Բոլոր լուրերը – Page 8555 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին պատմող հերթական ֆիլմն է

16:21 21.10.2019

Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմաշարի բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանը՝ իր գրավչությամբ, տեսարժան վայրերով, ավանդույթներով: Նման նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ներկայացվի բազմակողմանի՝ […]

̰
Այսօր հիացա մեր երեխաների արտիստիզմով և տաղանդով. Արայիկ Հարությունյան

16:20 21.10.2019

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում այսօր տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե […]

̰
Ոսկետափ գյուղում տղամարդը պատահաբար թունաքիմիկատ է խմել և մահացել

16:13 21.10.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19։40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան կանչով մեկնել է Ոսկետափ գյուղ՝ 62-ամյա մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա հանկարծամահ է եղել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, տղամարդը տանն անզգուշությամբ խմել է […]

̰
Մերձմոսկվայում 2012-ին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել

16:11 21.10.2019

Մերձմոսկվայում 2012 թվականին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել: Այս սպանությունների համար մեղադրվում է ՌԴ  քրեական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «օրենքով գող» Օլեգ Մեդվեդևը, որը քրեական աշխարհում հայտնի է Շիշկան մականունով: Շիշկանը ձերբակալվել է վերջերս: Ըստ քրեական գործի՝ Ռամենսկոե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովան և նրա ընտանիքի 3 անդամները սպանվել են Շիշկանի […]

̰
Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

16:08 21.10.2019

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում երկար ժամանակ ուղիղ եթերում գտնվելու համար, գրում է «Նովայա գազետա»-ն: Սոլովյովը մեկ շաբաթվա ընթացքում եթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռեկորդը սահմանվել է Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող Кто против և Вечер с Владимиром Соловьевым հաղորդումների համար: Հաղորդաշարերը քննարկում են ներքաղաքական իրադարձությունները: […]

̰
Լոնդոնում կայացել է դատական նիստ՝ Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցով

16:05 21.10.2019

Լոնդոնի Westminster Magistrate-ի դատարանը որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու մասին: Ըստ նրա դեմ առաջադրված մեղադրանքների՝ ԱՄՆ-ում նրան կարող են բանտարկվել մինչև 170 տարի ժամկետով: Ասանժի կողմնակիցները հավաքվել են դատարանի շենքի մոտ և պահանջել նրա ազատ արձակումը:

̰
Մենք կարողացանք բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ. քենիացի աշակերտը Հայաստանում պատմում է իր գյուտի մասին

16:00 21.10.2019

Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» եռօրյա համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Համաժողովի 500-ից ավելի մասնակիցները վաղը մեկնելու են Հայաստանի համայնքներ՝ ծանոթանալու կրթական մեթոդներին, պայմաններին և փոփոխություններին՝ կատարելով փորձի փոխանակում: Օրինակ` Քենիայի դպրոցներից մեկում սովորող աղջիկը պատմում է, որ կարողացել են բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ: Իսկ թե ինչ գյուտեր են անում հայ […]

̰
Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները

15:57 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի […]

̰
Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել

15:55 21.10.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած դեպքերից, երբ եղբայրները ոստիկանի էին սպանել: «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել և Ազատության […]

̰
Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

15:52 21.10.2019

Вести Дагестан հաղորդաշարը պատմել է Դաղստանի քաղաքների փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվելու մասին: Նշվում է, որ Դաղստանում Հայաստանից ձեռք բերված ավտոմեքենաների բումի հիմնական պատճառը էժան գինն է: Հայաստանում մեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում: Դաղստանցի Ամիրը, որը Հայաստանում գնել է միկրոավտոբուս, […]

̰
Լուկաշենկոն երկար դադարից հետո կայցելի ԵՄ

15:49 21.10.2019

Նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ավստրիա, երկար դադարից հետո սա կլինի նրա առաջին ուղևորությունը դեպի ԵՄ, հայտնում է РИА Новости-ն: Նախատեսվում է, որ Լուկաշենկոն կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: 2016-ի մայիսին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել էր Հռոմ և Վատիկան: Դրանից առաջ Լուկաշենկոն երկար ժամանակ ԵՄ-ում չէր եղել իր և բելառուսական […]

̰
Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

15:45 21.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր […]

̰
Ադրբեջանի դեսպանը ծաղրի առարկա է դարձել համացանցում

15:42 21.10.2019

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով  պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ: «Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը: Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 […]

̰
Հիվանդությունները սահմաններ չգիտեն. Երևանում մեկնարկել է հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը

15:34 21.10.2019

Երևանում այսօր տեղի է ունեցել հայ-ռուսական  առողջապահական 5-րդ համաժողովը: Մասնակիցները նշել են, որ այսպիսի հանդիպումները լավ առիթ են համատեղելու ուժերը հանրային առողջության ոլորտում: Առողջապահական մարտահրավերները շատ են` հանրային վտանգ ներկայացնող վարակներ, հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության բարձրացում, կենսաանվտանգություն, վնասվածքաբանության, հոգեբուժություն, մանկաբուժություն և կենսաանվտանգություն: Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն, ասել են զեկուցողները:

̰
Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

15:33 21.10.2019

ԱԺ Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացնում: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահն ուղեկցել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է նա հրավիրվել նիստին մասնակցելու: «Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

