09:10 05.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:00 05.10.2019
Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն Հայաստանի 21 ներկայացուցիչներ: Եվրոպայի Մ-20 տղաների առաջնությունում հանդես կգան Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի Մ-20 […]
08:48 05.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին։ Սրանք Հայաստանում հաճախակի հանդիպող տեղական իշխանիկներն են, որոնք սովորաբար գտնվում են առավել հեռու բնակավայրերում (աչքից հեռու) և իրենք են «նշանակում» ավագանու անդամներին։ Համայնքը միշտ համարել են իրենց սեփականությունը և արել են այն, ինչ ցանկացել են։ Բնակիչների համար համայնքի սեփականությունը միշտ […]
08:34 05.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը (69 կգ) պարտություն է կրել: Անին 0-5 հաշվով զիջել է ամերիկուհուն և դուրս մնացել հետագա պայքարից: Հիշեցնենք, որ պայքարից դուրս է մնացել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ): Այսպիսով՝ Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն […]
08:26 05.10.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները […]
08:15 05.10.2019
Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում տոն է՝ Ուսուցչի միջազգային օր: Տոնի պատմությունը 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվեց «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Իսկ արդեն 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարեց որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր […]
00:07 05.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այս մեկ և կես տարում ոմանք դարձան Գյուլնազ տատ: Այնպիսի անհավանական պատմություններ են հնարում` քաղաքական աստառներ տալու համար, որ Գրիմ եղբայրները շրջվում են գերեզմանում»:
23:57 04.10.2019
Տիեզերագնաց Ալեքսանդր Սկվորցովը պատմել է, որ անկշռության պայմաններում տիեզերագնացներին ավելի հարմարավետ է քնել, գրում է RT-ն. «Անկշռության մեջ շատ հարմար է քնել, հարկավոր չէ մի կողքից մյուսը թեքվել, քանի որ ամբողջ ժամանակ մնում ես կախված վիճակում»: Սկվորցովը համեմատել է քնի զգացողությունը ջրհոր ընկնելու հետ և ասել, որ չի հիշում թե նա միջազգային տիեզերակայան թռչելիս երազներ […]
23:51 04.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ […]
23:43 04.10.2019
Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը: Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է: «Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող […]
23:34 04.10.2019
Այսօր առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։ «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս […]
23:29 04.10.2019
Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, […]
23:13 04.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել Լոս Անջելեսում բնակվող միգրանտ` 52 ամյա Էմիլի Զամորկայի մասին: Տեսանյությում նա Ջակոմո Պուչինիի օպերաներից մեկի մեներգն է կատարում մետրոյի դատարկ կառամատույցի վրա: Էմիլին դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից է արտագաղթել ԱՄՆ: Բայց կյանքն այստեղ էլ չի դասավորվել: Նա անտուն է և իր ամբողջ ունեցվածքը իր հետ է ման տալիս սուպերմարկետի մի անվասայլակում:Տեսանյութը հրապարակել […]
23:02 04.10.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենուր ասում էր, որ ճանաչում էր նրան: ԱՄՆ նախագահի մասին Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Օդեսայում՝ երիտասարդ մարքեթոլոգների հետ հանդիպման ժամանակ: «Թրամփը եկավ Բաթում և ասաց, որ հինգ տարի հետո այն կդառնա աշխարհի լավագույն քաղաքը: Այդ մասին նա ասել է ամերիկյան հեռուստաալիքների եթերում: […]
23:00 04.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]
22:51 04.10.2019
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հետ աշխատող գիտնականները ստեղծել ու ներկայացրել են համանուն մեքենայում ներկայում կիրառվողից կրկնակի հզոր մարտկոցներ։ Ընկերությունն արդեն ձեռք է բերել այդ գյուտն օգտագործելու արտոնագիրը։ Ֆիզիկոսները, որոնք աշխատել են նախագծի վրա, ստացել են լիթիում-իոնային նոր մարտկոց, որը կարող է լիցքավորվել ու պարպվել մինչև 4000 անգամ։ Ու այդքանից հետո դրա հզորությունը պակասելու է ընդամենը […]
22:39 04.10.2019
Այսօր «Հորիզոնի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո մեկնարկելու է «Հումորի լիգա» սիրված ու ռեյտինգային հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանը։ «Շանթ պրեմիումի» եթերում ամեն ուրբաթ հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու մասնակիցների հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին և ստանալ դրական լիցքեր։ Նախագծի հեղինակներն ամբողջ եթերաշրջանի ընթացքում անակնկալներ են խոստանում։ Հումորի լիգայի հերթական բաց առաջնությունը սկսված է: «Մենամարտերի ու մարտահրավերների» 3-րդ եթերաշրջանը անակնկալներ է […]
22:35 04.10.2019
Փարիզի ոստիկանական բաժանմունքում 4 հոգու դանակահարած տղամարդը հանցագործություն կատարելու նախորդ գիշերը ձայներ է լսել, այս մասին պատմել է նրա կինը, գրում է BFM TV-ն: Կնոջ խոսքերով ՝ տղամարդը ձայներ է լսել, վեր կացել անկողնուց և անիմաստ, իրար հետ կապ չունեցող արտահայտություններ արել: Աղբյուրը նշում է, որ կինը ունի լսողական խնդիրներ և աշխատում է որպես սուրդոթարգմանիչ: […]
22:20 04.10.2019
Դերասան Վարդան ՊԵտրոսյանն անդրադարձել է իրավական ու բանտային համակարգում կտրուկ փոփոխություններ կատարելու հավանականության թեմային: Իր բնորոշմամբ՝ սա փոփոխությունների համար շատ ավելի բարդ համակարգ է, քանի կարելի է պատկերացնել: «Ես կարծում եմ՝ սա ամենադժվար համակարգերից մեկն է, եթե չասեմ՝ ամենադժվարը: Ավելի դժվար, քան կրթական համակարգը, առողջապահության… շատ դժվար է: Էստեղ կան շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: […]
22:11 04.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին […]
22:08 04.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]
21:55 04.10.2019
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուս պատվիրակների ելույթի ժամանակ ակտիվիստները ծածանել են Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և ղրիմցի թաթարների դրոշները: Ցույցի մասնակիցները պահանջել են դադարեցնել Ռուսաստանի ագրեսիան: Ռուս պատվիրակ Պյոտր Տոլստոյը փորձել է ելույթ ունենալ, սակայն նիստերի դահլիճում նրան դիմավորել են ծափահարություններով: Եվրախորհրդի նստաշրջանային դահլիճում պատվիրակները քննարկում էին Ռուսաստանում խաղաղ բողոքները տապալելու թեման: Դրոշները ծածանելուց հետո անվտանգության աշխատակիցները […]
21:51 04.10.2019
Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։ Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիանի» տնօրենները […]
21:36 04.10.2019
Լեհաստանը 2022 թվականից հետո լիովին կհրաժարվի ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Հիմա մենք դեռևս մատակարարվող գազի առյուծի բաժինը ստանում ենք Ռուսաստանից: Սա երկարաժամկետ պայմանագիր է, որի ժամկետր լրանում է 2022 թվականին»,- հայտնել է նա: Իր խոսքերով՝ իրենք ներկայում ռուսական գազի համար այլընտրանք են փնտրում։ Մասնավորապես նախատեսվում […]
21:23 04.10.2019
2019 թվականի առաջին 5 ամիսներին երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առիթով 110 ծնողի դեմ քրեական գործ է հարուցվել: Նշված վիճակագրությունը Իրավական հարցերով հանձնաժողովի նիստին ներկայացրել է ՆԳ նախարարության մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Գոգա Խատիաշվիլին: «Մի կողմից` այս վիճակագրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հանցագործությունների կանխումը, ուստի այս ուղղությամբ կշարունակենք համագործակցությունը, մյուս […]
21:10 04.10.2019
«Չնայած մարտահրավերներին, մենք ենք որոշում մեր ապագան: Ռուսաստանի դաշնությունը չի որոշում Վրաստանի ապագան»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: Վրաստանի խորհրդարանի խոսնակը խոսել է երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին, որոնք կապված են օկուպացիայի և օկուպացված տարածքներում առկա իրավիճակի հետ: […]