Բոլոր լուրերը – Page 8620 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Նախագահը հանդիպել է Դավոսի ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի հետ

14:14 07.10.2019

ՀՀ նախագահը հանդիպել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարատև ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ։ Շվաբը անձամբ է դուրս եկել` նախագահ Սարգսյսնին դիմավորելու: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` նախատեսված էր, որ Հ Հ նախագահին պետք է ընդուներ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդը, բայց հիմնադիրը ցանկացել է անձամբ հանդիպել ՀՀ նախագահի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը նոր տնօրեն ունի

14:12 07.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է  նշանակվել Սիրանուշ Անտոնյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:  Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը: Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել […]

̰
Դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդում է եղել, երբ գործը մակագրվել է նրան. Քոչարյանի պաշտպան

14:11 07.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա դատական նիստի ժամանակ դիմեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Պաշտպանը նշեց՝ ցանկանում է լրացնել դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերը, սակայն դրա համար պետք է որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Խուդոյանը նշեց՝ դատական դեպարտամենտի տեղեկատվական կայքում տեղադրված է դատավորների ամենամյա արձակուրդների ցանկը, այնտեղ Աննա Դանիբեկյանի արձակուրդը նշված է […]

̰
Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

14:08 07.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Սակայն ես տեղեկացա, որ իմ կոլեգան պատրաստվում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն անել: Ես դեմ չեմ, եթե դատարանը այդ միջնորդությանն առաջնահերթություն տա, հատկապես հաշվի առնելով, որ դատական քննություն նշանակելու Ձեր որոշման […]

̰
Շվեդիայում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Իրաքի ցուցարարների

14:05 07.10.2019

Վերջին օրերին Իրաքի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի:

̰
«Իմ քայլը» նիստ է հրավիրել

13:58 07.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում: Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին պետք է հանդիպեր խմբակցության անդամների հետ, սակայն վարչապետի գրաֆիկի ծանրաբեռնվածության հետևանքով, SHANTNEWS.am-ի տեղեկություններով, նիստն ավելի ուշ կգումարվի` ժ. 18.30-ին:

̰
Ի՞նչ անուններ են մկրտության ժամանակ ստացել Քիմ Քարդաշյանի երեխաները

13:52 07.10.2019

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։ Style.news.am-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։  

̰
Իրանում ձերբակալված ռուս լրագրողն այս շաբաթ կարող է ազատ արձակվել. ՌԴ ԱԳՆ

13:50 07.10.2019

ՌԴ ԱԳՆ-ի` Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ Իրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլյա Յուզիկը շուտով կարող է ազատ արձակվել, հայտնում է РИА Новости-ն: «Դեսպանը շաբաթ օրն այցելել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Գործի քննությունն ավարտվում է, և մենք ակնկալում ենք, որ շուտով նրան ազատ կարձակեն»,- ասել է Քաբուլովը: Նա նշել է, թե […]

̰
Վստահ եմ, որ 15 կողմ ենք քվեարկել, հո մանկապարտեզ չի․ Մարուքյանը՝ Թովմասյանի վերաբերյալ քվեարկության մասին

13:49 07.10.2019

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին ներկա է եղել ԼՀԿ 15 պատգամավոր, և 15-ն էլ կողմ են քվեարկել ԱԺ այդ որոշմանը։ Այս մասին այսօր վստահությամբ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը պատասխանում էր SHANTNEWS.am-ի այն հարցին, որ քվեարկության ժամանակ 1 դեմ ձայն է արձանագրվել, թեև քվեարկությանը մասնակցած երկու խմբակցությունն էլ (ԼՀԿ և «Իմ […]

̰
Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք. Ա․ Հովհաննիսյանը շնորհավորել է սպայական լեյտենանտի կոչում ստացած աղջիկներին

13:39 07.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած աղջիկներին կոչում շնորհելու վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուքում»: «Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես […]

̰
ՍԴ որոշումը ինչ էլ լինի, պետք է դրա հետ հաշվի նստել․ Մարուքյանը՝ Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումի մասին

13:38 07.10.2019

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի վերաբերյալ ՍԴ ցանկացած որոշման հետ պետք է հաշվի նստել։ Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով իրենց հետագա անելիքներն այս հարցում։ Մարուքյանը, սակայն, հույս հայտնեց, որ իրենց դիմումը կբավարարվի Սահմանադրական դատարանում։ Ինչ վերաբերում է նրան, որ երբեմն այս նախաձեռնությունը որակվում է որպես […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում հայտարարությամբ հանդես եկան

13:35 07.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ երկու երիտասարդներ՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են՝ դատավորի տված հաղորդման հիման վրա: Խուդոյանը հիշեցրեց՝ այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր՝ դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության […]

̰
100 անգամ ասացինք՝ ՍԴ անդամի հարցը պետք չէ դարձնել «հայոց հարց»․ Մարուքյան

13:31 07.10.2019

«Այդ խնդիրը դարձվել է իդեա ֆիքս, «հայոց հարց», դա շատ սխալ է»։ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին այս կարծիքն այսօր արտահայտեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ իրենք այդ մասին նախազգուշացրել են «Իմ քայլի» իրենց գործընկերներին։ «… Որովհետև, երբ դու մի հարց դարձնում ես «հայոց հարց», հետո հետևից գնում ես ու չես կարողանում լուծել, […]

̰
Բաղդադում ցուցարարների և իրավապահների միջև բախումների ընթացքում 15 մարդ է մահացել

13:22 07.10.2019

Հոկտեմբերի 5-ի դրությամբ Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կար շուրջ 100 զոհ:

̰
Ամենաշատ ոչ դրական նյութերը իմ մասին էին, բայց դատապարտում եմ «Հայելիի» դեմ հարձակումը․ Վարդանյան

13:20 07.10.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը անընդունելի է համարում ցանկացած հարձակում ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ։ Այս մասին նա այսօր հայտարարեց՝ պատասխանելով «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին հարցին։ Վարդանյանի խոսքերով՝ վերջին շրջանում այդ կայքն ամենաշատը ոչ դրական հիշատակումներ ունեցել է հենց իր մասին, ինքը կարող է չհամաձայնել այդ լրատվամիջոցում արտահայտվող կարծիքների հետ, բայց կտրականապես դեմ է լրատվամիջոցի […]

̰
Ամեն ուժ ինքն է որոշում իր առաջնահերթությունները․ Էդմոն Մարուքյան

13:18 07.10.2019

Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախաձեռնության վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու համար «Իմ քայլի» պատգամավորները կիսատ էին թողել ԵԽԽՎ նիստը և վերադարձել Ստրասբուրգից։ Այնտեղ մնացել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այսօր նա լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ ԵԽԽՎ այդ նիստի բոլոր օրերին ադրբեջանցիները և թուրքերը իրենց օրակարգն են առաջ մղել, և երբ իմքայլականներն այնտեղ […]

̰
Լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը՝ այդ ուժին լավություն չեն անում․ Մարուքյանը՝ «Հայելիի» մոտ ակցիայի մասին

13:17 07.10.2019

Հայաստանում խոսքի ազատության վտանգված լինելու մասին չի կարելի խոսել՝ դատելով մի քանի քաղաքացու ինքնագործունեությունից։ Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին հարցին։ «Ովքեր որ նման բաներ են անում, լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը, այդ ուժին լավություն չեն անում։ Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում […]

̰
«Իմ քայլը» մտադի՞ր է պարզել՝ ով է դեմ քվեարկել Թովմասյանի վերաբերյալ նախագծին

13:10 07.10.2019

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Հրայր Թովմասյանի ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ընդունվել է փակ քվեարկությամբ, սակայն թեև մասնակցող երկու խմբակցություններն էլ հայտարարել էին, որ միաձայն կողմ են քվեարկելու, այնուամենայնիվ, քվեարկության արդյունքներով 1 դեմ ձայն արձանագրվեց։ Իշխանական խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը պնդում է, որ այս 1 դեմ ձայնի գոյությունը ցույց է տալիս գաղտնի քվեարկության առավելությունը […]

̰
Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերման գործընթացի մասին

13:10 07.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հանել զորքերը երկրի հյուսիս-արևելքում գտնվող սիրիական այն տարածքներից, որտեղ թուրքական զորքերը մտադիր են ռազմական գործողություն իրականացնել «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Էրդողանի խոսքերով ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ի երեկոյան, […]

̰
Ղազախստանի գավաթի եզրափակչից հետո Տիգրան Բարսեղյանի և «Ատիրաուի» դաղստանցի ֆուտբոլիստի միջև ծեծկռտուք է սկսվել

13:04 07.10.2019

Ղազախստանի գավաթի եզրափակչում «Կայսարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 2:1 հաշվով հաղթել է «Ատիրաուին» և նվաճել գավաթը: Հայ ֆուտբոլիստն այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ: Հանդիպումից հետո հանդերձարանի ճանապարհին ծեծկռտուք է սկսվել Բարսեղյանի և «Ատիրաուի» դաղստանցի ֆուտբոլիստ Իսլամնուր Աբդուլավովի միջև: «Սա ֆուտբոլ է, դա նորմալ է: Մենք տղամարդիկ […]

