11:37 09.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին. «Քանի որ Ալիևը էլի «ոգևորվել է», երեկվա Բաքվի ցույցից մի դրվագ պատմեմ՝ իշխանությունների օգտին վանկարկող մարդիկ էլ էին եկել, որ սադրեին, ու դրանցից մեկը գոռում է՝ Ալիև, Ղարաբաղ, ընդդիմադիր մի կին ասում է՝ Ալիևն ու՞ր, […]
11:36 09.10.2019
Իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները։ Քիմը շնորհակալություն է հայտնել զարդերի, օճառի, իր պատկերով նկարի համար: Նշենք, որ Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին:
11:33 09.10.2019
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ելույթ ունենալով «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովում, խոսեց հեղափոխության կայացման երեք բանալի բառերի մասին: Դրանք են՝ 1. Աջակցությունը 2. Ուղեծիրը (տեսլականի մասին) 3. Իմիտացիան (նմանակում՝ զերծ մնալով կառավարման ասպարեզում իմիտացիոն գործընթացներից): Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխություն գաղափարի գործնական նշանակություն ունենալու հնարավորությունը մեծ է, […]
11:32 09.10.2019
Գեորգի Ասատրյանը հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով: Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
11:30 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր ելույթն այսօր մեկնարկած խորհրդաժողովում: «Միջանկյալ դիտարկումներս «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին հնչած ելույթների վերաբերյալ»,- գրել է նա: Վարչապետը տեղեկացրել է՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ կապված լավ և վատ նորություններ ունի: Մանրամասները՝ տեսանյութում:
11:18 09.10.2019
System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին, երեկ ներկայացրել է իր արտադրության՝ Gavat սուրճի ապրանքանիշը: Շնորհանդեսին ներկա է եղել նաև փոքրիկ Միշան, ով Սերժ Թանկյանի հետ զուգերգ է կատարել: Միշան ևս իր ինստագրամյան էջում հրապարակել է երգի տեսանյութը և մակագրել. «Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի […]
11:12 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրո խոստովանություն արեց Հայաստանին: «Ես սիրում եմ Հայաստանը»,- հայերենով ասաց նա, ապա հավելեց իր իմացած մեկ այլ հայերեն բառ՝ «շնորհակալություն»: Իվոն Չուն Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում:
11:07 09.10.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսած կոնֆետներ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց […]
10:51 09.10.2019
Մեկնարկել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության լավագույն տնտեսագետները, ոլորտի մասնագետները: Բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ համագործակցությունն այն կարևոր գործոններից է, որ ապահովում է այն հոգեբանությունը, որն իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսության վրա: […]
10:49 09.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ տեղեկացնելով, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։ Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա […]
10:36 09.10.2019
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացրել։ Մեր մարզուհիները մրցել են Բոսնիա և Հերցեգովինայի կանանց Մ-19 հավաքականի հետ: Այս անգամ մեր մարզուհիները պարտվել են 0-3 հաշվով: Չնայած այս հանգամանքին՝ 0-3 հաշվով պարտությունը կարելի է ընթացիկ մրցաշարում լավագույն ցուցանիշը համարել Հայաստանի հավաքականի համար: Բանն այն է, որ առաջին […]
10:25 09.10.2019
Վրաստանը կրկին հաշվել է կորուստները՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով։ Կորուստների մասին «Իմեդի» հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։ Նրա խոսքով՝ երկիրը հուլիսին կրել է 57 մլն դոլարի, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլարի կորուստ։ Սեպտեմբերին զբոաշրջային հոսքը Ռուսաստանից կրճատվել է 20 տոկոսով, ինչն ազդում է նաև բիզնեսի և մասնավոր ոլորտի […]
10:12 09.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և պամանավորվածության մյուս […]
10:07 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ելույթ եմ ունենում «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին. նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը»:
09:44 09.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով: «Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- ասաց […]
09:30 09.10.2019
Հոկտեմբերի 8-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է […]
09:20 09.10.2019
Հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած «WCIT 2019» տեխնոլոգիական 23-րդ համաժողովը շարունակում է աշխատանքը։ Պանելային քննարկումները շարունակվում են, նախատեսված են նաև ամփոփիչ ասուլիսներ, այդ թվում Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի և գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանտի մամուլի ասուլիսը։ Ամփոփիչ ասուլիսով են հանդես գալու նաև «WCIT 2019»-ի գործընկեր կազմակերպությունների ղեկավարները։
09:14 09.10.2019
Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ […]
08:57 09.10.2019
Էկվադորի Ազգային ժողովը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ցույցերի պատճառով։ Բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ։ Այս մասին հայտարարել է СRЕО շարժման պատգամավոր Օմերո Կաստարնիերը։ Խորհրդարանականը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է անվտանգության երաշխիքերի բացակայության պատճառով, փոխանցում է RIA Novosti-ն։ Հոկտեմբերի 1-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարեց մի շարք տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Հայտարարվեց […]
08:42 09.10.2019
Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։ Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։ Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում։ Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և […]
08:36 09.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փողոցին հարակից սեփական տները, 11։00-14։00 Շարուրի փ․26, 28, 28/1, 28/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11։00-15։00 Նուբարաշեն 11փ. 2, 3, 20, 21, 22, 23 շենքերը, Ավան՝ Իսահակյան թաղ. 1/1, […]
08:27 09.10.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 24.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Գագարին ու Ջրառատ թաղամասերի, ինչպես նաև Նախագահական ամառանոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:23 09.10.2019
Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Այնթափ գյուղի բնակիչ, տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. […]
08:07 09.10.2019
Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Գևորգ Շ-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Կոտայք գյուղի բնակիչ, 32-ամյա Մուշեղ Մ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գևորգ Շ-ն, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ 20-ամյա Ք. Խ-ն, […]
00:10 09.10.2019
Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VN 480 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, […]
23:53 08.10.2019
ԱՄՆ-ի երկու բնակիչներ կոկորդիլոս են բռնել և ստիպողաբար գարեջուր խմեցրել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին: 22-ամյա Նոա Օսբորնը և 27-ամյա Թիմոտի Կեպկեն բաց ձեռքերով բռնել են կոկորդիլոսին, հետո սկսել են կատաղեցնել կենդանուն: Կոկորդիլոսը կծել է տղաներից մեկի ձեռքը, որից հետո երիտասարդները որոշել են գարեջուր խմեցնել կոկորդիլոսին, ապա ազատ են արձակել: Այս ամենը, պարզվում է, տեսանկարահանել […]
23:40 08.10.2019
Արտակարգ պատահար է տեղի ունեցել այսօր ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում: 37 տարեկան տղամարդը փորձել է կողոպտել «Սբերբանկի» բանկոմատը, սակայն հանցագործությունը ողբերգությամբ է ավարտվել: Իր գործողությունների ժամանակ նա գազաբալոն է օգտագործել, որն էլ հանկարծակի պայթել է: Տղամարդը տեղում մահացել է: Տեղի ունեցածը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Պարզվել է նաև, որ հանցագործը մենակ չի եղել: Նա կադրերում չի […]
23:28 08.10.2019
Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]