Բոլոր լուրերը – Page 8535 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Անցած տարի այս օրը հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն էր տեղում. Սուրենյան

11:49 26.10.2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած տարի այս օրը հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն էր տեղում։ Աշոցք, 26․10․2018թ»:

̰
Թրամփը քննադատել է նոր iPhone-ների դիզայնը

11:44 26.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է նոր iPhone-ների դիզայնից: Նրա խոսքով՝ iPhone-ի հին մոդելները, որոնք ունեին Home կոճակ, առավել հարմարավետ էին: Նա իր թվիթն ուղղել է Apple կորպորացիայի գլխավոր տնօրենին: «Թիմ Կուկին. iPhоnе-ի կոճակը շատ ավելի լավ էր, քան սենսորը»,- գրել է նա իր թվիթերյան էջում: To Tim: The Button on the IPhone was FAR […]

̰
Էսօր սաղ բրախեք, եկեք Վանաձոր. Էդմոն Մարուքյան

11:33 26.10.2019

«Ա բարլուս ձեզ, ո՞նց եք, ժողովուրդ ջան: Դրա համար տենց մուննաթով եմ էլի բարլուսը ասում, մի հատ էլ անեկդոտ կպատմեմ»,- Վանաձորի տոնի առթիվ շնորհավորելով՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վանաձոր ուղևորվող պատգամավորը բոլորին հրավիրում է միանալ իրենց: «Էսօր սաղ բրախեք, եկեք Վանաձոր»,- գրել է Մարուքյանը՝ կից հետևյալ հեշթեգերը […]

̰
Եթե թուրքական ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսը լքող քրդերի վրա, պատժամիջոցներ կկիրառենք. Թրամփ

11:27 26.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե թուրքական ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսը լքող քրդերի վրա: «Թուրքիան հասկանում է, որ պետք չէ կրակել քրդերի վրա, որոնք հեռանում են այն տարածքից, որը պետք է կոչվի անվտանգության գոտի: Անհրաժեշտություն չկա՝ կրկնելու, որ լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառվեն խախտման դեպքում»,- գրել է Թրամփը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» […]

̰
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

11:14 26.10.2019

Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որևէ անճշտություն չկա, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից: Հիշեցնենք,Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության վերջին նիստում պարզաբանումներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում […]

̰
Բրիտանիան դադարեցրել է Brexit-ի առթիվ մետաղադրամների թողարկումը

11:08 26.10.2019

Մեծ Բրիտանիայում դադարեցվել է Brexit-ի առթիվ մետաղադրամների թողարկումը, գրում է The Guardian -ը: Մետաղադրամների թողարկման դադարեցումը հավանաբար կապված է Brexit-ի գործընթացի երկարաձգման հետ: Արդեն իսկ թողարկված հազարավոր մետաղադրամներ հայտնվել են պահեստում: «Մենք կանգնեցրել ենք Brexit-ի մետաղադրամների թողարկումը և վերջնական որոշում կընդունենք, երբ դրա ժամանակը գա»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականը նշում է, որ արդեն հատված […]

̰
Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը

10:57 26.10.2019

Հոկտեմբերի 24-ից 26-ը, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Վրաստանի մայրաքաղաքում թումանյանական օրեր են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

10:45 26.10.2019

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տարածքում ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ: Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում […]

̰
Ավստրիայի ԱԳ նախարարն այցելել է տեղի հայ համայնք

10:20 26.10.2019

Ս․թ․ հոկտեմբերի 24-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանի հրավերով Վիեննայի առաջնորդանիստ Ս․ Հռիփսիմե եկեղեցի այցելեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ով միևնույն ժամանակ կատարում է Ավստրիայի մշակույթի նախարարի և Կրոնից գործոց հանձնակատարի պարտականությունները։ Նախարար Շալլենբերգին ուղեկցում էին Ավստրիայի Կրոնից վարչության պետ Ֆլորիան Վելցիգը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Քրաուտը։ Ողջունելով […]

