Բոլոր լուրերը – Page 8538 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Եթե 5 դատավոր միասին գան և ասեն, որ ինձ մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինելը, պատրաստ եմ հրաժարական տալ. Հրայր Թովմասյան

17:14 25.10.2019

Սահմանադրական դատարանի նախագահը արդարադատության իրականացման գործընթացում ունի ընդամենը 1 ձայնի իրավունք, այլ կերպ ասած, նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են: Այդպես է Հայաստանում, մինչդեռ շատ երկրներում ՍԴ նախագահի ձայնը, հավասար ձայների դեպքում, վճռորոշ է: Սա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առաջին դիտարկումն էր ՍԴ-ի շուրջ եղած վերջին զարգացումների վերաբերյալ, որը նա արել է Pressing հաղորդաշարին տված հարցազրույցի […]

̰
Քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ․ Մնացականյան

17:10 25.10.2019

«Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում։ HARDtalk-ի վարող Սթիվեն Սաքուրի հարցը եղել է այն մասին, որ թեև կառավարությունը հայտարարում է արագ փոփոխությունների մասին, բայց հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ

17:10 25.10.2019

ՀՀ  ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարևորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարևոր հարթակ […]

̰
Ռուսաստանում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ զոհերի և վիրավորների թիվն ավելանում է

17:04 25.10.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։ Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։ […]

̰
Սերբիան միանում է ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն

17:00 25.10.2019

Սերբիայի վարչապետը որպես պատվավոր հյուր այսօր մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին, որից հետո լինելու է պաշտոնական արարողություն՝ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման առիթով։ ԵԱՏՄ հետ նման համաձայնագիրը Սերբիային թույլ է տալու իր ապրանքները արտահանել ԵԱՏՄ անդամ պետություններ, այդ թվում և Հայաստան, առանց մաքսատուրքերի, ինչը էժան ու մրցունակ է դարձնելու այդ արտադրանքը […]

̰
Շավարշ Քոչարյանը SHANTNEWS.am-ին պատմել է Մոսկվայում ընթացող քննարկումների մասին

16:59 25.10.2019

Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի մեկնարկը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, որը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Այդ նիստին ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Օրակարգային հարցերը տարբեր ոլորտների են վերաբերում: Կան հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար ոլորտին, […]

̰
Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

16:55 25.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։ Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

16:50 25.10.2019

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։ Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 միավորով։ Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել […]

̰
Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ մահացած փրկարարը մի քանի ամսվա աշխատող էր

16:46 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ հրշեջ-փրկարարը՝ ծնված […]

̰
Ծանր այրվածքներ ստացած ԱԻՆ փրկարարն ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

16:43 25.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնում է

16:39 25.10.2019

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն, որտեղ անցկացվում է Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի հերթական նիստը:

̰
Դատարանը երկարաձգել է Ալմազբեկ Աթամբաևի կալանքը

16:30 25.10.2019

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը մինչև դեկտեմբերի 26-ը, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Այս որոշումը դատավորը կայացրեց նախնական լսումների շրջանակներում: Դատարանի որոշումն իմ ձեռքին է»,- ասել է Սլեսարևը:  

̰
Մոսկվայում ԱՊՀ վարչապետները քննարկում են տնտեսական զարգացման հնարավորությունները

16:30 25.10.2019

«Սկոլկովո» տեխնոպարկում ԱՊՀ երկրների վարչապետները խոսում են ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի զարգացման մասին: МИР 24-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների, այդ թվում՝ «եվրասիական հնգյակի» վարչապետները, և որպես պատվավոր հյուր ժամանել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Ակնկալվում է, որ այսօր ԵԱՏՄ-ն և Սերբիան կստորագրեն համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:  

̰
Ի՞նչ է քննարկվել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ. փոխվարչապետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS.am-ին

16:23 25.10.2019

Կառավարությունում քննարկումներից հետո վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն սկսվելու է մոտ երեսուն րոպե հետո: Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Նեղ կազմով բավականին ինտենսիվ քննարկումներ եղան: Հիմնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք […]

̰
Համացանցում հայտնվել են նիհարած Ադելի լուսանկարները

16:19 25.10.2019

Ռեփեր Դրեյքի ծննդյան երեկույթի ժամանակ տեսախցիկների օբյեկտիվում հայտնվել է նիհարած երգչուհի Ադելը, հայտնում է Daily Mail-ը: Ադելի արտաքին տեսքի փոփոխությունները սկսվել են այս տարվա ապրիլին ամուսնուց՝ Սիմոն Կոնեսկիից ամուսնալուծվելուց հետո: Այդ ժամանակ երգչուհին ասել էր, որ սկսելու է վայելել կյանքը: Նա սկսել է ամեն օր սպորտով զբաղվել և մի քանի ամիս անց իր արտաքինով հիացրել […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն

16:10 25.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ «Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,– […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Լավրովի այցի նախապատրաստման մասին

16:05 25.10.2019

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարվելիք այցի մասին: «Նախապատրաստվում ենք այցին»,- ասել է Նաղդալյանը: Մամուլի քարտուղարը չի նշել այցի հնարավոր ժամկետները: Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Коммерсант պարբերականի հրապարակումն այն մասին, որ այցի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում, որը կերաշխավորի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ […]

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանը զրոյացրել Աֆրիկյան պետությունների` իրեն ունեցած պարտքերը

16:00 25.10.2019

Ռուսաստանը ներել է աֆրիկյան պետությունների պարտքերը, որպեսզի ռուսական ընկերությունները կարողանան համագործակցություն սկսել այդ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պարտքերի խնդիրը։ Նա բացատրել է, որ այդ պետությունների մեծ պարտքերի պատճառով ռուսական ընկերությունները չէին կարողանում գործարքներ անել այդ պետությունների հետ։ Իսկ քանի որ այդ պարտքերի վերադարձը անհուսալի էր, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

15:54 25.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:  

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առաջիկա օրերին ստուգումներ կանցկացվեն

15:50 25.10.2019

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղե խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը նախաձեռնել էր հաշվարկել, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ էին լինելու մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մեկ շաբաթը լրացել է հոկտեմբերի 24-ին: Լաբորատոր փորձաքննության պատասխանները իմանալու համար […]

̰
Հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը

15:42 25.10.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Այս պահին հարցաքննության մասին մանրամասներ հայտնի չեն: Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկատվությունը:  

̰
Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

15:41 25.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում գերազանց են հանդես եկել աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Գավիթ Հովհաննիսյանը: Հակոբը 375 կգ (165+210) երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 375 կգ արդյունքով վերջերս Հակոբը դարձել էր նաև մեծահասակների աշխարհի չեմպիոն: Իսկ […]

̰
Պարզաբանում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ

15:33 25.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում «ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների […]

̰
Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

15:31 25.10.2019

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ. Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք […]

̰
Նազարբաևը ամրապնդվում է Ղազախստանի «նախագահաց նախագահի» պաշտոնում

15:30 25.10.2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ամրապնդում է իր կշիռը երկրի կառավարման գործում՝ էլ ավելի ամրացնելով իր ներկա պաշտոնի իրավասությունները։ Գործող նախագահը այսուհետ պարտավոր է նրա հետ համաձայնեցնել առանցքային պաշտոններում նշանակումները։ Երկրի գործող նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով հենց ինքն իր լիազորությունների մի մասը հանձնել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահին՝ Նազարբաևին։ Այսուհետ գործող […]

̰
Պարոն Թրամփը միշտ անկեղծ և ազնիվ է իմ նկատմամբ․ Էրդողան

15:26 25.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին մտադիր է այցելել Միացյալ Նահանգներ։ Նա ասել է, որ իրեն հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է թուրքական մամուլը։ «Պարոն Թրամփը միշտ շատ անկեղծ է եղել իմ նկատմամբ, միշտ ազնիվ է եղել»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված նամակում Թրամփը, դիմելով Էրդողանին, ասել էր […]

̰
Մնացականյանը Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել BBC-ի հետ «բարդ» հարցազրույցում

15:18 25.10.2019

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի եթերով հեռարձակվող HARDtalk հաղորդմանը և ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Նախարարը ներկայացրել է, որ Հայաստանում ներկայումս բարեփոխումներ են ընթանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի զարգացման գործում։ Նա նաև խոսել է «պրոֆիլային» հարցերից՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ռուսաստանի և Իրանի հետ […]

̰
ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում. Արարատ Միրզոյան

15:16 25.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում թվային տվյալներ է ներկայացրել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում. «Ներկայացուցչական ծախսեր» բյուջեի հոդվածով 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի ծախսերը կազմել են 58.1 մլն դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ մոտ 91.9 մլն: […]

̰
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

15:15 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-53» (վարորդ՝ Հովսեփ […]

̰
Վիրավոր եղջերուն սատկած է ձևացել և սպանել որսորդին

15:09 25.10.2019

ԱՄՆ Արկանզաս նահանգում վիրավոր եղջերուն ձևացրել է, թե սատկած է և վնասել է որսորդին: Այդ մասին հայտնում է CNN-ը: Վիրավոր 66-ամյա տղամարդուն անտառում գտել է եղբորորդին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ որսորդի մարմնի վրա եղել են եղջերուի եղջյուրներից ստացած վնասվածքներ: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տղամարդը փորձառու որսորդ էր, և վարկած […]

̰
BACK_TO_TOP