Բոլոր լուրերը – Page 8632 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի  նախագահին

12:50 05.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը: Հանրապետության նախագահը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

̰
Դեմոկրատները Սպիտակ տնից պահանջել են Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի փաստաթղթերը

12:44 05.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության հետ կապված` Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները Սպիտակ տնից պահանջել են նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի փաստաթղթերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Կոնգրեսականները նշել են, որ եթե Սպիտակ տունը մինչև հոկտեմբերի 18-ը չներկայացնի փաստաթղթերը, ապա դա կընկալվի որպես «հետաքննության խոչընդոտելու փորձ»: Թրամփի իմփիչմենթի հարցով […]

̰
Որտեղ երեսուներկուսը, այնտեղ էլ երեսուներեքը. ինչպե՞ս է Փաշինյանն ընդգրկվել դասղեկ Մարդանյանի դասարան

12:42 05.10.2019

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետություն» թերթին, գրում է. «Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկի աշակերտները ժամանակին պաստառ են պատրաստել, որի վրա յուրաքանչյուրն իր ապագա մասնագիտությունն է նշել՝ խիստ մոտավոր կանխորոշմամբ: Պաստառի մի անկյունում էլ գրված է «լրագրող Նիկոլը»: «Այնպիսի ճշգրտությամբ են գրել, զարմանալ կարելի է: Ինքը դարձավ լրագրող, բայց այդ ժամանակ չէինք կարող գուշակել, որ […]

̰
Թրամփը փորձել է շանտաժի ենթարկել Զելենսկուն. Կոնգրեսում փաստեր են հայտնաբերվել

12:30 05.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ Պետքարտուղարության աշխատակիցների ու Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակի հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շանտաժի է ենթարկել իր ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Կոնգրեսականը նշել է, որ երկար տարիներ հանդես է եկել որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման […]

̰
Իրաքում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի

12:26 05.10.2019

Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:

̰
Հայիթիում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները

12:25 05.10.2019

Հայիթիում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող տնտեսական և քաղաքական ճգնաժամից: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել տարբեր իրեր: Այս մասին հայտնել է Russia Toady-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

̰
Ուսուցչի պաշտպանությունը պետք է լինի բոլորիս խնամքի և հոգածության առարկան. Արման Թաթոյան

12:14 05.10.2019

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. Սիրելի՛ ուսուցիչներ, «Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Յուրաքանչյուրս է խոր ակնածանքով հիշում իր ուսուցիչներին: Դուք եք, որ յուրաքանչյուրիս մեջ սերմանել եք հայրենիքի, ընտանիքի և իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները: Ձեր մասնագիտական գործն անփոխարինելի է: Դուք ամենօրյա […]

̰
Թող գիտության անդաստանում ձեր ցանած սերմերն առատ բերք տան. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

12:06 05.10.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Դուք իրականացնում եք կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը: […]

̰
Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել

12:00 05.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «- Ֆրեդ, հիմա ի՞նչ ես կարծում, վան Գոգը հանճա՞ր է, թե ոչ, – ի վերջո հարցրի ես։ – Ի՞նչ ես պայմանականությունների հետևից ընկել։ Չե՞ս զգում, որ դրանք բոլորը բառեր են, միայն բառեր։ Կարևորն այն է, որ կյանքդ ապրես այնպես, ինչպես պիտի […]

̰
Վանաձորում կատարված 3 անձանց սպանությունը բացահայտվել է․ նոր մանրամասներ

11:59 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա: Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են […]

̰
Ի՞նչ գործընթաց է անցնելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ-ում

11:54 05.10.2019

Երեկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ուղարկել ՍԴ: 80 անհրաժեշտի փոխարեն 98 պատգամավոր է կողմ արտահայտվել որոշմանը, մեկը՝ դեմ: Ո՞վ և ո՞ր խմբակցությունից է միակ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորը, հարցի պատասխանը քվեախցիկում է մնում: Նկատենք միայն, որ այսպիսի պատկեր լինում է այն դեպքում, […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:50 05.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
Օզիլը համապատասխանում է «Արսենալի» ոճին, բայց դա նրան չի երաշխավորում տեղ մեկնարկային կազմում. Ունայի Էմերի

11:49 05.10.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, որ «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պետք է պայքարի թիմի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: «Օզիլը կարող է խաղալ խաղալ այնպես, ինչպես ես եմ ուզում: Նա համապատասխանում է «Արսենալի» ոճին, բայց դա նրան չի երաշխավորում տեղ մեկնարկային կազմում: Հիմա մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր պայքարում են դաշտի յուրաքանչյուր […]

̰
Իրաքի վարչապետը չեղարկել է պարետային ժամը

11:40 05.10.2019

Իրաքում բողոքի ցույցերի ֆոնին հայտարարված պարետային ժամը կչեղարկվի: Ինչպես հայտնում է Al-Sumaria-ն, նման որոշում կայացրել է այդ երկրի վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդին: Նա հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 5:00-ին։ Հիշեցնենք, որ երկրի իշխանությունները պարետային ժամ էին հայտարարել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել էին Բաղդադի միջազգային օդանավակայան:

̰
Հայտնի բլոգերը Հայաստանում է

11:33 05.10.2019

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես Davidsbeenhere` ավելի քան 74 երկրի մասին պատմող իր յութուբյան տեսաշարքերով։   Դեյվիդը տեսախցիկի միջոցով տեսագրում է իր ողջ փորձառությունը ճամփորդության ընթացքում։ Հայ զբոսավարի ուղեկցությամբ այցելելով Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր` նա ճանաչում և […]

̰
Փաշինյանի ուղերձը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ

11:29 05.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նշել է՝ Ֆրանսիական համալսարանը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այն կրում է ընդհանուր արժեքներ, կրթում է երիտասարդների, ովքեր այսօր աշխատում և իրենց լիակատար մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացմանը: Նոր նախագիծը, որ իրականացվելու է Ֆրանսիայի նախագահի հովանավորությամբ, լինելու է կրթական նորարարությամբ […]

̰
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան

11:19 05.10.2019

«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,– լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են […]

̰
Անասնաբույժների աշխատավարձը կբարձրանա

11:10 05.10.2019

Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։«Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման գումարը […]

̰
Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ

11:00 05.10.2019

Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը. «Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին` իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»: Ֆերնանդեսի խոսքերով՝ Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ […]

̰
Արցախում աշակերտը դպրոցում ազդանշանային հրթիռ է արձակել

10:49 05.10.2019

Հոկտեմբերի 4-ին` ժամը 09:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է զինվորը բաց ձեռքերով սանձել հսկայական թունավոր օձին

10:36 05.10.2019

Մալայզիայի բանակի զինծառայողը իր արարքով զարմացրել է ծառայակիցներին և համացանցի հազարավոր օգտատերերի: Նա բաց ձեռքերով կարողացել է սանձել 2 մետրանոց հսկայական թագավորական կոբրային:  Տեսանյութից երևում է, որ նա օձերի հետ շփվելու բավականին մեծ հմտություն ունի: Իր հավասարակշռված գործողություններով զինվորը նախ ստիպել է օձին հորիզոնական դիրք ընդունել, իսկ հետո՝ բռնել գլուխը: Թագավորական կոբրաները համարվում են աշխարհի […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ու հին գիտահետազոտական կենտրոն

10:23 05.10.2019

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահն այցելել է Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ու հին գիտահետազոտական կենտրոն՝ Միխայլո Պուպինի ինստիտուտ: Այն նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման ոլորտում նորարարական լուծումների մշակման, բիզնեսի և կրթության ոլորտներում: Բելգրադում հայկական պատվիրակությունը եղել է նաև Գիտատեխնոլոգիական պարկում: Արմեն Սարգսյանն առաջարկել է համագործակցությունը սկսել վաղվանից, պարկի տնօրենը հավելել՝ կսկսենք հենց այսօրվանից:

̰
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայի հետ տեղի ունեցած ողբերգությունը. РЕН ТВ

10:13 05.10.2019

Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել: Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում:  Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, […]

̰
Զինված միջադեպ Վանաձորում. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

10:01 05.10.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի […]

̰
SHANTNEWS

09:51 05.10.2019

̰
Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա ետևից, հավատալ ու հաղթել․ Ա․ Հարությունյան

09:49 05.10.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու: Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն […]

̰
ԱՄՆ-ում հայրը երեխային սպանել է՝ փորձելով «դևերին քշել»

09:39 05.10.2019

ԱՄՆ Արիզոնա նահանգում 31-ամյա տղամարդը ձերբակալվել է իր որդու սպանության մեղադրանքով: Ինչպես հայտնում է FOX8-ը, ոստիկանական բաժանմունքում Պաբլո Մարինեզը հայտնել է, որ ինքն իր 6-ամյա որդու մեջ դևեր է տեսել ու փորձել է քշել։ Տղամարդը քննիչներին խոստովանել է, որ երեխայի կոկորդը տաք ջուր է լցրել։ Նա հայտնել է, որ տեսնելով դևերին՝ երեխային տաք ջրի տակ […]

̰
Մարզումից 5 րոպե ուշանալու համար 250 եվրո տուգանք. «Ռեալ»-ի խիստ կանոնները

09:30 05.10.2019

Պարզվում է` «Ռեալ» ֆուտբոլայի ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ: Ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազա ներկայանան մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո: Իսկ եթե մարզիկը ընդհանրապես չգա մի մարզմանը և չունենա հարգելի պատճառ, ապա կտուգանվի 3000 […]

̰
Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք․ Արմեն Սարգսյան

09:21 05.10.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, […]

̰
Ինչ է կատարվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում․ մանրամասներ

09:10 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP