Բոլոր լուրերը – Page 8558 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

23:57 20.10.2019

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում»:

̰
Երևանում BMW-ն բախվել է էլեկտրասյանը. մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

23:45 20.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը: Ժամանել […]

̰
Ինչպե՞ս օգտագործել պոլիէթիլենային տոպրակն առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու

23:38 20.10.2019

Այս ու այն կողմ ընկած պոլիէթիլենային տոպրակներն աշխարհում ամենաատելի իրերի ցանկում են: Սակայն, պարզվում է՝ թղթից կամ կտորից տոպրակներն ավելի վատ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Իրականում պոլիէթիլենային տոպրակներն ի սկզբանե ստեղծվել են փրկելու մոլորակը: Պոլիէթիլենային տոպրակի շվեդ գյուտարար Սթեն Գուստաֆ Թուլինը նկատել է, թե ինչպես են թղթից տոպրակներ պատրաստելու համար կտրում ծառերը և որոշել […]

̰
Սիրիական բանակը շարժվում է դեպի Հասեկե

23:25 20.10.2019

Սիրիական զորքերը շարժվում են դեպի Սիրիայի հյուսիս-արևելք: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նրանց ռազմական շարասյունը բաղկացած է երեք մոտոհրաձգային բրիգադից: Նշվում է, որ սիրիական բանակի ներկայացուցիչները շարժվում են դեպի Հասեկե գավառ:

̰
Պենտագոնի ղեկավարը չի բացառել Սիրիայում նոր գործողությունների անցկացումը

23:20 20.10.2019

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են ԻՊ-ի դեմ Սիրիայում նոր գործողություններ իրականացնել, հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը: Նա նշել է, որ գործողությունների ժամանակ նրանց աջակցելու է ավիացիան: «Մենք շարունակում ենք ԻՊ-ի դեմ պայքարի առաքելությունը»,- ասել է Էսպերը:  

̰
Մարին Լը Պենն առաջարկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել

23:14 20.10.2019

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին նա խոսել է RCI ռադիոկայանում: Ըստ նրա՝ Թուրքիան խախտել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի համար սահմանված չափանիշները: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը քննադատել է Եվրամիությանը: ԼԸ Պենը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի ագրեսիայի վերացման ուղղությամբ […]

̰
Թուրքիան գրավել է Ռաս-Էլ-Այինը

23:00 20.10.2019

Թուրքական զորքերը գրավել են սահմանամերձ Ռաս-Էլ-Ային քաղաքը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումները լքել են այն: Հստակեցվում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին վերջ տալ Սիրիայում ռազմական գործողություններին:

̰
Ինչո՞ւ են ֆրիլանսերներն ավելի երջանիկ, քան գրասենյակային աշխատողները

22:52 20.10.2019

Ֆրիլանսը (հեռակա աշխատանք) հաճախ այն մարդու ընտրությունն է, որը փորձում է քիչ ժամանակ անցկացնել ճնշող գրասենյակում և վայելել կյանքը դրա սահմաններից դուրս: XXI դարում հեռակա աշխատելը հնարավոր է դարձել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, որոնք աշխատանքի գործընթացն ավելի հարմարավետ և պարզ են դարձնում: Ներկայացնում ենք 6 պատճառ, թե ինչու են մարդիկ ընտրում հեռակա աշխատանքը, ոչ թե կյանքն […]

̰
Ի նշանավորումն Կոմիտասի 150 ամյակի. Նիկոլ Փաշինյանը համերգից հատված է ներկայացրել

22:30 20.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգից մի հատված և գրել. «Ի նշանավորումն Կոմիտասի 150-ամյակի»:

