Բոլոր լուրերը – Page 8563 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

«Շատ տարօրինակ գործեր» սերիալը ռեկորդ է գրանցել Netflix-ում

21:00 18.10.2019

«Շատ տարօրինակ գործեր» սերիալի երրորդ սեզոնը Netflix-ում նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին ասվում է Twitter-ի պաշտոնական էջում: Գիտաֆանտաստիկ սերիալի նոր սեզոնը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 4-ին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այն դիտել է 64 միլիոն մարդ: #StrangerThings Season 3 was the most watched season to date, with 64 million member households watching in […]

̰
Զելենսկին խաղացել է Լատվիայի խորհրդարանում

20:55 18.10.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լատվիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերին տպավորել է իր մանկական պահվածքով: Վերջինս, Լատվիայի խորհրդարան այցելելով, զբաղեցրել է նիստը նախագահողի տեղը և սկսել խաղալ մուրճով: «Ասես երեխա լինի»,- Զելենսկու «խաղի» տարածված տեսանյութին այսպես են արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերը: «Как ребёнок!» — пишут в сети в ответ на это видео: Владимир Зеленский во […]

̰
Ինչո՞ւ են հորը սպանել Խաչատուրյան քույրերը. շրջանառվում է նոր վարկած

20:49 18.10.2019

Խաչատուրյան քույրերը կարող էին հորը սպանած լինել գումարի պատճառով: Այս մասին, հղում անելով մահացած Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանին, տեղեկացնում է РБК-ն: Փաստաբանը պնդում է, թե աղջիկները վախեցել են, որ հայրը իրենց կպատժի գումար ծախսելու համար, նաև ասում՝ քրեական գործի նյութերում կա նամակագրություն, որից պարզ է դառնում, որ Միխայիլ Խաչատուրյանը պատրաստվում էր ստուգել՝ որքան գումար են ծախսել […]

̰
ԱՄՆ-ն խնդիր ուներ քրդերին պարտադրել ավելի շուտ և ավելի շատ զիջման գնալ. Արմեն Պետրոսյան

20:41 18.10.2019

Սիրիայի հյուսիսում երեկ երեկոյան հրադադար հաստատվեց: Այսօր արդեն տեղեկություններ կային, որ Թուրքիան հավատարիմ չի մնում պայմանավորվածությանը, և կրակոցները շարունակվում են: Իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է հստակ այդ պայմանավորվածոթւյունից, մասնավորապես՝ անվտանգության գոտուց: Այս և այլ հարցերի շուրջ է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցը SHANTNEWS.am-ի տաղավարում:

̰
Քաղաքապետարանի արձագանքը մանկապարտեզում երեխաներին աթոռին կապելու մասին ահազանգին

20:34 18.10.2019

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզներից մեկում երեխաներին աթոռներին կապելու մասին ահազանգին: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով: Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է […]

̰
Լիբանանի վարչապետը հրաժարական չի տա

20:24 18.10.2019

«Լիբանանը դժվար պահեր է ապրում և երկրի արտաքին պարտքը սկսել է ծանր բեռ դառնալ մեր պետության վրա»: Ինչպես հաղորդում է LBCI-ն, քիչ առաջ այս խոսքով հանդես եկավ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նա տեղեկացրեց՝ 72 ժամ ժամանակ է տվել գործընկերներին՝ վերանայելու իրենց մոտեցումները և իր բարեփոխումների ծրագրին ընթացք տալու համար: Հարիրին, անուններ չտալով հանդերձ, նշեց, որ […]

̰
Կորեան ՀՀ Ազգային ժողովին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել

20:15 18.10.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և […]

̰
Լուկաշենկոն պատմել է իր երազած աշխատանքի մասին

20:07 18.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է՝ խոսելով այն մասին, թե իբրև նախագահ պաշտոնավարման ավարտից հետո որտեղ կցանկանար աշխատել: Այս մասին պատմում է «Բելտա»-ն: Երկրի ղեկավարը, ուսանողների հարցին պատասխանելով, նշել է, որ նախագահական աթոռը լքելուց հետո կցանկանար «ինչ-որ հաստատության» ռեկտոր դառնալ: Լուկաշենկոն, սակայն, նշել է՝ չի կարող «հեռանալուց առաջ ինքն իրեն ռեկտոր […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

19:55 18.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը […]

̰
Գևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո Մարտի 1-ի գործով չի ներկայացել ՀՔԾ

19:49 18.10.2019

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Hetq-ի հարցին ի պատասխան ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 16476 զանգ

19:43 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ ՓԾ ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար […]

̰
Տեսանկյուն

19:42 18.10.2019

̰
Լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնին մեղադրել են Չեմպիոնների լիգայի խաղ «հանձնելու» մեջ

19:39 18.10.2019

Հայտնի ֆուտբոլային գործակալ Ջուզեպպե Պալյարան խոստովանել է, որ ինքը կաշառել է սըր Ալեքս Ֆերգյուսոնին, երբ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ բրիտանական Mirror պարբերականի` Պալյարան, որը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Ֆերգյուսոնին նվիրել է «Ռոլեքս» ֆիրմայի՝ 30000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ժամացույց, որպեսզի նա «հանձնի» Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Այս մասին հայտնի է դարձել դատավարությանը մասնակցող […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

19:35 18.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, […]

̰
Փարիզում այսօր կբացվի Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես

19:30 18.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած […]

̰
Էրդողանը հերքել է Սիրիայում ռազմական գործողությունների շարունակվելու մասին լուրերը

19:21 18.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը զուգահեռ Սիրիայի հյուսիսում ամրացած քրդական ուժերի ուղղությամբ կրակոցների շարունակականության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայի […]

̰
Խնդրո´ւմ եմ, հոգ տար քո մասին. Նավկան շնորհավոր է Պեսկովի ծննդյան տարեդարձը

19:15 18.10.2019

Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ծննդյան օրն է: Նրա կինը՝ օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նավկան, իր ինստագրամյան էջում շնորհավորել է ամուսնուն և հրապարակել իրենց համատեղ լուսանկարներից: «Երբ խոսքերն ավելորդ են … Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին որ միշտ ես: Թող մեր աչքերի փայլը երբեք չլքի մեզ: Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս, շնորհակալ եմ, […]

̰
Ներդրումային ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանում

19:07 18.10.2019

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման, ինչպես նաև բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով միայն վերջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանի Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է Striker-3000 հրշեջ ավտոմեքենայով, ավտոմեքենայի մարտկոցների լիցքավորման հարմարություններով, մարտական հագուստներով, նոր կրակմարիչներով, մարզասրահը՝ մարզական գույքով, ՕՓՀԾ կայանը և դիտակետը՝ կապի միջոցներով, իսկ ՕՓՀԾ անձնակազմը՝ երիտասարդ կադրերով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից:

̰
Սաթի Սպիվակովան դստեր հրավերով ժամանել է Հայաստան

19:00 18.10.2019

Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ Հայաստանից: Լուսանկարներից մեկում, որը վերնագրված է «Թռչելով դեպի հայրենիք», պատկերված է Արարատ լեռը: «Միանգամից բոլոր մանկական հիշողությունները: Երևան, հայրենիք». դերասանուհին այդպես է վերնագրել հաջորդ լուսանկարը: Սաթի Սպիվակովան պատմել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Արցախի […]

̰
Եվրոպան նոր պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ

18:51 18.10.2019

Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են կառույցի խորհրդի ընդունած որոշումը Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պատժամիջոցները կապված են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքերի գործունեության հետ։ Այս պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու են բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք կապ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսի հարևանությամբ, Թուրքիայի կողմից ընդերքի հորատման […]

̰
Հորիզոն 18:00

18:48 18.10.2019

̰
Գյումրին մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի․ Նիկոլա Ազնավուր

18:46 18.10.2019

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ` Կրիստինա Ազնավուրի հետ, այցելել է Գյումրի։ Նա մասնակցել է Գյումրիի բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկին։ Բարեկամության այգին, որը վերածվել էր տնակային ավանի, վերակառուցվելու է և դառնալու է ժամանցավայր։ Նախ` տարածքն ազատվել է 24 տնակներից։ Այս հարցում աջակցել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրը անձամբ է այցելել ու […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

18:40 18.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, […]

̰
Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսում. Արմեն Պետրոսյան

18:35 18.10.2019

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. «Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսում. Հոկտեմբերի 17-ին Անկարայում թուրք-ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունների միջև երկարատև բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ՝ 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ ընթացքում Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) պետք է հեռանան Եփրատի արևելքից, […]

̰
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է

18:33 18.10.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում մանկապարտեզում գտնվող երեխաների լուսանկարներ է հրապարակել՝ հրավիրելով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետարանի և  Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը: Լուսանկարում երեխան կապված է աթոռին: Կից գրառմամբ նա տեղեկացրել է, որ մանկապարտեզի այդ խումբը նախաներառական է: «Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն […]

̰
Ի՞նչ հարցեր են ուղղվել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում

18:25 18.10.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերն այսօր հրավիրվել էին ԱԱԾ: Փաստաբաններ Հայկ Սարգսյանն ու Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ հարցաքննության ժամանակ հետաքրքրվել են՝ ի՞նչ գույք ունեն ՍԴ նախագահի դուստրերը: «Ավագ աղջկա դեպքում դա Կենտրոն վարչական շրջանում ավտոտնակ է, որ նա 2016թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ […]

̰
Ի պատիվ Վիլյամ Սարոյանի` Լոս Անջելեսում հուշատախտակ կտեղադրվի

18:22 18.10.2019

Լոս Անջելեսում՝ ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի անվան հրապարակում, կտեղադրվի հուշատախտակ, գրում է Los Angeles Times-ը: Հուշատախտակը տեղադրելու որոշումը կայացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից: Այն կտեղադրվի Կոմմերս ավենյուի և Վալմոնտի փողոցի խաչմերուկում: Նշվում է, որ հուշատախտակի տեղադրումը միանշանակ չի ընդունվել քաղաքի որոշ բնակիչների կողմից, քանի որ այն կարող է մոռացնել տալ խաչմերուկի պատմական […]

̰
Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին

18:17 18.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ […]

̰
ԱՄՆ-ն Վրաստանի նախընտրական գործընթացների համար 14 մլն դոլար կհատկացնի

18:06 18.10.2019

Ընտրական և քաղաքական գործընթացների աջակցության համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, Վրաստանում նոր՝ քառամյա ծրագիր է սկսում: Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այժմ ամենակարևոր ժամանակահատվածն է, քանի որ հաջորդ տարի երկիրը անցնում է լրիվ համամասնական ընտրական համակարգի: «Սա լավ  հնարավորություն է, որպեսզի երկրում հաստատվեն ժողովրդավարական ինստիտուտներ: Ընտրական բարեփոխումը […]

̰ ̰
BACK_TO_TOP