Բոլոր լուրերը – Page 8607 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Ծննդկանի քույրը տեսել է պտղի դին. «Հանրապետական» ծննդատան պարզաբանումը

22:15 08.10.2019

Անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում: Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին հիվանդանոցի շուրջ ստեղծված աղմուկին։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում […]

̰
Ընդամենը մի քանի րոպեում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են լոկալ կոնֆլիկտից անցնել միջուկային պատերազմի. Լուկաշենկո

22:03 08.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակետ է հայտնել, որ մտահոգված է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու անվստահության աստիճանով: Այս մասին հայտնում է Белта-ն: «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն ու անվստահության աստիճանն առավելագույնի է հասել…  ընդամենը մի քանի րոպեում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են չնախատեսված տեղային կոնֆլիկտից անցնել միջուկային […]

̰
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին ջուր չի լինի

22:01 08.10.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի,  Խորենացու 65-231,  Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

̰
Հորիզոն 22.00

22:00 08.10.2019

̰
Անցնող տարում Կովկասում ահաբեկչական 15 գործողություն է կանխարգելվել

21:57 08.10.2019

2019 թվականի սկզբից մինչև այժմ Հյուսիսային Կովկասում ահաբեկչության 15 դեպք է կանխվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավար, Անվտանգության Դաշնային ծառայության նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը: Հաղորդվում է, որ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում շուրջ 3 տասնյակ ահաբեկչական խմբեր են վնասազերծվել: «Անցնող տարվա ընթացքում կախնարգելվել է ահաբեկչական նկատառումներով նախապատրաստվող 15 հանցագործություն և վնասազերծվել […]

̰
Գյումրիում բարեկարգ փողոցներ ունենալուն զուգահեռ առաջացել է անվտանգ երթևեկության ապահովման խնդիր. Տիգրան Պետրոսյան

21:55 08.10.2019

2020 թվականի պետբյուջեից կառավարությունը 9 մլրդ 200 մլն դրամ կհատկացնի Գյումրու փողոցների հիմնանորոգման համար: Արդեն քննարկումներ են ընթանում, թե նախատեսված մեծ հատկացումներով որ փողոցներն են հիմնանորոգվելու: Այս մասին SHANTNEWS-ին այսօր ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, միևնույն ժամանակ, խոսել է նաև ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ընթացքից: Այսօր սկսվել են ծրագրի առաջին փուլում ընդգրկված վերջին` […]

̰
Վրաստանի գլխավոր դատախազի փաստաթղթերում անհամապատասխանություններ են եղել

21:54 08.10.2019

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության տվյալներով՝ գործող գլխավոր դատախազի և գերագույն դատարանի թեկնածու Շալվա Թադումաձեի դիպլոմի հետ կապված անհամապատասխանություն կա: Կազմակերպությունը հրապարակել է այս հարցի վերաբերյալ հետազոտություն և փաստաթղթի պատճեն: Դիպլոմի համաձայն՝ Շալվա Թադումաձեն ուսումնարան է ընդունվել 1993 թվականին, սակայն համալսարանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1994 թվականը: Կազմակերպության տարածած տեղեկատվության մեջ ասվում է նաև, որ Շալվա Թադումաձեն […]

̰
Ռուսաստանից Վրաստան ավիահաղորդակցությունը դադարեցնելու հետևանքով միլիոնների վնաս կրած ռուսական ավիաընկերությունները փոխհատուցում են պահանջում

21:48 08.10.2019

Ռուսական  «Эхо Кавказа»-ի տարածած տեղեկությամբ՝ ռուսական ավիաընկերությունները Վրաստան չվերթների դադարեցման հետևանքով միլիոնների վնաս են կրել: Հրապարակման համաձայն՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նամակով պարզաբանում է պահանջել ՌԴ տրանսպորտի նախարարությունից՝ փոխհատուցման ժամկետները ճշտելու նպատակով: «Կոմերսանտ»-ին անանուն աղբյուրը հաղորդել է, որ «Պոբեդայի» վնասը հասնում է  մինչև 500 միլիոն ռուբլու: Սահմանափակումներ մտցնելուց առաջ ավիաընկերությունների ինքնաթիռները թռչում էին Բաթումի և Թբիլիսի […]

̰
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներ

21:47 08.10.2019

2019 հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ինչպես հայտնում են ՀՀ ՍԴ լրատվական բաժնից, Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է […]

̰
Քիմ Քարդաշյանը ժամանել է Բաղրամյան 26. նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

21:37 08.10.2019

Ըստ Armtimes.com-ի տեղեկությունների՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստահաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը ժամանել է Բաղրամյան 26: Նախագահական նստավայրում նախատեսված է հանդիպում Քիմի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև: Հիշեցնենք, Քիմ Քարդաշյանը Հայաստանում ՝ WCIT համաժողովին մասնակցելու նպատակով:

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ WCIT-ին և ՏՏ այլ միջոցառումներին մասնակցության մասին

