18:52 24.10.2019
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Բաբլոյանը, ինչին վերջինս պատասխանեց. «Իմ կարգավիճակը չգիտեմ էլ ինչ է»: Բաբլոյանն ասաց, որ ՀՔԾ-ում բոլոր հարցերին հստակ պատասխանել է և կարծում է՝ ինչ արել է, արել է օրենքի սահմաններում: Նա նկատեց՝ շատ բարի տրամադրված զրույց էր: «Որևէ […]
18:50 24.10.2019
Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են […]
18:46 24.10.2019
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար, մաղթել բոլորին խաղաղություն և ամենայն բարիք:
18:41 24.10.2019
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական առաքելությունը դաշինքին խորհուրդ է տվել ձմեռային համազգեստի փոխարեն ձեռք բերել պատմության դասագրքեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դաշինքը կգնի 78 հազար ձմեռային հանդերձանք 40 աստիճան ցրտի պայմաններում գործողությունների համար: «Ըստ երևույթին, դա անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի պաշտպանական ռազմական պլանավորումը ապացուցելու համար: Գուցե ավելի լավ է պատմական գրքեր գնել, […]
18:40 24.10.2019
Վրաստանում նկարահանում են բրիտանական պատմական ֆիլմ` «Երկնքի տիրուհին»: Այդ մասին Sputnik Georgia-ին տեղեկացրել են Sark Studio արտադրական ընկերությունում: Ֆիլմի տարբեր դրվագներ նախատեսվում է նկարահանել հոկտեմբերի 25-ին Ռուսթավի քաղաքի տարբեր թաղամասերում: «Երկնքի տիրուհին» պատմական ֆիլմ է, որի ռեժիսորն է Ջոն Սթիվենսը, պրոդյուսերը՝ Մեթյու Կապերսը: Ֆիլմի սյուժեի և նկարահանման ընթացքի մանրամասները չեն բացահայտվում: Նկարահանումները տեղի են ունենում […]
18:40 24.10.2019
Հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Այս մասին այսօր հայտնում է ՊԲ կայքը։ Գեներալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին հուզող հարցերով և […]
18:39 24.10.2019
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում ծնվել է Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն այսօր կդառնար 90 տարեկան: 1948 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային […]
18:30 24.10.2019
Հայկական հանցավոր խմբի 3-րդ անդամն է խոստովանել, որ զբաղվում էր հայաստանցիների ապօրինի միգրացիայով դեպի Միացյալ Նահանգներ։ 31-ամյա Հրաչյա Աթոյանը ճանաչել է իր մեղքը հանցավոր սխեմային մասնակից լինելու հարցում։ Խումբը կեղծ միջոցառումներ է կազմակերպել, որոնց իբր մասնակցելու համար իբր պարային խմբերի անվան տակ Միացյալ Նահանգներ է ապօրինի տեղափոխել հայ միգրանտների՝ 3-10 հազար դոլար վճարի դիմաց։ ԱՄՆ […]
18:27 24.10.2019
Վրաստանը «Doing Business-2019»-ի տվյալներով` 190 երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նույն հետազոտության տվյալներով` ՌԴ-ն գրավում է 28-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը գնահատում է բիզնես վարելու պարզության աստիճանը, որով Վրաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Դանիան, Սինգապուրը և Նոր Զելանդիան: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված զեկույցում: Նախորդ տարվա […]
18:21 24.10.2019
Յութուբյան բլոգեր Եվա զու Բեկը, որն ունի մի քանի տասնյակ հազար հետևորդներ, իր էջում անդրադարձել է Հայաստանին: Նա նշել է, որ Հայաստանը այն հրաշալի երկրներից է, որի մասին պետք է սկսել խոսել հենց հիմա: Բլոգերը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու արժե այցելել Հայաստան: Առաջին պատճառը Երևանն է: Եվան պատմում է Երևանի բնակչության մասին, այցելում […]
18:18 24.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Քոչարյանը ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:
18:14 24.10.2019
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել է, որ կզբաղվի Ռուսաստանի Արմավիրում հայկական եկեղեցու բակից Գարեգին Նժդեհի վերաբերյալ ցուցանակի ապամոնտաժումով։ Հայկական RusArminfo կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է իր խոսքերն ու Նժդեհին անվանել «նացիոնալիստ»։ Ռուսական իշխանական շրջանակներում վերջին շրջանում կենտրոնացած են Նժդեհի դեմ, և դա […]
18:06 24.10.2019
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող […]
18:04 24.10.2019
«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,– ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցազրույց տալով «Շանթ» ՀԸ մեկնաբան Նաիրի Հոխիկյանին: «Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է […]
18:00 24.10.2019
Հարավկորեացի գիտնականները բացահայտել են տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառներից մեկը: Ամբողջ խնդիրը աշխատանքային գերբեռնվածության մեջ է: Ըստ կորեացի գիտնականների ուսումնասիրությունների` շաբաթական 52 ժամից շատ աշխատող տղամարդկանց շրջանում ճաղատների թիվը կրկնակի շատ է: Գիտնականները որպես աշխատանքային ծանրաբեռնվածության նորմա առաջարկում են շաբաթական 40 ժամը: Հետազոտությունն անցկացվել է 20-59 տարեկան 13 հազար տղամարդկանց շրջանում: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից բացի, հաշվի են […]
17:56 24.10.2019
Հինգշաբթի Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունների հետ կապված պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել: «Պատգամավորները խստորեն դատապարտել են Թուրքիայի միակողմանի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ հորդորելով Թուրքիային դուրս բերել բոլոր ուժերը Սիրիայի տարածքից»,- ասվում է որոշման մեջ: Բանաձևում նրանք նաև դատապարտել են […]
17:48 24.10.2019
«Վաղաժամ է խոսել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին: Անհրաժեշտ է վերադառնալ հարաբերությունների նախաճգնաժամային իրավիճակին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հայտարարել է, որ այս հարցն իրականում քննարկվել է Վրաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից առաջ. «Սահմանափակումները մեր կողմից ներդրվել են՝ ի պատասխան այս տարվա հունիսին Թբիլիսիում կազմակերպված կոշտ հակառուսական […]
17:36 24.10.2019
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ հեռանում է պաշտոնից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ […]
17:35 24.10.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
17:32 24.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Հաղթանակ» ենթակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ այն արտադրող կայան չէ, ենթակայան է: «ԲԷՑ-ը՝ որպես հաղորդող ծառայություն մատուցող ընկերություն, ունի նմանատիպ ևս 15 ենթակայան: Այն հիմնադրված է եղել 1988 թվին՝ 31 տարի առաջ, ամբողջությամբ քայքայված էր»,- ասաց նա: Վարդանյանը հայտնեց՝ քանի որ Երևանում սպառումն օրեցօր ավելանում է, նոր […]
17:28 24.10.2019
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է ույղուր տնտեսագետ Իլհամ Թոհթիին, հաղորդել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին դափնեկրի անունը հայտարարել է Ստրասբուրգում կայացած նիստում: «Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդարանն Իլհամ Թոհթիին է ընտրել Սախարովի «Մտքերի ազատության համար» 2019-ի մրցանակի դափնեկիր: Թոհթին իր կյանքը նվիրել է Չինաստանում ույղուր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը»,- […]
17:24 24.10.2019
Բարձրավոլտ էլեկտրացանցերի «Հաղթանակ» ենթակայանի գործարկման արարողության ժամանակ, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, Սամվել Կարապետյանը շրջայցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները մասնավորապես հարցրել են, թե ինչ փուլում է տնտեսական հեղափոխությունը, ինչ նոր ծրագրեր կան: «Սկզբնական փուլում […]
17:17 24.10.2019
Ռուսական ուժերի ներկայությունը Սիրիայում միայն մեկ նպատակ ունի. այն է՝ նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հաստատմանը: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից հնչած այն հայտարարությունը, որ Թուրքիան ու մյուս երկրները Ռուսաստանի հետ գործարքից առաջ պետք է զգուշանան: «Առաջին հերթին, դա գործարք […]
17:02 24.10.2019
Մի հարցում է պատասխանատու, երբ աջակցել է Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության. երեկ այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է արել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե ինքն ընդունել է, որ խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ իրավական կամ քաղաքական պատասխանատվություն կրի: Ես […]
16:50 24.10.2019
Լոնդոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ կապի մեջ է բրիտանական իշխանությունների հետ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որտեղ նախօրեին հայտնաբերվել էր 39 մարդկանց մարմիններով բեռնատար: Այսօր բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ զոհերը Չինաստանի քաղաքացիներ են եղել: «Մենք ծանր սրտով կարդացինք Էսսեքսում 39 մարդու մահվան մասին լուրը: Սերտ կապի մեջ ենք բրիտանական իշխանությունների հետ և […]