Բոլոր լուրերը – Page 8531 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր մեր պետականության դեմ. Արայիկ Հարությունյան

15:22 27.10.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Սա ոճրագործություն էր մեր պետականության դեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ինչպես և յուրաքանչյուր աշխատանքային օր, պատրաստվում էի դիտել Ա1-ի Այբ-Ֆե լրատվականի թողարկումը, որը սկսվելու էր 17:45: Սկզբում հաղորդեցին ԱԺ-ում տեղի ունեցած անհասկանալի իրադարձության մասին, այնուհետև հատուկ թողարկմամբ արդեն բոլորս իմացանք մեծագույն ողբերգության մասին, […]

̰
Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի․ Նիկոլ Փաշինյանը՝ Դեմիրճյանի այրիին

15:13 27.10.2019

ՀՀ Ազգային հերոս, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահբոկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի 2020 թվականին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խոստացավ Դեմիրճյանի այրիին՝ Ռիմա Դեմիրճյանին։ Նա խոստացավ, որ ևս մեկ անգամ կխնդրի արագացնել աշխատանքները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Հոկտեմբերի 27. այսօր գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ․ Թևան Պողոսյան

15:09 27.10.2019

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հոկտեմբերի 27։ Այսօր պատգամավորներով և ոչ միայն գնալու ենք ծաղիկ դնելու այն վախենալու արձանի մոտ։ Ու հետո սեղաններ, բաժակաճառեր… Իսկ ես կհիշեմ Վազգեն Սարգսյանին։ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ • Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ […]

̰
Փաշինյանը զրուցել է ահաբեկչության զոհերի հարազատների հետ

15:04 27.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի շենքի բակում կարճ զրույցներ է ունեցել ահաբեկչության զոհերի հարազատների հետ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Հորիզոն 15.00

15:00 27.10.2019

̰
Որքան անգամ է ճիշտ օգտագործել թեյի մեկ փաթեթը

14:57 27.10.2019

Շատերը վստահ են, որ թեյի նույն փաթեթը մի քանի անգամ օգտագործելն անիմաստ է: Նախևառաջ, ենթադրվում է, որ փաթեթի մեջ գտնվող թեյը հաճախ ավելցուկ է և ներկված փոշի: Երկրորդ՝ տագնապալի լուրեր են տարածվում այն նյութի վերաբերյալ, ինչից պատրաստված է փաթեթը: «НашПотребНадзор»-ը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է: Առաջին անգամ թեյ պատրաստելիս […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:50 27.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

̰
Մինասյանի պնդմամբ՝ հոկտեմբերի 27-ի գործին օտարերկրյա ներգրավում կա

14:45 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ի գործում կա առանձնացված մաս, և այն երբևէ չի կասեցվել»,-այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բացահայտվել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուները։ Մինասյանի խոսքով՝ այդ առանձնացված մասը քննչական մարմինների իրավասության ներքո է։ ՀՅԴ անդամ նախկին նախարարը պնդում է, որ օտարերկրյա ներգրավում կա այս գործում, ինչին, սակայն, իշխանությունները ուշադրություն […]

̰
Հյուսիսային Կորեայից հայտնել են, թե երբ կավարտվի Կիմ Չեն Ընի բարեկամությունը Թրամփի հետ

14:40 27.10.2019

Հյուսիսային Կորեայում վստահ են, որ ԱՄՆ-ը բավարար ուշադրություն չի դարձնում ապամիջուկայնացման խնդրի նկատմամբ նոր մոտեցման վերաբերյալ կոչերին: «Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև բարեկամական շփումը մի քանի ամսվա ընթացքում կարող է ավարտվել»,-ասել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԿԺԴՀ Խաղաղության հանձնաժողովի ղեկավար Կիմ Յոն Չոլը: Նրա խոսքերը մեջբերում է life.ru-ն: Խզման պատճառ կարող է լինել այն, որ […]

̰
Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր նաև Հանրապետական կուսակցության դեմ․ Շարմազանով

14:27 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ը բոլորի ցավն է, բայց այն կրկնակի, բազմակի ուժգին է հարազատներ կորցրածների համար»,-այս խոսքերով այսօր Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ահաբեկչության վերաբերյալ զոհերի հարազատների հայտարարությունները։ Շարմազանովն ասաց, որ եթե որևէ մեկին հայտնի է, որ Հանրապետականները կոծկել են իրենց իշխանության ժամանակ տրված որևէ ցուցմունք, թող այդ մասին հայտնեն […]

̰
Վաղը տեղի է ունենալու հանրապետական ռազմամարզական խաղերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

14:20 27.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունենալու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` […]

̰
Գլուխը պատով է տվել․ Շարմազանովը՝ Հունանյանի վաղաժամ ազատման դիմումի մասին

14:13 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր պետության, հայ ժողովրդի, այն ժամանակվա իշխանության, ինչու չէ՝ նաև Հանրապետական կուսակցության դեմ»,-իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Կուսակցությունը, ըստ Շարմազանովի, այդ օրը կորցրեց իր առաջնորդներին։ ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ իրավական գնահատականներ չի կարող տալ՝ դահիճները բանտում են, և եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, քննչական մարմինները պետք է […]

̰
Իրաքը հայտարարել է ԻՊ առաջնորդին վերացնելու հարցում ԱՄՆ-ի աջակցելու մասին

14:04 27.10.2019

Իրաքի հետախուզությունը մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բակր Ալ Բաղդադիի գտնվելու վայրի որոնմանը: Այս մասին հայտնում է Al Hadath-ը: Ենթադրաբար, իրաքյան կողմն օգնել է Միացյալ Նահանգներին գտնել Ալ Բաղդադին: Դրանից հետո նա սպանվել է: Նշվում է, որ Սիրիայից հաստատել են ահաբեկչական կազմակերպության առաջնորդը սպանությունը:  

̰
Համացանցում հայտնվել են կադրեր «Աստղային պատերազմներ»-ի եզրափակիչ ֆիլմից

13:50 27.10.2019

Համացանցում հայտնվել են դեռևս չցուցադրված «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» կինոնկարի վերջին տեսարանի կադրերը: Լուսանկարները կարելի է տեսնել Twitter-ում: Առաջինը երկու լուսանկար հրապարակվել է Reddit-ում և YouTube-ում: Բայց նրանց հրապարակումները հանվել են Disney-ի խնդրանքով: YouTube բլոգերը, ով առաջին անգամ հրապարակել է կադրերը, ենթադրում է, որ լուսանկարները հեռացնելու ընկերության պահանջը հաստատում է դրանց իսկությունը: Կադրերում նկարագրվում է […]

̰
Երազում եմ խաղալ Նյուելս Օլդ Բոյզում, բայց տղայիս ոչինչ դուր չի գալիս Արգենտինայում. Մեսսի

13:35 27.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ կցանկանար խաղալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, սակայն իր որդին՝ Տիագոն, չի սիրում Արգենտինան, հայտնել է armsport.am-ը. «Ես մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայում՝ «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, բայց հիմա ես ընտանիք ունեմ, երեք երեխա, ու ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Երեխաներիս համար կարող եմ […]

̰
Հոնկոնգի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

13:26 27.10.2019

Ցուցարարներին փողոցներից դուրս բերելու համար հոնկոնգյան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Այդ մասին հայտնում է RTHK-ն: Ինչպես նշվում է, հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել հակակառավարական բողոքի ակցիայի տեղական ժամանակով 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 10.00) Ցիմ Շա Ցույում: Հավաքի մեկնարկից կես ժամ անց ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Ենթադրվում է, որ ցուցարարներն իրենք են սկսել հրահրել ոստիկանությունը՝ […]

̰
Գիտնականները լաբորատորիայում կուսումնասիրեն քաղցկեղի զարգացման գործընթացը

13:15 27.10.2019

Բրիտանացի և ամերիկացի գիտնականները միավորել են ուժերը՝ հետազոտելու քաղցկեղի վաղ նշանները, հայտնում է BBC-ն: Cancer Research UK կազմակերպությունը, ամերիկյան և բրիտանական մի շարք համալսարանների հետ միասին, պլանավորում է լաբորատոր պայմաններում առաջացնել քաղցկեղ և հետևել հիվանդության ընթացքին դրա զարգացման առաջին իսկ օրվանից: Դա հնարավորություն կտա ախտորոշել և բուժել հիվանդությունն ամենավաղ փուլերում: «Հիմնական խնդիրն այն է, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին

13:11 27.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» ուղիղ եթերում է: Նա հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին:

̰
Արագածոտնի մարզում տեղի է ունեցել պայթյուն. ամուսինները տեղում մահացել են. կա վիրավոր

12:56 27.10.2019

Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային […]

̰
Նաիրի Հունանյանը տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն. Վաղարշակ Հարությունյան

12:50 27.10.2019

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին դիմումի վերաբերյալ: «Ինչո՞ւ է նա հիմա խոսում. նախ, իրավական նորմ է, որ 20 տարի հետո նա իրավունք ունի դիմելու: Երկրորդ՝ նա տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն: Ինչ վերաբերում է նրա ցուցմունքներին, ապա այստեղ ցուցմունքները պետք է բաժանել 2 փուլի՝ […]