̰
Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է սեղանի թենիսի մրցաշարում

13:00 07.10.2019

Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է սեղանի թենիսի մրցաշարում:  Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Հայաստանի պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ճյուղային հանրապետական արհմիության նախաձեռնությամբ անցկացվել է 2019թ. սեղանի թենիսի թիմային IV առաջնությունը: ՊԵԿ թիմն առաջին հորիզոնականը կիսել է Կադաստրի կոմիտեի թիմի հետ: Իսկ անհատական մրցապայքարում ՊԵԿ թիմի անդամ Ալլա Շախկուլյանը զբաղեցրել է […]

̰
Հորիզոն 13.00

13:00 07.10.2019

̰
Տաքսու վարորդը հրաժարվել է տեղափոխել Պորոշենկոյին

12:56 07.10.2019

Մայդանում ցուցարարներին էր միացել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

̰
Պատերազմի մեջ չենք ՍԴ-ի հետ. Վլադիմիր Վարդանյան

12:52 07.10.2019

«Իմ քայլը» խմբակցության կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության փաստարկները, ըստ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի, հիմնավոր են։ Վարդանյանը պնդում է, որ սա ինքնուրույն քաղաքական գործընթաց է, և պետք է վերանալ Թովմասյանի անձից։ «Սա ինքնուրույն գործընթաց է … Ինչ վերաբերում է հետագա քայլերին, արսենալում ինչ միջոցներ կան և այլն … ես ասում եմ՝ պատերազմի մեջ չենք, […]

̰
Շատ հազվադեպ է հիշվում, թե ինչպես էին մարդիկ բռնի ուժով դուրս բերվում իրենց պապական տնից. Գայանե Աբրահամյան

12:50 07.10.2019

ԱԺ-ում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը իր ելույթում անդրադարձավ հարցի քաղաքական կողմին: Ընդգծեց հանգամանքը, որ սեփականատիրոջ կողմից արդարության հասնելու միակ դեպքը վերաբերում է Եվրոպական դատարանին, ինչը ըստ նրա, խոսում է դատական համակարգի անկատար վիճակի մասին: […]

̰
Կարծում եմ՝ հասունացած ագրեսիվ տրամադրություն էր․ Տոնոյանը՝ «Հայելիի» վրա հարձակման մասին

12:48 07.10.2019

Իրավապահ մարմինները պետք է ամենասեղմ ժամկետներում իրավական բնորոշում տան և բացահայտեն «Հայելի» ակումբի վրա հարձակումը։ Այս մասին իր դիրքորոշումն այսօր հայտնեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա դատապարտեց լրատվամիջոցների նկատմամբ որևէ նման ոտնձգություն։ «Ինքս տեսել եմ այդ տեսանյութը և կարծում եմ, որ էնտեղ էսպես հասունացած ինչ-որ ագրեսիվ տրամադրություն էր», – ասաց Տոնոյանը։ Նրա խոսքը շարունակեց կուսակից […]

̰
Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարը` առանց իմ համաձայնության. Յուրի Ջորկաեֆ

12:42 07.10.2019

 Vnews-ը հարցազրույց է ունեցել ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:  –Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով: – Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ […]

̰
Եթե ԲՀԿ-ն Թովմասյանի որևէ խախտում նկատի, սահմանափակված չէ նման նախաձեռնություն սկսելու հարցում․ Տոնոյան

12:40 07.10.2019

Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթացում, եթե մեկնարկային կետ դիտենք հունիսի 21-ը, ապա բոլոր ժամկետները անցած են։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով Թովմասյանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած քվեարկությանը չմասնակցելը։ Տոնոյանը ասաց, որ եթե իրենք նկատեն Թովմասյանի կամ ՍԴ որևէ այլ անդամի կարգապահական ու այլ խախտում, որևէ կերպ […]

̰
Թրամփը կոչ է արել իմփիչմենթ հայտարարել Կոնգրեսի խոսնակ Փելոսիին

12:37 07.10.2019

Սկանդալի առիթ է դարձել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին:

̰
Կոտայքի մարզում Opel-ը բախվել է քարերին և կողաշրջվել. կան տուժածներ

12:35 07.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ավբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին: Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու […]

̰
BACK_TO_TOP