17:54 18.10.2019
«Թուրքիայի և Վրաստանի միջև ցամաքային և ծովային սահմանները սահմանազատված են»,- այսօր հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը: Թուրք դեսպանն անդրադարձել է այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են Վրաստանում ՝ կապված Թուրքիայի «նվաճողական» ծրագրերի հետ: «Մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Թուրքիան հավակնում է Բաթումին, և հենց թուրքերը Սիրիայի հետ հաշիվներն ավարտեն, կզբաղվեն […]
17:47 18.10.2019
Երեկ Գյումրիում բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Նախկին այգին, որը 1988-ից հետո վերածվել էր տնակային ավանի, որպես հանգստի ու ժամանցի վայր՝ վերադարձվելու է քաղաքին։ Տարածքն ազատվել է 24 տնակներից: Ընտանիքներին նոր բնակարաններ հատկացնելու հարցում օգնել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ են նվիրել: «Գյումրին […]
17:47 18.10.2019
«Իհարկե, չի լինելու»։ Այս խոսքերով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը արձագանքել է արաբական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է Սիրիան ինքնավարություն տրամադրի քրդերին։ Խորհրդականը հայտարարել է, որ իրենք քրդերի, ինչպես և Սիրիայում ապրող տարբեր կրոններ դավանող քաղաքացիների միջև տարբերություն չեն դնում։ Քրդերի հետ համագործակցությունն էլ, ըստ Շաաբանի, այն հարցում է, […]
17:38 18.10.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում երկարաձգել Իրանի նկատմամբ հարձակողական զինատեսակների վաճառքի արգելքը։ Պոմպեոյի պնդմամբ՝ հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում սպառազինությունների նոր մրցավազք կսկսվի։ Իրանի նկատմամբ այս սահմանափակումը 2015 թվականին կնքված Միջուկային համաձայնագրով հանվելու էր 5 տարի անց՝ 2020 թվականին։ Ու թեև Միացյալ Նահանգները դուրս է եկել այդ գործարքից, բայց մյուս […]
17:24 18.10.2019
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով պաշտոնից ազատման խնդրանքով: «Սիրելի ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի […]
17:23 18.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրի քաղաքում տեղակայված «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը: Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, այնուհետև թանգարանում […]
17:20 18.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ինքնաթիռի` ազգությամբ հայ օդաչուն դեպի Հռոմ մեկնող ուղևորներին հիշեցնում է Երևանի մասին: Այդ պահը տեսաձայնագրել է ուղևորներից մեկն ու տեղադրել «Ինստագրամի» իր էջում: Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղևորներին ու կոչ արել, որ այն դեպքում, երբ Հռոմում իրենց ասեն, որ այն ամենահին քաղաքն է՝ պատասխանեն, որ Երևանը մեծ է նրանից շուրջ […]
17:17 18.10.2019
Այսօր ԱԱԾ էին հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը: Ի աջակցություն վերջիններիս՝ ԱԱԾ-ի դիմաց էին հավաքվել նախկին որոշ պատգամավորներ և իրավապաշտպաններ: Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվածը կարմիր գծերի տրորում է: Նա նաև նշեց՝ տեղեկացել է, որ Թովմասյանի հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե […]
17:10 18.10.2019
Ս. թ. հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի […]
17:09 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
17:07 18.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը […]
17:00 18.10.2019
Թուրքիային ցանկալի հունի մեջ դնելու, Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացումը թույլ չտալու համար ԱՄՆ նախագահի խորհրդականները նրան առաջարկել են սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Newsweek լրատվական կայքին։ Դա մեկն է մի քանի տարբերակներից, որ առաջարկել են խորհրդականները։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հենց ճանաչման մասին է, այլ սպառնալիքի, որ ԱՄՆ-ն կարող […]
16:57 18.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» և «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ): Նախարարի հրամանի համաձայն՝ նշված ՓՀԷԿ-երի ջուրն օգտագործում են թույլտվության պայմանների խախտմամբ: Մասնավորապես, «Պարզվել է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական […]
16:50 18.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը խոսել է Հայաստանում և ԵԱՏՄ-ում կենսաթոշակների տրամադրման նոր կարգի մասին: Փոխնախարարը նշել է, որ միջազգային պրակտիկայում գործում է կենսաթոշակների վճարման 2 սկզբունք՝ առաջինը տարածքային, երբ կարգավորումը իրականացվում է անձի բնակության տարածքում, և երկրորդ սկզբունքը համամասնականն է՝ պետությունը վճարում է կենսաթոշակը այն արտահանելով: Սմբատ […]
16:40 18.10.2019
ԱԱԾ-ն երեկ այցելել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն: Ավելի ուշ շրջանառվեցին տեղեկություններ, որ ստուգվելու է Հրայր Թովմասյանի առանձնատների օրինականությունը: Լուրի իսկությունը պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանին: Վերջինս տեղեկացրեց, որ երեկ ՀՔԾ քննիչների կողմից քննչական գործողություններ են իրականացվել Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում և ՀՀԿ գրասենյակում: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին՝ նշելով, որ […]
16:30 18.10.2019
Այս տեսանյութը, աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամների կարծիքով, պետք է լույս սփռի ընտանիքի իրական վիճակի մասին: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկի մամուլի ասուլիսը: Նա, ի դեպ, չի աջակցում քույրերին և պահանջում է խստագույնս պատժել նրանց: 360 պորտալը հայտնում է, որ ասուլիսի ժամանակ նա ցույց է տվել այս տեսանյութը, որտեղ Միխայիլ […]
16:13 18.10.2019
Սևանա լճից այս տարի օրենքով սահմանված 170 մլն. խմ-ից ավելի ծավալով ջրառ չի իրականացվելու: Ինչպես փոխանցում է EcoLur-ը՝ լճից ջրառը մեկնարկել է հոկտեմբերի 15-ից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ Սևանից 141.833 մլն. խմ ջուր է բաց թողնվել: Նույն օրվա դրությամբ՝ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 մլն խմ ջուր: Աղբյուրը հիշեցնում է, որ Սևանա լճից ջրառը դադարեցվել […]
16:01 18.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության գոտին ձգվում է 440 կմ, գրում է Reuters-ը: Էրդողանը նաև հերքել է այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները շարունակվում են: Նա նաև հիշատակել է նախօրեին ԱՄՆ-ի հետ ձեռքբերված՝ կրակը դադարեցնելու մասին համաձայնագիրը: Ավելի վաղ, Էրդողանը նշել էր Սիրիայում ռազմական գործողություններ […]
15:56 18.10.2019
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ աշխատակազմից:
15:55 18.10.2019
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության «Լազարևյան ակումբի» խորհուրդն Արցախ այցելած Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների հետ կապված հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդն իր պարտքն է համարում արձագանքել «Լազարևյան ակումբի» կազմկոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինի դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնյաների և անհատ քաղաքացիների արշավին: «Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի դեմ ուղղված ագրեսիվ և կոպիտ […]
15:45 18.10.2019
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` · դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, · քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, · ուսումնական հաստատության […]
15:44 18.10.2019
Հաշվի առնելով ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մեկնարկած վերանորոգման աշխատանքները՝ այստեղ բուժօգնություն ստացող որոշ քաղաքացիներ բուժումը ժամանակավորապես կշարունակեն քաղաքացիական հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։ Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ […]
15:37 18.10.2019
Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ Տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար […]
15:34 18.10.2019
Մեքսիկայի անվտանգության ուժերն ազատ են արձակել «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ «Թզուկ» (El Chapo) մականունով Խոակին Գուսմանի որդիներից Օվիդիո Գուզմանին՝ «Մուկ» մականունով, որը նախկինում ձերբակալվել էր Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ նման որոշում է կայացվել մարդկանց կյանքը չվտանգելու համար, քանի որ Օվիդիո Գուսմանի ձերբակալությունը բախումներ էր հրահրել քաղաքի փողոցներում՝ […]
15:26 18.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։
15:22 18.10.2019
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել […]
15:10 18.10.2019
ՀՀ սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և հարազատների շուրջ ստեղծված իրավիճակին: «Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- ասված է հայտարարության մեջ։ Նշված հայտարարությանը միացել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս […]