Բոլոր լուրերը – Page 8565 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ

15:03 18.10.2019

Twitter սոցիալական ցանցում հրապարակվել է հայերի` հոր և դստեր լուսանկար, որոնք պայքարում են Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի դեմ: Լուսանկարում պատկերված է Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի անդամ 53-ամյա Հովսեփ Սարկիսը Ռաս-Էլ-Ային քաղաքից և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը: «Անուշ Սարկիսն ինքնապաշտպանական ուժերի (YPG) մարտիկ է: Նա կռվել է ԻՊ-ի դեմ Ռաքքայում: Հիմա նրանք միասին պահում են տեղահանվածների ապաստարանը […]

̰
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ

15:02 18.10.2019

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

̰
Հորիզոն 15.00

15:00 18.10.2019

̰
Թովմասյանն ասում է՝ իր վրա ճնշում չկա, ես նրան վստահում եմ այդ հարցում. Բաղդասարյան

14:58 18.10.2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների այցի վերաբերյալ լրագրողներն այսօր հարցեր են ուղղել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանին: Վերջինս վստահեցրել է՝ իրավապահ մարմինների գործողություններում խնդրահարույց որևէ կետ չկա: «Ո՞նց եք պատկերացնում, նախաքննության ընթացքում ինչ-որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվում, պարզվում է, որ պաշտոնատար անձը ձեռք է բերել գույք և գրանցել իր […]

̰
ՃՈ-ն հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո կնքել ԱՊՊԱ պայմանագիր

14:54 18.10.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ 1․ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից այն տրանսպորտային միջոցները, որոնք արդեն իսկ գրանցված և/կամ հաշվառված են ճանապարհային ոստիկանությունում, գրանցման և/կամ հաշվառման հետագա գործողությունների՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, ժառանգության ընդունման, խոտանման, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոխելու, կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման […]

̰
Քաղաքական միավորը պետք է գաղափարի շուրջ ստեղծվի, ոչ թե հետո գաղափարն ստեղծվի. Սերգեյ Բագրատյան

14:49 18.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց թե՛ քննարկման մասնակիցներին, թե՛ պատմական քաղաքական ուժերին, որ հայապահպան հսկայական աշխատանք են կատարել՝ գործելով Սփյուռքում: Բագրատյանը նշեց՝ հաճախ խնդիր է լինում մերօրյա քաղաքական միավորների գրասենյակները գտնելու առումով, ուստի կա՛մ դրանք պետք է ակտիվանան, կա՛մ իմաստ չունի […]

̰
Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է

14:47 18.10.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է: Արտաշատի […]

̰
Վիկտոր Ցոյի մահվան նոր վարկած է առաջ քաշվում

14:37 18.10.2019

Սանկտ Պետերբուրգի Ճարտարապետության և քաղաքաշինության պետական համալսարանի դասախոս  և Ճանապարհային երթևեկության անվտանգության ինստիտուտի փորձագետ Եգոր Գոլովը նշել է հավանական պատճառը, թե ինչու է մահացել «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը, գրում է Fontanka.ru-ն: Ուսումնասիրելով ճանապարհի տեխնիկական տվյալների թերթիկը, ինչպես նաև պատահարի օրինաչափությունը, որի հետևանքով երգիչը մահացել է՝ նա նշել է, թե ինչու է Ցոյի մեքենան […]

̰
Իմ հայրն էլ լիներ, այցելելու էին. Սիմոնյանը՝ ԱԱԾ-ի գործողությունների մասին

14:29 18.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են ԱԱԾ գործողությունների և Հրայր Թովմասյանի հոր տուն այցելելու մասին: «Ես չգիտեմ, թե ինչ պատճառով են այցելել, բայց վստահ կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, թե դա ում հայրն է, քանի տարեկան է, խոսքը գնում է օրինականության մասին: Եթե տվյալ անձը չլիներ ինչ-որ մեկի […]

̰
Մեր խնդիրը պետք է լինի կուսակցությունների կուսակցականացումը. Արամ Մանուկյան

14:25 18.10.2019

«Հայաստանում կուսակցական համակարգ կա, այն մեռած չէ, 30 տարի գործում է: Այլ հարց է, որ այն կայանալու, ուժեղանալու խնդիր ունի»,- խորհրդարանում, արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, նշեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Նա ընդգծեց՝ Հայաստանում պետք է արձանագրել՝ սոցիալական ծանր վիճակի գոյությունը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանը: «Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 50 […]

̰
Հայաստանում ոչ թե պետք է զարգացնել, այլ պետք է ստեղծել կուսակցական ինստիտուտ. Իոաննիսյան

14:17 18.10.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները կարևորագույն հարց են: Խորհրդարանում այսօր Իոաննիսյանը հայտարարեց՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ այս հարցը քննության առարկա է դառնում: Վերջինս նշեց՝ Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է, նման ինստիտուտ չկա, և այս խորհրդարանի ֆունկցիան է՝ լուծել այս խնդիրը, կերտել կուսակցական ինստիտուտ: «Եթե այս խորհրդարանը […]

