Բոլոր լուրերը – Page 8566 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 13.00

13:00 18.10.2019

̰
Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցված քրգործերի նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 5,7 մլրդ դրամի վնաս

12:57 18.10.2019

ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և […]

̰
Նաիրա Զոհրաբյանը կտրուկ փոխել է իր ոճը

12:50 18.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ինստագրամ էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ոսկեգույն գլխազարդով է: Զոհրաբյանը բազմաթիվ հեշթեգներ է օգտագործել լուսանկարը բնութագրելու համար: https://www.instagram.com/p/B3vzP0YBPiF/?utm_source=ig_web_copy_link

̰
Ադրբեջանցիներն անցնում են բոլոր սահմանները․ Զատուլինը պատասխանել է մեղադրանքներին

12:49 18.10.2019

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Արցախ և այնտեղ մասնակցել է Արցախի բարեկամների համաժողովին, ադրբեջանցիները սկսել են հալածել նրան սոցցանցերում, մամուլում, և բանը հասել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ռուսաստանին բողոքի նոտա հանձնելուն։ Զատուլինի գրասենյակը պատասխանել է այդ մեղադրանքներին ու հայտարարել, որ ադրբեջանցիները անցնում են բոլոր հնարավոր […]

̰
Ինչպես կլինի «клубника»-ն հայերեն. Տիգրան Քեոսայանը «վիճել է» որդու հետ

12:43 18.10.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տղան՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ իրենց ընտանիքի բարեկամներից մեկի հետ, գրում է Rusarminfo-ն: Տեսանյութի մեկնաբանությունում Մարգարիտա Սիմոնյանը պատմել է մի պատմություն, թե ինչպես է իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, Բագրատի հետ խոսել` ելակը ձեռքին: -Ի՞նչ է սա: -Ելակ,- պատասխանել է Բագրատը: […]

̰
Արտակարգ դեպք. անհայտ անձը կրակել է շան ուղղությամբ, կոտորակները դիպել են կնոջը

12:36 18.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի կին, որը բժիշկներին հայտնել […]

̰
Բարսելոնում վերսկսվել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները

12:34 18.10.2019

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Խաղաղ գործողությունը վերաճել է անկարգությունների, հայտնում է El Pais-ը: Մասնավորապես, արմատական տրամադրություններով ​​ցուցարարները «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել իրավապահների ուղղությամբ, փակել են փողոցները, աղբը լցրել մի կույտի մեջ և այրել: Նրանք նաև կոտրել են բանկերից մեկի ցուցափեղկը և այրել բացօթյա սրճարանի աթոռները՝ […]

̰
Չեմ հավատում, որ ներքին ժողովրդավարության կանոններ չունեցող կուսակցությունը կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով. Լենա Նազարյան

12:28 18.10.2019

Սյսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսեց այն մասին, որ ինքը 2015թ. անձամբ մասնակից լինելով կուսակցության ձևավորման գործընթացին, լավ է պատկերացնում խնդիրները, ըստ այդմ էլ ներկայացրել է իր առաջարկությունները: Բայց մինչ դրանց անցնելը, նա ներկայացրեց իր սկզբունքները: Ասաց. «Կներեք, բայց ես չեմ հավատում, […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ՀՖՖ-ն հաստատեց

12:21 18.10.2019

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել «Եվրո 2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, […]

̰
Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է

12:20 18.10.2019

Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է: Այդ մասին են այսօր խոսում ԱԺ-ում՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրադարանական լսումների ժամանակ: Մանրամասները տեսանյութում:

̰
Պետությունը կուսակցությունների ֆինանսավորումը կարող է ավելացնել 5-10 անգամ

12:16 18.10.2019

«Կուսակցությունների ֆինանսավորման հարցում պետք է լինի պետական աջակցության հիմնահարց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, որը մասնակցել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նշել է, որ ներկայիս ծավալը բավարար չէ, բացի դրանից, ներկայացրել է առաջարկությունների փաթեթը: Ըստ այնմ` առաջարկվել է. Այն մասին, թե որքանով և ինչ ֆորմուլայով կմեծանա, կխոսենք ավելի ուշ, նախատեսվում է ավելացնել […]

̰
Լիբանանում ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը

12:10 18.10.2019

Լիբանանում իրավիճակը կայուն չէ: Հազարավոր մարդիկ երեկ երեկոյան բողոքի ցույց են իրականացրել: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը։ Որոշ քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ վարչապետն, ի վերջո, հրաժարական կտա: Կարծիքներ կան, որ քաղաքական ճգնաժամն անմիջական կապ ունի տնտեսական իրավիճակի բարդացման հետ:

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

12:05 18.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային […]

̰
Ավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

11:59 18.10.2019

Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները: 2019 թվականի հոկտեմբերի 17-ին երկու քաղաքացուց ահազանգեր են ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն  մասին, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, և […]

̰
Ավտովթարից զոհվել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. shamshyan.com

11:56 18.10.2019

Հոկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանն իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ վթարի հետևանքով վարորդ […]

̰
Դպրոցում դրամահավաքը խստիվ արգելված է. փոխնախարար

11:54 18.10.2019

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։ Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք։ Հանդեսների գեղեցկությունը բովանդակության մեջ է։ Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան ու լինեն […]

̰
Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել. ՀՖՖ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ

11:53 18.10.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը  հրաժարականի դիմում է ներկայացրել:  Լուրը հաստատել են ՀՖՖ-ից, սակայն չեն մեկնաբանել` նշելով, որ ավելի ուշ կլինի պաշտոնական հայտարարություն: Ավելի վաղ հրաժարականի մասին լուրը հայտնել էր armsport.am կայքը` նշելով սակայն, որ ՀՖՖ-ից դեռ  հաստատում չկա: Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցն ազգային հավաքականի հետ աշխատեց շուրջ մեկ տարի: Նա նշանակվել էր 2018թ. […]

̰
Սիրիայում այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է. քաղաքագետ

11:46 18.10.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ներկայացրել Սիրիայում զարգացող սցենարի վերաբերյալ իր պատկերացումները. «Իմ պատկերացմամբ, մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ: Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի՝ պայմամով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի, և […]

̰
Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

11:40 18.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներով և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով: Պատճառվող անհարմարության […]

̰
Հայաստանում նոր կուսակցություն հիմնելու համար առնվազն քանի՞ անդամ է պետք ունենալ. նոր օրենքի հայեցակարգը

11:34 18.10.2019

Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում ներկայացրել է մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ: Նշեց, որ այսօր լույս է տեսել հայեցակարգը, շուտով կլինի բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը: Նա նշեց, որ կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսնավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը. սրանք են նկատի ունեցել […]

̰
Դոնալդ Թրամփի՝ պատմության «իմացությունը» տարակուսանք է առաջացրել օգտատերերի շրջանում

11:21 18.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպմանը հայտարարել է հին հռոմեական ժամանակներից ի վեր ԱՄՆ-ի և Իտալիայի մշակութային կապերի մասին: ԱՄՆ-ի առաջնորդի խոսքերը, որոնք հրապարակվել են  Twitter-ում, օգտատերերի շրջանում տարակուսանք են առաջացրել: «ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է քաղաքական և մշակութային ընդհանրությունը, որը հազարավոր տարիների պատմություն ունի՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»,- մեջբերվում է […]

̰
Այն, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ. Աննա Նաղդալյան

11:18 18.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթների վերաբերյալ: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի […]

̰
Ի՞նչ է լցվում Ողջի գետը

11:16 18.10.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Բաղդասարյանը հրապարակել է տեսանյութ և մակագրել. «Սա պոչամբար լցվող խողովակն է, (որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը)»:

̰
ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել

11:14 18.10.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։ Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

11:04 18.10.2019

2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի (ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Նոր ավանդույթ ենք սկզբնավորում․ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն քաղաքական թիվ մեկ մարմնում՝ ԱԺ-ում. Համազասպ Դանիելյան

11:02 18.10.2019

ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Բացման խոսքում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց. «Մենք նոր ավանդույթ ենք սկզբնավորում, որ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն քաղաքական թիվ մեկ մարմնում՝ ԱԺ-ում: ԱԺ-ում եղած խմբակցությունները քննարկեն կուսակցությունների, ընտրությունների, հանրաքվեների և նման բնույթի հարցեր գործընկերների հետ, և ֆորմատը […]

̰
Հոկտեմբերի 17-18-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

10:51 18.10.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բնակարանային գողության և ծեծի՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, […]

̰
Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է շրջվել․ ղեկին եղել է Հունգարիայի քաղաքացի

10:37 18.10.2019

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:28-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել և երթևեկելի հատված են դուրս բերել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միխաիլ […]

̰
Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և սահել ձորը. վարորդը տեղում մահացել է

10:25 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել […]

̰
Խորհրդարանական լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով

10:23 18.10.2019

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:

̰
BACK_TO_TOP