23:10 21.10.2019
Ուկրաինայի Չերնովեցկի շրջանում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում: Սկզբում նկարը հրապարակվել է «Վերաբերում է բոլորին» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրերն են եղել երեխայի ծնողները: Նշվել է, որ երեխան եղել է կանխածին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 29-ին և 9 օր անց մահացել է: Երեխային ծնողները երկու անուն են տվել` Աննա և Մարիա: Փոքրիկն ունեցել է […]
22:57 21.10.2019
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի Berkut Young Eagles մրցաշարին մասնակցել են նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի մարզիկներ: Նրանցից երկուսը հաղթել են ադրբեջանցի մարզիկների: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սևակ Առաքելյանը 27 վայրկյանում նոկաուտի էր ենթարկել ադրբեջանցի Քամրան Մամեդովին, իսկ ավելի ուշ Միխայիլ Ալավերդյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էլշադ Հուսեյնովին: Եվս երկու հայ մարզիկներ են հաղթանակներ տարել, […]
22:44 21.10.2019
Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքը շարունակում է աճել, քանի որ ընտանիքի մայրը սպասում է 22-րդ երեխային, հայտնում է DailyMail-ը: 44-ամյա Սյու Ռեդֆորդը և 48-ամյա ամուսինը՝ Նոելը, YouTube-ում տեղադրել են կնոջ հերթական հղիության ուլտրաձայնային հետազոտության տեսանյութը: Մինչ այդ, զույգը հայտնել էր, որ 2018-ին՝ իրենց դստեր ծնվելուց հետո, այլևս չեն նախատեսում երեխաներ ունենալ: Երեխայի սեռը դեռ հայտնի չէ, […]
22:25 21.10.2019
Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Յուլյա Կովալչուկը Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ ամուսնու՝ Ալեքսեյ Չումակովի հետ պարում է հայկական երաժշտության տակ: «Ոչ մի առանձնահատուկ բան… պարզապես կուլիսների հետևում բոլորը հանգստանում են յուրովի)))»,- գրել է հայտնի արտիստը հրապարակված տեսանյութի տակ: Դատելով ձայնագրության տակ գտնվող «Блестящие» խմբի նախկին մենակատարի հեշթեգներից՝ պարը Չումակովի հետ, որի մայրը հայ է, տեղի […]
22:23 21.10.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Twitter-ում հրապարակել է Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովին ուղղված կատակ-նամակ, որն իբր գրված է եղել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կողմից Կարիբյան ճգնաժամի թեժ շրջանում: Այս մասին հաղորդում է life.ru-ն: Կատակ-նամակում գործածվում է մտերմիկ բառապաշար, և այն նմանակումն է հաղորդագրության, որն ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ ուղարկել էր Թուրքիայի առաջնորդ […]
22:15 21.10.2019
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, […]
22:10 21.10.2019
Ռուսաստանի առաջին ալիքը նյութ է պատրաստել Կազանցի փոքրիկ Տամեռլանի մասին, որ 4 տարեկանում արդեն սովորել է 40 լեզու, այդ թվում՝ հայերեն: «Իմ սիրելի լեզուն հայերենն է»,- հարցին՝ ո՞ր այբուբենն է ամենից սիրելին, հայկական այբուբենը՝ ցույց տալով ասում է փոքրիկը: Արդեն 10 ամսականում երեխան ցույց էր տալիս «Տ» տառը: Որդու տաղանդը բացահայտելով՝ ծնողները նրա համար գնում […]
21:55 21.10.2019
Հոկտեմբերի 20-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի բանկիչ, 70-ամյա Սուսաննա Բ-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։ Ըստ Սուսաննա Բ-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև […]
21:50 21.10.2019
Կիսով չափ կկրճատվեն Լիբանանի վարչապետի, նախագահի և խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև նախարարների և կառավարության նախկին անդամների աշխատավարձերը:
21:43 21.10.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:51-ին, տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ):
21:40 21.10.2019
Գիտություն հոգու, գիտակցության ու վարքի մասին կամ պարզապես մեկ բառով՝ հոգեբանություն: 21-րդ դարում, երբ սթրեսներն ու դեպրեսիան իսկական չարիք են դարձել, հոգեբանի մասնագիտությունն էլ աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում է տեղ գտել: «Հոգեբանին դիմում են նրա համար, որ հետո հոգեբույժին չդիմեն, և հոգեբանին դիմելը շատ նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում, մարդիկ ունեն իրենց ատամնաբույժը, իրենց ընտանեկան […]
21:35 21.10.2019
Հնագետները Եգիպտոսում 30 հատ 3 հազար տարեկան սարկոֆագներ են գտել: Ըստ գիտնականների՝ սարկոֆագները պատկանում են փարավոնների տիրապետության ժամանակաշրջանին, ավելի ստույգ՝ մեր թվարկությունից հազար տարի առաջվա շրջանին: Սարկոֆագներում 23 տղամարդու, 5 կնոջ և 5 երեխայի դիեր են: Որոշակի վերականգնման աշխատանքներից հետո սարկոֆագները կտեղափոխվեն Գիզայում կառուցվող Մեծ Եգիպտոսի թանգարան, որը բացվելու է հաջորդ տարի: Այս գտածոն Եգիպտոսի […]
21:32 21.10.2019
ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար և խորհուրդ տվել հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։ Տեղեկացնում եմ, որ […]
21:25 21.10.2019
Փարիզում տեղի է ունեցել Նապոլեոն կայսեր և նրա երկրորդ կին, Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզայի զարմիկների հարսանիքը։ Միապետական երկու տոհմերը կրկին միավորվել են։ Բայց զույգը մինչ այս արդեն հայտարարել է, որ իրենց միությունը հիմնվում է սիրո, ոչ թե պատմական ժառանգության վրա։ Նապոլեոն ընտանիքը ներկայացնող փեսան՝ Ժան-Պոլ Նապոլեոնը, Նապոլեոն Բոնապարտ կայսեր եղբոր թոռի թոռն է։ Բոնապարտիստների կարծիքով՝ […]
21:24 21.10.2019
Երևանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով: Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ դրամաշնորհի միջոցներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
21:07 21.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը խոսել է սեյսմակայունության խնդիրների մասին. «2010-ին ճապոնական հայտնի ընկերության կողմից կատարվեց Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ և կառավարությունը տեղեկացված է և կատարում է համապատասխան աշխատանքներ: Բավականին աշխատանք է տարվել սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսակետից»: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 21.10.2019
ՌԴ Պրիմորյեի շրջանում կին զբոսաշրջիկը մահացել է սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով քննչական կոմիտեին: Նշվում է, որ սելֆի անելու փորձի ժամանակ կինը սայթաքել է և շուրջ 20 մետր բարձրությունից ընկել կիրճը: Հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների՝ 41-ամյա կինը կանգնած է եղել հատուկ դիտման […]
20:59 21.10.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: Նկատի ունենալով, […]
20:56 21.10.2019
Համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, թե ինչպես է մի երիտասարդ պայքարում մրջյունների դեմ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը ցանկանում այրել մրջնաբույնի մուտքը: Դրան հաջորդում է պայթյուն, որը վախեցնում է տղամարդուն և իր շներին: Իրականում մրջնաբույնը հեռացնելու նման ձև գոյություն ունի, երբ դրանում գազ են լցնում և մոտեցնում լուցկին: Տեսանյութը հրապարակվել է Reddit սոցիալական […]
20:49 21.10.2019
ՌԴ-ում 2020-ից օղու նվազագույն գինը կարող է դառնալ 0,5 լիտրի համար 230 ռուբլի, գրում է Gazeta-ն: Այսպիսով՝ օղին կարող է դառնալ 250 ռուբլի: Դրանից բացի՝ կարող է թանկանալ նաև կոնյակի գինը՝ 388-ից դառնալով 433 ռուբլի՝ կես լիտրի համար: Այսպիսով՝ ալկոհոլի համար նախատեսված առևտրային նվազագույն արժեքը կբարձրանա 28%-ով:
20:31 21.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է 39 տարեկան: Ո՞վ է Քիմը Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ […]
20:20 21.10.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու […]
20:19 21.10.2019
Գերմանիայի դրոշի տակ ելույթ ունեցող բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը, գրում է Rusarminfo-ն: Հովհաննիսյանը կիսածանր քաշային կարգում հաղթել է ուկրաինացի մարզիկ Վիկտոր Պոլյակովին և նվաճել WBC Asia չեմպիոնական գոտին: Արմենակ Հովհաննիսյանը բռնցքամարտով է զբաղվել 12 տարեկանից, նա Հայաստանի բազմակի չեմպիոն է:
20:12 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին: Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում […]
20:05 21.10.2019
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» հայտնի նկարը քայքայվում է: Այդ մասին ասել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը: Ըստ նրանց՝ կտավն այլևս չի տարվի այլ երկրներ՝ Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը, քանի որ այն կարող է վնասվել: «Տեղափոխման ընթացքում այն կարող է մասերի բաժանվել»,- ասել է Դելյևենը: Աշխատակիցները […]
19:59 21.10.2019
Գյումրիում թափառող շների դեմ կպայքարեն ստերջացման եղանակով: Այս մեթոդին կանցնեն հաջորդ տարվանից: Խնդիրը հրատապ օրակարգային դարձավ Ազգային ժողովում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին օրենքի քննարկումներին զուգահեռ: Մինչ այս, քաղաքի կոմունալ բաժինը թափառող շների դեմ պայքարում էր ֆիզիկական ոչնչացման եղանակով՝ կրակելով, ինչն էլ լուրջ բողոքների, քննադատությունների տեղիք է տվել ոչ միայն կենդանասերների շրջանում: Իսկ թափառող […]
19:52 21.10.2019
Շների ամենամյա Հելոուին-շքերթը տեղի է ունեցել Մանհեթենում (Նյու Յորք, ԱՄՆ): Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: Շքերթը, որին մասնակցելու համար հավաքվել էին պայծառ հագուստներ կրող շներ ամբողջ Նյու Յորքից, անցկացվել է Թոմփկինս հրապարակում: Քաղաքի հարյուրավոր բնակիչներ եկել էին դիտելու չորքոտանի հերոսների անսովոր վերամարմնավորումները: Շների կերպարները բազմազան էին. շքերթին կարելի էր տեսնել ընձուղտի, առյուծի, […]