14:37 21.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ […]
14:35 21.10.2019
Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան: Արթուրը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է: Արթուրը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Արթուրը 2014 և 2015 թվականների Հայաստանի լավագույն մարզիկն է: Արթուր Ալեքսանյանը նաև […]
14:28 21.10.2019
Իսկ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ Ըստ պաշտպանական կողմի՝ երկու տարին մեկ նա պրոթեզավորման խնդրի հետ կապված Գերմանիայում ստանում է համապատասխան բուժում: Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը՝ թույլ տալով նրան երկու շաբաթով՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, բացակայել Հայաստանից:
14:21 21.10.2019
«Պետբյուջեից հարկատուների հաշվին որևէ գումար չի հատկացվում այդ ավիաընկերությանը, կարող եք հանգիստ լինել, ևս մեկ անգամ հերքեմ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են սոցցանցերում՝ նման բան չկա: «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք առաջարկում են նոր ուղղություններ, եթե 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ […]
14:20 21.10.2019
Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հրաձգություն սկսելու և 1 խաղաղ բնակչի սպանելու մեջ:
14:10 21.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել, հայտնում է մարզային կառավարության մամուլի ծառայությունը: Մարզպետ Ալեքսանդր Ուսը ստորագրել է հրամանագիր, որով հոկտեմբերի 21-ը Սգո օր է հայտարարվում Կուրագինի շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: Այսօր Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում և շրջաններում դրոշները իջեցվելու են, ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
14:04 21.10.2019
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդագրություն է տարածել ու նշել, որ «Nouvelles d’Arménie»-ի խմբագրություն մուտք գործած ու գողություն կատարած անձինք թուրքեր են: Գողությունը նրանք որակում են որպես հարձակում: Պարբերականը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերով, Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների քննադատությամբ, ինչպես նաև մշտապես անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ըստ ենթադրության՝ դա է պատճառը, որ […]
14:01 21.10.2019
«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում […]
14:00 21.10.2019
«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի […]
13:55 21.10.2019
ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Նոր Շոտլանդիայում, հայտնաբերել են սպանված սպիտակ, մեծ շնաձուկ: Բայց բոլորին մեկ այլ բան է սարսափեցրել. կծածի հետքերը շատ անգամ ավելի մեծ են եղել, քան հենց իր՝ գիշատչի չափսերը: Օվկիանոսի հետազոտման և տվյալների հավաքագրման OCEARCH ընկերության աշխատակիցները գտել են մեծ, սպիտակ շնաձկան մարմինը: Ի դեպ, ձուկը, որն իրենք անվանում էին Վիմ, հսկաներից մեկն […]
13:51 21.10.2019
«Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչև հրաժարականի դիմումը հրապարակելը, նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղշին կոմիտեի նախկին ղեկավարի հետ, որն իմ խորհրդականն է, նաև ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և […]
13:50 21.10.2019
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին: Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։ Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը: Մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը:
13:40 21.10.2019
Եվրամիությունը պատրաստ է անսալ Մեծ Բրիտանիայի խնդրանքին ու ևս մեկ անգամ՝ մինչև փետրվար, հետաձգել Brexit-ը, եթե Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա պայմանավորվածության հասնել կառույցի կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցում։ Այս մասին հայտնի է դարձել բրիտանական մամուլին՝ չբացահայտվող աղբյուրներից։ Ավելին, նույնիսկ եթե Ջոնսոնը չկարողանա բրիտանական խորհրդարանում համաձայնության հասնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, ու որոշվի […]
13:39 21.10.2019
Սասեքսի դուքսն արձագանքել է արքայազն Ուիլյամի հետ տարաձայնությունների վերաբերյալ հանրային շահարկումներին, որը տեղ էր գտել ITV վավերագրական ֆիլմում, հայտնում է BBC- ն: «Մենք եղբայրներ ենք, միշտ եղբայրներ ենք լինելու: Այժմ մենք ունենք տարբեր ուղիներ, բայց ես միշտ կաջակցեմ նրան, և ես գիտեմ, որ նա միշտ կաջակցի ինձ»,- մեկնաբանել է արքայազն Հարրին: Նա նաև նշել է, […]
13:31 21.10.2019
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ եթե քրդական ուժերը տրված ժամանակում չհեռանան Սիրիայի հյուսիսից, ապա իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները նրանց դեմ։ Նա ասել է, որ քրդերին մնացել է մոտ 30 ժամ։ Խոսքը հրադադարի ժամկետի լրանալու մասին է։ Միացյալ Նահանգների և Թուրքիայի համաձայնությամբ թուրքական բանակը 120 ժամով դադարեցրել էր ռազմական գործողությունները, որ քրդական […]
13:23 21.10.2019
Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագրություն և տարել 3 համակարգիչ ու 1 ֆոտոխցիկ: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հետ: Թորանյանը հայտնել է, որ մշտապես անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներին: Վերջին շրջանում էլ կոշտ քննադատության են ենթարկել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ նրա՝ […]
13:21 21.10.2019
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն, որի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշվում է, որ նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
13:20 21.10.2019
Թեհրանը հույս ունի, որ իրավիճակը հյուսիսային Սիրիայում կկարգավորվի և դեմ է երկրում Թուրքիայի ռազմական ներկայությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: «Մենք հույս ունենք, որ կարգավորումը հնարավորինս արագ կլինի»,- ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը […]
13:16 21.10.2019
Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել […]
13:15 21.10.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ այլ վայրից տեղափոխվել և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լեռնաձոր գյուղի տարածքով […]
13:09 21.10.2019
Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես նշվում է. ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին վարչապետի աշխատակազմ, ապա […]
13:04 21.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո գաղտնալսումների հարցով հարուցված քրեական գործով առավել օբյեկտիվ քննություն տարվի: «Յուրաքանչյուր գործով, միշտ, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց նա: Գրիգորյանն […]
13:00 21.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի արևելքում հատուկջոկատայինների մոտ 200 հոգանոց զորախումբ է թողել: Նշվում է, որ այս զորախումբը մնացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Ավելի վաղ Associated Press գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Սիրիայում մնացող ամերիկյան զորախումբը չի գերազանցի 200 հոգին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական գործողությունները […]
12:59 21.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի քրգործին: «Անցյալ տարի այդ գործը վարույթ ենք ընդունել: Խնդիրը հետևյալն է, Բնապահպանական նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ն իր հերթին շահագրգիռ մարմիններին է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ի հաշվետվություն: Այդ շահագրգիռ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո նոր իրենք եզրակացություն են […]
12:54 21.10.2019
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով: 2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր: 2019 թվականի սեպտեմբեր […]