Բոլոր լուրերը – Page 8604 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Եթե վարկը վերցնելուց առաջ ինտելեկտուալ աշխատանքը կատարված չէ, գրավադրված տունը հայտնվելու է ԴԱՀԿ աճուրդի ցուցակում. վարչապետ

13:49 09.10.2019

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև մի այսպիսի երևույթի մասին։ «Նույն փողոցում շարված են 5 առևտրի կետեր՝ «բուդկաներ», վիզուալ երևում է՝ ոմանք հաջողակ են, ոմանք՝ ոչ, նույն տեղում նույն մարդիկ են անցնում իրենց դիմացից, չկա այդպիսի տնտեսական գործունեություն, որը չենթադրի շատ կոնկրետ ինտելեկտուալ աշխատանք՝ սկսած տաքսի […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

13:43 09.10.2019

Հայաստանի հավաքականի և «Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Կարապետյանը սեպտեմբերին գոլի հեղինակ է դարձել «Դինամո» ակումբի դեմ խաղում, նաև գոլով է աչքի ընկել Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Ներկայումս Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերթական խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի […]

̰
Հնարամիտ տղամարդը բանջարեղենը վաճառելու նոր մեթոդ է մտածել

13:36 09.10.2019

Առաքում բնակարանի պատուհանի՞ց. ինչո՞ւ ոչ: Ղազախստանում բանջարեղենի վաճառողը գտել է հաճախորդների սիրտը գրավելու նոր միջոց: Շինարարական վերամբարձ կռունկի միջոցով տղամարդը մոտեցել է բարձրահարկ շենքերի պատուհաններին՝ բնակիչներին առաջարկելով գնել կաղամբ և կարտոֆիլ: Դատելով տեսանյութից` նրա ջանքերն ապարդյուն չեն անցել:

̰
Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում

13:33 09.10.2019

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների  ոչ հետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ […]

̰
Գյումրիում Անկախության օրը ՀԴՄ կտրոնները տպվել են նույն չափ, ինչ նախորդ օրերին. սա շատ վատ նորություն է. Փաշինյան

13:26 09.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց. «Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար, և ինձ համար […]

̰
Փայլանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային

13:22 09.10.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին, հայտնում  է Ermenihaber-ը: Փայլանի գրառումը՝ ստորև. «Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին: Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից: Եթե պատերազմենք, բոլորս ենք […]

̰
Տնտեսական հեղափոխության բովանդակությունը նախ խաղի կանոններ փոխելն է. տնտեսագետ

13:11 09.10.2019

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական հեղափոխության բովանդակությանը: «Իշխանափոխությունից հետո կառավարությունն ի՞նչ խնդիր էր դրել: Տնտեսական հեղափոխության բովանդակությունն, ի վերջո, դա է՝ վարքագծի փոփոխության խնդիրը, որը վերաբերում է բոլորին՝ քաղաքացիներից գործարար: Տարիներ շարունակ բիզնեսն ու գործարարները չէին կարող ինքնարտահայտվել, իրենց տեղը գտնել: Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը խաղի կանոններ փոխելն է, վարքագծի փոփոխությունը»,- ասաց […]

̰
Ինձ անընդհատ «տուլիտ են անում». կանադացի աղջկա պատմությունը` վարքագծային ծուղակների մասին

13:10 09.10.2019

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ներկա տնտեսագետ Ռուբեն Գևորգյանը խոսեց Հայաստանում տարածված նորմի՝ վարքագծային ծուղակների մասին, և որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, օրինակ բերեց. «Մի օրինակ պատմեմ. մի կանադացի աղջիկ, որ երկու ամիս Հայաստանում էր փոխանակման ծրագրով, պատմում է, որ Վերնիսաժում նվեր է առել, եկել է տուն, հասկացել […]

̰
Պորոշենկոյի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

13:07 09.10.2019

Ուկրաինայի Հետաքննության պետական բյուրոն քննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կեղծ տեղեկությունների հնարավոր հայտարարագրման վերաբերյալ, հայտնում է Украинские новости-ն: Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ գործի քննությունը սկսվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի դիմումի հիման վրա:  

