15:07 05.10.2019
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում անցկացվել է տակո ուտելու միջազգային մրցույթը: Հաղթողի տիտղոսը նվաճել է Ջոյի Չեսթնաթը: Նա 8 րոպեում կարողացել է ուտել 82 տակո: Տղամարդը այս արդյունքով նոր ռեկորդ է սահմանել և գերազանցել նախորդ տարվա մրցույթի՝ իր իսկ գրանցած արդյունքը: Հաղթողը նաև ստացել է 2500 դոլար պարգև: Չեսնաթը նմանատիպ մրցույթներին մասնակցում է ավելի […]
15:05 05.10.2019
Սերբիայում Անհայտ զինվորի հուշարձան այցելելուց հետո հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, այցելել է Կալեմեգդան ամրոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից: Ամրոցը 1079թ. հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան։ Հին միջնաբերդը հիմնադրվել է Ք.ծ.ա. 3-րդ դարում, շատ անգամ ավերվել արշավանքների ժամանակ: 12֊րդ դարում վերակառուցվել է ՝որպես ամրոց: Հայկական պատվիրակությանն ուղեկցում է հենց Բելգրադի քաղաքապետը: […]
15:00 05.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում իր բարեմաղթանքներն է հղել Ուսուցչի տոնի օրվա առթիվ. «Նախ` ցանկանում են շնորհավորել այս տոնի կապակցությամբ: Ես ունեցել եմ առաջին ուսուցիչ, դասղեկ, ով մեծ դեր է խաղացել իմ արժեհամակարգի գործում: Ես շատ կարևորում եմ ուսուցչի դերը սերնդի դավանած արժեքների հարցում»: Տաթև Հայրապետյանը վստահ է, որ ուսուցիչը […]
14:58 05.10.2019
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, […]
14:55 05.10.2019
«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 5 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Ռիբերին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպես ազատ գործակալ, «Բավարիայից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Ֆլորենտական ակումբի հետ ֆրանսիացու […]
14:50 05.10.2019
Հայաստանում այսօր նշվում է Ուսուցչի տոնը: Այդ առիթով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից շնորհավորել են ուսուցիչների օրն ու այդ առիթով տեսանյութ հրապարակել նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»,- ասված է հրապարակման մեջ:
14:47 05.10.2019
Օրերս հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։ Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դիմելով ներկաներին նա ասել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն, որի համար շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք […]
14:40 05.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի […]
14:39 05.10.2019
«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»,- այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆուտբոլային այդ խաղի ժամանակ Արցախի դրոշը դրոշը մարզադաշտում հայտնվելուն։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան է սա գրել իր […]
14:38 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում զոհված սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգևատրել է մեդալով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N […]
14:35 05.10.2019
Սերբիա կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Բելգրադի պատրիարք Իրինեյի հետ։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից, և´ պատրիարքը, և´ Սարգսյանը երկու երկրների պատմության նմանություններից են խոսել։ Պատրիարքն ընդգծել է, որ ուրախ է նախագահի այցի համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:30 05.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը կարող է սկսվել մոտ օրերս: Այս մասին հայտնում է A Haber-ը: «Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը սիրիացիներին տուն վերադարձնելու ամենառացիոնալ միջոցն է: Մենք որոշել ենք ինքնուրույն գործել: Աշխատանքները կարող ենք սկսել այսօր, գուցեև վաղը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Աեվելի վաղ Էրդողանը հայտարարել էր, […]
14:16 05.10.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Սարատովի շրջանի հիվանդանոցի պացիենտներին հեմոդիալիզի համար տեղափոխում են մեկ այլ բուժհաստատություն: Սակայն ուշագրավն այն է, որ մարդկանց տեղափոխում են բանջարեղենով լի միկոավտոբուսով: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Տեսանյութում նկատելի է՝ ինչպես են ուղևորները դժվարանում անգամ ոտքը շարժել կաղամբով լի արկղերի պատճառով: Հայտնի է, որ որոշ հիվանդներ ստիպված են եղել […]
14:13 05.10.2019
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատի (FAF) պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Համացանցում միջադեպի հետ կապված նոր տեսանյութեր են հրապարակվել: Դրանցից առաջինում, որ նկարել են «Դուդելանժի» երկրպագուները, երևում է թե ինչպես են լյուքսեմբուրգցիները ծաղրում ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին: Երկրորդ տեսանյութը […]
14:06 05.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը սահմանափակում է բժշկական ապահովագրություն չունեցող և դրա համար գումար չունեցող ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Այսպիսով, երկիր մուտք գործելիս ներգաղթյալը պետք է ունենա բժշկական ապահովագրություն, որը կգործի 30 օր կամ գումար, որպեսզի կարողանա վճարել բժշկական ծախսերը, հակառակ դեպքում ներգաղթյալի մուտքը ԱՄՆ կկասեցվի: Նշվում […]
14:00 05.10.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ուսուցչի տոնի առթիվ. «Ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրանա: Հիմա և շեշտակիորեն: Եթե մենք չենք ուզում դառնալ բանանային հանրապետություն, ապա պետք է օր առաջ ուսուցիչների աշխատավարձը բարձրացվի այնքան, որ դպրոցների կրթված շրջանավարտները, ապագա մասնագիտություն ընտրելիս, ոչ միայն ծրագրավորող ցանկանան դառնալ, այլև ուսուցիչ: […]
13:44 05.10.2019
Ռումինիայի հարավ-արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 7-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Mediafax-ը: Նշվում է, որ բախվել են բեռնատար մեքենան ու միկրոավտոբուսը: Զոհվածների թվում են միկրոավտոբուսի ուղևորները և բեեռնատարի վարորդը: Տուժածներին էլ տեղափոխել են տեղի հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Իրավապահների տվյալներով՝ միջադեպը տեղի […]
13:28 05.10.2019
Հոկտեմբերի 4-ին` ժամը 10-ի սահմաններում Գյումրի-Այրում բեռնատար գնացքը, երկաթգծի 2609 կիլոմետրի Սանահին-Ալավերդի հատվածում, «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում հարվածել է մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ոստիկանությունից:
13:14 05.10.2019
Սերբիայում շարունակվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը: Նախագահն այսօր այցելել է Անհետ կորած զինվորի հուշարձան։ Այս հուշարձանը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։ Հուշարձանը Բելգրադին հարակից Ավալա լեռան բարձունքում է, կառուցվել է այստեղ, քանի որ այս տարածքում պատերազմի զոհերի գերեզմանոց է եղել։ Նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում՝ գրելով. «Այս պատմական […]
13:10 05.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ ևս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը: Համոզված եմ նաև, որ փոխադարձ աջակցության և վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի […]
13:03 05.10.2019
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով […]
13:00 05.10.2019
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է. «Սիրելիներ, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն […]
12:50 05.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը: Հանրապետության նախագահը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
12:44 05.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության հետ կապված` Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները Սպիտակ տնից պահանջել են նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի փաստաթղթերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Կոնգրեսականները նշել են, որ եթե Սպիտակ տունը մինչև հոկտեմբերի 18-ը չներկայացնի փաստաթղթերը, ապա դա կընկալվի որպես «հետաքննության խոչընդոտելու փորձ»: Թրամփի իմփիչմենթի հարցով […]
12:42 05.10.2019
«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետություն» թերթին, գրում է. «Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկի աշակերտները ժամանակին պաստառ են պատրաստել, որի վրա յուրաքանչյուրն իր ապագա մասնագիտությունն է նշել՝ խիստ մոտավոր կանխորոշմամբ: Պաստառի մի անկյունում էլ գրված է «լրագրող Նիկոլը»: «Այնպիսի ճշգրտությամբ են գրել, զարմանալ կարելի է: Ինքը դարձավ լրագրող, բայց այդ ժամանակ չէինք կարող գուշակել, որ […]
12:30 05.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ Պետքարտուղարության աշխատակիցների ու Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակի հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շանտաժի է ենթարկել իր ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Կոնգրեսականը նշել է, որ երկար տարիներ հանդես է եկել որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման […]
12:26 05.10.2019
Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը: