Բոլոր լուրերը – Page 8540 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 13.00

13:00 25.10.2019

̰
Ինչո՞ւ է գյուղապահովագրության ծրագիրը մեկնարկել միայն 6 մարզերում. զրույց «Հորիզոնի» տաղավարում

13:00 25.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը խոսել է կառավարության պիլոտային ծրագրի մասին, որն անցկացվելու է 6 մարզերում: «6 մարզերի ընտրությունը պայմանավորված է մշակաբույսերով և դրանց տարածվածությամբ` ըստ մարզերի: Այնպես չէ, որ մյուս մարզերը հետագայում չեն ներգրավվելու: Մարզերի ընտրությունները չեն իրականացվել մեկ մարդու կողմից, այլ մշակաբույսերը և մազերը […]

̰
Ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն. Անդրանիկ Քոչարյան

12:58 25.10.2019

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնից հրաժարվելու դիմումի մասին, հետաքրքրվել, թե ճի՞շտ է քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելը: Հարցին պատասխանել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ասել է. «Դուք չգիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն և քաղաքականության մեջ անելիք չունեն, պետք է պաշտոնավարեն ֆունկցիոնալ […]

̰
Հարուցվել է գործ, որի շրջանակներում հանգամանքներ կան, որ պետք է պարզեն. Իգիթյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

12:50 25.10.2019

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ  Արսեն Բաբայանի ձերբակալության մասին: Հովհաննես Իգիթյանը ասել է, որ եթե ժամանակ ունենար, կպատմեր, թե ինչ է նշանակում «քաղաքական հետապնդում»: Նշել է. «Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ` հարցնում են՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե չէ, ո՞ւր […]

̰
Ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը կարևոր են մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար. Նիկոլ Փաշինյան

12:46 25.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը՝ Հայաստանի 2050թ. վերափոխման ռազմավարության մասին: «Ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը չափազանց կարևոր են մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար. առանց դրա մեր գործողությունները կլինեն տարերային, անկանոն ու աննպատակ»,- գրել է նա:

̰
ԱԳՆ-ն` Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ

12:45 25.10.2019

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է կատարել Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ: Մեկնաբանությունն ամբողջությամբ` ստորև. «Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում […]

̰
Գագիկ Հարությունյանը հարցաքննվել է

12:40 25.10.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` երեկ հարցաքննվել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինս հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակներում: Այս տեղեկությունը ՀՔԾ-ից չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

̰
«Իմ քայլը» պատրա՞ստ է Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ

12:26 25.10.2019

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել են, թե  ցանկություն ունե՞ն հանդիպել Նաիրի Հունանյանին, հետաքրքրվել են նաև, թե ինչպես են վերաբերվում նրա ազատ արձակման դիմումին: Ճեպազրույցին մասնակցող Անդրանիկ Քոչարյանն է պատասխանել հարցին՝ ասելով. «20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը շրջած կրակահերթերի միջոցով քաղաքական անձնավորությունը ունի հնարավորություն դիմելու ազատ արձակվելու, պետությունն էլ […]

̰
Սիրիայից դուրս բերվող ԱՄՆ զորքն ուղարկել Ախալքալաք. Լյուք Քոֆիի առաջարկը

12:22 25.10.2019

Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Նրա հայտարարությամբ՝ «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել: «ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից […]

̰
Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

12:16 25.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և […]

̰
Անի համայնքի ղեկավարը պետք է ժամանակավորապես դադարեցնի իր լիազորությունները. Շիրակի մարզի դատախազ

12:16 25.10.2019

Շիրակի մարզի դատախազությունը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` խոշոր չափերի վատնում և պաշտոնական կեղծիք կատարելը: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշումը դատախազությունը ներկայացրել […]

̰
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

12:06 25.10.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝  Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա […]

̰
Հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն. Ավինյան

11:56 25.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ. «Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Շնորհակալություն հայտնելով […]

̰
Շարունակո՞ւմ եք վիրավորված մնալ. աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին SHANTNEWS.am-ի հարցը՝ ԲՀԿ պատգամավորներին

11:54 25.10.2019

Այսօր ԱԺ խմբակցությունները ճեպազրույցներով ամփոփում են խորհրդարանական շաբաթը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բրիֆինգի սկզբում պատգամավորներին հարց է ուղղել «Շանթ» ՀԸ լրագրողը։ Նրան հետաքրքրում էր աշխատավարձերի բարձրացման հետ կապված Գագիկ Ծառուկյանի արտահայտությունն այն մասին, որ իրենց վիրավորել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը: Դրանից հետո եղել է վարչապետի պարզաբանումը: Հարցին՝ շարունակո՞ւմ եք վիրավորված մնալ, պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել […]