̰
Հորիզոն 13.00

13:00 09.10.2019

̰
Գյումրիի թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է հնչել

12:59 09.10.2019

Այսօր` ժամը 10։39-ին, ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ական է տեղադրված։ Այս մասին անմիջապես տեղեկացրել են դպրոցի տնօրինությունը: Մինչ փրկարար ծառայութան ժամանումը  կատարվել է տարհանում: Այս պահին դեպքի վայրում են մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները, ոստիկանները, որոնք իրականացրել են ականի որոնողական աշխատանքներ։ Շիրակի մարզային ոստիկանության խնդրանքով Երևանից ականի որոնողական […]

̰
Բիզնես-համաժողովներին պետք է հետևեն որոշումներ և գործիքակազմեր. Վարդան Արամյան

12:56 09.10.2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական հեղափոխությանը: «Մենք միշտ հայտարարում ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի արտահանում, սա ճիշտ է: Ե’վ նախկին, և’ ներկա կառավարություններն ասում են՝ մեր տնտեսական քաղաքականության հիմքը պետք է լինի այն ոլորտը, որտեղ մրցունակ ենք: Դա պետք է լինի արտահանելու ոլորտը»,- ասաց […]

̰
Զավորոտնյուկը շարունակում է բուժումը կլինիկայում

12:54 09.10.2019

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է բուժումը վերականգնողական կլինիկայում: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դերասանուհու մոտ զարգացել է մարմնի աջ մասի կաթված, ինչի հետևանքով նա չի կարող ինքնուրույն շարժվել: Զավորոտնյուկը մարզումներ և ջրային պրոցեդուրաներ է անցնում վերականգնվելու համար: Դերասանուհուն աջակցում են իր հարազատները:

̰
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը

12:51 09.10.2019

Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր առավոտյան մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովը: Նախաձեռնության հեղինակները ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են: Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և այլ պաշտոնյաներ: […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը ցուցադրել է գումարտակային խմբի գործողությունները

12:50 09.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ցուցադրել է հայ-ռուսական համատեղ զորավարժություններին գումարտակային մարտավարական խմբի գործողությունները։

̰
Ուրախալի է Հայաստանի նկատմամբ սերն ու հոգատարությունը. Սիմոնյանը՝ սանկտպետերբուրգյան հանդիպումների մասին

12:46 09.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ջերմ ընդունելությանը: «Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց: Հայաստանի հանդեպ այն սերը, հոգատարությունը, ինֆորմացվածությունը, որ տեսա նրանց մեջ, շատ ուրախալի և պարտավորեցնող էր»,- գրել է նա:

̰
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը առաջատարների խմբում է. Չիգորինի հուշամրցաշար

12:40 09.10.2019

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ ամենալավ արդյունքն ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 4 պարտիաներից 3-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 3,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արմեն Միքայելյանը […]

̰
Գլոբալ մրցունակության վարկանշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը

12:38 09.10.2019

Գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: 2019 թվականին Հայաստանը մեկ կետով բարելավել է դիրքերը, դա համարվում է լավ ցուցանիշ: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43) , Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58): Իսկ Հայաստանին զիջում են Վրաստանը (74), Ուկրաինան (85), Մոլդովան (86), Ղրղզստանը (96) և Տաջիկստանը (104): Մրցունակության վարկանշային աղյուսակում […]

̰
Մեր երկրում կարևոր է ոչ միայն եկամուտների, այլև հնարավորությունների անհավասարության թեման. տնտեսագետ

12:30 09.10.2019

Տնտեսագետ Վահագն խաչատրյանը ևս ելույթ ունեցավ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող համաժողովին: Նա իր ելույթում նշեց. «Երբ իշխանությունը կենտրոնանում է քաղաքական գործիչների ձեռքում, վերածվում է մեր ազատության սպառնալիքի, անկախ նրանից, թե իշխանությունը տվյալ պահին ինչպես է իրեն դրսևորում, հաջորդ հանգամանքը, դա անխտիր բոլոր մարդկանց հնարավորությունների ազատության ապահովումն է, անհավասարությունը վերացնելը, մեր […]

