Բոլոր լուրերը – Page 8603 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Քիմ Քարդաշյանը նախագահի հետ հանդիպմանը գնացել է իր բրենդային բոդիով և պիջակով

15:40 09.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում: Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում նախագահի հետ հանդիպմանը։ Ի դեպ, նա հանդիպմանը գնացել է իր բրենդային բոդիով և պիջակով։

̰
Մենք շարունակում ենք մնալ բոլշևիկ պապի թոռներ. ինչո՞ւ ակադեմիական դաշտը չի մասնակցում տնտեսական խորհրդաժողովին

15:36 09.10.2019

Արդյունաբերողների, գործարարների միության նախագահ, գործարար Արսեն Ղազարյանն այսօր հրավիրված խորհրդաժողովին ելույթ ունենալով՝ կարծիք հայտնեց, որ այսօր սկսվել է տնտեսական հեղափոխությունը, որովհետև գոյություն ունի հավասար տնտեսական դաշտ, դրա արդյունքում էապես աճել է մանր ու միջին բիզնեսի ներկայությունը, իսկ ներկրվող հումքի արտադրանքի ոլորտում շատ մասնակիցներ կան: «Մենք օլիգարխիա չենք ունեցել, ունեցել ենք մենաշնորհային դիրքը չարաշահող, օրենքի դաշտից […]

̰
Իտալիայի պատգամավորների թիվը 345-ով կկրճատվի

15:30 09.10.2019

Իտալիայի խորհրդարանը 1/3-ով կրճատել է պատգամավորների թիվը: Հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանը նախկին 945 պատգամավորի փոխարեն 600 պատգամավոր կունենա: Քանի որ օրենքը ենթադրում էր Իտալիայի Սահմանադրության մեջ փոփոխություն, անհրաժեշտ էր, որպեսզի խորհրդարանի ստորին պալատի անդամների բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեր: Այդպես էլ եղավ, ընդամենը 14-ն էր դեմ, 2-ը` ձեռնպահ: Նշենք, որ այսօր Իտալիան պատգամավորների թվով Եվրոպայում երկրորդ […]

̰
Ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես մի բան. Սերժ Թանկյան

15:20 09.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ընթացքում մամուլի ասուլիս են տվել նաև մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին: «Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ  ընկերներ են «Ֆեսբուքում», բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես […]

̰
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար

15:10 09.10.2019

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի ֆիզիկոս Ջոն Գուդենաֆը, բրիտանացի քիմիկոս Սթենլի Ուիթինգեմը և ճապոնացի քիմիկոս Ակիրա Եսինոն` լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար: Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում` Նոբելյան կոմիտեի արարողության ժամանակ: Ենթադրվում էր, որ մրցանակը կարող էին ստանալ նաև Մյունխենի համալսարանից Ռոլֆ Հյուսգենը և Կոպենհագենի համալսարանից Մորտեն Մելդալը, որոնք նշանակալի ներդրում են ունեցել […]

̰
Բյուջետային առումով ո՞րն է ամենամեծ խնդիրը. Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը

15:07 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի վերաբերյալ բյուջետային քննարկումը: «Բյուջետային առումով, պետք է արձանագրել, թե որն է ամենամեծ խնդիրը, որն այսօր ունենք. ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- ասել է Փաշինյանը` բացատրելով, որ դա այն դեպքն է, երբ պետությունն ունի գումար, սակայն խնդիր է այդ գումարը ծախսելու […]

̰
Քորթնի Քարդաշյանը՝ հայ հայտնի դիզայների շրջազգեստով

15:01 09.10.2019

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, որտեղ, ըստ NEWS.am STYLE-ի լրագրողի տեղեկությունների, կադրեր են նկարահանվում «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի համար։ Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայների՝ Մանե […]

̰
Հորիզոն 15.00

15:00 09.10.2019

̰
ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել

14:59 09.10.2019

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:  Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների […]

̰
Թուրք զինվորականները սկսել են հատել Սիրիայի սահմանը

14:54 09.10.2019

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի հետ սահմանը, հայտնում է Bloomberg-ը: Զինվորականներն անցնում են սահմանն այն վայրում, որտեղ Անկարան մտադիր է գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Նշվում է, որ զինված ուժերի խնդիրն է ստիպել քրդական կազմավորումներին հեռանալ սահմանից:  

̰
Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել. իրանագետ

14:51 09.10.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադարձել է Սիրիայի շուրջ զարգացումներին, որոնք, ըստ նրա, Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: «Իրաքում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Ինչպես #Իրաքի, այնպես էլ Սիրիայի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն Իրանի համար առաջնային նշանակություն ունի, որի վերաբերյալ Իրանը մշտապես բարձրաձայնել է #Իրան–#Թուրքիա–#Ռուսաստան եռակողմ հանդիպումների ընթացքում: […]

