11:32 27.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Յոսսի Գինսբերգի պատմությունը ցնցեց աշխարհը: 1981 թվականին իսրաելցի ճանապարհորդը մոլորվում է Ամազոնի ջունգլիներում և երեք շաբաթ միայնակ կյանքի ու մահվան կռիվ տալիս: 2017 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Ջունգլի» հայտնի թրիլլերը, որտեղ Յոսսիի կերպարը մարմնավորում է Դենիել Ռեդքլիֆը: Այսօր Յոսսի Գինսբերգը հայտնի գրող է, բարեգործ […]
11:30 27.10.2019
Եռաբլուրում հոկտեմբերի 27-ի դատավարության վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Դիտարկմանը, թե գործը չի բացահայտվել, Տոնոյանը պատասխանեց. «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե […]
11:19 27.10.2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող, տեղեկացնում է armnoc.am-ը։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ […]
11:18 27.10.2019
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը: «Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում: Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի […]
11:12 27.10.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել […]
11:10 27.10.2019
Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի՝ բացահայտելու հոկտեմբերի 27-ը: Այս մասին Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Նրանք այդ առումով որևէ կասկածներ չեն հարուցում, միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ «ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի» ու […]
11:00 27.10.2019
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Իսլամական պետության առաջնորդ (ISIS leader al-Baghdadi) Ալ Բաղդադին սպանվել է ամերիկյան հարձակման արդյունքում: Նախնական վարկածով, նա ինքնասպան է եղել ինքնապաշտպանության բոլոր մեթոդները սպառելուց հետո` պայթեցնելով իր իսկ մահապարտի զրահաբաճկոնը: Քաղաքագետը կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառմամք այն մասին, որ ինչ-որ մեծ բան է կատարվել:
10:54 27.10.2019
ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը «ֆեյսբուքում» գրել է , որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Իտալիայում պաշտոնական այցի լինելու բերումով չի կարողանա մասնակցել ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ «Պարոն Միրզոյանը խնդրանքով Հռոմում վաղը պատարագ կմատուցվի զոհերի հիշատակին, որին էլ ինքը կմասնակցի»,-նշել է նա։
10:40 27.10.2019
Խաչի գյուտի տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 27-ին: Խաչի գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից վերջինն է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը’ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի ու նրան […]
10:29 27.10.2019
Հայտնի է դարձել Warner Bros-ի Tom and Jerry լիամետրաժ ֆիլմի թողարկման նոր ժամկետը: Այդ մասին հայտնում է THR-ն: Նշվում է, որ ժապավենը նախատեսվում է թողարկել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 23-ը: Մինչ այդ, գեղարվեստական կինոնկարի պրեմիերան նախատեսվում էր 2021 թվականի ապրիլի սկզբին: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Թոմն ապրում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում, որի աշխատակիցը խնդրում է […]
10:13 27.10.2019
Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արեգ գյուղի մոտ՝ 3 հա, Արուճ գյուղում՝ 1.5 հա, Թալին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, […]
10:00 27.10.2019
1999 թ. հոկտեմբերի 27-ի միապաղաղ նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր: Նիստը լուսաբանող լրագրողները հետագայում պիտի հիշեին, որ մինչ ողբերգական դեպքերը տարակուսում էին՝ ի՞նչ էին գրելու այդ օրվա անհետաքրքիր նիստից: «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանն, ով այդ օրն Ազգային ժողովում էր, հետագայում պատմում է. «Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց […]
00:00 27.10.2019
Վանաձոր քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր մասնակցել են քաղաքում կազմակերպված տոնակատարություններին։ Վարչապետը տիկնոջ հետ նախ այցելել է «Հնարավորությունների քաղաք» ցուցահանդես, շրջել Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում տեղակայված տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մշակութային և ձեռագործ աշխատանքներին, ողջունել վանաձորցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Հաջորդ կանգառը […]
23:53 26.10.2019
Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձուկը հարձակվել է 35-ամյա ֆրանսուհու վրա: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը: Զբոսաշրջիկը եկել էր դայվինգի մասնակցելու և կետերին նայելու, և այդ ընթացքում նրա վրա հարձակվել է երկարաթև շնաձուկը: Կենդանին կծել է նրա կուրծքն ու ձեռքերը: Տեղում հնարավոր է եղել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջը, որից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները […]
23:42 26.10.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին․ «Երկրորդ օրն է հետևում եմ մի հարցազրույցի շուրջ աղմուկի։ Մեր բոլոր ԱԳ նախարարներն էլ «կիքսեր» ունեցել են` էլ «օկուպայդ», էլ եսիմ ինչ… Մենք բոլորս էլ մեր «կիքսերն» ենք ունեցել։ Հիմա ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել: Հողը պահում են ուժով։ […]
23:40 26.10.2019
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Միլանի» հետ խաղի համար: Վնասվածքից վերականգնվող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել հռոմեացիների հայտացուցակում: «Ռոմա»-«Միլան» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:
23:37 26.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
23:35 26.10.2019
Քանյե Ուեսթը թողարկել է իր իններորդ ալբոմը ՝ Jesus is King, որի թողարկման ժամկետը ռեփերը բազմիցս հետաձգել է վերջին պահին: Ալբոմը բաղկացած է 11 երգերից, որոնք միավորված են կրոնական թեմայով: Ալբոմում ներառված են նաև հիփ-հոփ դուետ Clipse-ի համատեղ կոմպոզիցիաները (ռեփերներ Pusha T and No Malice): Որոշ կոմպոզիցիաների ձայնագրմանը մասնակցել է նաև եկեղեցական երգչախումբը, որի հետ […]
23:23 26.10.2019
Չինաստանի Չենդու քաղաքում բացված սրճարաններից մեկը շատ արագ գրավել է այցելուների ուշադրությունը: Բանն այն է, որ այստեղ կան կենդանիներ, որոնց սրճարանի տերերը ներկայացրել են որպես պանդաներ: Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ «պանդաների» վեց ձագերն իրականում չաու-չաու ցեղատեսակի շներ են, որոնց սրճարանի աշխատակիցները ներկել են ճիշտ այն ձևով ու գույներով, ինչ ձև ու գույներ […]
23:10 26.10.2019
Մեծ Բրիտանիայի երկու բնակիչ՝ Գրեմը և Թարան որոշել էին լուսանկարներ անել արվեստի քոլեջի լքված տարածքում: Իհարկե, դեմ չէին, եթե ինչ-որ արտասովոր բան տեսնեին այդ ավերակներում, սակայն այն, ինչ տեսան, նրանց ապշեցրեց: Երբեք չէին մտածում, որ նման բան կարող է հայտնվել տեսախցիկի օբյեկտիվի առջև: Նրանք բազմաթիվ լուսանկարներ արեցին տարբեր ռակուրսներից, ֆոտոխցիկի լուսարձակմամբ և առանց դրա: Հաջորդ […]
22:56 26.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
22:54 26.10.2019
Նյարդային համակարգի օժանդակ բջիջներն ակտիվ աշխատանքը սկսում են միայն այն ժամանակ, երբ մենք քնում ենք: Քնի ժամանակ մարդու ուղեղում ընթանում է ակտիվ վերականգնողական աշխատանք, գրում է Nature Neuroscience-ը: Հաղորդում է, որ, այսպես կոչված, «վերանորոգումն» իրականացնում է միկրոլոգիան, դրանք կենտրոնական նյարդային համակարգի օժանդակ բջիջներն են, մոտավորապես 8-10 անգամ ավելի մեծ են, քան նեյրոնները: Նրանք «կուլ են […]
22:49 26.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Աղբյուրի տեղեկություններով՝ սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են […]
22:40 26.10.2019
ԱՄՆ-ի գիտնականները գրիպի վիրուսի դեմ կիրառվող նոր դեղ են փորձարկել: Այդ մասին գրում է Science Transition Medicine– ը: Հաղորդվում է, որ այն կոչվում է EIDD-2801: Ըստ գիտնականների՝ այս դեղամիջոցի հիմնական առավելությունն այն է, որ այն արգելափակում է վիրուսի մեկ կարևոր ֆերմենտը: Դրա պատճառով նրա ԴՆԹ-ում կուտակվում են մուտացիաներ, որոնք խոչընդոտում են վիրուսի բազմացմանը: Դեղը փորձարկվել […]
22:34 26.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով հաղթեց «Հերտային»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին: Այս տուրից հետո «Հոֆենհայմը» 14 միավորով մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է:
22:26 26.10.2019
Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր… քաղաքի պատմության շուրջ երկու դարերի ընթացքում ինչպես անուններն են փոխվել, այնպես էլ քաղաքն է այլ կերպարանք ստացել: Ասում են՝ հենց իրենք՝ վանաձորցիներն էլ են փոխվել, ի դեպ, միայն դբա լավը, իսկ լոռեցիներն էլ էն առաջվա միամիտը չեն: Միամիտ են, սրամիտ թե պարզամիտ, կարևոր չի, կարևորը, որ կյանքը Վանաձորում բարեփոխվի, վանաձորցիների ցանկությունն է, […]
22:19 26.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: Վարազդատ Լալայանը երկամարտի 424 կգ (194+230) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել։
22:15 26.10.2019
Պորտուգալիայի Սան Բեռնարդու դե Սեթուբալ քաղաքում գտնվող հիվանդանոցում ծնված երեխան չունի քիթ, աչքեր, բացակայում է նաև գանգի մի մասը: Այս մասին հայտնում է Correio da Manhã-ն: Փոքրիկը ծնվել է հոկտեմբերի սկզբին, և բժիշկների կարծիքով՝ նա ընդամենը մի քանի ժամ պետք է ապրեր, փոխարենը հիմա նա ողջ է ու անգամ ինքնուրույն ուտում է: Ծնողների խոսքերով ՝ […]
22:02 26.10.2019
Հարավաֆրիկյան հայտնի Կրյուգերի ազգային պարկում զբոսաշրջիկները առյուծների և կոկորդիլոսի ընդհարման ականատեսն են եղել: Նրանցից մեկն էլ նկարահանել է տեղի ունեցածը: Առյուծները նախ ջրում այծի են բռնել և սպանելուց անմիջապես հետո անցել են ջանդակը հոշոտելուն: Քիչ հետո առյուծներին է մատեցել կոկորդիլոսը: Սկզբում նրան նկատել է էգ առյուծներից մեկը, հետո արդեն ամբողջ երամը: Ու թեև առյուծները թվով […]