր պրովայդերները պարտավոր կլինեն երկու տարվա կտրվածքով պահպանել մի շարք տեղեկություններ՝ բաժանորդների IP հասցեները, պորտի համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի մասին տվյալները, […]
22:45 27.10.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը բարձրաձայնում է մարդու իրավունքների հարցով ամբողջ աշխարհում բողոքի շարժումների թվի աճի մասին։ Այս մասին հայտնել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաներն ընթանում են Չիլիում, Էկվադորում, Գվինեայում, Իրաքում և Լիբանանում: Բացի դրանից, այս տարի ավելի վաղ բողոքի ակցիաներ են եղել նաև Ալժիրում Հոնդուրասում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Զիմբաբվեում, Մալավիում, Ֆրանսիայում, […]
22:34 27.10.2019
Big 7 Travel պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում: Առաջատարը Մայամին է, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Դենվերը: Վարկանշային աղյուսակը կազմվել է պորտալի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության հիման վրա: Բացի այդ, հաշվի է առնվել նաև աղյուսակում տեղ գտած քաղաքներում սեքս բառով որոնումների հաճախականությունը, քաղաքում ռոմանտիկ վայրերի և տեսարժան վայրերի քանակը: […]