̰
Դարբ գետից Ամուլսարի համար ջրառը մտահոգում է բնապահպաններին

12:22 09.10.2019

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանին ներկայացրել են նախագծի առնչությամբ ունեցած առարկությունները։ Այս մասին հաղորդում է ecolur.org-ը: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներին մտահոգում է Արփա գետի ավազանում գետային […]

̰
Ինչո՞ւ էր ժամանակին Մեսսին փորձում հեռանալ «Բարսելոնա»-ից

12:16 09.10.2019

Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր կարիերայում եղել է մի շրջան, երբ ինքը ցանկացել է հեռանալ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Խնդիրը, սակայն, ակումբի հետ կապված չի եղել, այլ Իսպանիայի հարկային մարմինների: Մեսսին ասել է, որ իրեն վատ էին վերաբերվում և այդ ժամանակ մտածել է հեռանալ ոչ միայն ակումբից, այլ ընդհանրապես Իսպանիայից։ El Mundo Deportivo լրատվականին տված […]

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում

12:12 09.10.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից: Լուսանկարները հրապարակվել են նաև նախագահի ինստագրամյան էջում՝ կից հետևյալ գրառմամբ. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:

̰
Հոկտեմբերի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք

12:00 09.10.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու բնակարանային գողության՝ 4-ական, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 3-ական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]

̰
«WCIT 2019»-ի շրջանակում առաջին անգամ հայտարարվել է «HighConnect» հարթակի մասին

11:59 09.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը,«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանը իր […]

̰
Լևոն Գեղամյանը դարձել է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության քառակի չեմպիոն

11:58 09.10.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը հռչակվել է վետերանների աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացրել է  Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Թբիլիսիում ընթացող ԱԱ-ում  Շիրակի մարզը ներկայացնող  ըմբիշը 88 կգ քաշային կարգի Մ-45 տարեկանների խմբում հաղթել է 3 գոտեմարտ և արդեն 4-րդ անգամ նվաճել վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:  

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսին կորուստ է կրել, որի մասին լռում են

11:57 09.10.2019

Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերում 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հաղորդվել։ Սեպտեմբերի 10–ին Բաքվի երկրորդ «Պատվո ծառուղում» կանգնեցվել է հուլիսի 24–ին կործանված ՄիԳ-29-ի օդաչու Ռեշադ Աթաքիշիևի գերեզմանաքարը։ Այնտեղ սովորաբար հուղարկավորվում են Ադրբեջանի ԶՈւ այն զինծառայողները, որոնք մահացել են ռազմական գործողություններում կամ զինված ուժերում մեծ […]

̰
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնան» ստիպված է ֆուտբոլիստներ վաճառել

11:49 09.10.2019

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է մինչև մրցաշրջանի ավարտն իրականացնել մի քանի խոշոր վաճառք: Այս մասին գրել է իսպանական ESPN լրատվական գործակալությունը: Կատալոնական ակումբն առնվազն 124 միլիոն եվրոյի խնդիր ունի: Թե որ ֆուտբոլիստները կհանվեն վաճառքի, դեռ հստակ չէ: Ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Եթե նրա տրանսֆերը կայանա, ապա ակումբի խնդիրը […]

̰
Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

11:48 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի  հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Քառյակի անդամներն են Յանա Կուսը` ջութակ, Օլիվեր Ուայլը՝ ջութակ, Ուիլյամ Քոլմանը՝ ալտ, Միքայել Հախնազարյանը՝ թավջութակ: Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի: Իրենց վաղեմի գործընկերներ Ուիլյամ Քոլմանի և Միքայել Հախնազարյանի […]

̰
Հայ-ռուսական զորախումբը չեզոքացրեց «դիվերսանտներին»

11:45 09.10.2019

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ ուժերը հենց նոր չեզոքացրին պայմանական դիվերսանտներին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Դիվերսանտները» խախտել էին սահմանը և փորձում էին գործողություններ իրականացնել հայկական տարածքում: Հայ-ռուսական ուժերը չեզոքացրին նրանց և իրենց հետ տարան ձերբակալվածներին: Զորավարժությանը մասնակցող հայ-ռուսական զորախումբը ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի՝ Հայաստանում գտնվող ռազմաբազայի միացյալ կազմավորումն է, որն ապահովում է […]

̰
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում

11:40 09.10.2019

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 […]

̰
BACK_TO_TOP