16:42 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու […]
16:32 26.10.2019
2020 թվականի հունվարից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների ցանցը՝ ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Մասնավորապես, գրեթե կեռապատկվեն երեխաների ցերեկային ծառայությունները, այս տարվա 1160 շահառուի փոխարեն հաջորդ տարի դրանք տրամադրելով շուրջ 3900 երեխայի (այդ թվում հաշմանդամություն […]
16:28 26.10.2019
Կալիֆոռնիայի նահանգի միլիոնավոր բնակիչներ անտառային հրդեհների հետևանքով կարող են մնալ առանց էլեկտրականության: Լոս Անջելեսում հայտարարված է արտակարգ դրություն, գրում է BBC-ն: Նշվում է, որ էլեկտրականության տատանումներ կարող են լինել նահանգի 36 շրջաններում: Հիշեցնենք, որ առնվազն 50 հազար մարդ ստացել է տարհանվելու հրահանգ Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, գրում է NBC-ն: Հրդեհները տարածվում են մեծ արագությամբ` զբաղեցնելով […]
16:21 26.10.2019
Հայաստան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այց տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ը:
16:16 26.10.2019
Կատալոնիայում դարձյալ բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով անկախության հանրաքվե և դրան հաջորդած հանրահավաքների կազմակերպիչներին ազատ արձակել: Ցուցարարները նշում են, որ նրանք կտտանքների են ենթարկվում բանտերում: Նրանք բողոքի երթով հասել են ոստիկանական կայարաններ՝ պաստառներ պարզելով, ապա գնացել են խորհրդարանի մոտ՝ ներկեր նետելով շենքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ ցույցերն ընթանում են մի քանի օր: Հայտնի է, որ Կատալոնիայում […]
16:11 26.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
16:07 26.10.2019
Ամերիկյան զորքերի մի շարասյուն Իրաքից վերադարձել է սիրիական Հասեկե նահանգ: Այս մասին հայտարարել է SANA-ն: Ըստ գործակալության` շարասյան մեջ եղել են տասնյակ զինծառայողներ, ռազմական տեխնիկա և ուղղաթիռներ: Ուրբաթ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայի Դեյր Զոր գավառում տեղակայել լրացուցիչ ցամաքային ուժեր ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից նավթային […]
16:05 26.10.2019
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի: Այցը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել «Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպոլիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի մասին»:
16:04 26.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի: Նշվում է, որ 39 մահացած մարդիկ կարող են Վիետնամի քաղաքացիներ լինել, գրում է Reuters-ը: Այդ մասին լրատվամիջոցին հաղորդել է վիետնամցի կաթոլիկ քահանա Էնթոնի Դանգ Հյու Նամը: Նա ասել է, որ իր տեղեկություններով` Վիետնամի Նգեան նահանգի մի քանի ընտանիք […]
16:00 26.10.2019
ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու արգելքը կա, իսկ դա խոչընդոտում է աշխատուժի ազատ տեղաշարժին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը: Ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Պարզվում է՝ 5 անդամներից 4-ում՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, 2-րդ պետական լեզուն ռուսերենն է: Դրա համար ասում են՝ տեսեք, Հայաստանի սիրելի գործընկերներ, մյուս երկրները […]
15:50 26.10.2019
Իսպանական մամուլը վստահ է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կլինի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը: Ինչպես հաղորդում է AS-ը, հղում անելով Մոուրինյոյի շրջապատին, պորտուգալացին «Ռեալից» առաջարկի է սպասում: Ըստ աղբյուրի` ներկայումս հարցն այն չէ, թե նա կգլխավորի՞ «Ռեալը», այլ երբ դա կլինի: Մոուրինյոն արքայական ակումբը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը […]
15:46 26.10.2019
Միացյալ Նահանգները դադարեցրել է չվերթները դեպի Կուբայի օդանավակայաններ: Բացառություն է միայն մայրաքաղաք Հավանան: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունից: Ըստ հաղորդագրության՝ նման որոշման պատճառն այն է, որ Կուբան շահույթ չստանա ԱՄՆ քաղաքաիների այցերից: Ամերիկյան ավիաընկերություններին կտրվի 45 օր՝ չեղարկելու պլանավորված չվերթները: Ի պատասխան՝ Կուբայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ-ի […]
15:43 26.10.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իր նվաճած տիտղոսներից ոչ մեկը չէր փոխանակի Աշխարհի գավաթի հետ: «Ես կցանկանայի դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց ես չեմ կարծում, որ կարիերայիս մեջ ինչ-որ բան կփոխեի այդ գավաթը նվաճելու համար: Ինչին ես հասել եմ, Աստված է տվել ինձ: Դա հենց այն է ինչ կա: Ես չէի էլ կարող երազել […]
15:36 26.10.2019
Կյանքից հեռացել է առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Գագիկ Պանդուխտի Մանուկյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, եկեղեցուց: Գագիկ Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է […]
15:33 26.10.2019
«Վանաձոր Արմենիա» առողջարանի զարգացման գծով տնօրեն Վլադիմիր Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Վանաձորում բիզնեսի զարգացման հնարավորություններից, սեփական օրինակով պատմել Լոռու մարզի ներուժի ու հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր գտնվում է Վանձորում, շրջայց է կատարել առողջարանում: Տնօրենը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, որ առողջարանն ունի 30 վերանորոգված համարներ և բուժական […]
15:31 26.10.2019
Երեք օր շարունակ 70-ամյա կինը բուդդիստական տաճարում պառկած է մնացել դագաղի մեջ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դիակիզումից առաջ նրա ամուսինը կատարել է կնոջ մարմինը լվանալու ավանդական ծեսը: Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ բացակայում է դիակին բնորոշ ձգվածությունը: Բացի դրանից, տղամարդը նկատել է, որ իր կինը շնչում է, […]
15:26 26.10.2019
Ճապոնիայում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում հայտնի Asahi Group ընկերության նախագահի հետ: Այս մասին Ճապոնիայից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի […]
15:21 26.10.2019
Թուրքական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում «Կյասերի Մեյսուսպորի» երիտասարդական թիմի մարզիչ Հալիտ Քուրթի շուրջ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում թուրք մասնագետը ապտակում է և գոռում է իր ֆուտբոլիստների վրա: ❌ Kayseri Meysuspor teknik direktörü Halit Kurt, soyunma odasında genç futbolcuları tokatlıyor! Türkiye’de futbol? pic.twitter.com/TGIa8P7LOv — AltLig TV (@AltLigTV) October 24, 2019
15:16 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ […]
15:07 26.10.2019
Ռուս լրագրող Կարինա Սալտիկովան կարծում է, որ աշնանը հանգիստը պլանավորելու հարցում պետք է ընտրել Հայաստանը, քանի որ այս ուղղությունը լավագույնն է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Պատմելով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին՝ Կարինա Սալտիկովան ասել է. «Հայաստանը մեծ ընտանիք է՝ հարուստ սեղանով ու տնով, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ […]
15:02 26.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Վանաձորից լուսանկար է հրապարակել՝ կրկին շնորհավորելով քաղաքի տոնը: «Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր ջան !!! P. S. էսօր սաղ բրախել, եկել են Վանաձոր»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, Մարուքյանը կոչ էր արել մարդկանց գալ Վանաձոր:
15:00 26.10.2019
Հաջորդ սարսափելի պատմությունը, որ ներկայացնում է РУСАРМИНФО-ն, հայտնի հայերի` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին, Պատրիկ Ֆիորիինն է. Հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիի (Շուշանյան) նախնիներին ցեղասպանության ժամանակ հաջողվել է փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ թուրքերը մոռացել են նրանց ընտանիքի գոյության մասին: «Հայրս ինձ պատմել է, որ գյուղերից մեկում եղել է ընտանիք, որի մասին […]
14:44 26.10.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Դավիթ Անանյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման կազմակերպությունների հետ ՊԵԿ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության համակարգերի կատարելագործմանը: Անգուս Ֆոուլն իր հերթին շնորհակալություն է […]
14:41 26.10.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր դարձյալ այցելել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ տեղափոխվել է հրդեհի հետևանքով տուժած հրշեջը: 27 ամյա Էդգար Գրիգորյանն առաջին բուժօգնությունն ստացել էր Վանաձորի ԲԿ-ում, այնուհետև Առողջապահության նախարարության կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր նկարահանող խմբին ասել է, […]
14:32 26.10.2019
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ […]
14:28 26.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵԱՏՄ-ի` Սերբիայի, Վիետնամի, Իրանի ու Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին է խոսել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ շահ ունի այս հարցում Հայաստանը: «Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաշատ օգտվողն է եղել: Մենք վերջին գոնե 10 տարիների ընթացքում լուրջ ցնցումներ չենք կրել Հայաստանի տնտեսության մեջ: Անգամ […]
14:24 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ: Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել […]
14:15 26.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի օրվա առիթով այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք։ Քիչ առաջ նա ուղիղ եթեր է սկսել իր ֆեյսբուքյան էջում։ Նա այս պահին «Վանաձոր Արմենիա» առողջարանում է, որտեղ նրան նրեկայացնում են առողջարանի կարողությունները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/757687264654225/