12:28 24.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը: Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց՝ դատարանի որոշմամբ՝ Բաբայանի նկատմամբ կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, գրավի միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու համար
12:24 24.10.2019
ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով` նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի […]
12:23 24.10.2019
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հարց ուղղեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանին, ով ներկայացնում էր ռազմական դրության ժամանակ առողջապահական հաստատությունների կառավարումը լիազոր մարմնին վերապահելու հարցը: Հովհաննիսյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ համագործակցություն է լինելու առողջապահության նախարարության և հաստատությունների հետ, որովհետև երբևէ չեն մասնակցել, փորձի փոխանակման, սինխրոն աշխատանքի անհրաժեշտություն կարող է լինել»: «Բոլոր կենտրոնների հետ ունենալու ենք եռակողմ պայմանագրեր, որով […]
12:16 24.10.2019
Կառավարությունն այսօր որոշեց 363 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ սա ծրագրերի միայն մի մասն է։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի իրենք հայտնել էին սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի մասին, ասել էին, որ պատրաստ են 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում անել, եթե համայնքները նույնպես […]
12:10 24.10.2019
Կարելիայում կրկեսային ներկայացման ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա: Հանդիսատեսներից մեկը նկարահանել է հարձակման պահը: Սկզբում հսկա կենդանին հնազանդորեն կատարել է հրահանգները, բայց ինչ-որ պահի տղամարդը շրջվել է, և գիշատիչը հարձակվել է նրա վրա: Մանրամասները` տեսանյութում:
12:04 24.10.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 […]
12:02 24.10.2019
Ի դեպ, ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպման ժամանակ նույն իրավիճակն էր ստեղծվել:
12:01 24.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադառնա Երևան:
11:58 24.10.2019
Կառավարությունն այսօրվա որոշումներով հարկային արտոնություններ տվեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերություններին։ Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,7 միլիարդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա […]
11:54 24.10.2019
Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության նիստում պարզաբանումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում հայտարարեց, որ այդ նահանջը ՀԲ գործընկերների թույլ տված տեխնիկական սխալի հետևանք է։ Այս հայտարարությունից հետո կառավարության անդամները չզսպեցին ծիծաղը։ «Բա էսքան իզո՞ւր էինք քննարկում, պարո՛ն Ջավադյան, շուտ ասեիք՝ […]
11:48 24.10.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ծավալները հասել են 487,7 միլիոն դոլարի։ Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ ցուցանիշ է։ Վարչապետի խոսքով՝ սա նշանակում է, որ Հայաստանում տարին 12 ամիս զբոսաշրջիկների հոսք կա։ «Պարո՛ն Ջավադյան, պրոբլեմ կա՞ սրա մեջ, որ մեր երկրում շատ արտարժույթ է հայտնվել», – Փաշինյանը հարցրեց ԿԲ […]
11:38 24.10.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, խարդախության` 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ […]
11:36 24.10.2019
Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ հրապարակվել է Doing Business նոր զեկույց, որում Հայաստանը զիջել է իր դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ստանալու բացատրություն, թե որն է պատճառը։ Խաչատրյանն ասաց, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված այդ զեկույցի գնահատականները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, իր ցուցիչով դրական […]
11:23 24.10.2019
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գիշերօթիկների փակման հարցին և ասաց, որ իրենց դիտարկումների համաձայն՝ գիշերօթիկում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Նա նշեց, որ իրենց նպատակն այդ երեխաների խնամքն է, ոչ թե աշխատատեղերը պահելը։ «Մեր խնդիրն է, որ մենք երեխայի շահերը պաշտպանենք։ Եվ էն ֆինանսական միջոցները, որ դրվում են էդ նպատակի համար, հիմա […]
11:19 24.10.2019
«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց», – կառավարության նիստի սկզբում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար, ըստ նրա, պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած կարգավորումը վարչապետը վերաձևակերպեց և ասաց, որ տարեցների խնամքի ծառայություններն իրենք փորձում են […]
11:18 24.10.2019
Ազգային ժողովի քննարկման այսօր ներկայացվել էր ռազմական դրության մասին օրենքի փոփոխության նախագիծ, որով հատուկ իրավասություններ են տրվում Առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրության պայմաններում առողջապահական ոլորտի համակարգման համար։ «Կա՞ մտավախություն, որ … վաղը-մյուս օրը երկրում հայտարարվելու է ռազմական դրություն», – ԱԺ-ում նախագիծը ներկայացնող առողջապահության փոխնախարարին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ նման քննարկում չի […]
11:15 24.10.2019
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվող վերջին հարցն է, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը: Նա նշեց, որ օրենքի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նա ներկայացրեց, որ 90-ականներից սկսած՝ բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների […]
11:05 24.10.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին: Ինչպես հայտնեցին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ […]
10:56 24.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է: Օրակարգային հարցերից զեկուցվող է միայն 9-ը: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը բազմազան է՝ «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումից մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի հաստատումից հարկային արտոնությունների տրամադրում:
10:51 24.10.2019
ԱԺ-ն այսօր ավարտում է լիագումար նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված 21 հարցերի քննարկումը մոտենում է ավարտին, հարցերից 17-ը երկրորդ ընթերցման են ներկայացվել, հետևաբար՝ դրանց քննարկումը տեղի է ունեցել շատ արագ, առաջին ընթերցմամբ քննարկվում է ընդամենը 4 հարց: 3-ի վերաբերյալ զեկուցումները պատգամավորբները լսել են երեկ, այսօր տեղի է ունենում միայն մեկի քննարկումը, որից հետո տեղի կունենան քվեարկությունները: […]
10:49 24.10.2019
Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, […]
10:42 24.10.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար: ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և […]
10:33 24.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի ժամանակ։ «Արաբական ուղղափառ ակումբ» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոն» կանանց թիմերի միջև խաղում կին ֆուտբոլիստներից մեկի հիջաբը թուլացել է, որից հետո նա կռացել է, որ այն ուղղի և թաքցնի երևացող վարսերը: Այդ պահին մրցակից ակումբի ֆուտբոլիստուհիներն արագ մոտեցել ու շրջափակել են նրան, որպեսզի նա […]
10:24 24.10.2019
Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:
10:20 24.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 9-րդ տուրում մեր շախմատիստներից իր պարտիան ոչ-ոքի ավարտեց միայն Արամ Հակոբյանը, մյուսները հաղթանակ տարան: 9-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և […]
10:14 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի […]
10:10 24.10.2019
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան հավաստիացրել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները և հրադադարը կդարձնի մշտական:
10:04 24.10.2019
Բաթումում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 հավաքական, իսկ կանանց առաջնությանը՝ 32: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ: Մեր տղամարդկանց թիմը վարկանիշով հինգերորդն է: Իսկ Հայաստանի կանանց հավաքականն ունի 13-րդ վարկանիշը: Մեր աղջիկներն այսօր կմրցեն Ֆինլանդիայի հավաքականի հետ: