23:52 06.10.2019
Համացանցում առաջին դասարանցիների համար նախատեսված խնդիր է հայտնաբերվել, որի պատասխանը թվում է՝ ակնհայտ է, բայց նույնիսկ մեծահասակներն են դժվարանում այն լուծել։ Նշվում է, որ խնդիրը ժամանակային և տարածական պատկերացումների ստուգողական աշխատանքներից է: Աշակերտից պահանջվում է նկարել շրջան, իսկ դրանից ձախ՝ քառակուսի: Հեղինակը նշում է, որ երեխան արել է այնպես, ինչպես գրված է. նա նկարել է […]
23:45 06.10.2019
Եթե ցանկանում եք նվազեցնել սրտի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի ռիսկը ավելի քան մեկ երրորդով, ավելի դրականորեն նայեք կյանքին: Այդ մասին գրում է The Daily Mail-ը ՝ հղում անելով Սենթ Լուկի հիվանդանոցի բժիշկներին: Մասնագետները վերլուծել են աշխարհի տարբեր մասերից հազարավոր մարդկանց տվյալները: Պարզվել է, որ լավատեսները 14%-ով ավելի քիչ են մահանում վաղաժամ սիրտ-անոթային հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից […]
23:36 06.10.2019
Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակում «Բաղրամյան» զորավարժարանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման աէրոմոբիլ խմբերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Զորավարժությանը մասնակցում է 1,5 հազար զինծառայող, ավելի քան 500 հատուկ ռազմական տեխնիկա։ Զորավարժությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 13-ը։
23:30 06.10.2019
Համացանցային օգտատերերն ուշադրությամբ հետևում են Միլանի «Սան Սիրո» մարզադաշտի աստիճաններից առաջացած տեսողական պատրանքին: Այդ մասին իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել Դանիել Հոլլանդը: Երբ մարդիկ մարզադաշտից գնում են, տպավորություն է, թե աստիճանը պտտվում է, սակայն այն կանգնած է տեղում: Օգտատերը գրել է, որ տպավորություն է, թե պարուրանման կոնստրուկցիան շարժվում է: Թվիթերյան օգտատերերը գրառման մեկնաբանություններում սկսել […]
23:21 06.10.2019
Նոր ներդրում, 230-250 աշխատատեղ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։ Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ […]
23:10 06.10.2019
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան ԱՄՆ Կենտուկի նահանգում: Տանտերն արթնացել է տարօրինակ ձայներից: Մտնելով խոհանոց՝ տղամարդն այնտեղ հայտնաբերել է մի անծանոթի, որը մայոնեզով բրդուճներ էր պատրաստում: Այնուհետև անծանոթը տանտիրոջից խնդրել է մաքրել խոհանոցը իր ետևից և անհետացել է նախքան ոստիկանությունը կժամաներ: Նա սեղանին թողել է մեկ բաժակ սուրճ, մանրադրամ և փաստաթղթերով դրամապանակը: Տանտերը […]
23:01 06.10.2019
Հոկտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և […]
22:52 06.10.2019
Հոլանդական Ուտրեխտ քաղաք ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, նրանք գնացել են խանութի գողության վերաբերյալ զանգի հետքերով: Նրանց հաջողվել է գողին տեղում ձերբակալել: Վերջինիս ուսին թութակ է նստած եղել: Երբ գողին իր թռչնի հետ միասին տեղափոխել են մեկուսարան, իրավապահները գիտակցել են, որ վանդակ չունեն: Ձերբակալվածի հետ խորհրդակցելուց հետո նրանք թութակին բերել են տիրոջ պատժախուց: […]
22:42 06.10.2019
Որոշ միկրոտարրերի ծայրաստիճան բարձր չափաբաժինները մեծացնում են նորագոյացությունների զարգացման վտանգը: Վիտամիններն ու հանքանյութերը կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, երբ օգտագործվում են առանց բժշկի նշանակման: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի թերապևտ-էնդոկրինոլոգ Ֆաթիմա Ձգոևան նախազգուշացրել է հնարավոր հետևանքների մասին: «Վիտամինների անվերահսկելի ընդունումը կարող է վնասակար լինել: Այն մեծացնում է նորագոյացությունների զարգացման վտանգը: […]
22:39 06.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով`հոկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին: Ըստ աղբյուրի՝ վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել: Աղբյուրի տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:
22:35 06.10.2019
Twitter-ում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում օգտատերերը փորձում են գտնել քարերի արանքում ճարպկորեն քողարկված ընձառյուծին, հայտնում է Звезда հեռուստաալիքը: Կադրն արվել է Հնդկաստանից լուսանկարչի ֆոտոխցիկով: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հազարավոր հավանումներ է հավաքել: «Ինչ-որ մեկը հենց նոր այն ինձ ուղարկեց և հարցրեց, թե արդյո՞ք կարող եմ ընձառյուծին գտնել: Ես համոզված էի, […]
22:09 06.10.2019
Հյուսիսային Կարոլինայի դատարանը քաղաքացի Քևին Հովարդի գործով որոշում է կայացրել՝ իմանալով, որ կինը դավաճանում է նրան: Ըստ այդ որոշման՝ կնոջ սիրեկանը պետք է տղամարդուն վճարի 750 հազար դոլար: Հովարդը օգտվել է օրենքից, համաձայն որի՝ նա իրավունք ունի անձամբ դատի տալ մարդուն «ամուսնության մեջ նպատակային միջամտությունների համար»: Նահանգների մեծ մասը չեղյալ է համարել օրենքը, բայց այն […]
21:57 06.10.2019
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կբերի կոյուղատար համակարգերում վթարների: Դրանք կարող են շարքից դուրս գալ նաև հորդառատ անձրևների և երաշտների հետևանքով: Միայն Մայամիի շրջանում 25 տարիների ընթացքում կարող է շարքից դուրս գալ սեպտիկ համակարգերի 64 տոկոսը: Դրանց մեծ մասն ափամերձ շրջաններում է և կմնա ջրի […]
21:48 06.10.2019
Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:
21:42 06.10.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գարֆիլդ քաղաքում ծնվել է երեխա, որի գանգի մի մասը բացակայել է: Ըստ New York Post-ի՝ նա կարողացել է ապրել՝ հակառակ բժիշկների կանխատեսումներին: 30-ամյա Մարիա Սանտա Մարիան մարտի 7-ին ծննդաբերել է որդուն՝ Լուկասին, իմանալով, որ երեխան ունի բնածին արատ, որի դեպքում լիովին չի զարգացնում պտղի գանգը: Կինը որդու վիճակի մասին իմացել է […]
21:39 06.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Գլխավոր լուսանկարը՝ Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջից։
21:30 06.10.2019
Սառը եղանակին գլուխը կարող է ավելի հաճախ ցավալ, քան ամռանը: Вечерняя Москва-ն ներկայացնում է թերապևտ Լարիսա Ալեքսեևայի այն դիտարկումը, որ եղանակի ցրտելը կարող է առաջացնել սպազմ՝ գլխացավերի տեսքով: «Նախևառաջ պետք է տաքանալ: Հնարավորության դեպքում, հագեք տաք գուլպաներ, և եթե տանն եք, ոտքերը դրեք տաք ջրով լցված տարայի մեջ: Նաև գլուխը կարող է ցավել այն պատճառով, […]
21:22 06.10.2019
«Այո, վերադարձել ենք Հրայր Թովմասյանի քվեարկության հետ կապված, որովհետև դա կարևոր ենք համարում այն դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, որը հանձնառել է իրականացնել մեր քաղաքական ուժը»,- «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Հիշեցնենք՝ պատվիրակության մի քանի անդամներ մեկուկես օր շուտ են վերադարձել Ստրասբուրգից, որ մասնակցեն ԱԺ-ում ՍԴ […]
21:10 06.10.2019
Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերեր Արթուր Սողոմոնյանը և Ջիվան Չելոյանցն այսօր «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի հրավերով այցելել են ռեստորան: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, ռուսական МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը և իտալացի գործակալ Մարկո Տրաբուկին: Տրաբուկին թվիթերյան իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել։ Обед в Милане у […]
21:09 06.10.2019
Ամերիկացի գիտնականների խումբը կարծում է, որ Մարս մոլորակի առաջին «բնակիչներ»-ը պետք է դառնան մանրէներն ու սնկերը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ դեմ է այս մոտեցմանը` պնդելով, որ Մարսը արհեստական մանրէներով «բնակեցնել»-ը կխանգարի ուսումնասիրություններին, որոնք տալու են հավերժ դարձած հարցի պատասխանը` կա՞ արդյոք կյանք Մարսի վրա: Ավելին, գիտնականների այս խումբը համոզված է, որ Մարս ուղարկվող տիեզերական […]