̰
Երբ մեծերը ներկայացնում են մեծերին. Արայիկ Հարությունյանը՝ Բեռլինից

14:49 09.10.2019

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել: «Երբ մեծերը ներկայացնում են մեծերին, Բեռլին 08/10/2019 Երեկ երեկոյան Հումբոլտի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսից հետո, որը նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին, Բեռլինի պետական գրադարանում տեղի ունեցավ համերգ: Համերգին մասնակցում էին մեր մի […]

̰
Վարչապետը՝ «տուլիտ» անելու մասին

14:45 09.10.2019

«Տուլիտ» անելու մասին այսօր հրավիրված խորհրդաժողովին հայտարարեց վարչապետն ու անդրադարձավ կանադացի աղջկա մասին տնտեսագետներից մեկի բերած օրինակի տրամաբանությանը: Նա ընդգծեց, որ ոչ մի զարմանալի բան չկա մի տեղ, որտեղ այս տրամաբանությունը գործում է: Ապա նշեց. «Մի երկրում, որտեղ շատ հայտնի մտավորական կարող է հարցազրույց տալ ու ասել՝ գիտեք, օրենքով գողերը կարդացած, ինտելեկտուալ մարդիկ են, «տուլիտ» […]

̰
Ականի մասին տեղեկությունից հետո Գյումրու թիվ 15 դպրոցը տարհանվել է. տեղում աշխատում են կինոլոգները

14:41 09.10.2019

Րոպեներ առաջ Երևանից Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոց ժամանեց կինոլոգիական խումբը: Shantnews.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին նրանք հատուկ վարժեցված երկու շների օգնությամբ ականի որոնողական աշխատանքներ են կատարում շենքի ներսում:

̰
Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան

14:35 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, […]

̰
Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը կվերականգնվի

14:33 09.10.2019

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ AirBaltic ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով․ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը: Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: AirBaltic ավիաընկերությունը չվերթները […]

̰
Անտառապահին մեղադրանք է առաջադրվել թվով 75 հատ ծառ ապօրինի հատելու համար

14:29 09.10.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած […]

̰
Մտածում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ». Մեսսի

14:25 09.10.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ հնարավոր է համարել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: «Անկեղծ մտածում էի, որ եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը  չտեղափոխվի մեր մոտ, կարող է գնալ «Ռեալ»: Նա իսկապես ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, փոփոխություն էր ուզում և կարծում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ինչ-որ քայլեր կձեռնարկի տեղափոխությունն իրականացնելու համար»,- El […]

̰
Լավագույն հանգիստը կլիներ մեր խաղաղ Ստեփանակերտում. Աննա Հակոբյանը որդու՝ Աշոտի հետ լուսանկար է հրապարակել

14:19 09.10.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Աշոտի հետ և կից գրել. «Երևանյան այս թեժ օրերից հետո, երբ միջազգային հյուրերին ճանապարհենք, լավագույն հանգիստը կլիներ մեր խաղաղ Ստեփանակերտում, որտեղ օդն անգամ մարդուն հանգստացնում է: Հատկապես այս հրաշալի մթնոլորտով սրճարանում, որտեղ Աշոտի հետ ամռանը թեյ խմեցինք, մի լավ զրուցեցինք»։

̰
Եթե մեկի գլուխը «պադեզդում» սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է. Փաշինյան

14:17 09.10.2019

Նիկոլ Փաշինյանը այսօր տնտեսական հեղափոխության վերաբերյալ հրավիրված երկրորդ խորհրդաժողովին անդրադարձավ տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման կուլտուրային, խոսեց սեփականության իրավունքի հետ կապված հարցի մասին, հատկապես կարևորեց մի հանգամանք: «Ինքներս մեզ զսպելով՝ կարևոր քաղաքական դիրքորոշում ենք որդեգրել, նախորդ մեկուկես տարում սեփականության վերաբաշխման դեպք չի եղել, շատ մեծ է եղել գայթակղությունը, երբ մի շարքային կնոջ անունով […]

̰
Պիկեն ասել է, որ ալերգիա ունի «Ռեալ»-ի մարզաշապիկից և դրա համար երբեք չի հագել այն

14:16 09.10.2019

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը: Պիկեն ասել է, որ լավ է խաղում, երբ իրեն սուլում են, քանի որ լավ խաղով ավելի շատ է նյարդայնացնում հակառակորդի երկրպագուներին: Պիկեն հավանաբար նկատի է ունեցել նախևառաջ «Ռեալ»-ի երկրպագուներին: Ինչ վերաբերում է մարզաշապիկներին, ապա «Ռեալ»-ի  ֆուտբոլիստների […]