21:35 08.10.2019

ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը դրական է համարում Հայաստանում ՏՏ ոլորտի միջոցառումների անցկացումը և օգտվում է դրանցից։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ պատասխանելով WCIT համաժողովի և այլ միջոցառումների մասին SHANTNEWS.am-ի հարցին։ Նրա խոսքերով՝ ոչ միայն հետևում են, այլև զինծառայողներին են ուղարկում մասնակցելու, միայն թե առանց զինվորական համազգեստի՝ ուշադրություն չգրավելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիում թերություններով ասֆալտապատված փողոցները քաղաքապետարանը չի ընդունի. թեժ քննարկում

21:24 08.10.2019

Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև  տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային […]

̰
Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի նոր գործարքը

21:23 08.10.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։ Մեկնաբանի փոխանցմամբ՝ Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի նոր գարծարքը և ասել, որ Brexit-ի գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի […]

̰
Թրամփը հայտարարել է, որ չի դադարեցնի քրդերին տրամադրվող աջակցությունը

21:12 08.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` ԱՄՆ-ն չի դադարելու աջակցություն ցուցաբերել քրդերին: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում: Նա հայտարարել է, որ թեև Միացյալ Նահանգները ներկայում իր զորքերի հիմնական մասը հեռացնում է Սիրիայի տարածքից, բայց դա չի նշանակում, որ նրանք դադարեցնելու են աջակցությունը քրդերին: «Մենք գուցեև Սիրիայից հեռանալու գործընթացի մեջ ենք, բայց […]

̰
ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ինձ դեռ չեն հրավիրել, հուսամ՝ կհրավիրեն․ Արտակ Դավթյան

21:03 08.10.2019

Ազգային ժողովում գործող և Ապրիլյան պատերազմի խնդիրների քննության համար ստեղծված քննիչ հանձնաժողովից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին դեռ չեն հրավիրել քննարկման։ Դավթյանն այս մասին հայտնեց այսօրվա ասուլիսին։ Նա նշեց, որ հույս ունի՝ իրեն էլ շուտով կհրավիրեն։ Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, շտաբի պետn ասաց, որ չի կարող գնահատել դա։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

20:47 08.10.2019

66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), […]

̰
Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը. Նիկոլ Փաշինյան

20:36 08.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում մասնակցում է WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Ճանապարհային ոստիկանը բերման է ենթարկվել ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու կասկածանքով

20:27 08.10.2019

Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին […]

̰
Թրամփն ու Զելենսկին չեն շնորհավորել Պուտինին

20:21 08.10.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ովքեր չեն շնորհավորել նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական РИА «Новости» գործակալությունը: «Մինչև օրվա վերջը ուղարկվածների մեջ ես չտեսա Թրամփից և Զելենսկուց ստացված շնորհավորանքներ: Կա՛մ դրանք չկան, կա՛մ հնարավոր է ուշ կհասնեն»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 […]

̰
Քննիչների ծանրաբեռնվածությունն ավելացել է

20:13 08.10.2019

Քննչական կոմիտեում նշել են կառույցի ձևավորման 5-ամյակը և Քննչական կոմիտեի ծառայողի օրը: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է կառույցի 5 տարվա աշխատանքի արդյունքներն ու անելիքները:  Վարչապետն էլ խոսել է քննիչի աշխատանքի բարդության ու կարևորության մասին: Միջոցառման վերջում վարչապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր է  շնորհել նշանակալի հաջողությունների հասած քննիչներին: […]

̰
Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին ու Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում

20:00 08.10.2019

Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են […]

̰
ԱՄՆ արտաքին գործառնությունների մասին օրենքում Վրաստանի համար նախատեսվել են աննախադեպ բյուջետային հատկացումներ. ԱԳՆ

19:59 08.10.2019

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել «Պետական ​​հատկացումների, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին» (SFOP) 2020 ֆինանսական տարվա համար օրենքին», որը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ բարձրացում, հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից: Այս օրենքը սահմանում է ԱՄՆ գերակայությունները գործընկեր երկրներին օժանդակելու և աջակցելու հարցում: «2020 թվականի օրինագիծը կարևոր նշումներ է պարունակում […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Էրիկ Էսրաիլյանին

19:47 08.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ […]

̰
Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ Հայաստան. Սերժ Թանկյան

19:36 08.10.2019

«System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: «Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ, եթե գործերս այնտեղ ավելի քիչ լինեին, ավելի շատ կգայի: Ուզում եմ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել»: Սերժ Թանկյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ոգևորում է իր ընկերներին, որ ներդրումներ […]

̰
Գյումրիում դարձյալ փողոցաշինական աշխատանքներ են կատարել` փակելով տան դռները

19:30 08.10.2019

Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի  գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]

̰
Ես հանքեր չեմ սիրում, դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին

19:29 08.10.2019

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և […]

̰
Բացվել է «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը՝ միջազգային չափանիշներին համապատասխան

19:21 08.10.2019

WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրերին Երևանի կենտրոնում՝ Ձորափ 70/3 հասցեում, բացվեց «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը: Սա նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան վայր է, որտեղ ներդրված են նոր մոտեցումներ արդյունավետ աշխատանքի ու որակյալ ծառայությունների համար: Մանրամասները` ռեպորտաժում:

̰
Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին

19:21 08.10.2019

Ազգային ժողովի հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած […]

̰
Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

19:18 08.10.2019

Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրապարակել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական  ակտը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող […]

̰
Դավիթ Տոնոյանը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին

19:15 08.10.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: «Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ […]

̰
BACK_TO_TOP