̰
Մրսածության դեմ 5 միջոց, որոնք իսկապես կօգնեն

22:25 20.10.2019

Աշունը մրսածության և գրիպի սեզոն է: Եթե արդեն հասցրել եք մրսել և հիվանդանալ, հարկավոր է կիրառել արդյունավետ բուժում: Գոյություն ունի հինգ միջոց, որոնք կօգնեն արագ վերականգնվել: Հավի արգանակ Հավի արգանակով ապուրը կամ միայն արգանակը շատ օգտակար են մրսածության ժամանակ: Ժողովրդական բժշկության այս միջոցը արդեն երկար ժամանակ է՝ օգտագործվում է: Դրա բաղադրության մեջ շատ հանքանյութեր և […]

̰
Արայիկ Հարությունյանը Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը անմոռանալի է համարում

22:18 20.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու Վալերի Գերգիևը Երևանում էին: Անմոռանալի համերգ, հայ հեղինակների գերազանց ստեղծագործություններ»:

̰
Համացանցում հայտնվել է թաթիկով անող արջուկների տեսանյութ

22:13 20.10.2019

«Բարև-բարև, արի մեզ մոտ»,-թաթիկով անող արջուկների տեսանյութը գերել է համացանցի օգտատերերի սիրտը: «Համեցեք ճաշենք»,- տեսանյութը մեկնաբանել է մի օգտատեր: “Привет-привет! Иди к нам”! pic.twitter.com/2S1ohENBLU — Вести.Ru (@vesti_news) October 17, 2019

̰
Ճապոնացի գիտնականները վերակենդանացրել են սատկած մկան ուղեղը

22:00 20.10.2019

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են նոր տեխնիկա, որի շնորհիվ մկան մահացած ուղեղը հաջողությամբ գործել է: Կենսաբանական համակարգերի դինամիկայի հետազոտությունների Riken կենտրոնի գիտնականներին հաջողվել է ստիպել ուղեղին գործել 25 օրվա ընթացքում: Ուսումնասիրություններն իրականացվել են ուղեղի սուպրախիազմատիկ կորիզի վրա. դա ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է կենսաբանական ռիթմերի համար: Գիտնականները մշակել են հատուկ սարք, որը կարող է […]

̰
Հնդկաստանում ուսանողների գլխին արկղ են հագցրել՝ արտագրություն թույլ չտալու համար

21:43 20.10.2019

Հնդկաստանում քոլեջներից մեկի ուսանողների գլխին քննության ժամանակ ստվարաթղթե տուփեր են հագցրել, որոնց վրա եղել են անցքեր՝ միայն առաջադրանքները տեսնելու համար։ Քոլեջի ղեկավարությունն այս միջոցը ձեռնարկել է արտագրությունները թույլ չտալու համար։ Սակայն հետո այս վերաբերմունքը աղմուկ է բարձրացրել, թեմայի մասին հայտնի է դարձել մամուլին։ Հնդկական տվյալ նահանգի ղեկավարությունը հրահանգել է անմիջապես դադարեցնել նման միջոցների կիրառումը։ Արդյունքում […]

̰
Մաշկաբանների խորհուրդը մաքրասերներին

21:24 20.10.2019

Հաճախակի լողանալը թուլացնում է մաշկի պաշտպանական պատնեշը, ինչը կարող է  նպաստել վարակների ներթափանցմանն ու զանազան հիվանդությունների առաջացմանը: Մաշկաբանները խորհուրդ են տալիս ամեն օր լոգանք չընդունել: Դա վնաս է առողջությանը: Այս մասին գրում է «Медикфорум»-ը:  Բացի այդ, տաք ջուրը չորացնում է մաշկը և միկրոքերծվածքներ առաջացնում: Դրանց միջոցով կարող են վնասակար բակտերիաներ ներթափանցել մաշկի մեջ: Մասնագետները նաև […]

̰
Ամերիկացին առագաստանավով միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել

21:11 20.10.2019

Ամերիկացին առագաստանավով միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել:  Ճանապարհորդությունը ավարտվել է հոկտեմբերի 19-ին և տևել է մոտ մեկ տարի: Այդ ընթացքում Ռենդալ Ռիվզը հասցրել է լինել Երկրագնդի հյուսիսային և հարավային բևեռներում, նաև բոլոր աշխարհամասերում: Ռիվզը տեղաշարժվել է բավականին բարդ ճանապարհով և նշել է, որ միայնակ դա անել, իրենից բացի, առայժմ ոչ մեկի չի հաջողվել:  Իր 14-մետրանոց […]