̰
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

14:09 18.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում: Նորանշանակ դեսպանն ընդգծել […]

̰
Պուչդեմոնը Բելգիայի դատախազություն է գնացել իրեն ձերբակալելու Իսպանիայի որոշումից հետո

14:06 18.10.2019

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եկել է Բելգիայի դատախազություն այն բանից հետո, երբ Իսպանիան նրան ձերբակալելու որոշում է կայացրել: Այդ մասին հաղորդում է El Periodico թերթը: Ինչպես նշվում է, Պուչդեմոնը ինքնակամ հայտնվել է դատախազությունում և դեմ արտահայտվել Իսպանիա ուղարկվելուն:

̰
Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

14:03 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:21-ին 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Լ., ծնված 1954 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին և […]

̰
Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը

14:00 18.10.2019

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Սապորո տեղափոխելու մասին առաջարկը: Նրան դուր չի եկել, որ ՄՕԿ-ը նման բան է ծրագրում շոգի պատճառով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: «Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները […]

̰
Խառը մենամարտերի հայազգի մարտիկը կազինոյում 200 000 դոլար է տանուլ տվել

13:51 18.10.2019

Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Վարդան Ասատրյանը, որ հոկտեմբերի 19-ին Սոչիում կմասնակցի Fight Nights Global 95 մրցաշարին, կազինոյում տանուլ է տվել 200 000 դոլար: Այս մասին հայտնում է Sport24.ru-ն։ Fight Nights Global-ի նախագահ Կամիլ Գաջիևը մեկնաբանել է այդ միջադեպը: «Ես էլ եմ լսել այդ մասին, բայց դեռ չեմ խոսել Վարդանի հետ։ Նրանից սպասելի է։ Չեմ […]

̰
ՌԴ ՔԿ-ն ստուգում է Կարեն Գրիգորյանին բանտում ծեծելու մասին տեղեկատվությունը

13:50 18.10.2019

Ռուսաստանի քննչական կոմիտեն ստուգում է սկսել իրավապաշտպան Բորիս Ուշակովի՝ Վլադիմիրի շրջանի թիվ 7 գաղութում պատիժը կրող Կարեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ դիմումի հիման վրա: «Դեպքի մասին տեղեկատվությունը հրապարակել է իրավապաշտպան Բորիս Ուշակովը Gulagu.net կայքում: Ըստ նրա ունեցած տվյալների՝ ութ դիմակավորված անձինք՝ դատապարտյալներ և գաղութի աշխատակիցներ, ներխուժել են դատապարտյալ Կարեն Գրիգորյանի խուց, ծեծի են ենթարկել և […]

̰
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանի մետրոպոիլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

13:45 18.10.2019

Երևանի մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ և անխափան»:

̰
Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում

13:40 18.10.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ բրիտանական պարբերականի` Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում՝ հոկտեմբերին ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով չէր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական և մեկնել էր ԱՄԷ: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչն այդ ընթացքում […]

̰
Ֆրանսիայում քննարկվել են ՀՀ-ում ընթացող դատաիրավական ​​բարեփոխումները. Վլադիմիր Վարդանյան

13:37 18.10.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հրավերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան֊Ֆրանսիա բարեկամության խմբի Ֆրանսիայի Հանրապետություն այցի վերաբերյալ մամլո հաղորդագրություն. «Կայացան քննարկումներ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, Սիրիա թուրքական ներխուժմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 2019թ. հոկտեմբերի 14-18-ը Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության […]

̰
Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ հայտարարություն ԱՄՆ կոնգրեսում

13:31 18.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել քննարկում, որի թեման Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերումն էր։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը, սակայն, այս համատեքստում խոսել է ամերիկյան սխալ քաղաքականության և դրա հետևանքով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին։ Նա նշել է, որ թեև ամերիկյան դիվանագիտությունը հիմնվում է ազնվության և պատվի վրա, բայց դեռ 1940-ականներից իրենց վարչակազմը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ […]

̰
Գորբաչովը պատմել է Պուտինին և Մակրոնին ուղարկված նամակների մասին

13:25 18.10.2019

ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը պատմել է Պուտինին և Մակրոնին ուղարկված նամակների մասին, գրում է NTV-ն: Գորբաչովի  խոսքերով՝ ինքը չի ցանկանում դառնալ համաշխարհային առաջնորդների խորհրդական, սակայն որոշ դեպքերում հարկ է համարում կարճ նամակով դիմել նրանց: Գարբաչովը պատմել է, որ նամակներ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: ԽՍՀՄ նախկին ղեկավարը նշել […]

