23:20 25.10.2019
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում կանանց թիմը 1:3 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային: Հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը: Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Կանանց թիմը 2:2 ավարտեց մրցապայքարը Ֆրանսիայի հետ: Հաղթեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, […]
23:13 25.10.2019
Այսօր տեղի ունեցավ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ընդհանուր վերընտրական ժողովը։ Բաժանմունքի ղեկավար ընտրվեց մոտ 2 ամիս առաջ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմիկ Մխիթարյանը: «Սպանդարյան» ջոկատի մի քանի տասնյակ ազատամարտիկներ բոյկոտեցին ընտրությունը: Նրանք ոչ միայն չմասնակցեցին ընտրությանը, այլև հանձնեցին անդամատոմսերը, հայտնում է tert.am-ը։ Ռոմիկ Մխիթարյանը, մինչ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ԺՊ նշանակվելը, եղել է Շենգավիթի տարածքային բաժանմունքի […]
23:03 25.10.2019
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոն ՀՀ դրամի: Արդեն երկու օր առաջ պարզվեց, որ նախարարները կրկնապատկված աշխատավարձ ստանում են դեռևս մարտ ամսից: Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նույնպես խոշոր պարգևատրումներ են ստացել․ սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ […]
22:55 25.10.2019
«Ծնելիսի գյուղի մոտ գտնվող վրացական անօրինական անցակետերն ու սահմանամերձ տարածքներում վրացական անվտանգության ուժերի գործունեությունը զգալիորեն մեծացնում են ռազմական վտանգի ռիսկը և կարող են հանգեցնել բաց, զինված առճակատման»,-Sputnik- ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեն: Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Բյազիրովայի հայտարարությամբ՝ վրացական անվտանգության ուժերն այդ տարածքում պատրաստվում են լայնածավալ […]
22:50 25.10.2019
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր […]
22:42 25.10.2019
«Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ տեսակապով հետևորդներին մասնակից դարձնելով հանդիպմանը։ Արմեն Ջիգարխանյանը Հայաստան գալու ցանկություն է հայտնել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը խոստացել է կազմակերպել այցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 25.10.2019
Հարավային Օսիայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Վրաստանում Եվրամիության առաքելության (EUMM) դիտորդներին Չորչանա-Ծնելիսիի տարածքում պարեկության ժամանակ ձերբակալել են՝ ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրելով սահմանը խախտելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: EUMM-ի մամուլի խոսնակ Նինո Սուխիտաշվիլին «Ալիք մեդիային» ասել է, որ «ձերբակալված ասվածը չափազանցված է»։ «Շփման գիծը հատելու համար սահմանապահները մի քանի ժամով իրենց մոտ են պահել մեր […]
22:23 25.10.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիր է դրված զբաղվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքներով։ «Տրվել է համապատասխան հանձնարարական աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կմշակի մոտեցումներն ու կներկայացնի առաջարկներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։
22:12 25.10.2019
Այսօր Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհը մեկ հրշեջի մահվան պատճառ է դարձել, մյուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Տեղում մահացած հրշեջը Սամվել Դևելյանն է՝ ծնված 1997 թ., վիրավորը՝ Էդգար Գրիգորյանն է՝ ծնված 1992 թ: Դեպքի և վիրավորի վիճակի մասին մանրամասն՝ տեսանյութում:
22:01 25.10.2019
Մոսկվայում հոկտեմբերի 24-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ […]
21:52 25.10.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Միքայել Մելքումյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև, ինչպես նաև տնտեսության բնագավառում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Նշվել է, որ Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը շուրջ 800 մլն դոլար է, ինչը մոտ 20 […]
21:40 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին։ «Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,-գրել է նա։
21:23 25.10.2019
«Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարեց Գորգիսյանը։ «Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին և տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները։ Նախկինում եղած պրակտիկան շարունակում է […]
21:14 25.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հանձնաժողովի հարգելի նախագահ, Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։ Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ, […]
21:12 25.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, […]
21:00 25.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից և կարևորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարևորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջև շփումները՝ հատկապես միջազգային խորհրդարանական […]
20:56 25.10.2019
«Նման սև արկղ չկա ու, ամենայն հավանականությամբ, Հայաստանում չի կարող լինել», -«Հեռանկար»-ի տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով անձնական տվյալների պահպանությանը վերաբերող՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին: Հիշեցնենք, որ նախագծի ընդունումից հետո Հայաստանում գործող բոլոր պրովայդերները պարտավոր կլինեն երկու տարվա կտրվածքով պահպանել մի շարք տեղեկություններ՝ բաժանորդների IP հասցեները, պորտի համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի […]
20:49 25.10.2019
Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում․ «Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ […]
20:41 25.10.2019
«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն՝ ՀՀ կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։ Այս մասին տեղեկացրին Կադաստրի կոմիտեից։ «Իսկ Հանրապետության մյուս […]
20:38 25.10.2019
Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագիրը ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սերբիայից՝ վարչապետ Աննա Բռնաբիչը:
20:30 25.10.2019
2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով […]
20:27 25.10.2019
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել և խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական […]
20:21 25.10.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությունն ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը: Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի […]
20:16 25.10.2019
Հոկտեմբերի 25-ին` ժամը 14:02-ին, քաղաքացուց «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված 1994 թ.):
20:07 25.10.2019
Հրշեջի աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ ամեն օր կարող է այսպիսի բան լինել։ Հրշեջները գիտակցում են դա և գիտակցելով աշխատում են։ Այս մասին ShantNews-ի հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Էստեղ պատճառն ինձ բացատրեցին, ասացին, որ հանկարծակի քամի է բարձրացել, և քամու պատճառով խոտածածկ տարածքում, որտեղ 1 մետրից ավելի բարձրությամբ խոտ է եղել, […]
20:00 25.10.2019
Գերմանիայի իշխանությունները վճարել են Wilke գործարանում 320 տոննա երշիկեղենի և այլ ապրանքների ոչնչացման համար, որի պատճառով, տեղեկատվության համաձայն, 3 մարդ է մահացել: Դրա վրա ծախսվել էր շուրջ 100 հազար եվրո, հայտնել են РИА Новости-ին Հեսսենի դաշնային նահանգի Վալդեկ-Ֆրանկենբերգ շրջանում: Հոկտեմբերի սկզբին Wilke գործարանի աշխատանքը դադարեցվել էր տեղական իշխանությունների կողմից, երշիկի արտադրամասերում հայտնաբերվել էր լիստերիոզ բակտերիա: […]
19:50 25.10.2019
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը վերաորակավորվել է քրեական գործի: Այս մասին հայտնել է Politico-ն: «Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հրամայել էր ստուգել 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը. հետաքննությունն այժմ քրեական գործ է դարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործի կարգավիճակի փոփոխությունը […]