̰
SHANTNEWS

10:16 26.10.2019

̰
Վթար Ազատամարտիկների պողոտայում. կան տուժածներ

09:58 26.10.2019

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22:03-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:09-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենաներից մեկում արգելափակված քաղաքացի կա. […]

̰
Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր. Արմեն Սարգսյան

09:49 26.10.2019

Արմեն Սարգսյանը Վանաձորի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության […]

̰
ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կարծրատիպերը «ջարդելու». «Հրապարակ»

09:39 26.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար: Վերջիններս կլինեն նաև ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 17 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:37 26.10.2019

Հոկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ մոտ 15 հա, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ մոտ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհն ինքնամարվել է

09:28 26.10.2019

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, […]

̰
Ճապոնիայում տարերային աղետը 10 մարդու կյանք է խլել

09:24 26.10.2019

Առնվազն 10 մարդ է զոհվել Ճապոնիայում՝ երկրի արևելյան շրջաններին պատուհասած հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Անհետ կորած է համարվում 3 մարդ: Տարերային աղետի հիմնական հարվածը բաժին է հասել Տիբա, Իբարակի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին: Տիբայում մի տղամարդ և 2 կանայք են զոհվել սողանքի հետևանքով իրենց տների փլուզումից: Իբարակիում 12 ժամում գրանցվել է 200 […]

̰
Ջոնսոնը Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «շատ հիմար և շատ բարդ»

09:17 26.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը «շատ հիմար է և շատ բարդ»: Այս մասին քաղաքական գործիչն ասել է թվիթերյան տեսաուղերձով: Նրա խոսքով՝ խորհրդարանն անհուսալի է, քանի որ քվեարկությունն ավարտվեց Brexit-ի հետաձգմանը տրված հավանությամբ: Ջոնսոնն իրավիճակը համարում է հիմար, քանի որ այժմ միայն ԵՄ-ն պետք […]

̰
Ֆրանսիական ամսագրի խմբագրակազմը պատասխանել է Էրդողանի հայցին

09:07 26.10.2019

Ֆրանսիական Le Point ամսագիրը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով պարբերականի նկատմամբ դատական հայց է ներկայացրել: Իր հայտարարության մեջ խմբագրակազմն Էրդողանի գործողություններն անվանել է ազատ երկրներում գրաքննություն մտցնելու փորձ: Հիշեցվում է, որ այն բանից հետո, երբ 2018 թվականի մայիսին թողարկվեց թերթի համարը՝ «Le dictateur» մակագրությամբ Էրդողանի նկարով, Ֆրանսիայում պատռեցին նման շապիկով բոլոր գովազդային […]

̰
Քաղաքապետարանում քննարկվում է հունվարից աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելու հարցը. «Հրապարակ»

08:54 26.10.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ անգամ գործուղման են մեկնում Չեխիա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։ Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի և Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի […]

̰
Ի՞նչ ցուցմունք է տվել Գագիկ Հարությունյանը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»

08:48 26.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի և ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի […]

̰
Հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը Գյումրիում դասարան է բացելու

08:41 26.10.2019

Գյումրիի «Ընտանիք» կենտրոնը համերգների շարք է անցկացնում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Համերգներին մասնակցում են նաև Ջավախքի երաժշտախմբերն ու անհատ կատարողներ։ Երեկ անցկացված միջոցառմանը ներկա էր ֆրանսաբնակ, ծնունդով գյումրեցի, հայտնի երգեհոնահար Նարինե Սիմոնյանն՝ իր դստեր հետ։ Ճանաչված երգեհոնահարուհին Գյումրիում է հերթական առաքելությամբ։ Նա մտադիր է  «Ընտանիք» կենտրոնում երգեհոնի դասարան բացել։ Նարինեն այսօրվա համերգին անակնկալ մատուցեց: Ֆրանսիայից Գյումրի […]