̰
Գերմանացի պատգամավորները կոչ են արել երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը

11:42 25.10.2019

Գերմանիայի ձախակողմյան կուսակցության պատգամավորները գրություն են ուղարկել կառավարություն և պահանջել երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերում, գրում է RT-ն: Նրանց խոսքով՝ այս պահին Գերմանիայում կա 35 հազար ամերիկացի զինվոր, որոնց օգտագործում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: «ԱՄՆ զորքերը շարասյուներով անցնում են ամերիկյան մի բազայից մյուսը՝ մոտենալով ՌԴ-ի հետ արևմտյան սահմանին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորների խոսքով՝ […]

̰
97-ամյա հայուհու՝ Մոսկվային ուղղված սիրո խոստովանությունը լավագույնն է ճանաչվել

11:36 25.10.2019

Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ 97-ամյա հայուհի Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում: Այս մասին հաղորդում է Sputnik Armenia-ն: Մրցույթը հայտարարել էր «Մոսկվայի տունը», այն նվիրված էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի 872-ամյակին:

̰
Կասկածելի տոպրակը հայտնաբերվել է օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանի վրա

11:28 25.10.2019

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով, այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից. «Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով: Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի […]

̰
Դաղստանցիներին վիրավորելու համար Հաբիբի մենեջերը Մաքգրեգորին ոչխար է անվանել

11:27 25.10.2019

Նոր սկանդալ է հասունանում խառը մենամարտերի (UFC) մրցաշարի մարտիկ, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և UFC-ի բացարձակ  չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի միջև: Երեկ Մոսկվայում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Մաքգրեգորն ասել էր, որ Հաբիբը վախենում է ռիսկի դիմել: «Նա մրցում է միայն նրանց հետ, ում կարող է հաղթել: Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են դաղստանցիները: Նրանք վախենում են և փախչում: […]

̰
Առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում և Սևքարի անտառտնտեսությունում

11:18 25.10.2019

Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, […]

̰
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը գիտակցության չգալով մահացել է

11:16 25.10.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու […]

̰
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կդրվի քվեարկության

11:00 25.10.2019

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նշանակված է քվեարկություն՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցերում հայտնում են հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականները։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, մասնավորապես, գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային […]

̰
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. որքանո՞վ է ընդունելի այս որոշումը

10:54 25.10.2019

Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից: Կառավարությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացնում է կարծիքներ՝ որքանո՞վ է ընդունելի այս որոշումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ էր նախապատրաստվել

10:42 25.10.2019

Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տեղեկություններով` կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել: Իրավապահների կարծիքով` մահափորձը նախապատրաստել է Անիս Ամրին, այն նույն անձը, ով 2016 թվականին   հարձակում իրականացրեց Բեռլինի տոնավաճառի վրա:     Հետաքննության տվյալներով`Բեռլինի ահաբեկչությունից մոտ երկու ամիս առաջ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին սելֆիներ է արել Մերկելի նստավայրի շրջակայքում: Եվ նկարներից մեկում հատուկ նշվել է […]

̰
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին

10:37 25.10.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և […]

̰
Արաբկիրում 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

10:34 25.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:53-ին, «Իզմիրլյան» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջին և ձախ առաջակողմնային պատերի կտրած-ծակած վերք» […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված նյութը պայթունավտանգ չէ. ԱԻՆ

10:19 25.10.2019

Հոկտեմբերի 24-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Պարզաբանում` Արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ

10:16 25.10.2019

ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ․ «2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Հաշվի առնելով այս հայտարարության […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

10:09 25.10.2019

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ: Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող […]

̰
ՄԻՊ աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ

10:02 25.10.2019

Պաշտպանի աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը վերջին տուրից առաջ կես միավոր են հետ մնում առաջատարից. Շախմատի Մ20 ԱԱ

09:53 25.10.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվում է  մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հաղթանակներ են տարել, Արթուր Դավթյանը պարտվել է, իսկ  Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի է խաղացել: Արամ Հակոբյանն այժմ 7,5 միավորով […]

̰
BACK_TO_TOP