̰
«Միամիտ» հայուհին. դիմահարդարման վարպետը նաև երգում է

21:00 20.10.2019

Ռուսաստանում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram- ում հրապարակել է իր ապագա տեսահոլովակը՝  «Միամիտ» երգի համար: «Իսկ դուք արդեն լսե՞լ եք իմ «Միամիտ » երգը: Ինչպիսի՞ն է այն, քաղցրներ: Տեսահոլովակ նկարե՞նք»: Տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություններում նրա հետևորդները գրել են, որ իրենց իսկապես դուր է եկել երգը, իսկ տեսահոլովակի միջոցով «շատ ավելի հետաքրքիր կլինի»:   View this […]

̰
Ֆրանսիան և Ճապոնիան մտադիր են Իրանին ավելի քան 18 մլրդ դոլար վարկ տրամադրել․ ԶԼՄ

20:49 20.10.2019

Ճապոնական լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ Ֆրանսիան և Ճապոնիան համաձայնության են եկել Իրանին տրամադրել 18,42 միլիարդ դոլար վարկ, եթե Իրանը համաձայնի պահպանել Միջուկային համաձայնության պահանջները։ Քանի որ Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնությունից և նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, իրանական կողմն էլ հայտարարել է, որ եթե համաձայնության մյուս կողմերը չմիջամտեն, իրենք վերսկսելու են ուրանի […]

̰
Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

20:46 20.10.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, թե հրդեհ է ծագել երեկվա հրավառության հետևանքով: «Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։ Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին […]

̰
Մահվանից առաջ հայրը 19 բացիկ է թողել, որպեսզի դուստրը միշտ զգա իր ներկայությունը

20:38 20.10.2019

2006 թ.-ին Թայվանի բնակիչ պարոն Չուի մոտ ախտորոշվել էր վերջին փուլում գտնվող լյարդի քաղցկեղ: Այդ ժամանակ նրա փոքրիկ դուստրն ընդամենը մեկ տարեկան էր: Պարոն Չուն չէր հանձնվում, բայց նրա վիճակում արդեն քիչ բան կարելի էր անել: Տղամարդը պետք է մեկներ Չինաստան՝ վիրահատության, բայց մինչ այդ որոշել էր իր դստեր հաջորդող ծննդյան օրերի առթիվ շնորհավորանքներ գրել: […]

̰
Օրվա ավարտին ներկա ենք Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին. Փաշինյան

20:33 20.10.2019

Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև»,- գրել է վարչապետը:  

̰
Մեքսիկայում կակտուսից կաշի են ստեղծել

20:30 20.10.2019

TASS գործակալությունն իր թվիթերյան էջում հայտնում է, որ Մեքսիկայում սկսել են կակտուսից կաշի պատրաստել: Էկոլոգիապես մաքուր կտորը վերջերս ցուցադրել են Միլանի միջազգային ցուցահանդեսում: Մանրամասները՝ տեսանյութում: В Мексике научились делать кожу из кактусов. Недавно экологичный материал представили на международной выставке в Милане. Видео: ТАСС/Ruplty pic.twitter.com/BQwkO37V9N — ТАСС (@tass_agency) October 15, 2019

̰
Nouvelles d’Arménie-ի գրասենյակը հարձակման է ենթարկվել

20:21 20.10.2019

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։ Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ամսագրի գրասենյակը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 19-ի, 20-ի լույս գիշերը: Չարագործները գողացել են համակարգիչներ և տեսախցիկ: L’Ambassade d’Arménie condamne avec la plus grande […]

̰
Գիտնականները հայտնել են ինֆարկտի և ուղեղի կաթվածի զարգացումը կանխող հեշտ միջոցի մասին

20:14 20.10.2019

Գիտնականները հայտնել են ինֆարկտների և ուղեղի կաթվածների զարգացումը կանխող միջոցների մասին: Այս մասին գրում է British Medicine Journals-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ կարճ ցերեկային քունը նվազեցնում է այս հիվանդությունների զարգացումը: Լրատվամիջոցը նաև մանրամասնում է, որ առողջության համար օգտակար է շուրջ 30 րոպե տևողությամբ քունը:

̰
Ինչի համար է ամաչում Լավրովը

20:00 20.10.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է Ռուսաստանի պատմության այն դրվագների մասին, որոնց համար ինքն անհարմար է զգացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: ՌԴ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը նվիրված է եղել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 75-ամյակին: Լավրովի խոսքով՝ լինելով մարդ, որն ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ազնվությունն ու կարգապահությունը, երբեմն անհարմար է զգացել երկրում կատարվող դեպքերից: […]

̰
Ձախորդ գողը վնասել է իրեն և ծաղրի առարկա դարձել

19:40 20.10.2019

Անգլիական Բրենդոն գյուղակում գողը ցանկացել է աղյուսով կոտրել մեքենայի ապակին և վնասել է իրեն, գրում է Metro-ն: Տեսանյութը արդեն լայն տարածում է գտել: Այդ պահը ֆիքսել են տեսանկարահանման սարքերը: Ականատեսները նկատել են, թե ինչպես է գողը ցանկացել կոտրել կայանված մեքենայի ապակին: Գողը աղյուսը գցել է ապակու ուղղությամբ, սակայն այն հետ է թռել և վնասել է […]

̰
Շղթայական ավտովթար Աբովյանում

19:31 20.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Արսեն Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 XG 020 համարանիշի, 40-ամյա Արտակ Բազազյանի վարած Mercedes E 240 մակնիշի 51 GG 550 համարանիշի, 28-ամյա Գևորգ Հարությունյանի վարած Kia Forte մակնիշի 36 DG […]

̰
Տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ աշխատելով գազարով թխվածքների խանութում

19:20 20.10.2019

Մալայզիայից 31-ամյա Ուոլթեր Տոյն այնքան գեղեցիկ է, որ կարծես ամսագրի շապիկից դուրս եկած լինի: Նա, սակայն, ամենևին էլ մոդելային գործունեություն չի վարում: Այս գեղեցիկ տղամարդը իր մարմինը հասցրել է կատարելության մարզադահլիճում: Նա նույնիսկ ֆիթնես-մրցումներ է կազմակերպել: Բայց դա միակ ոլորտը չէ, որտեղ Ուոլթերը փորձել է իր ուժերը: Նախկինում նա աշխատել է որպես Սինգապուրյան ավիաուղիների թռիչքի […]

̰
«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել հետնապահին

19:19 20.10.2019

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Սամպդորիա»-ին: Հանդիպմանը գոլ չգրանցվեց: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղին ևս Մխիթարյանը  մարզադաշտ դուրս չեկավ: Նշենք, որ  «Սամպդորիա»-ն եզրափակում է մրցաշարային աղյոսակը, իսկ «Ռոմա»-ն 6-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ թիմի մարզիչը մի քանի օր առաջ նշել էր, որ Մխիթարյանը ապաքինվել է, սակայն դեռ դուրս չի գա մարզադաշտ:

̰
Հայտնի է ռուսական նավատորմի ամենազորեղ նավը

19:09 20.10.2019

Անգլալեզու Military Watch հանդեսը ռուսական ռազմածովային ուժերի ամենազորեղ նավի տիտղոսը տվել է «Ծովակալ Նախիմով» հրթիռային նավին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նշվում է, որ այս ռազմանավը դեռ նորոգման փուլում է և սպառազինություն կվերադառնա 2021 թվականին։ Եվ հենց այդ ժամանակ այն կլինի ամենաշատ զինվածը ռուսական բոլոր ռազմանավերի թվում։ Հատկապես անգլալեզու հանդեսը ուշադրություն է հրավիրում, որ […]

̰
BACK_TO_TOP