15:32 21.10.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին` ժամը 01։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և ընկել ձորը: Վազգենը, Արթուրը և 1986թ. ծնված Վահե Վարդումյանը տեղում մահացել են, իսկ 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի և մահացածների տվյալները պարզելու ուղղությամբ: Կատարվում է […]

̰
Վարշավայի միջազգային կինոփառատոնի Գրան պրին հանձնվել է Դիմիտրի Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմին

15:30 21.10.2019

Վարշավայի միջազգային կինոփառատոնի Գրան պրին փոխանցվել է Դիմիտրի Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմին: Այդ մասին տեղեկություն է  տարածել Վրաստանի ազգային կինոկենտրոնը: Նույն աղբյուրի համաձայն` Դիմիտրի Ցինցաձեն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը 2008 թվականի օգոստոսի պատերազմի մասին է: Օգոստոսի 11-ին Շինդիսիի մոտ Ռուսաստանի ռազմական ուժերի հետ անհավասար մարտում հերոսաբար զոհվել էր 2-րդ հետևակային բրիգադի 17 վրաց զինծառայող: […]

̰
Լոնդոնի դատարանում ընթանում է Ջուլիան Ասանժի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նիստը

15:24 21.10.2019

RT լրատվամիջոցն ուղիղ հեռարձակմամբ ցույց է տալիս Լոնդոնի գլխավոր դատարանի մոտ տեղի ունեցող իրավիճակը: Թագավորական դատարանը  վճռում է  WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցը: Համաձայն նրա դեմ ներկայացված մեղադրանքների՝ ԱՄՆ-ում նա կարող է դատապարտվել մինչև 170 տարի ժամկետով: Դատարանի շենքի մոտ են հավաքվել Ասանժի կողմնակիցներն ու պահանջում են նրան ազատ արձակել:    

̰
Անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

15:20 21.10.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում […]

̰
Ֆրանսիան և Հայաստանն էլ 3000-ամյա բարեկամություն ունեն Ուրարտուի ժամանակներից․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Թրամփին

15:16 21.10.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառումով կատակել է ԱՄՆ նախագահի այն խոսքերի վերաբերյալ, թե Միացյալ Նահանգները և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից։ «Քանի որ Երևանը նշում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը 3 հազարամյակի բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտուի կայսրության ժամանակներից սկսած»,- գրել է Լաքոթը։ Հիշեցնենք, […]

̰
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

15:14 21.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

̰
Արաբկիր վարչական շրջանում մայթեզրեր են կառուցվում

15:11 21.10.2019

Արաբկիր վարչական շրջանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցների՝ «Երևան Սիթի» սուպերմարկետին հարող հատվածներում կառուցվող մայթեզրը այսուհետև կապահովի հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Տնտեսվարողի միջոցներով կառուցվող՝ 520 մետր երկարությամբ մայթեզրի կառուցումը մի քանի անգամ գերազանցում է 2019 թ. ծրագրով նախատեսված՝ վարչական շրջանի կողմից իրականացվելիք նմանատիպ աշխատանքների ծավալը: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ-տնտեսվարող յուրաքանչյուր […]

̰
Չինաստանը հարուստ մարդկանց թվով գերազանցել է ԱՄՆ-ին

15:05 21.10.2019

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին ամենահարուստ մարդկանց թվով: Այդ մասին են վկայում Credit Suisse բանկի ուսումնասիրության տվյալները: Նրանց տվյալներով՝ Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնք աշխարհի 10% ամենահարուստ մարդկանց շարքում են, հասել է 100 միլիոնի, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 99 միլիոն: Ուսումնասիրության համաձայն՝ դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և դարձել 46.8 միլիոն. նրանք […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

15:03 21.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

̰
Հորիզոն 15.00

15:00 21.10.2019

̰
Մադրիդի կենտրոնական փողոցներով հազարավոր ոչխարներ են անցել

14:59 21.10.2019

Ոչխարների հոտը կաթվածահար է արել երթևեկությունը:

̰
Չիլիում զանգվածային ցույցերի ընթացքում արդեն 10 մարդ է մահացել

14:53 21.10.2019

Չիլիի իշխանությունները մայրաքաղաք Սանտյագոյում արտակարգ իրավիճակի ռեժիմ և պարետային ժամ են սահմանել:

̰
Նույն տնից երեք անգամ նույն մեթոդով գողություն են արել

14:49 21.10.2019

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Օհանավան գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 19-ին նա ներկայացել է բաժին և […]

̰
Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի  վերգետնյա կամուրջ. Արարատի մարզպետարան

14:45 21.10.2019

ՀՀ Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի վերգետնյա կամուրջ. «Հուրախություն բոլորի՝ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով մի շարք բնակիչների՝ մեզ հասցեագրված դիմում-խնդրանքները, Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ: Այն կկապի մայրուղու երկայնքով գտնվող Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան համայնքների բնակավայրերն ու գյուղացիների մշակովի հողատարածքները: […]

̰
Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

14:39 21.10.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։ Զորավարժության այդ փուլում նախատեսված էր ռուսական նավատորմի «Ռյազան» միջուկային սուզանավից արձակել երկու միջմայրցամաքային «Չիժա» հրթիռներ։ Սակայն մեկնարկ […]

̰
BACK_TO_TOP