16:10 07.10.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
16:10 07.10.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշում, որը 2020 թվականի համար սահմանում է տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողների առավելագույն թիվն ըստ ճյուղերի և Ռուսաստանի տարածաշրջանների: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով կառավարության պաշտոնական կայքին: Նշվում է, որ օտարերկրյա աշխատուժի թույլատրելի մասնաբաժինը որոշվում է տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին: Այն հաշվարկելիս հաշվի են առնվում […]
16:01 07.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը SHANTNEWS.am-ին հայտնեց՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականի դիմումը ստացել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
16:00 07.10.2019
Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև փոքր, բայց լիարժեք մաս է․ ըստ այդմ՝ Հայաստանն էլ այստեղ փորձ և խորհուրդ փոխանակելու հնարավորություն ունի։ Պաշտոնյայի խոսքերով՝ այն լուծումները, որ հայկական […]
15:47 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է WCIT-2019 համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով այդ հանդիպումը՝ Փաշինյանը գրել է. «Իմ ելույթը WCIT-2019 համաժողովի մասնակից պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը»:
15:43 07.10.2019
2019 թվականի օգոստոսի վերջից մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նորաստեղծ հիմնարկի աշխատակազմից հսկայական ջանք ու կենտրոնացում է պահանջվել նվազ ռեսուրսներով արտակարգ պայմաններում քաղաքն աղբից մաքրելու գործը հունի մեջ գցելու համար: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ […]
15:40 07.10.2019
Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցել է մոտ 30 մաքսային ծառայող: Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003թ. հռչակագրի հիմնական դրույթները […]
15:39 07.10.2019
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել են Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մյուս կողմից, Tert.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռ նրա դիմումը չեն ստացել: Մանրամասները՝ […]
15:37 07.10.2019
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան ամեն պահի կարող է ռազմական գործողություններ սկսել Եփրատի արևելքում: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող ռազմական գործողությունների թեման: «ԱՄՆ-ի զինուժը չի աջակցելու […]
15:33 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել […]
15:29 07.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 4-ին Վանաձորում ահազանգով ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց, որոնցից 3-ը մահացել են, 5-ը՝ հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։ Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ ArmDaily.am-ին սպանությունների դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունները տեղի են ունեցել վրեժի […]
15:27 07.10.2019
ԱԺ-ն այսօր խորհրդարանական լսումներ է անցկացնում, քննարկում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները»: Ներկա են փաստաբաններ, ունեզրկված, իրենց սեփականությունը հանրային գերակա շահ անվան տակ կորցրած քաղաքացիներ: Փաստաբան Գեղամ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ հարցին, որ այս լսումները կարևոր են, բայց բացակայում է տեսլականը: Խոսեց այն մասին, […]
15:23 07.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահն անցկացնում իր ծննդյան տոնը, գրում է RT-ն. «Այսօր Պուտինի ծննդյան օրն է, նա այս օրն անցկացնում է իր հարազատների և ընկերների հետ: Դրա հետ մեկտեղ, Պուտինը առավոտ ժամը 10:00-ից հեռախոսով ընդունում է շնորհավորանքներ արտասահմանյան գործընկերներից»: Պեսկովի խոսքերով՝ ՌԴ նախագահը առավոտվանից […]
15:17 07.10.2019
Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի […]
15:13 07.10.2019
Բեռլինի «Մեծ աստղ» հրապարակում Extinction Rebellion բնապահպանական շարժման հազարավոր ակտիվիստներ կլիմայի պահպանման նպատակով բողոքի ակցիա են սկսել, գրում է DW-ն: Բնապահպանները շրջանաձև փակել են ճանապարհը: Հրապարակում գտնվում է 1000 մարդ: Ակցիան խաղաղ բնույթ ունի, ոստիկանները խնդրում են մեքենաներին շրջանցել հրապարակը: Extinction Rebellion բնապահպանական շարժումը կոչ է անում գերմանական իշխանություններին հայտարարել կլիմայական արտակարգ դրություն և կրճատել […]
15:09 07.10.2019
«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ արդարադատություն կարելի է իրականացնել՝ թույլ տալով Քոչարյանին լինելու ազատության մեջ: «Առավել ևս, որ հանրապետության երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, հանգիստ, համարձակ եկել, […]
15:05 07.10.2019
Ուկրաինայի դատախազությունը գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դիմումի հիման վրա, հայտնում է РИА Новости-ն: Սաակաշվիլին հաղորդում է տվել առևանգման, բռնի գործողությունների և 2018 թվականի փետրվարի 18-ին Ուկրաինայի պետական սահմանով Լեհաստան ապօրինի տեղափոխման վերաբերյալ:
15:03 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր իր դժգոհությունը ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: «Ինձ անհիմն կերպով զրկեցիք Հովհաննես Խուդոյանի հայտարարությանը պատասխանելու հնարավորությունից, թույլ տվեցիք պաշտպանական կողմին դեմոնստրատիվ կերպով հայտարարություն անել սույն գործով դատավարության քաղաքական բնույթի մասին, համեմատություններ անել այլ, սույն գործի հետ կապ չունեցող քրգործերի հետ և դրանց կապակցությամբ […]
15:00 07.10.2019
«Այս տարվա հուլիսի 26-ը ցնցեց համացանցը: Հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը, ըստ որի` ՀՀ կառավարությունը պետք է քաղաքացի Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքները խախտելու համար վճարեր 1 մլն 600 հազար եվրո: Եվ սա ընդամենը մեկ գործով մեկ քաղաքացու, իսկ այսպիսի վճիռներ դեռ լինելու են: Յուրի Վարդևանյանն իր կյանքի լավագույն օրերը ծախսեց այս վճռի համար, պարոն Վարդանյանին որպես օրինակ […]
14:59 07.10.2019
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցին, որտեղ ՄԻՊ-ը խոսում էր մարդու իրավունքների ոտնահարման մասին: «Պետք է կարևորեմ, որ այսօր պարոն Թաթոյանը մոռացավ նշել, որ 2013-16 թթ․-ին նա, հանդիսանալով արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ ներկայացուցչի գրասենյակի Եվրոպական դատարան ներկայացվող առարկությունների պատրաստման վարչության վերահսկող, պատասխանատու […]
14:55 07.10.2019
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձր է: «Այսօր Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը մնում է բարձր, ծայրահեղ բարձր մակարդակի վրա»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով՝ 2013 թվականից ի վեր Ֆրանսիայում կանխվել է 59 ահաբեկչական հարձակում, 2019-ի սկզբից՝ 3: Կաստաները նշել է, որ «արմատականացմանն առնչվող գործերի […]
14:51 07.10.2019
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին, Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆն արձագանքեց՝ ասելով, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի նպատակն է քուրդ զինյալներից ազատել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի շրջանները, որտեղ […]
14:43 07.10.2019
Այսօր ԱԺ-ում հուզումնառատ էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթը, որ իր խոսքում անդրադառնում էր ունեզրկված քաղաքացիների կողմից պայքարի դրվագներին: Նրանց պատմությունները լսելուց հետո իր զարմանքի մասին խոսեց, ապա ավելացրեց. «Եվ մեկ այլ տեսարան էլ, որ ինձ վրա խոր և ցավալի ազդեցություն է ունեցել, դա մի տեսարան էր, երբ մի կին իր իրավունքների […]
14:40 07.10.2019
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվեց […]
14:33 07.10.2019
Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էսեկյել Էսպերոնը 6-րդ հարկից ընկել է և մահացել, գրում է Infobae-ն: Ֆուտբոլիստը Բուենոս Այրեսում մասնակցում էր խնջույքի: Խնջույքի ավարտին՝ ուշ երեկոյան, նա ընկերների հետ դուրս է եկել պատշգամբ և հենվել ոչ լավ ամրացված բազրիքին: Ֆուտբոլիստը ընկել է պատշգամբից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Մարզիկն իր կարիերան սկսել է «Օլլ […]
14:29 07.10.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ընթացիկ հետազոտություն է, որն ինչ-որ բան ցույց կտա, լուրջ ոչինչ չկա: Իսկ թե ինչից է բողոքում Լևոն Քոչարյանը, վերջինս նշեց: «Անցյալ տարի պետք է գնար ստուգման, հետո բան չարեցին, հիմա ընթացիկ պրոցես է, արյան անալիզներ և այլն»,- […]
14:25 07.10.2019
WCIT 2019-ի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված տաղավարի մոտ լրագրողների զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե երբ մեր աշակերտները կունենան 21-րդ դարին հատուկ կրթություն, ասաց. «Հետ ենք նայում մեր տաղավարին և տեսնում, որ մեր աշակերտներն այսպիսի նորարարություններ ներկայացնելու համար արդեն բավարար գիտելիքներ ունեն»: Նախարարը, սակայն, […]
14:19 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր աշխատանքային կարգով խնդրանք ուղղեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: «Ես ունեմ բավական նորմալ լսողություն, շատ հանգիստ լսում եմ մեղադրողների խոսքը, բայց Ձեր խոսքը շատ դեպքերում չենք լսում: Երբ Դուք նորմալ տոնով խոսում եք, մենք Ձեզ պարզ լսում ենք, բայց մի քանի նախադասություն ասելուց հետո անցնում եք ցածր […]
14:17 07.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շրջել է WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի տաղավարներով: Նախարարը ծանոթացել է Դիլիջանի դպրոցի լաբորատորիայի աշխատանքներին: Աշակերտները իրենք են նախարարի ներկայությամբ լրագրողների ներկայացրել իրենց կատարած աշխատանքները: «Վախենում էինք, որ կարող է չկարողանանք WCIT -ի մակարդակի տաղավարներ ունենանք, բայց երբ 2 օր առաջ այստեղ վերջնական ամեն ինչ […]