Բոլոր լուրերը – Page 8637 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ջեյմս Ֆրանկոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

19:00 04.10.2019

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն մեղադրվում է Studio 4-ի իր նախկին ուսանողուհիներ Սառա Տիթեր Կապլանի և Տոնի Գաալի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ կանայք դիմել են դատարան: Փաստաբանները կարծում են, որ Ֆրանկոն ցանկանում է աղջիկների մշտական հոսք ապահովել և կրթության քողի տակ օգտագործել նրանց սեռական պոտենցիալը անձնական և աշխատանքային նպատակներով: […]

̰
«Չի կարելի վերցնել և այդ երկուսը համեմատել». նախագահը` ԼՂ և Կոսովոյի հակամարտության մասին

18:59 04.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ: Այցի շրջանակում նախագահը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին: Նրա խոսքերով` Սերբիան շատ մեծ ուշադրություն է դարձնում IT ոլորտին, և խոսք է գնում երկու երկրների համագործակցության մասին: «Իրենք մեր նման, լինելով փոքր երկիր, հասկանում են, որ ապագան նոր […]

̰
Ակցիաները լինելու են շարունակական. Առաջին հայկական ճակատ (FAF)

18:57 04.10.2019

Երեկ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատի (FAF) պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Միջադեպի հետ կապված FAF-ը հանդես է եկել հայտարարությամբ. «Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։ Նման քաղաքականությանն […]

̰
Հորիզոն 18:00

18:47 04.10.2019

̰
Գյումրու օդանավակայանում շինարարական աշխատանքներ են իրականացվում

18:45 04.10.2019

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից: ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը: «Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների […]

̰
Ի՞նչ պետք է անի Վրաստանը դաշինքին անդամակցելու համար. հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը

18:35 04.10.2019

«Ռուսաստանի մարտավարությունն ուղղված է վնաս հասցնել Վրաստանի ազատության շանսերին և այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականացվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​դեսպան Քեյ Հաթչինսոնը Բաթում կատարած այցի ժամանակ: Մասնավորապես, նա խոսել է Վրաստան այցի և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների, այդ ուղղությամբ Վրաստանին աջակցելու և նախապատրաստելու մասին: Բարձր է գնահատել Վրաստանի` որպես […]

̰
̰
Ինչպե՞ս է Պուտինը նշելու իր ծննդյան տարեդարձը

18:30 04.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է երկրի ղեկավարը նշելու իր ծննդյան տարեդարձը, գրում է Gazeta-ն: Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 67 տարեկան: Պեսկովը նշել է, որ Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում, իր հարազատների և մտերիմների հետ: Նշվում է, որ նախորդ տարի Պուտինի ծննդյան առթիվ ՌԴ  էր ժամանել […]

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ-ի կողմից ծեծված երիտասարդին վիրահատում են

18:29 04.10.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Ութերորդ հիվանդանոցում և փորձում է մանրամասներ պարզել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հաղորդվում է, որ այս պահին հիվանդանոցի տնօրինությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ, հիվանդանոցից խոստացել են ավելի ուշ մեկնաբանել կատարվածը: Մեր թղթակցի փոխանցմամբ ՝ այս պահին վիրահատում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի կողմից […]

̰
Գլազգոյի օդանավակայաններից մեկը տարհանվում է կասկածելի բեռի պատճառով

18:20 04.10.2019

Գլազգոյին օդանավակայանում արտակարգ իրավիճակ է: Ինչպես հայտնում է Scottish Sun-ը, օդանավակայանի մի մասից ուղևորների տարհանում է կատարվել: Պատճառը, աղբյուրի փոխանցմամբ, ինքնաթիռում գտնվող կասկածելի բեռն է: Հաղորդվում է, որ ներկայումս ինքնաթիռը շրջափակված է: Դեպի օդանավակայան ճանապարհը փակ է: Օդանավակայանի աշխատակիցն աղբյուրին հայտնել է, որ այժմ աշխատանքներ են տարվում բեռի տարողությունը պարզելու ուղղությամբ:

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ

18:17 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել: Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ։ Այնտեղ նա ծանոթացել է տեխնոլոգիական պարկի ձեռքբերումներին, աշխատանքին ու ծրագրերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի՝ Բելգրադում գտնվող թղթակիցը։ Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը նախատեսված է ստարտափների և զարգացող բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար: Այն օգնում է այդ ընկերություններին զարգացնել և […]

̰
ՀՀ ԶՈւ-ում անցկացվել է 3 զորավարժություն, երեքն էլ՝ հարձակողական

18:15 04.10.2019

Ռազմավարական զորավարժության շրջանակներում բանակի երեք զորամիավորումներում անցկացվել են առանձին զորավարժություններ, բոլորը՝ հարձակողական սցենարներով։ Նախիջևանյան ուղղության միավորման վարժանքին ներգրավվել են նաև հրետանին ու ռազմական ավիացիան։ Պայմանական հարձակումով խոցվել են հակառակորդի հորինված թիրախները։ Հյուսիսարևելյան միավորման զորախաղի ժամանակ էլ պայմանական մարտերին մասնակցել են նաև տանկային զորքեր։ Պայմանականորեն խոցվել է հակառակորդի հրամանատարական կետերից մեկը, ոչնչացվել է զրահատեխնիկան: Այս զորավարժությունները […]

̰
ԱԱԾ-ն պետք է զրկվի քննչական գործառույթից. Դանիել Իոաննիսյան

18:11 04.10.2019

«Ոստիկանությունը պետք է ընդգրկվի ներքին գործերի նախարարության կազմում: Պետք է լինի ոստիկանության պետ, ով պետք է կրի սպայական ուսադիրներ և լինի ոստիկանության հրամանատարը: Եվ պետք է լինի ներքին գործերի նախարար, որը պատասխանատու կլինի հասարակական կարգի պահպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար»,- խոսելով ուժային կառույցներում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների […]

̰
Հորիզոն 18.00

18:00 04.10.2019

̰
Բենքսիի` բրիտանական խորհրդարանը ծաղրող նկարը վաճառվել է 12 մլն դոլարով

18:00 04.10.2019

Փողոցային նկարիչ Բենքսիի հեղինակած՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող նկարը վաճառվել է ռեկորդային գնով: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, այն վաճառվել է 12 մլն դոլարով: Սակարկությունը տևել է 13 րոպե: Վաճառքից հետո նկարը համարվել է փողոցային նկարչի կողմից արված ամենաթանկ լուսանկարը: Նախկինում՝  2008 թվականին Հեմիեն Հերսթի կողմից հեղինակած բազմագույն պուտերով նկարը գնահատվել էր 1.87 մլն […]

̰
Ոստիկանությունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

17:54 04.10.2019

SHANTNEWS.am-ը փորձել է մանրամասներ պարզել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ժամը 13:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրենի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել իր որդուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել է նշված հաստատության […]

̰
Յակուտիայում հայտնաբերվել է 800 մլն տարեկան եզակի ադամանդ

17:45 04.10.2019

Յակուտիայում հայտնաբերվել է յուրահատուկ ադամանդ: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Հայտնաբերվածի եզակիությունն այն է, որ ադամանդե քարի ներսում ազատորեն տեղաշարժվում է ևս մեկ ադամանդ: Ենթադրվում է, որ նախ` առաջացել է ներքին ադամանդը, իսկ արտաքինը հետագայում է ձևավորվել: Նշվում է, որ այն իր տեսքով ու տեսակով առաջին ադամանդն է աշխարհի ադամանդագործության  պատմության մեջ: Քարի տարիքը […]

̰
Վրաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

17:43 04.10.2019

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն: Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի […]

̰
«Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի». Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է որդու լուսանկարը

17:40 04.10.2019

Իսպանական էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել իր որդուն` Նիկոլասին, որը ծնվել է ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ հարաբերությունների արդյունքում: Հոր հետ սելֆիում տղան մտախոհ տեսքով է նայում: Լուսանկարը երգիչը հրապարակել է իր Instagram- ում կից գրառմամբ` «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»` այդկերպ կատակելով, քանի որ կապուտաչյա և բաց գույնի մազերով […]

̰
«Ամոթ». Էդուարդ Աղաջանյանն այրվող աղբամանի լուսանկար է հրապարակել

17:39 04.10.2019

ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այրվող աղբամանի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Աղբամանները վերահսկող տեսախցիկների անհրաժեշտություն կա թերևս: Սա ի՞նչ վանդալիզմ է: Ամոթ»:

̰
Մանրամասներ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից

17:28 04.10.2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ: «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է, […]

̰
Կինը սեռական օրգանում թմրամիջոց է պահել դատապարտյալին փոխանցելու համար

17:22 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Պետրոսյանն ու Ստեպանենկոն «կիսելու են» նաև Այվազովսկու միլիոնանոց կտավը

17:20 04.10.2019

Ամուսնալուծված երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հավաքածուում, պարզվում է, կա Հովհաննես Այվազովսկու օրիգինալ կտավ՝ «Ծովում՝ լուսնկա գիշերով»։ Հիմա նախկին ամուսինները պետք է ի թիվս այլ ունեցվածքի, բաժանեն նաև այս կտավը։ Այս մանրամասները հայտնի են դարձել ռուսական մամուլին։ Պարզվել է, որ ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում ամբողջ պատկերասրահ են հավաքել, որ բազմամիլիոնանոց կարողություն արժի։ Միայն […]

̰
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար. Աննա Նաղդալյան

17:16 04.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ: Նաղդալյանը մասնավորապես ասել է. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, […]

̰
Ինչո՞վ են պայմանավորված կուտակումները Հայաստանի հյուսիսային մաքսակետերում. ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել

17:11 04.10.2019

Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ […]

̰
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանը լուսանկար է հրապարակել

17:08 04.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ փողոցային պաստառի վրա գրված է. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» և մակագրել. «Երևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»:  

̰
Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ խաչվում են քաղաքակրթություններ և շահեր. Արմեն Սարգսյան

17:00 04.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ սերբական «Politika» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայ-սերբական հարաբերությունների, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դժվարությունների և այլնի մասին: Հարց- Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի […]

̰
Ժպտացող Ռոհանին և ավելի զուսպ Պուտինը՝ Փաշինյանի էքսցենտրիկ սելֆիում․ DailyMail-ի անդրադարձը

16:55 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում մի շարք երկրների ղեկավարների հետ արած սելֆին հայտնվել է բրիտանական DailyMail տաբլոիդի ուշադրության կենտրոնում։ Խմբագրությունը հատկապես ուշադրություն է դարձրել Իրանի և Ռուսաստանի նախագահների վրա։ «Իրանի ժպտացող Հասան Ռոհանին և շատ ավելի քիչ տպավորված Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետի նկարած էքսցենտրիկ սելֆիում․ երբ երկու առաջնորդները բանակցությունների համար հանդիպել էին Հայաստանում»։ Այս վերնագրով խմբագրությունը […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

16:52 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում ունեցավ Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Արփի Սուքիասյանը։ Առանձնազրույցից հետո նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նաև ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել Սերբիայի խորհրդարանական խմբի հետ։

̰
Վերջ, ցտեսություն, թոշակ. Իոաննիսյանը` Հրայր Թովմասյանի մասին

16:48 04.10.2019

«Հրայր Թովմասյանը հիմա կատարում է խախտումներ` իրեն ՍԴ նախագահ նշանակած ուժին սպասարկելու համար: Սրանք պարզապես խախտումներ չեն, այլ խախտումներ են, որոնք սպասարկում են այդ քաղաքական ուժին:  Եվ դա բավարար  հիմք է, որպեսզի ՍԴ նախագահին հանրությունն ասի՝ վերջ, բավարար է, ցտեսություն, «բայ», թոշակ»,- խոսելով Հրայր  Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին` ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ […]

̰
BACK_TO_TOP