19:43 21.10.2019
Ավստրալական խոշոր մեդիակորպորացիաներ The News Corp Australia և Nine-ը միավորվել են մամուլի ազատության պայքարի հարցում, գրում է Gazeta-ն: Նրանց թերթերը, որոնց շարքին են պատկանում The Daily Telegraph-ը, և The Sydney Morning Herald-ը թողարկել են մգեցված տառատեսակով և «գաղտնի է» կնիքով կազմ: Լրագրողների դժգոհության պատճառն է դարձել ազգային անվտանգության մասին օրենքը, որը սահմանափակում է լրագրողների գործունեությունը, […]
19:30 21.10.2019
Հայտնի է դարձել, թե ինչու է Warner Bros ընկերությունը որոշել փոքր բյուջե հատկացնել «Ջոկեր» ֆիլմին, հայտնում է Screen Rant-ը: Հաստատվել է, որ ստուդիայի ղեկավարությունը հաշվարկել է, որ Թոդ Ֆիլիպսը կհրաժարվի ռեժիսորի պաշտոնից: Ինչպես նաև ֆիլմին ընդդիմացել էր Ջարեդ Լետոն՝ Ջոկերի դերակատարը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում (2016)․ նրան դուր չի եկել, որ գլխավոր դերակատարի համար հրավիրել են […]
19:10 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Շավարշ Գրիգորյանը նշանակել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական […]
19:07 21.10.2019
Վրաստանի Պարեկապահակային ծառայության անձնակազմները կկարգավորեն երթևեկությունը Թբիլիսիի փողոցներում` ըստ քաղաքապետի ցուցումների: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքային տրանսպորտի ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեն քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ: «Օգտագործելով մեր ունեցած լուսացույցների ռեսուրսները, մենք ինքներս, կհաշվարկենք հոսքերը, որոշումներ կկայացնենք կոնկրետ հանգույցների վերաբերյալ, կիրականացնենք կոնկրետ հատվածների նախագծում-մոդելավորում»,- ասել է Մումլաձեն: Իր հերթին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, […]
19:00 21.10.2019
Իսպանացի սննդաբանները կազմել են վնասակար մթերքների ցանկը, որոնք չարժե ուտել նույնիսկ փոքր չափաքանակով: Նրանք թվարկել են այն մթերքները, որոնք, իրենց կարծիքով՝ պետք է բացառել սննդակարգից, գրում է La Vanguardia-ն: Մասնագետների խոսքերով` գոյություն ունեն մթերքներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնաս հասցնել առողջությանը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով: «Դիետոլոգներն ամեն օր բախվում են համոզմունքին, […]
18:54 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Քրիստինե Սարգսյանը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Քրիստինե Սարգսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ […]
18:45 21.10.2019
Համացանցում է հայտնվել գերմանացի հեծանվորդ Յոհանես Ֆիշբախի անկման տեսագրությունը, որում նա փորձում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել դահուկորդների տրամպլինից հեծանվով թռիչքներում։ Փորձը հրաշքով փորձանք չի դարձել։ Տրամպլինով իջնելիս հեծանվորդը մինչև 90 կմ/ժ արագություն է զարգացրել, սակայն վայրէջքի ժամանակ կորցրել է հեծանիվի կառավարումը։ Տասնյակ մետրերի բարձրությունից ընկնելիս նրա հեծանիվի առաջին անիվը դիպչել է հատակին, ու հեծանվորդը […]
18:43 21.10.2019
«Խաղաղության ակունք» գործողությունն սկսելուց ի վեր` 9 օրում, թուրքական բանակը հսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Укринформ-ը: «Գործողության իրականացման ընդամենը 9 օրում չեզոքացվել է 765 ահաբեկիչ, մենք վերահսկողության տակ ենք վերցրել 111 բնակավայր»,- ասել է Էրդողանը: Նա քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի […]
18:34 21.10.2019
Սիրիայում ահաբեկիչների դեմ քրդական ուժերի հետ միասին կռվող ամերիկյան զինվորականները հիմնականում կտեղակայվեն Իրաքի արևմուտքում:
18:30 21.10.2019
Սիրիական Ղամիշլի քաղաքի բնակիչները քարեր ու լոլիկներ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների ուղղությամբ: Այս մասին հայտնում է տեղական Hawar News Agency-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ԱՄՆ-ի ռազմական մեքենաները՝ դրանց ուղղությամբ քարեր ու բանջարեղեն նետելով: Բնակիչները այս կերպ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշմանը: […]
18:29 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի […]
18:20 21.10.2019
Ադրբեջանի նախագահը երկրի առանցքային պաշտոններից առանց բացատրության հեռացրել է 2 պաշտոնյաների, որոնք հին գվարդիայից են ու պետական պաշտոններ են զբաղեցրել դեռ նախորդ նախագահի ժամանակներից։ Պաշտոններից «իրենց դիմում համաձայն» հեռացվել են փոխվարչապետ Ալի Հասանովը (մինչ այս պաշտոնին նշանակվելը «փախստականների» խնդիրներն էր համակարգում), փոխվարչապետ Հաջիբուլա Աբութալիբովը (մինչ այս պաշտոնը ստանձնելը 19 տարի Բաքվի քաղաքապետն էր)։ Երկու պաշտոնյաներն […]
18:19 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր […]
18:18 21.10.2019
RT-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նստած է Լոնդոնի ոստիկանական ավտոբուսում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի Westminster Magistrate-ի դատարանը որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու մասին: https://twitter.com/RT_russian/status/1186277940654415874
18:14 21.10.2019
Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած […]
18:04 21.10.2019
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը մասնակցել է քրեակատարողական ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ս. Մելքոնյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի անունից հանդես է եկել շնորհավորական խոսքով և հանձնել գերատեսչական պարգևներ: Էդուարդ Մարտիրոսյանի հրամանագրերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա. Ս. Գոյունյանը և ծառայության […]
17:46 21.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար […]
17:44 21.10.2019
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Դուշանբե:
17:41 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը՝ նշելով, որ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ «Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար, նախ, գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն […]
17:33 21.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, անհայտ անձինք, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում […]
17:21 21.10.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով […]
17:17 21.10.2019
Հարբած ուղևորը անգլիական Մանչեսթեր քաղաքի օդանավակայանում ծեծկռտուք է սկսել և ձերբակալվել, հաղորդում է The Sun-ը: 35-ամյա ծովային հետևակ Բենիամին Հոյլը հունից դուրս է եկել այն բանից հետո, երբ նրան արգելել են ինքնաթիռ մտնել ալկոհոլ օգտագործած լինելու պատճառով: Հոյլը հարվածել է օդային փոխադրամիջոցի աշխատակցին, որից հետո դիմել է ասիական արտաքինով նրա գործընկերոջը. «Դուք եք պատճառ դարձել, […]
17:10 21.10.2019
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ գտնվող և ահաբեկիչների պահման համար նախատեսված 12 բանտեր մնացել են առանց պահպանության։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Դա կարող է բերել ահաբեկիչների, այսպես կոչված, «հետադարձ միգրացիայի» դեպի իրենց պատմական հայրենիքներ»,- ասել է Շոյգուն։ Չինաստանում անցկացված համաժողովի ժամանակ նա կոչ է արել միավորել […]
17:00 21.10.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Միավորված Թագավորության արտաքին գործերի և համադաշնության գործերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Լոնդոնում ստորագրել են «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորության միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր»: Համաձայնագիրը Brexzit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերություններում փոխարինելու է Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող ասոցացման […]
16:51 21.10.2019
ԱՄՆ զինվորականները մտադիր են առաջիկայում իրենց ռազմածովային ուժերի USS Portland ռազմանավի վրա տեղակայել մարտական լազեր, որ նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, նավակների չեզոքացման համար։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Լազերային հանգույցը ներկայում գտնվում է այն արտադրող, Northman Grumman խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության արտադրական տեղամասում, որտեղ այն վերջին ստուգումներն է անցնում՝ նավի վրա տեղադրվելուց առաջ։ Լազերի […]
16:40 21.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ Նկարիչների հայտնի […]
16:30 21.10.2019
Միացյալ Նահանգների նախագահը հակվում է դեպի որոշման, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելիս զինծառայողների մի մասին թողնի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան NY Times լրատվամիջոցին։ Դոնալդ Թրամփը, ենթադրաբար բուռն քննադատության արդյունքում, որոշել է ոչ բոլոր զինվորականներին հանել Սիրիայից։ Այնտեղ կմնան այն զինծառայողները, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու փորձ […]