̰
Մոսկվայում սպասում են ԱՄՆ-Թուրքիա համաձայնության մանրամասներին

13:20 18.10.2019

Ռուսաստանում սպասում են Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև Սիրիայի հարցում ձեռքբերված համաձայնության մանրամասներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թուրքիայից ենք ակնկալում ստանալ տեղեկությունները»,- ասել է Պեսկովը։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ապօրինի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանը։ Անկարան դեմ էր դրան, սակայն ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Թուրքիայի նախագահն ընկրկել […]

̰
Հանրապետական ծննդատանը մեռելածնության դեպքի մասին հրապարակումները նպատակ ունեն տնօրենին վարկաբեկել. հայտարարություն

13:19 18.10.2019

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով իրենց հիմնարկի վերաբերյալ հրապարակվող որոշ տեղեկությունների: «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում՝ մեռելածնության դեպքի կապակցությամբ՝ մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք տեղեկատվություն, որտեղ փորձեցինք հանրությանը ներկայացնել դեպքի իրական հանգամանքները, սակայն որոշակի ուժերի ուղղորդմամբ շարունակվում են հրապարակվել հերյուրանք և զրպարտություն բովանդակող տեղեկություններ։ […]

̰
Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են

13:17 18.10.2019

Դպրոցներում պետք է խորացնել աղետների դիմակայելուն վերաբերող գիտելիքները, քանի որ Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղետավտանգ երկրների շարքը։ Իսկ Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է: Այդ մասին են այսօր խոսում ԱԺ-ում՝  «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ, որը նվիրված է աղետների և ռիսկի նվազեցման միջազգային օրվան։ ԱԺ-ում ընթանում են  «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումներ` նվիրված աղետների […]

̰
ՈՒԵՖԱ-ն «Այաքսի» երկրպագուներին արգելել է այցելել Չեմպիոնների լիգայի «Չելսիի» հետ հանդիպմանը

13:13 18.10.2019

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուներին արգելվել է այցելել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշում ՈւԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական հանձնաժողովը կայացրել է՝ կապված «Վալենսիայի» հետ 1-ին տուրի արտագնա խաղում (3-0), հոլանդացի երկրպագուի ոչ պատշաճ պահվածքի հետ: ՈւԵՖԱ-ն երկրպագուի պահվածքի համար նաև 50․000 եվրոյով տուգանել է «Այաքսին»: Բացի […]

̰
ԱԺ-ն դիմում է ՍԴ-ին՝ սրանով արդեն ակամա ճանաչելով նրան որպես լեգիտիմ մարմին. Լևոն Զուրաբյան

13:10 18.10.2019

Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀԱԿ փոխնախագահ Արարատ Զուրաբյանի հետ և հարցեր ուղղել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի նախաձեռնության մասին: «Ոչնչով չհիմնավորված նախաձեռնություն էր, որի հետևանքները և արդյունքները կանխատեսելի էր: Ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանը, […]

̰
Դա համարում եք ծայրահեղ հանցագործությո՞ւն, իրավունք չունե՞ն հարցեր տալ. Սադոյանը՝ Թովմասյանի հոր տուն ԱԱԾ քննիչների այցի մասին

13:07 18.10.2019

ԱԺ միջանցքներում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին լրագրողները հարցրել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ քննիչների այցելելու մասին: Սադոյանի դիտարկմամբ՝ դա նորմալ գործընթաց է: «Կարող է ընտանիքի անդամները բերանից թռցրել են, որ պատգամավորությունից չհրաժարված՝ նա դարձել է ՍԴ անդամ, բնական է՝ մտել են, ուզում են ճշտել՝ այդ բանը կասե՞ն, թե՞ ոչ: Դա ընտանիքի […]

̰
Սիրիայում վերսկսվել է հրաձգությունը՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը

13:04 18.10.2019

Սիրիայի Ռաս-էլ-Աին բնակավայրում այսօր առավոտյան կրկին սկսվել է հրաձգություն՝ չնայած նրան, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան երեկ հայտարարել էին հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության գալու մասին։ Հրաձգության մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ռաս-էլ-Աինի շրջանում լսվում է հրաձգության ձայն։ Քաղաքի որոշ հատվածների վրա կանգնած է հրետակոծությունից մնացած ծուխը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա հակասում է ԱՄՆ-Թուրքիա համաձայնությանը, […]

̰
Իրան-Թուրքիա սահմանին միջադեպ է եղել․ թուրք զինծառայողներից մեկը մահացել է

13:02 18.10.2019

Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում՝ Իրանի սահմանի մոտ, տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների ծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ PKK-ի քուրդ զինյալները թուրքական դիրքերը հրետակոծել են Իրանի տարածքից։ Մեկ այլ լրատվամիջոց պնդում է, որ փոխհրաձգությունը եղել է թեև սահմանի մոտ, բայց հենց Թուրքիայի տարածքում։ Փոխհրաձգության […]

̰
BACK_TO_TOP