16:44 24.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ: Այցի վերաբերյալ Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։ Համակարծիք էինք, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ […]
16:40 24.10.2019
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ տեղեկացնելով, որ նրանք հարցաքննվում են։ Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ որևէ կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունները:
16:38 24.10.2019
ՍԱՏՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է: Թվայնացված […]
16:29 24.10.2019
Գրեթե մեկուկես տարի պաշտոնավարելուց հետո երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այդ հայտարարել էր, թե համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ: Մինչդեռ հիշեցնենք՝ իշխանությունը հակված է այդ պաշտոնում տեսնել հենց քաղաքացիական անձի: Ո՞րն է, ի վերջո, փոխոստիկանապետի հրաժարականի պատճառը, հետաքրքրվել են լրագրողները վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: […]
16:26 24.10.2019
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ռոմա»-ի այսօրվա խաղին: Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղի հայտացուցակը: Մխիթարյանի անունը բացակայում է: Թիմի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հույս է հայտնել, որ Մխիթարյանը շուտով կկարողանա օգնել թիմին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում և […]
16:25 24.10.2019
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը հոկտեմբերի 23-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 110 տնտեսվարող: 68 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` […]
16:20 24.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է «վազել գարեջրի ետևից»՝ աշխատելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Տեսանյութը հոկտեմբերի 23-ին հրապարակել է Хабар գործակալությունը: «Ես հանդիպեցի ակսակալների հետ: Ես 40 տարեկան էլ չկայի, երբ նախագահ դարձա: Իսկ շուրջս ակսակալներ՝ Նուրսուլթան, Բորիս Նիկոլաևիչ Ելցին, Քարիմով, Նիյազով: Եվ մենք՝ Էմոմալի Շարիպովիչ Ռաhմոնի հետ, բոլորովին դեղնակտուց […]
16:12 24.10.2019
Ազգային ժողովի նախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ. «Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, կառավարության […]
16:08 24.10.2019
Ռուսաստանը 276 ռազմական ոստիկան ու թվով 33 զինտեխնիկա կտեղակայի թուրք-սիրիական սահմանային հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում նոր իրավիճակի առաջացմամբ: Հաղորդվում է, որ Սիրիայի հյուսիսում ներկայում ռազմական գործողություններ չեն ընթանում: Աղբյուրի խոսքերով՝ մինչ այդ ռուսական ռազմական ոստիկանական ուժեր են շարժվել թուրք-սիրիական […]
16:01 24.10.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը: Պողոսյանը գրել է. «Անցած երեք օրերի զգացմունքներս խեղդում են: Ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ մի բան պետք է ասեմ, բայց թե ինչ … Հիշեցի, որ 2015-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում մի ելույթ էի ունեցել: Կայքերից մեկում […]
16:00 24.10.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում: «Նիստում կընդունվեն մի […]
15:51 24.10.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել վավերագրական «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով»-ի վավերագրական ֆիլմի համար՝ նվիրված Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի, 75-ամյակին, որտեղ սովորել է ինքը՝ Լավրովը: Ի թիվս այլ բաների, Սերգեյ Լավրովին հարցրել են ուսանողական տարիներին սովորած օտար լեզուների մասին: Նախարարի խոսքերով՝ ինքը ցանկացել է սովորել արաբերեն և ֆրանսերեն, սակայն իրեն բաժին են […]
15:43 24.10.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի շուրջ բանակցություններին: Հարցին՝ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը պատասխանեց. «Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի […]
15:37 24.10.2019
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից, որտեղ նշվում է, թե բենդը գումար է վաստակել 2015թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ունեցած համերգից: «Ցավալի է, թե ինչպես է ցանկացած բան քաղաքականացվում. ինչպես է քաղաքական նպատակներով արվեստն ապատեղեկատվության, այլ կերպ ասած` կեղծ լուրերի միջոցով վարկաբեկվում: Մենք վերջերս հայկական մամուլում նկատեցինք որոշ […]
15:35 24.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը։ Ենթակայանի վերագործարկման ներկա են գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք:
15:28 24.10.2019
Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտների որոշման նախագիծը, որը վերջերս ներկայացվեց խորհրդարանում, միանշանակ չի ընդունվել: Նախագիծը դարձել է լայն քննարկումների առարկա: Ըստ ոլորտի մասնագետների՝ նախագիծը բավական ռիսկային է: Կիբերանվտանգության ոլորտի որոշ մասնագետների կարծիքով` այն հարց չի լուծում, փոխարենը նոր վտանգներ է բերում: Թեմայի շուրջ այսօր հերթական քննարկումն է տեղի ունեցել: Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները պարտավորվում […]
14:59 24.10.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փարիզի Մանուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել. «Երեք ժամ առաջ զրուցեցի վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ Փարիզի Մանուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել։ Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների […]
14:56 24.10.2019
Վրաստանի արդարադատության նախարարության աշխատակիցները հայրենիքին արտահանձնելու համար Ռուսաստանի սահման են տարել Ռուսաստանի քաղաքացի, ցանցահեն Յարոսլավ Սումբաևին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությանը: Ինչպես նշվում է, նա տարվել է սահմանային «Լարս» անցակետ: «Պարոն Յարոսլավ Սումբաևը արտահանձնվեց ռուսական կողմին»,- հայտնել է Ծուլուկիանին: Ռուսաստանին արտահանձնման կարգադրությունը տրվել է 2019 […]
14:53 24.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալները պաշտոնից ազատվել են: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Հակոբյանին և Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ։
14:47 24.10.2019
«Նապոլիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ նեապոլիտանացիներն առաջարկել են 38-ամյա շվեդին, որը ձմռանը կդառնա ազատ գործակալ, պայմանագիր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը: Ինչից հետո կողմերը կկարողանան երկարաձգել համաձայնագիրը ևս մեկ տարով: Զլատանն ակնկալում է պայմանագիր կնքել մինչև 2021 թվականը՝ 5 մլն […]
14:40 24.10.2019
Անգլիական Գրեյս քաղաքում բեռնատարի մեջ մահացած վիճակում հայտնաբերված 39 մարդիկ եղել են Չինաստանի քաղաքացիներ, գրում է ITV News-ը: Մահացածների մեջ եղել է մեկ դեռահաս: Սպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի վարորդը, որը 25 տարեկան էր և ապրում էր հյուսիսային Իռլանդիայում: Նշվում է, որ դիակներով լի բեռնատարը Մեծ Բրիտանիայի տարածք է մտել բելգիական Զեբյուրգե նավահանգստից: Այս պահին […]
14:33 24.10.2019
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։ Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի […]
14:25 24.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել հանրապետության զորամասերից մեկի ճաշարանից: «Զինվորների սննդի նոր համակարգը շարունակվում է ընդլայնվել»,- գրել է նա:
14:21 24.10.2019
Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցեց, որ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հեկտար հողատարածք, և նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Վարչապետը բացատրեց, որ բյուջետային միջոցներ են նախատեսվել, որոնցով էլ պետությունը իր վրա […]
14:19 24.10.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նշված է. «Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։ Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիսի արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել […]
14:05 24.10.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին աղմուկ բարձրացրած նախարարների աշխատավարձերի թեմային՝ նշելով, որ վարչապետը համապարփակ պատասխան արդեն տվել է: Նա նաև նշել է, որ իր աշխատավարձն, օրինակ, 2 մլն-ից նվազել է՝ դառնալով 1․5 մլն: «Արժանապատիվ եկամուտների համակարգ դեռ չկա ամբողջ կառավարությունում: Համակարգում աշխատավարձերը ցածր են, օրինակ, տեսուչը ստանում է […]
13:59 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի մերձակայքում, սիրիացի քուրդը փորձել է ինքնահրկիզվել, հայտնում է swissinfo-ն: 31-ամյա միգրանտը նախկինում բնակվում էր Գերմանիայում: Առավոտյան նա մոտեցել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքին և բենզին լցրել իր վրա, այնուհետև այրել ինքն իրեն: Այդ պահին ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները նոր էին գնում աշխատանքի: Անմիջապես դեպքի վայր են ժամանել իրավապահները, բժիշկներն […]