̰
Ֆեյսբուք-պետական մարմիններ «պատերազմը» հարատև է լինելու. Դավիթ Սանդուխչյան

08:32 26.10.2019

Ֆեյսբուք- պետական մարմիններ «պատերազմը» հարատև է լինելու. այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ֆեյսբուքը սառեցրել է ռուսական մի շարք կեղծ օգտատերերի հաշիվներ։ Նրա կարծիքով՝ դա ընդհանուր չի դառնա ողջ աշխարհի համար։ «Ֆեյսբուքը փորձում է արձագանքել այն քննադատություններն, որոնք ուղղված են պետական մարմիններից: Անում են հնարավորը, որ պետությունը չմիջամտի […]

̰
Երկրպագուն գոլի ժամանակ այնքան է ոգևորվել, որ վայր է ընկել տրիբունայից

08:21 26.10.2019

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շոտլանդիայում: «Սելթիկ» ակումբի երկրպագուներից մեկը «Լացիոյի» դարպասին խփած գոլը տոնելու ժամանակ այնքան է ոգևորվել, որ չի զգացել, թե ինչպես է վայր ընկել տրիբունայից: Միջադեպը տեղի է ունեցել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում: Շոտլանդական ակումբը սկզբում զիջել է 0-1 հաշվով, բայց հետո կարողացել է  2 գոլ խփել և հաղթել:

̰
Հայաստանի շախմատի հավաքականն առաջատարն է. Շախմատի թիմային ԵԱ

08:10 26.10.2019

Բաթումում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որում վստահ հանդես է գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Հիշեցնենք՝ մեր շախմատիստները երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էին Խորվաթիայի հավաքականին: Մեր հավաքականում հաղթանակներ էին տարել Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էին խաղացել: 2 տուրից հետո մեր հավաքականն ունի 4 միավոր և լրացուցիչ […]

̰
Հրաձգարան և նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակ՝ հերոսների անուններով

23:59 25.10.2019

Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցում նշանակետ-վարժանքային էլեկտրոնային հրաձգարան է բացվել, որն այսուհետ կկրի Ապրիլյան պատերազմի հերոս, նույն դպրոցի շրջանավարտ, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նա զոհվել է Ջեբրայիլում, 2016 թվականի ապրիլի 1-ի մարտական գործողությունների ժամանակ: Աշոտ Շահբազյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և անձամբ ցանկություն հայտնել Ջեբրայիլում անցնելու զինվորական ծառայության։ Դպրոցի  նախնական […]

̰
Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին. Ջիգարխանյան

23:56 25.10.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։  «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, […]

̰
Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն. Փաշինյանը՝ Նիկիտա Սիմոնյանին

23:51 25.10.2019

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Սիմոնյան, Հարգելի ներկաներ Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել […]

̰
Մի երկու մանր գող, ջեբկիր բռնելու համար վտանգում ենք անհատական տվյալների բավականին լուրջ ծավալներ. Դավիթ Սանդուխչյան

23:44 25.10.2019

«Հասկանալի է, որ իրավապահները դրանով իրենց աշխատանքն են թեթևացնում: Եթե ամբողջ տվյալները պահպանվում են, ցանկացած պահի իրենք կարող են մտնել դատարան, ստանալ դատարանի որոշումը և դիմել օպերատորին՝ այդ տվյալները ստանալու համար», – «Հեռանկարի» տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով անձնական տվյալների պահպանության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին: Ըստ Դավիթ Սանդուխչյանի՝ խնդիրը նաև քաղաքական […]

̰
Ստրասբուրգյան առաքելությունը համարենք կատարված. Արարատ Միրզոյան

23:37 25.10.2019

«Ստրասբուրգյան առաքելությունը համարենք կատարված»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Միրզոյանը Ստրասբուրգում էր ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում։ https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10220268271357934

̰
Էրդողանը դատի է տվել ֆրանսիական ամսագրի խմբագրին ու լրագրողին

23:28 25.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոք է ներկայացրել երկրի դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն և պահանջել պատիժ սահմանել ամսագրի խմբագրի և լրագրողի հանդեպ՝ նախագահին վիրավորելու հոդվածով։ Բանն այն է, որ Էրդողանին […]

̰
BACK_TO_TOP