Բոլոր լուրերը – Page 8622 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Ի՞նչ պետք է իմանա էլեկտրական շարժիչով փոխադրամիջոց ներմուծողը․ ՊԵԿ-ն ուղեցույց է հրապարակել

10:50 07.10.2019

ՊԵԿ-ից հայտնում են, որ բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ և հեծանիվ նախընտրողներին 2020 թվականի հունվարի 1-ից ընթացակարգային տեսանկյունից փոփոխություն չի սպասվում: Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբսահմանված դրույքաչափի […]

̰
Ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել ՀՀ-ում ստեղծվող նոր տեխնոլոգիական ընկերությունների համար․ Փաշինյան

10:45 07.10.2019

Հայաստանը մտադիր է դառնալ տեխնոլոգիական կենտրոն, և դրա համար իշխանությունները նախատեսել են ընդարձակ հարկային արտոնություններ տալ Հայաստանում ստեղծվող տեխնոլոգիական ընկերություններին։ Այս մասին WCIT համաժողովի բացման խոսքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մինչև 2023 թվականն այդ ընկերություններն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ։ Փաշինյանի խոսքով՝ վերջին 5  տարիներին Հայաստանում ՏՏ […]

̰
Մերձմոսկվայում հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

10:44 07.10.2019

Մերձմոսկվայում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Այրվել է երկու բնակարան: Դրանցից մեկում ապրել է 1983 թվականին ծնված կին՝ իր 3 տարեկան տղայի հետ: Իսկ մյուս բնակարանում եղել են 1 տարեկան, 3 և 5 տարեկան երեխաներ: Նրանց փրկել չի հաջողվել: Եվս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը բռնկվել […]

̰
Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Infosys» ընկերության համահիմնադրի հետ

10:43 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրտիի հետ»։

̰
Վթար Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

10:37 07.10.2019

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00:38-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1995 թ.), […]

̰
Դոլարի կանաչ գույն, կերոսինային լամպ, բանկոմատ… Փաշինյանը ներկայացրեց հայերի գյուտերը

10:34 07.10.2019

Երևանում անցկացվող WCIT համաշխարհային համաժողովի բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն բոլոր գյուտերը, որոնց հեղինակները հայեր են, և որոնք հեղափոխություն են առաջացրել իրենց ոլորտում։ Կերոսինային լամպ, վարսահարդարիչ, բանկոմատ, բետոնի մեխանիկական խառնիչ, գունավոր հեռուստատեսություն, ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այլն։ Այս թվարկումից հետո դահլիճը սկսեց ծափահարել։ «Սա դեռ վերջը չէ, իզուր եք շտապում», – կատակեց […]

̰
Կիսամերկ կին բռնցքամարտիկը համբուրել է մրցակցի շուրթերը և ապտակ ստացել

10:29 07.10.2019

Լեհաստանում կայացած բռնցքամարտի մրցաշարի ժամանակ կանանց WBO վարկածով չեմպիոն Եվա Բրոդնիցկան դժվարությամբ է կարողացել պաշտպանել իր տիտղոսը: Նրա մրցակիցը հայտնի բռնցքամարտիկ Լուկաս Մատիսսեի քույրն էր՝ Էդիտը, ով գրագետ մարտ անցկացրեց և պարտվեց մրցավարների տարաձայն որոշմամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե այս մրցամարտն էր, այլ մինչ այդ տեղի ունեցածը: Նախորդ օրը Եվան կշռման արարողությանը դուրս էր եկել […]

̰
Վստահ եմ՝ մեզ կհաջողվի առավել ամրապնդել ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

10:22 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում: Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն […]

̰
Մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը․ Փաշինյանը մասնակցում է WCIT-ի բացմանը

10:19 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը WCIT համաժողովի բացմանը հայտարարեց, որ մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը։ Վարչապետը նշեց, որ դա հնարավորություն է Հայաստանի համար՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն զարգացնելու նպատակադրումն աշխարհին ներկայացնելու համար։ Վարչապետը բացատրեց, որ Հայաստանը քաղաքական փոփոխություններից հետո հիմա գտնվում է տնտեսական փոփոխությունների շրջանում, և հույս հայտնեց, որ հյուրերը մի քանի օրվա ընթացքում կհասցնեն […]

̰
Փարիզում փողոցային կռվի ժամանակ  «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել

10:12 07.10.2019

Փարիզում փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։ Պատանի ֆուտբոլիստը նոր էր համալրել ակումբի շարքերը: «Ռեդ Սթարը» իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին: RMC Sport պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստը […]

̰
Կոշ գյուղի խաչմերուկում մեքենա է այրվել

10:03 07.10.2019

Հոկտեմբերի 6-ին՝ժամը 23:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել` 23:51-ին: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰ ̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

09:40 07.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում: «Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես […]

̰
Քիմ Քարդաշյանը Երևանում անքուն գիշեր է անցկացրել

09:29 07.10.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Երևանում է՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։ Երեկ օդանավակայանում վարէջքից հետո նա դուրս էր եկել նախագահական ելքով և ուղևորվել հյուրանոց։ Ժամանումից ժամեր անց նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Երևանում մոտավորապես ժամը 3-ն է, ես չեմ կարողանում քնել։ Այնքան հուզված եմ այստեղ լինելու և բոլորին տեսնելու […]

̰
Պուտինն ու Շոյգուն զբոսնել են սիբիրյան տայգայով

09:20 07.10.2019

Ծննդյան օրվա նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  զբոսնել է սիբիրյան տայգայով։ Նախագահի զբոսանքից կադրեր են հրապարակել։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը դառնում է 67 տարեկան։ Պուտինը բարձրացել է լեռներն ու հիացել աշնանային բնությամբ։ Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրանք միասին սունկ և հատապտուղներ են հավաքել։ «Ենիսեյն այստեղից գեղեցիկ է երևում»,-նկատել է լեռներից մեկի գագաթը […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 32 հրդեհ

09:07 07.10.2019

Հոկտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8 հա, Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1600 քմ, 4000 քմ, Շենգավիթ […]

̰
ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում թուրքական օպերացիային

08:56 07.10.2019

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։ Վաշինգտոնում հաստատել են, որ Թորքիայի կողմից ծրագրված օպերացիան կսկսվի շուտով։ ԱՄՆ-ի ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղի «խալիֆայությանը», այլևս չեն […]

̰
Մելանյա Թրամփը ստում է օտար լեզուների իմացության հարցում․ լեզվաբան

08:43 07.10.2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ազատ տիրապետում է եվրոպական մի քանի լեզուների։ Ամերիկացի լեզվաբան Ջոն Արավոսիսը վերլուծել է ԱՄՆ նախագահի տիկնոջ հանրային ելույթների բոլոր ձայնագրությունները և նկատել, որ ամենից հաճախ Մելանյան ելույթ է ունենում անգլերենով և մայրենի սլովեներենով, մինչդեռ առաջին տիկինը պնդում էր, թե տիրապետում է գերմաներենին, իտալերենին և ֆրանսերենին, գրում […]

̰
Դանիայի վարչապետը ծիծաղեցրել է խորհրդարանին՝ ուղտի մասին պատմությամբ

08:32 07.10.2019

Դանիայի վարչապետ Մատտե  Ֆրեդերիկսենի ելույթը խորհրդարանի նիստի բացմանը ծիծաղեցրել է պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Denmarks Radio-ն։ Ֆրեդերիկսենը զեկույց է ներկայացրել Դանիայի կառավարության կողմից կրկեսի կենդանիների գնման մասին։ Վերջերս իշխանությունները ձեռք են բերել 4 փիղ, սակայն դրանցից մեկն ընկեր է ունեցել՝ Ալի անունով ուղտը։ Կենդանիներին չբաժանելու համար, կառավարությունը գնել է նաև ուղտին։ Այդ պատմությունը ներկայացնելով՝ […]

̰
Պռոշյան գյուղում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինն էլ՝ գովազդային սյանը․ տուժածի վիճակը ծանր է

08:20 07.10.2019

Հոկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի 35 RՍ 727 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 GԼ 538 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել […]

̰
Խոշոր ավտովթար Երևանում. Շտապօգնության մեքենան կողաշրջվել է

08:11 07.10.2019

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 02․30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայրում աշխատել է ՃՈ հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Քիմ Քարդաշյանը ժամանեց Հայաստան

01:29 07.10.2019

Երևանում հոկտեմբերի 6-ին մեկնարկել է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Ինֆորմացիոն տոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք հայտնի աստղեր, ոլորտի մասնագետներ: Հայաստան է ժամանել ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը երկու քույրերի հետ: Նրանց հետ 7 երեխա կա։ Քարդաշյան քույրերը  դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական։ Քարդաշյանի ելույթը պանելին նախատեսվում է […]

