Բոլոր լուրերը – Page 8621 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Թիերի Մալըրեի հետ

12:34 07.10.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։ Այս մասին Շվեյցարիայից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of […]

̰
Թրամփի իմփիչմենթի գործով երկրորդ իրազեկիչն է ի հայտ եկել

12:32 07.10.2019

Հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո հատուկ ծառայությունների գործակալը մտահոգություն էր հայտնել այդ զրույցի կապակցությամբ:

̰
ՀՀ նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը

12:26 07.10.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցելու է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons)։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշանավոր անձանց խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և […]

̰
̰
Թովմասյանի վերաբերյալ քվեարկությանը չմասնակցելը քաղաքական դիրքորոշում է․ Էնֆիաջյան

12:23 07.10.2019

ԲՀԿ խմբակցությունը Հրայր Թովմասյանի ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթացին և քվեարկությանը չի մասնակցել՝ արտահայտելով իր դիրքորոշումը։ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս պարզաբանեց, որ չմասնակցելը նույնպես դիրքորոշում է։ «Քաղաքական դիրքորոշում հայտնելու համար չկա մենակ կողմ-դեմ-ձեռնպահ։ Կա նաև չմասնակցելու դիրքորոշում, և սա քաղաքական դիրքորոշում է»,- ասաց Էնֆիաջյանը։

̰
Կառլոս Վելան ՄԼՍ-ի ռեկորդ է սահմանել

12:16 07.10.2019

«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան ՄԼՍ-ի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ է սահմանել: «Կոլորադո Ռապիդսի» հետ խաղում, որն ավարտվել է 3:1 հաշվով, «Լոս Անջելեսի» բոլոր գոլերն էլ խփել է 30-ամյա մեքսիկացին` մրցաշրջանի գոլերի քանակը հասցնելով 34-ի: Նախկինում ոչ ոք մեկ մրցաշրջանի ընթացքում 31 գոլից ավել չէր խփել:

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին

12:13 07.10.2019

Ծագումով հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երևան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին, հայտնում է News.am-ը։  Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետևել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրել: Տեսանյութը և լուսանկարները` News.am-ի:  

̰
Բացահայտվել է անդրազգային հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք

12:01 07.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 […]

̰
«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի իր թենածուի անունը

11:58 07.10.2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ և պետնախարար Արայիկ Հարությունյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր […]

̰
Կիևում զանգվածային ցույց է տեղի ունեցել Զելենսկու նստավայրի առջև

11:54 07.10.2019

Ցուցարարներին է միացել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

̰
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

11:52 07.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։

̰
Թովմասյանը մեր կուռքը չէ, մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան

11:51 07.10.2019

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հնչած հարցին ԲՀԿ անունից խմբակցության անդամ Իվետո Տոնոյանը բացատրեց, թե ինչու չեն մասնակցել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը։ Նա կրկնեց իրենց պարզաբանումը, որ թեև Հրայր Թովմասյանն «իրենց կուռքը չէ», և իրենք դեռ 2018 թվականին դեմ են քվեարկել Թովմասյանի նշանակմանը, բայց իրենց վերապահումը վերաբերում […]

̰
Մարմնամարզության ԱԱ. Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը

11:47 07.10.2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: Մարմնամարզության աշխարհի առաջնությունը […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 436 դեպք, որից 256-ն՝ արտակարգ

11:42 07.10.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը գրանցվել է 436 դեպք, որից 256-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 173 հրդեհի ահազանգ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 18 դեպք, […]

̰
Վահե Էնֆիաջյանն իրացված տարածքի բնակիչ է. խորհրդարանական լսումներ

11:37 07.10.2019

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր իրացված տարածքների սեփականատերերի ոտնահարված իրավունքների վերականգնման հարցը, նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ևս օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է գերակա շահ ճանաչվող գույքի օտարման դեպքում 15 տոկոսի փոխարեն 25 տոկոս հավելյալ գումար տրամադրել՝ որպես խրախուսում։ «Ես ինքս անձամբ իրացված տարածքի բնակիչ եմ, լավ […]

̰
«Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ ողջ մնացած շուն է գտնվել

11:36 07.10.2019

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ գտնվել է ողջ մնացած շուն, գրում է CNN-ը: Նշվում է, որ շունը գտնվել է ուրբաթ օրը. կենդանին պառկած է եղել շինարարական աղբի կույտի տակ: Երբ փրկարարները գտել են շանը, նա եղել է շատ հյուծված և չի կարողացել քայլել: Կենդանին այսքան ժամանակ ողջ է մնացել անձրևաջուր խմելու […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջում է WCIT 2019 համաժողովի տաղավարներով

11:33 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է WCIT 2019 համաժողովի տաղավարներով: Վարչապետի շրջայցն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է նրա ֆեյսբուքյան էջում: Փաշինյանը ծանոթանում է ներկայացված արտադրանքին:

̰
Լուկաշենկոն խոստովանել է, որ որդուն նաև «հայրական գոտի»-ով է դաստիարակել

11:32 07.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երեխաներին դաստիարակելու հարցում երբեմն նաև ուժային մեթոդների է դիմել և նույնիսկ «հայրական գոտի»-ով դաս տվել որդուն: «Լավ գոտին երբեմն նաև օգտակար է երեխայի համար, իհարկե՝ ոչ բոլորի: Վիկտորը մեծն է, նրան հաճախ էր գոտին բաժին հասնում: Դիման միջնեկն է, նա դա տեսնում էր և արդեն  նույնի կարիքը չէր […]

̰
«Ժամկետը սպառվել է, փոխհատուցումը չի տրվել, ու պարզ էլ չի՝ կտրվի՞, թե ոչ». ՄԻՊ-ը՝ սեփականատերերի ոտնահարված իրավունքների մասին

11:30 07.10.2019

«Կողմերի համաձայնությամբ կնքվել է պայմանագիր՝ կառուցվելիք բնակարաններում սեփականատերերին բնակարաններ տրամադրելու մասին, մինչ օրս, սակայն չեն տրամադրվել ո՛չ բնակարանները, ո՛չ էլ համարժեք փոխհատուցումները»: Այսօր ԱԺ-ում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանն ընդգծել է, որ «համարժեք փոխհատուցում» տերմինը չի օգտագործվել։ Ներկայացրել է օրենքի այլ բացերը, օրինակ բերել, որ ուսումնասիրվել են պայմանագրերը, կողմերի համաձայնությամբ որոշվել է հետագայում […]

̰
Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության․ վարչապետ

11:22 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Վարչապետ Փաշինյանը հանդես […]

̰
Փաշինյանը հանդիպել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենի հետ

11:20 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ներկայացնում է հերթական հանդիպումը WCIT 2019 միջոցառման մասնակցի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ»,- գրել է նա:

̰
Ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ. Արման Թաթոյան

11:18 07.10.2019

Այսօր ԱԺ-ում կազմակերպված հանրային լսումների ժամանակ իր ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել է Հյուսիսային պողոտա-Կասկադ կառուցապատումների ընթացքում սեփականատերերի նկատմամբ կատարված ապօրինությունների մասին: «Կառուցումն իրագործելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների […]

̰
Օրենքի բացակայության հետևանքով սեփականատիրոջ իրավունքները զանգվածաբար խախտվել են. Արման Թաթոյան

11:14 07.10.2019

ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Թեման առնչվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին»: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019-ի մասնակիցներ Հոմեյդ Ալ Շիմմարիի և Քեթրին Սարաֆյանի հետ

11:08 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,- գրել է վարչապետը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ […]

̰
Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, գինին և կոնյակը․ Փաշինյան

11:06 07.10.2019

WCIT համաշխարհային համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՏՏ ոլորտում հայերի գյուտերն ու այդ ոլորտի զարգացումը խրախուսելու Հայաստանի ներկա քաղաքականությունը։ Դրանից հետո Փաշինյանը խոսեց նաև հյուրընկալության մասին։ «Հարգելի՛ հյուրեր, տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։ Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու […]

̰
Մեղադրանք է առաջադրվել հավաքի մասնակցի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

10:58 07.10.2019

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 39-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի […]

̰
Ի՞նչ պետք է իմանա էլեկտրական շարժիչով փոխադրամիջոց ներմուծողը․ ՊԵԿ-ն ուղեցույց է հրապարակել

10:50 07.10.2019

ՊԵԿ-ից հայտնում են, որ բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբսահմանված դրույքաչափի […]

̰
Ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել ՀՀ-ում ստեղծվող նոր տեխնոլոգիական ընկերությունների համար․ Փաշինյան

10:45 07.10.2019

Հայաստանը մտադիր է դառնալ տեխնոլոգիական կենտրոն, և դրա համար իշխանությունները նախատեսել են ընդարձակ հարկային արտոնություններ տալ Հայաստանում ստեղծվող տեխնոլոգիական ընկերություններին։ Այս մասին WCIT համաժողովի բացման խոսքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մինչև 2023 թվականն այդ ընկերություններն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ։ Փաշինյանի խոսքով՝ վերջին 5  տարիներին Հայաստանում ՏՏ […]

̰
Մերձմոսկվայում հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

10:44 07.10.2019

Մերձմոսկվայում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Այրվել է երկու բնակարան: Դրանցից մեկում ապրել է 1983 թվականին ծնված կին՝ իր 3 տարեկան տղայի հետ: Իսկ մյուս բնակարանում եղել են 1 տարեկան, 3 և 5 տարեկան երեխաներ: Նրանց փրկել չի հաջողվել: Եվս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը բռնկվել […]

̰
Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Infosys» ընկերության համահիմնադրի հետ

10:43 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրտիի հետ»։

̰
BACK_TO_TOP