̰
Այս պահին «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագրի խզման հարց չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան

14:09 09.10.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են ռուսական լրատվամիջոցներում հայտնվող տեղեկությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղիները» Հայաստանի հետ ցանկանում են միակողմանի լուծել պայմանագիրը: Գրիգորյանը, այս համատեքստում անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի հետ վարչապետի հանդիպմանը, նշեց. «Ես կարծում եմ՝ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են, երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, քննարկումների օրակարգն էր` երկաթգծի ապագա […]

̰
Անհեթեթ լուր է. վարչապետը՝ Տոնոյանի ազատման մասին

14:07 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտված տեղեկություններն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ազատել է աշխատանքից: «Անհեթեթ լուր է»,- արձագանքել է Փաշինյանը:

̰
Աստիճանական փոփոխություններն են ճիշտ ճանապարհը. Փաշինյան

13:59 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացնում է իր ամփոփիչ խոսքը «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին: «Աստիճանական փոփոխություններն են ճիշտ ճանապարհը: Մենք պետք է կատարենք փոփոխություն, այնուհետև մոնիթորինգ իրականացնենք: Որովհետև կարող է պահանջվել, որ հետ գնանք և նորից գնանք ուրիշ ճանապարհով»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը:

̰
«Լեոն» ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլում խոշոր հաշվով հաղթեց «Շկուպիին»

13:55 09.10.2019

Ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:2 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկուպիին»: Հայկական ակումբի կազմում հեթ-թրիկի հեղինակ է դարձել Ալվես դո Սանթոս Ժունիորը, երկու անգամ աչքի է ընկել Պոկայան և մեկ գոլ խփեց Մարտինս դե Սոուզան: Երկրորդ տուրում «Լեոն» հոկտեմբերի 9-ին կմրցի խորվաթական «Նովո Վրիեմե» թիմի հետ:  

̰
Դավիթ Տոնոյանն ազատվե՞լ է աշխատանքից. նախագահի աշխատակազմում որևէ դիմում չեն ստացել

13:54 09.10.2019

Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո տեղեկացել է՝ աշխատանքից ազատված է: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմ: Հարցին՝ արդյոք ստացվե՞լ է Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկ, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այս պահի դրությամբ նախագահականը առաջարկի որևէ […]

̰
«ԿրԱԶ»-ն իմը չէ, բայց կամավոր եմ տվել, չեն ստիպել. ՊՊԾ գնդի գրավման մանրամասները

13:50 09.10.2019

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով  ամբաստանյալներ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը: Ցուցմունք պետք է տար քրեական գործից անջատված մասով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը: Ըստ մեղադրանքի` նա է տրամադրել «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որով զինված խմբի անդամները հարվածել են ոստիկանական գնդի դարպասին, կոտրել և ներս մտել: Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն […]

̰
Եթե վարկը վերցնելուց առաջ ինտելեկտուալ աշխատանքը կատարված չէ, գրավադրված տունը հայտնվելու է ԴԱՀԿ աճուրդի ցուցակում. վարչապետ

13:49 09.10.2019

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև մի այսպիսի երևույթի մասին։ «Նույն փողոցում շարված են 5 առևտրի կետեր՝ «բուդկաներ», վիզուալ երևում է՝ ոմանք հաջողակ են, ոմանք՝ ոչ, նույն տեղում նույն մարդիկ են անցնում իրենց դիմացից, չկա այդպիսի տնտեսական գործունեություն, որը չենթադրի շատ կոնկրետ ինտելեկտուալ աշխատանք՝ սկսած տաքսի […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

13:43 09.10.2019

Հայաստանի հավաքականի և «Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Կարապետյանը սեպտեմբերին գոլի հեղինակ է դարձել «Դինամո» ակումբի դեմ խաղում, նաև գոլով է աչքի ընկել Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Ներկայումս Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերթական խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի […]

̰
Հնարամիտ տղամարդը բանջարեղենը վաճառելու նոր մեթոդ է մտածել

13:36 09.10.2019

Առաքում բնակարանի պատուհանի՞ց. ինչո՞ւ ոչ: Ղազախստանում բանջարեղենի վաճառողը գտել է հաճախորդների սիրտը գրավելու նոր միջոց: Շինարարական վերամբարձ կռունկի միջոցով տղամարդը մոտեցել է բարձրահարկ շենքերի պատուհաններին՝ բնակիչներին առաջարկելով գնել կաղամբ և կարտոֆիլ: Դատելով տեսանյութից` նրա ջանքերն ապարդյուն չեն անցել:

̰
BACK_TO_TOP