̰
Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար․ Աննա Հակոբյան

00:00 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Հրաշալի համերգ էր, փառահեղ երաժշտություն և նվագախումբ։ Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար։ Հայաստանը պատվով ազդարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը #WCIT2019 #Armenia»:  

̰
Աշխարհի ամենագեր մոդելը մերկ է լուսանկարվել

23:56 06.10.2019

Աշխարհի ամենագեր մոդել Տեսս Հոլիդեյը նկարվել է առանց հագուստի: Համարձակ լուսանկարը նա ցուցադրել է Instagram-ի իր էջում: Լուսանկարում Հոլիդեյը պառկած է լոգարանում և նայում է ֆոտոխցիկին: Այս լուսանկարում Հոլիդեյին գրեթե չեն շպարել, իսկ սանրվածքը հատուկ ընտրված չէ, միայն հավաքված է, որ դեմքն ավելի լավ երևա: Իսկ լուսանկարին կից մոդելը գրել է, որ շարունակում է սիրել […]

̰
Առաջին դասարանցիների խնդիր, որի պատասխանը թվում է՝ ակնհայտ է, բայց․․․

23:52 06.10.2019

Համացանցում առաջին դասարանցիների համար նախատեսված խնդիր է հայտնաբերվել, որի պատասխանը թվում է՝ ակնհայտ է, բայց նույնիսկ մեծահասակներն են դժվարանում այն լուծել։ Նշվում է, որ խնդիրը ժամանակային և տարածական պատկերացումների ստուգողական աշխատանքներից է: Աշակերտից պահանջվում է նկարել շրջան, իսկ դրանից ձախ՝ քառակուսի: Հեղինակը նշում է, որ երեխան արել է այնպես, ինչպես գրված է. նա նկարել է […]

̰
Ինչպե՞ս խուսափել սրտի կաթվածից և մի շարք այլ հիվանդություններից

23:45 06.10.2019

Եթե ​​ցանկանում եք նվազեցնել սրտի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի ռիսկը ավելի քան մեկ երրորդով, ավելի դրականորեն նայեք կյանքին: Այդ մասին գրում է The Daily Mail-ը ՝ հղում անելով Սենթ Լուկի հիվանդանոցի բժիշկներին: Մասնագետները վերլուծել են աշխարհի տարբեր մասերից հազարավոր մարդկանց տվյալները: Պարզվել է, որ լավատեսները 14%-ով ավելի քիչ են մահանում վաղաժամ սիրտ-անոթային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից […]

̰
«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են հայ-ռուսական զորավարժություններ

23:36 06.10.2019

Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակում «Բաղրամյան» զորավարժարանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման աէրոմոբիլ խմբերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Զորավարժությանը մասնակցում է 1,5 հազար զինծառայող, ավելի քան 500 հատուկ ռազմական տեխնիկա։ Զորավարժությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 13-ը։

̰
Միլանի մարզադաշտի պտտվող աստիճաններն իրարանցում են առաջացրել համացանցում

23:30 06.10.2019

Համացանցային օգտատերերն ուշադրությամբ հետևում են Միլանի «Սան Սիրո» մարզադաշտի աստիճաններից առաջացած տեսողական պատրանքին: Այդ մասին իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել Դանիել Հոլլանդը: Երբ մարդիկ մարզադաշտից գնում են, տպավորություն է, թե աստիճանը պտտվում է, սակայն այն կանգնած է տեղում: Օգտատերը գրել է, որ տպավորություն է, թե պարուրանման կոնստրուկցիան շարժվում է: Թվիթերյան օգտատերերը գրառման մեկնաբանություններում սկսել […]

̰
Ալավերդի համայնքում 230-250 աշխատատեղ կբացվի

23:21 06.10.2019

Նոր ներդրում, 230-250 աշխատատեղ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։ Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ […]

̰
Կողոպտիչը մտել է բնակիչներից մեկի տուն, մայոնեզով բրդուճ սարքել և փախել

23:10 06.10.2019

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան ԱՄՆ Կենտուկի նահանգում: Տանտերն արթնացել է տարօրինակ ձայներից: Մտնելով խոհանոց՝  տղամարդն այնտեղ հայտնաբերել է մի անծանոթի, որը մայոնեզով բրդուճներ էր պատրաստում: Այնուհետև անծանոթը տանտիրոջից խնդրել է մաքրել խոհանոցը իր ետևից և անհետացել է նախքան ոստիկանությունը կժամաներ: Նա սեղանին թողել է մեկ բաժակ սուրճ, մանրադրամ և փաստաթղթերով դրամապանակը: Տանտերը […]

̰
BACK_TO_TOP