20:48 06.10.2019
Աշխարհի ամենից բարձր վարձատրվող մոդելը դարձել է Reserved հագուստի բրենդի նոր հավաքածուի դեմքը: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, ում հաճախ անվանում են «Քարդաշյան» ընտանիքի ամենից գեղեցիկ ներկայացուցիչը, կիսամերկ լուսանկարվել է լեհական Reserved բրենդի գովազդի համար: Սուպերմոդելի կիսամերկ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են Reserved-ի ինստագրամյան պաշտոնական էջում: Հրապարակված կադրերում Ջեները կիսամերկ է՝ […]
20:37 06.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում էին «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և «Մուբադալա» ներդրումային ֆոնդի փոխնախագահն ու փոխգործադիր տնօրենը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
20:30 06.10.2019
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին երիտասարդությունն օգնում է պահպանել սաունան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Ամեն առավոտ 53-ամյա մոդելը ժամանակ է անցկացնում իր տան սաունայում, ինչն օգնում է կանխել կնճիռների առաջացումը: Քրոուֆորդն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել սաունայից: Դրանցից մեկում Քրոուֆորդը նստած է՝ սպիտակ սրբիչով փաթաթված, փակ աչքերով և առանց դիմահարդարման, մյուսում՝ հեռախոսը ձեռքին է […]
20:15 06.10.2019
Ճապոնիայի Նագոյա քաղաքի կենդանաբանական այգու սատկած ալիգատորի ստամոքսում ավելի քան 330 մետաղադրամ են գտել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Ալիգատորը կենդանաբանական այգու բնակիչ էր 1965 թ.-ից, արդեն 54 տարեկան էր: Առաջին երկու տասնամյակի ընթացքում կենդանաբանական այգու այցելուները կարող էին ալիգատորին տեսնել միայն ապակե էկրանից, սակայն 1989-ին այս տարածքում արհեստական լճակ ստեղծվեց, որից հետո արդեն Կենդանաբանական […]
20:14 06.10.2019
Հանրապետության հրապարակում մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համերգին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
20:09 06.10.2019
Հոկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի 36 GZ 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86.2 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, Դիլիջանի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով ու ծառերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանի հատվածում՝ ծառերի մեջ: Shamshyan.com-ի […]
20:02 06.10.2019
Չինաստանում մի տղամարդ կեղծ հարսանիք է կազմակերպել դրամական նվերներ ստանալու համար, սակայն կեղծ հարսնացուին հրաժարվել է վարձահատույց լինել: Չինացին հարսնացուին, այսպես ասած, վարձակալել է մեկ շաբաթով և պարտավորվել է նրան գումար վճարել 7 օրվա համար, բացի դրանից՝ հոգալ նրա սննդի և բնակության ծախսերը: Շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել պայմանավորված շինծու հարսանիքը, որի ժամանակ 39-ամյա […]
19:46 06.10.2019
Ամերիկյան մանրէաբանական ընկերությունը նախազգուշացնում է. տնտեսող ռեժիմի ցածր ջերմաստիճանով հագուստի լվացումը (երբ ջրի ջերմաստիճանը ցածր է 60 աստիճանից) վտանգավոր է մարդու առողջության համար: Փաստն այն է, որ նման ցածր ջերմաստիճանում պաթոգենները հեշտությամբ գոյատևում են: Իսկ հագուստի և ներքնազգեստի մեջ տարբեր միկրոօրգանիզմների առկայությունը վտանգավոր է, եթե ընտանիքն ունի փոքր երեխաներ, ինչպես նաև մեծահասակները տառապում են մի […]
19:28 06.10.2019
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում անցորդները նկարահանել են տեսանյութ, թե ինչպես է առնետը հեռացնում կատվին, որը ցանկանում էր ուտել իրեն: Տեսանյութը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում: Կադրում երևում է, թե ինչպես էկատուն նկատում մութ փողոցում վազող առնետին և որոշում հարձակվել նրա վրա։ Կատում ցատկում է դեպի կրծողը և բռնում պոչը: Այնուամենայնիվ, հանձնվելու փոխարեն, առնետը հանկարծակի նետվում […]