̰
«Տոնեցինք Վանաձոր քաղաքի օրը». Անի Սամսոնյան

12:43 27.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Տոնեցինք Վանաձոր քաղաքի օրը: Ինչքան բաց թողնված հնարավորություններ ունի մեր զովաշունչ քաղաքը»,-գրել է նա և լուսանկարներ հրապարակել:

̰
Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ. Միքայելյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

12:40 27.10.2019

Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին: Հարցին՝ որևէ լարվածություն չկա՞, Միքայելյանը պատասխանեց. «Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ: Կան տարաձայնություններ, որ ընթացքում հարթվում են»: Միքայելյանը նշեց, որ կուսակցության ներսում տարաձայնությունները նորմալ են, տրամաբանական: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ […]

̰
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված իր հուշերն է ներկայացրել

12:34 27.10.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «1999 թվականն էր, ես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էի: Մեկ տարի առաջ Լևոն Տոր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, և դրան հաջորդած նախագահական ընտրություններին հավակնություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանը: Նա հայտնվեց Ռոբերտ Մավիսակալյանի եթերում և իր խոսքով, տեսքով, անմիջականությամբ հմայեց բոլորին: Վստահություն ներշնչող, բանիմաց, ուժեղ […]

̰
Դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի. Սասուն Միքայելյան

12:25 27.10.2019

«Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է գրել, ինչպե՞ս եք նայում այս հարցին»,-Եռաբլուրում լրագրողներն այս հարցը տվեցին ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին: «Նաիրի Հունանյանը դուրս գա, ի՞նչ անի: Նման կարգի, դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք պետք է անդրադառնալ գործի վերաբացմանը, […]

̰
Քաղաքագետը ներկայացրել է Ալ Բագդադիի դեմ հարձակման տեսանյութը

12:24 27.10.2019

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Իսլամական պետության առաջնորդ Ալ Բագդադիի դեմ հարձակման տեսանյութը, որի արդյունքում նա ենթադրաբար սպանվել է:

̰
Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքում»

12:24 27.10.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը «Ֆեյսբուքում» եղբոր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել և գրել. «Տղաս, աղջիկս ու Վազգենը… Իրական Վազգենը էսպիսին էր ու մագնիսի նման անբացատրելի և անսահման թաքուն սիրով իրեն էր ձգում ցանկացած երեխայի և տարեցի»։

̰
Եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ. Սասուն Միքայելյան

12:11 27.10.2019

Եռաբլուրում լրագորղները զրուցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: «Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել: Հատկապես եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ»,-ասաց Միքայելյանը: Հարցին, թե ինչու են այս շրջանում խոսում Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին, […]

̰
Մարկ Ցուկերբերգի մոմե տարբերակն ավելի «կենդանի» է թվում, քան նոր սանրվածքով Ցուկերբերգը

12:05 27.10.2019

Reddit սոցիալական ցանցում տեղադրվել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի լուսանկարը՝ մեմերի ու ծաղրանքի թեմա դարձած նոր սանրվածքով: Դրա կողքին ներկայացվել է նաև նրա մոմե արձանի լուսանկարը: «Մարկ Ցուկերբերգի մոմե տարբերակն ավելի «կենդանի» է թվում, քան իրական Մարկ Ցուկերբերգը»,-նշվել է սոցիալական ցանցում: «Նոր կտրվածքը նրան տարօրինակ տեսք է հաղորդել»,-լուսանկարները մեկնաբանել է օգտատերերից մեկը: «Նա միլիարդատեր է, […]

̰
Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

11:51 27.10.2019

«Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ինչ տեղեկություններ ունե՞ք»,-Եռաբլուրում լրագորղներն այս հարցն ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: «Նորմալ է, համագործակցությունը սերտ է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկա են աշխատանքներին»,-աասց Տոնոյանը: Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովից, Տոնոյանը պատասխանեց. «Որպեսզի ավարտվեն ասեկոսեները հասարակության մեջ ապրիլյան պատերազմի հետ կապված. ես բացառում […]

̰
«Ոչ բարով պետական այր էի…». Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի մտորումներից

11:46 27.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ բարով պետական այր էի: Պատերազմը հորով-մորով արել, հիմա էլ խաղաղության քարտեզն էինք գծում: Ինչ միջոցառում էր, չեմ հիշում, էս պառավը ինձ մոտեցավ: Ասաց. «Բալա ջան, զինվոր թոռս հիվանդ է, կմեռնի, կծանրանա խղճիդ վրա»: Բոլորին իրար խառնեցի: Զեկուցեցին, որ վերցրել են բուժման և […]

̰
BACK_TO_TOP